ՊիԿեյի մասին
Ասեմ որ շատ տպավորված եմ ֆիլմից, հաճույքով դիտել եմ, ու հաստատ բոլորին խորհուրդ կտամ այն նայել: Սանտայիս շատ շնորհակալ եմ , եթե էս կինոն ինձ չընկներ ես դժվար թե նայեի, քանի որ հնդկական կինոների մեծ սիրահար չեմ:
Առաջին հայացքից թվում է շատ պարզ ու հասարակ կինո, սովորական հնդկական կոմեդիա, գեղեցիկ դերասաններով, սիրուն նկարած, երգերով, բայց այս ամենի տակ ներկայացված է մի թեմա, որը մտածելու տեղիք է տալիս: Երբեմն մեր համար մեր շրջապատում կատարվող ամեն ինչը այնքան սովորական է դառնում, այնքան տաբուներ ենք հորինում, որ մենք չենք կարողանում տեսնել բացթողումները, բայց երբ կողքից ուրիշի հայացքով մեկը նայում է , անմիջապես հենց այդ բացթողումներն է նկատում: ՊիԿեյը հենց այդ մարդն է: Կինոն մոտ 2 ժամ է տևում, որը շատ հանգիստ ու արագ թռնում է : Մի խոսքով բարձր տրամադրությունն ապահովում է:
Իսկ ինչ վերաբերվում է Սանտային գուշակելուն, հաշվի առնելով կինոյի բովանդակությունը և Աթեիստի նիկը ,կարծում եմ նա է իմ Սանտան:
Սա էլ վայելեք
Էջանիշներ