User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ի՞նչ է ընկերությունը

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է ընկերությունը

    Վերադառնանք պատանեկություն

    Չգիտեմ սենց թեմա ունենք թե չէ ու արդյոք ճիշտ բաժնում եմ բացում: Առիթը Ժառի՝ Զաքարին պաշտպանող, և Ռայադերի՝ իր հերթին Ժառին պաշտպանող գրառումներն են, որոնցում նշվեց ընկեր բառը: Ասում են չէ՞՝ մարդ ամենաշատ մեկ կամ երկու ընկեր կունենա և այլն, կամ ընկերոջ համար կյանքս կտամ և այլն: Չգիտեմ, ես մի քիչ ավելի մեծ թվով մարդկանց կարող եմ ընկեր անվանել քան մեկ երկուսը, իսկ էն բաները, որ պատրատ եմ անել մարդկանց համար, չի սահմանափակվում ընկերներով: Այսինքն, եթե կարող եմ մարդուն օգնել ինչ-որ հարցում՝ ինձ համար հեչ կապ չունի՝ ընկեր ա, թե չէ: Եթե դիմում են ու կարող են, պատրաստ եմ: Եթե պիտի հրավերք անեմ նույնիսկ, ես չեմ կարող առանձնացնել ասենք չորս ամենամոտ մարդու, սովորաբար առանձնացնում եմ այլ սկզբունքներով՝ օֆիսի ընկերներ, դպրոցի ընկերներ, աշխատասենյակի ընկերներ, եթե տեղը սահմանափակ ա: Իհարկե կան մարդիկ՝ մեկ կամ երկու ում հետ էնպես ա ստացվել, որ ավելի շատ եմ շփվում, իրար մասին ավելի շատ բան գիտենք, որովհետև շատ ենք շփվում, բայց ասենք ես որևէ կերպ չեմ կարող իրանց առանձնացնել մնացածից: Հա, կյանքս ոչ մի ընկերոջ համար էլ պատրաստ չեմ տալ: Ու էս ամենի հետ էնպես ա ստացվել, որ չգիտեմ ինչ որ, ընդ որում միշտ ա տենց եղել, իմ շատ ընկերներ նույն խմբերի մեջ, ավելի մտերիմ հենց ինձ հետ են լինում: Ավելի վաղ տարիքում մի քանի ընկեր ունեի, որոնց ասելով իրանց ամենամոտ ընկերն էի…ԴԴ Հիմա էլ լինում ա՝ ինչ-որ տեղ ենք ասենք հրավիրված՝ ես ու իմ ընկերներ, մարդիկ կան, հատուկ ճշտում են՝ ես գնալու եմ, թե չէ, որ իրանք գնան, թե չէ: Այսինքն՝ իմ իրանց չառանձնացնելը չի հանգեցնում նրան, որ ինձ չառանձնանցնեն, ինչը անկեղծ ասեմ՝ հաճելի ա:


    Հիմա վերադառնանք օբյեկտիվությանը: Ինչի համար բացել եմ էս թեման: Ինչքանո՞վ եմ ես պատրաստ արդարացնել կամ աչք փակել ընկերոջս վատ արարքի համար, ինչ ա թե նա իմ ընկերն ա, ասենք՝ կամընտրական մոտեցում ունենալ մարդկանց պահվածքի վերաբերյալ: Մեկի բացահայտ կոպտության վրա՝ շրջապատի հանդեպ, աչք փակել, մյուսինը դատափետել և այլն, ինչ է թե առաջինը ընկերս ա: Կամ գնալ լիքը մարդու վրա ցեխ շպրտել՝ հանցագործ ընկերոջս պաշտպանելու համար: Գուցե ես լավ ընկեր չեմ, բայց ոչ մի քանով պատրաստ չեմ: Ես հա կօգնեմ ընկերոջս եթե սխալ գործի ու կփորձեմ օգտակար լինել դուրս գալու իրավիճակից, բայց չեմ կարա դնեմ ամեն կերպ արդարացնեմ՝ մոռացած ամեն օբյեկտիվություն, իհարկե յուրաքանչյուրիս օբյեկտիվությունը սուբյկտիվ ա, բայց վերջին թեման բերելով՝ չեմ կարող առանձնահատուկ դաժանությամբ մարդ սպանած ընկերոջս պաշտպանելու համար իր արարքից սահմռկած մարդկանց իրանց ինտելիգենտի տեղ դրած քառակուսի ու տափակ անվանեմ: Իհարկե նման մարդը չի էլ մնա ինձ ընկեր: Ձև չունի:

    Ես ունեցել եմ ընկեր, որ նույն շրջպատում համընդհանուր հարձակման ա ենթարկվել՝ բաց հագնվելու համար …ԴԴ Չմոռանանք՝ ես վանաձորցի եմ: Էդ դեպքում՝ հա, իհարկե, ես պիտի բոլորի դեմ խոսայի ու պաշտպանեի, որովհետև հետամնացությունը հարձակվել էր մարդու իրեն ազատ դրսևելու իրավունքի վրա: Բայց նույն մարդու այլ արարքներ, որոնցից ոչ մեկը հանցագործություն չի, բայց ես սխալ եմ համարում, երբեք չեմ փորձել արադարացնել: Ինձ ասել են, ասել եմ՝ իմ գործը չի, ինքը տենց ա գտնում, դրանից ավել թևերս չեմ փռել երբեք ու չէի էլ անի, որվհետև ես տենց չգտնում:

    Մի խոսքով, կարճ՝ ինձ համար ընկերն էն մարդն ա, ում հետ կյանքի բերումով ավելի շատ եմ շփվում՝ նույն տեղում ենք սովորում, իրար հետ ջիմ ենք գնում, պրոյեկտներ ենք անում, հարևան ենք, աշխատում ենք ու միաժամանակ մեզ հաճելի ա իրար ընկերակցությունը, բայց միևնույն ժամանակ մեծ հաշվով իրանք ավելի շատ առավելություններ չունեն իմ աչքում մնացած բոլոր մարդկանցից, բացի նրանից, որ քանի որ իրար հետ շատ ենք շփվում, իրար խնդիրների մասին կարող ենք իմանալ, իսկ ում հետ չեմ շփվում, ի՞նչ իմանամ: Ոչ մի ընկերոջս համար երբեք չեմ գնա կուրծք ծեծեմ, եթե համաձայն չեմ իր հետ: Չեմ գնա որևէ մեկին ասեմ՝ ընկերոջս հետ մի կռվի, ինչ ա թե քեզ քառակուսի ա ասել: Եթե նույնիսկ ընկերս ինձ դիմի, կասեմ՝ ես համաձայն չեմ քեզ հետ, բայց կռիվդ պրծնես՝ գնանք իրար հետ խմելու, որովհետև դե քառակուսի ասելը տենց մի սարսափելի արարք չի, որ դրա համար դադարեմ ընկերություն անել:

    Հետաքրքիր ա ձեր կարծիքը էս վեհ գաղափարի մասին :դԴԴԴ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.02.2017, 15:41:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Chilly (11.02.2017), Chuk (12.02.2017), Աթեիստ (11.02.2017), Ծայրահեղ (12.02.2017)

  3. #2
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Առնվազն չեմ սիրում երբ ասում են «իրա համար կյանքս կտամ», եթե դեռ դրա կարիքը չի եղել ու ասողը դա դեռ գործի մեջ չի ապացուցել:

    Ընկերությունը միշտ բաժանել եմ տեսակների. գործի, գաղափարական, մանկության: Երբեք ոչ մեկը կատարյալ չեմ համարել, որովհետև բոլոր տեսակներում էն մյուս տեսակների հատկանիշները պակասում են (հատկապես գաղափարականն ա ցցուն կերպով կախվում դիմացդ):

    Ամենահակասականը համարում եմ մանկության ընկերոջ տեսակը, որովհետև մանկության ընկերոջ հետ ո՛չ գործի մասին ընդհանուր թեմա ունես, ո՛չ գաղափարական, բայց կա հարազատություն, որն էն կարգի ուժեղ ա, որ սխալ բան էլ անի կուզես կողքը կանգնել (իհարկե հետո արդեն իր հետ առանձին բացատրական աշխատանքներ տանելով): Դժվար ա դատելը մարդուն ընկերոջ կողքը մինչև վերջ կանգնելու, կամ առաջին սխալից լքելու համար, բայց ցանկացածս ունենք մեր ընտրությունը: Մինչև ե՞րբ կանգնել: Կկանգնեմ առաջին անգամ (եթե դրանով չեմ կոխրջելու ուրիշի), կխոսեմ ընկերոջս հետ: Երկորդ անգամ էնքան էլ չեմ կանգնի, բայց էլի կխոսեմ: Հետո արդեն չեմ կանգնի բայց կխոսեմ եթե ցանկություն ունենա ինձ լսել:

    Չեմ համարում անձնազոհությունը ընկերության շարժիչ ուժ: Իմ ընկերները հիմնականում ամեն մեկը բացարձակ տարբեր մարդիկ են թե՛ ինձնից, թե՛ մյուս ընկերոջիցս (հագնվելու ճաշակ, մտածելակերպ (ավանդական, կամ ժամանակակից), ապրելակերպ, երաժշտական ճաշակ և այլն), բայց էդ ահռելի տարբերությունը երբեք չի ստիպում մտածել ընկերության հետագա անհնարինության մասին: Այ հենց սրա համար ոչ միանշանակ եմ վերաբերվում՝ գաղափարական ընկերությանը:

    Գաղափարականի մասին երկար, շատ երկար երևի կարող եմ գրել, հիմա հավես չկա էդքան խորանալու ))

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.02.2017), Chuk (12.02.2017), Շինարար (11.02.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայով լիքը ասելիք ունեմ։ Ուղղակի սպասում էի կրքերը մարեն։ Նոր փորփրեցի, բլոգումս մի հին գրառում գտա ընկերներիս մասին։
    Ընդհանրապես, ընկերության թեման ինձ շատ ա հուզում, որովհետև կյանքի բերումով ունեցել եմ թե՛ ահռելի քանակությամբ ընկերներ ու թե՛ չեմ կարողացել էդ ընկերությունները համապատասխան խորության բերել կամ ընդհանրապես սնել-պահպանել տարիների ընթացքում: Ուզում եմ շարունակել կարծել, որ ընկերությունն ընդհանուր կենսագրության արդյունք ա, բայց էն մատների վրա հաշված մոտիկ ընկերները որ ունեմ, ընդհանուր կենսագրությունից դուրս գոյություն ունեն:

    Ու հա, մեկ էլ ես ընկերներիս էրեսին չեմ ժպտում, ինչ մտածում եմ, էն էլ ասում եմ՝ թե՛ լավը, թե՛ վատը: Իրանց գործն ա ասածներիս հիման վրա ինչ-որ քայլեր ձեռնարկել կամ չձեռնարկելը: Բայց ընդհանրապես մարդն ինչքան մոտ, էնքան ավելի ուղիղ ու կոպիտ եմ արտահայտվում զանազան թեմաների շուրջ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (24.08.2017)

  7. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերությունն իմ ընկալմամբ շատ ավելի վեհ գաղափար է, քան էսօր ընդունված է մեծամասնության մոտ։ Էն օրը զուգահեռ հարթակում էս թեման բացվեց՝ ասեցի, որ չունեմ իգական սեռի ընկեր՝ ահագին մարդ էդ «հայտնությունը» ծանր տարավ։ Հիմա չգիտեմ ինչքանով ա ճիշտ էլի արտահայտվելը էդ թեմայով։ Բայց դե երևի փորձեմ․ իմ համար ընկերը էն մարդը չէ՝ ում հետ կարելի է հաճելի ժամանց ացկացնել։ Էդ իհարկե ցանկալի պայման է, գուցե նույնիսկ անհրաժեշտ, բայց ոչ երբեք բավարար։ Ու հա, հենց նույն Ակումբն էլ՝ ընկերական միջավայր է ինձ համար, բայց ոչ բոլորն են էստեղ իմ ընկերները։
    Ես կարամ գիշերվա հազարին զանգեմ ընկերներիցս մեկին ու վստահ լինեմ, որ կպատասխանի զանգիս, անկախ նրանից ինքը էդ պահին էրոտիկ բնույթի երազ ա տեսնում, թե նվիրական երազանքն ա իրականացնում․ սեքս 5 սևամորթ գեղեցկուհիների հետ։ Ընկերը ընկերոջ համար միշտ պետք ա հասանելի լինի։ Ու պարտադիր չի, որ ես զանգեմ։ Բայց էդ վստահությունը, որ իրանք կան, գոյություն ունեն՝ ինձ լիքը ինքնավստահություն ա տալիս։
    Ընկերը նաև պետք ա հենարան լինի։ Վստահես իրան անմնացորդ ու իմանաս, որ անկախ հանգամանքներից՝ չի քաշի քեզ։ Ոչ թե պատրաստ ա քո համար կյանք տա՝ այլ պատրաստ ա սեփական շահից բարձր դասի քո շահը, եթե հանկարծ ու հանկարծ շահերի բախում տեղի ունենա։

    Արիստոտելը մի առիթով ասել է․ «Չունի ընկեր էն մարդը, ով ունի շատ ընկերներ»։ Ես համամիտ եմ Վարպետի հետ։ Իրական ընկերները չեն կարող լինել հարյուրավոր։ Չգիտեմ, ինչ ուզում եք դրեք շատ մտերիմ մարդկանց անունը, բայց ես չեմ կարա իրանց սաղին որպես ընկեր ընդունեմ։

    Ընկերությունը իմ պատկերացմամբ ենթադրում է նաև անշահախնդրություն։ Հիմա կարող եք ասել, որ չի լինում տենց բան. հաճելի ժամանցն էլ փոխադարձ շահ է։ Ես էլ կասեմ, որ եթե ձեր մոտ չկա՝ չի նշանակում, որ չի լինում։

    Ընկերներին էլ կարելի է հազար ու մի դասակարգում տալ, ու, բնական է, որ իմ ընկալմամբ «ընկերը» կարող է լինել ձեր ընկալմամբ «մտերիմ ընկերը» կամ «շատ մտերիմ ընկերը»։ Էդ իրականում էական չի ինձ համար։

    Եթե էդ դասակարգումը ձեր համար շատ էական է (ինչը հույս ունեմ՝ տենց չի)՝ ուրեմն կարող եք առաջնորդվել վերոնշյալ գրածներիցս ու համապատասխան «ստռախովկով» շփվեք հետս, եթե էական չի՝ ուրեմն դուք ճիշտ ուղու վրա եք։
    Կոնկրետ ինձ համար կարևորը մարդու վերաբերմունքն ու պահվածքն է, թե ինչ բառով է բնութագրվում էդ հարաբերությունը՝ մեղմ ասած ինձ քիչ է հուզում։

    Ու հա, եթե շատ է հետաքրքրում, թե ինչու իգական սեռից որևէ մեկին որպես ընկեր ընկալել չի ստացվում ինձ մոտ՝ անձնական նամակով գրեք, կմանրամասնեմ։ Ստեղ որ գրեմ՝ մտավախություն ունեմ, որ թեման այլ ու ոչ ցանկալի հունով կընթանա։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (27.02.2017), Գաղթական (28.02.2017), Յոհաննես (27.02.2017)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայով լիքը ասելիք ունեմ։ Ուղղակի սպասում էի կրքերը մարեն։ Նոր փորփրեցի, բլոգումս մի հին գրառում գտա ընկերներիս մասին։
    Ընդհանրապես, ընկերության թեման ինձ շատ ա հուզում, որովհետև կյանքի բերումով ունեցել եմ թե՛ ահռելի քանակությամբ ընկերներ ու թե՛ չեմ կարողացել էդ ընկերությունները համապատասխան խորության բերել կամ ընդհանրապես սնել-պահպանել տարիների ընթացքում: Ուզում եմ շարունակել կարծել, որ ընկերությունն ընդհանուր կենսագրության արդյունք ա, բայց էն մատների վրա հաշված մոտիկ ընկերները որ ունեմ, ընդհանուր կենսագրությունից դուրս գոյություն ունեն:

    Ու հա, մեկ էլ ես ընկերներիս էրեսին չեմ ժպտում, ինչ մտածում եմ, էն էլ ասում եմ՝ թե՛ լավը, թե՛ վատը: Իրանց գործն ա ասածներիս հիման վրա ինչ-որ քայլեր ձեռնարկել կամ չձեռնարկելը: Բայց ընդհանրապես մարդն ինչքան մոտ, էնքան ավելի ուղիղ ու կոպիտ եմ արտահայտվում զանազան թեմաների շուրջ:
    դրա համար էլ կյանքս կերել ես համարյա միշտ երբ իրար ենք ընկել

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (22.08.2017)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերությունն էն ա, երբ մարդը քո կյանքի մասն ա դառնում: Երբ բաներ են հայտնվում, որ մենակ էդ մարդու հետ միասին կարաք անեք, որովհետև էդ քոնը չի, այլ ձերը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերում է Ժառին, ես էդ մարդուն բավականին լավ գիտեմ ու բավականին մեծ հավատ ունեմ իր նկատմամբ, թող չհամաձայնեմ իր հետ շատ հարցերում, բայց ես էդ մարդուն ի սրտե սիրում եմ, ու լիքը բան կտայի, որ իր ներկայությունն իմ կյանքում ավելի շատ լիներ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.08.2017), Հայկօ (22.08.2017)

  14. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    դրա համար էլ կյանքս կերել ես համարյա միշտ երբ իրար ենք ընկել
    Շին, դու իմ լավագույն ընկերներից ես

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.08.2017), ivy (22.08.2017), Աթեիստ (22.08.2017), Շինարար (22.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2009, 19:34
  3. Գրառումներ: 33
    Վերջինը: 12.10.2009, 21:08
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.01.2009, 19:49
  5. «Բանաձև» ընկերությունը Հանրային եթերում
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.09.2008, 15:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •