User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Ի՞նչ է ընկերությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #4
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերությունն իմ ընկալմամբ շատ ավելի վեհ գաղափար է, քան էսօր ընդունված է մեծամասնության մոտ։ Էն օրը զուգահեռ հարթակում էս թեման բացվեց՝ ասեցի, որ չունեմ իգական սեռի ընկեր՝ ահագին մարդ էդ «հայտնությունը» ծանր տարավ։ Հիմա չգիտեմ ինչքանով ա ճիշտ էլի արտահայտվելը էդ թեմայով։ Բայց դե երևի փորձեմ․ իմ համար ընկերը էն մարդը չէ՝ ում հետ կարելի է հաճելի ժամանց ացկացնել։ Էդ իհարկե ցանկալի պայման է, գուցե նույնիսկ անհրաժեշտ, բայց ոչ երբեք բավարար։ Ու հա, հենց նույն Ակումբն էլ՝ ընկերական միջավայր է ինձ համար, բայց ոչ բոլորն են էստեղ իմ ընկերները։
    Ես կարամ գիշերվա հազարին զանգեմ ընկերներիցս մեկին ու վստահ լինեմ, որ կպատասխանի զանգիս, անկախ նրանից ինքը էդ պահին էրոտիկ բնույթի երազ ա տեսնում, թե նվիրական երազանքն ա իրականացնում․ սեքս 5 սևամորթ գեղեցկուհիների հետ։ Ընկերը ընկերոջ համար միշտ պետք ա հասանելի լինի։ Ու պարտադիր չի, որ ես զանգեմ։ Բայց էդ վստահությունը, որ իրանք կան, գոյություն ունեն՝ ինձ լիքը ինքնավստահություն ա տալիս։
    Ընկերը նաև պետք ա հենարան լինի։ Վստահես իրան անմնացորդ ու իմանաս, որ անկախ հանգամանքներից՝ չի քաշի քեզ։ Ոչ թե պատրաստ ա քո համար կյանք տա՝ այլ պատրաստ ա սեփական շահից բարձր դասի քո շահը, եթե հանկարծ ու հանկարծ շահերի բախում տեղի ունենա։

    Արիստոտելը մի առիթով ասել է․ «Չունի ընկեր էն մարդը, ով ունի շատ ընկերներ»։ Ես համամիտ եմ Վարպետի հետ։ Իրական ընկերները չեն կարող լինել հարյուրավոր։ Չգիտեմ, ինչ ուզում եք դրեք շատ մտերիմ մարդկանց անունը, բայց ես չեմ կարա իրանց սաղին որպես ընկեր ընդունեմ։

    Ընկերությունը իմ պատկերացմամբ ենթադրում է նաև անշահախնդրություն։ Հիմա կարող եք ասել, որ չի լինում տենց բան. հաճելի ժամանցն էլ փոխադարձ շահ է։ Ես էլ կասեմ, որ եթե ձեր մոտ չկա՝ չի նշանակում, որ չի լինում։

    Ընկերներին էլ կարելի է հազար ու մի դասակարգում տալ, ու, բնական է, որ իմ ընկալմամբ «ընկերը» կարող է լինել ձեր ընկալմամբ «մտերիմ ընկերը» կամ «շատ մտերիմ ընկերը»։ Էդ իրականում էական չի ինձ համար։

    Եթե էդ դասակարգումը ձեր համար շատ էական է (ինչը հույս ունեմ՝ տենց չի)՝ ուրեմն կարող եք առաջնորդվել վերոնշյալ գրածներիցս ու համապատասխան «ստռախովկով» շփվեք հետս, եթե էական չի՝ ուրեմն դուք ճիշտ ուղու վրա եք։
    Կոնկրետ ինձ համար կարևորը մարդու վերաբերմունքն ու պահվածքն է, թե ինչ բառով է բնութագրվում էդ հարաբերությունը՝ մեղմ ասած ինձ քիչ է հուզում։

    Ու հա, եթե շատ է հետաքրքրում, թե ինչու իգական սեռից որևէ մեկին որպես ընկեր ընկալել չի ստացվում ինձ մոտ՝ անձնական նամակով գրեք, կմանրամասնեմ։ Ստեղ որ գրեմ՝ մտավախություն ունեմ, որ թեման այլ ու ոչ ցանկալի հունով կընթանա։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (27.02.2017), Գաղթական (28.02.2017), Յոհաննես (27.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 495
    Վերջինը: 06.05.2013, 23:49
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.12.2009, 19:34
  3. Գրառումներ: 33
    Վերջինը: 12.10.2009, 21:08
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.01.2009, 19:49
  5. «Բանաձև» ընկերությունը Հանրային եթերում
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 22.09.2008, 15:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •