Թերևս չորրորդ Կինոսանտան։
Խաղի կանոնները. էս թեմայում մինչև փետրվարի 12-ը արձագանքում են էն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ու ինձ անձնական նամակով մի ֆիլմ են ուղարկում իրենց ընտրությամբ, ամսի 12-ին իրենց առաջարկած ֆիլմի փոխարեն բոլորը ստանում են մեկ այլ ֆիլմ ուրիշ մասնակցի առաջարկածներից, բայց չեն իմանում, թե ումից: Որոշում ենք ժամանակահատված, որի ընթացքում բոլորը կնայեն իրենց նվեր ֆիլմերն ու ռեվյու, կարծիքներ, մտքեր գրեն, ինչու չէ՝ փորձեն գուշակել, թե ով է իրենց Սանտան:
Ռեվյուները ցանկալի է գրվեն ըստ ընդունված ստանդարտի(ֆիլմի պոստերը, տեղեկատվություն հեղինակների, ռեժիսորի, դերասանական կազմի ու ռեյտինգների մասին ու կարծիք)։ Ընթացքում ֆիլմերի քննարկումներ ու կարծիքների փոխանակում կանենք, նոր ֆիլմեր կբացահայտենք։
Ով կուզի մասնակցել, հաջորդ գրառումներում խնդրում եմ գրել ու արդեն կարող եք ֆիլմ ուղարկել, եթե նույնիսկ 5 հոգի էլ մասնակցի կանենք ժող: Խնդրում եմ մասնակցության դեպքում անպայման թեմայում գրեք, որ բոլոր մասնակիցներն իմանան։
Մի խնդրանք էլ՝ մի ուղարկեք ֆիլմեր, որոնք շատ հայտնի են ու հավանականություն կա, որ մասնակիցը նայած կլինի, հետո ստիպված պիտի փոխենք կամ ֆիլմը կամ սանտային։
Առաջին, երկրորդ և երրորդ կինոսանտաների ընթացքը տեսնելու համար կարող եք նայել այստեղ, ասյտեղ կամ այստեղ։
Էջանիշներ