User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 102 հատից

Թեմա: Կինոսանտա 4

  1. #61
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2016
    Գրառումներ
    38
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊիԿեյի մասին
    Ասեմ որ շատ տպավորված եմ ֆիլմից, հաճույքով դիտել եմ, ու հաստատ բոլորին խորհուրդ կտամ այն նայել: Սանտայիս շատ շնորհակալ եմ , եթե էս կինոն ինձ չընկներ ես դժվար թե նայեի, քանի որ հնդկական կինոների մեծ սիրահար չեմ:
    Առաջին հայացքից թվում է շատ պարզ ու հասարակ կինո, սովորական հնդկական կոմեդիա, գեղեցիկ դերասաններով, սիրուն նկարած, երգերով, բայց այս ամենի տակ ներկայացված է մի թեմա, որը մտածելու տեղիք է տալիս: Երբեմն մեր համար մեր շրջապատում կատարվող ամեն ինչը այնքան սովորական է դառնում, այնքան տաբուներ ենք հորինում, որ մենք չենք կարողանում տեսնել բացթողումները, բայց երբ կողքից ուրիշի հայացքով մեկը նայում է , անմիջապես հենց այդ բացթողումներն է նկատում: ՊիԿեյը հենց այդ մարդն է: Կինոն մոտ 2 ժամ է տևում, որը շատ հանգիստ ու արագ թռնում է : Մի խոսքով բարձր տրամադրությունն ապահովում է:
    Իսկ ինչ վերաբերվում է Սանտային գուշակելուն, հաշվի առնելով կինոյի բովանդակությունը և Աթեիստի նիկը ,կարծում եմ նա է իմ Սանտան:

    Սա էլ վայելեք

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.02.2017), insider (27.02.2017), Աթեիստ (27.02.2017), Տրիբուն (27.02.2017)

  3. #62
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Sky-ի խոսքերից Նայել գրառումը
    ՊիԿեյի մասին
    Ֆիլմը նայել եմ, բայց սանտան ես չեմ ։)
    Քանի որ հավանել ես, խորհուրդ կտամ նայես նույն դերասանի «Три Идиота» ֆիլմը։ Շա՜տ ավելի լավն ա։
    Էդ Աամիր Խանը էդ ֆիլմում դեղնակտուց ուսանողի դեր ա տանում իրա 42 թե 44 տարեկան հասակում։ Բայց շատ լավն ա։
    Ֆիլմն էլ էն եզակի հնդկականներից ա, որ սաղ աշխարհով ֆռացել ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.02.2017), insider (27.02.2017), Sky (27.02.2017), Տրիբուն (27.02.2017)

  5. #63
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Youth 2015

    Ռեժ.՝ Պաոլո Սորրենտինո
    Դերերում՝
    Մայքլ Քեյն
    Հարվի Կեյտել
    Ռեյչլ Վայս



    Խոստումնալից շապիկը, է՛խ:

    Սյուժեն:
    Սյուժե՞ն ... Ի՞նչ սյուժե: Լավ-լավ ... Ֆիլմը պատկառելի տարիքի երկու ընկերոջ մասին է` Ֆրեդի և Միքի: Ֆրեդը հայտնի դիրիժոր և կոմպոզիտոր է, Միքը` հայտնի ռեժիսոր և սցենարիստ: Նրանք հանգստանում են շվեցարական ալպերում գտնվող, երևի թե ոչ հասարակ մարդկանց համար նախատեսված, գժանոց մի պանսիոնատում, որտեղ հանգստանում են նաև Դիեգո Մարադոնան, միսս Տիեզերքը, իրար հետ չխոսող մեծահարուստ մի զույգ ... Միքը իր թիմի հետ գրում է իր կյանքի թերևս վերջին ֆիլմի սցենարը` կտակը, իսկ Ֆրեդը ... Ֆրեդը մերժում է Անգլիայի թագուհուն կատարել իր հայտնի սեղծագործություններից մեկը նրա համար, քանի որ ... Ընկերները միասին վայելում են շվեցարական ալպերի գեղեցիկ տեսարանները, խորհում են երիտասարդությունից, անցյալից, ներկայից, նույնիսկ ապագայից: Թե ի՞նչ աչքերով է մարդը նայում կյանքին երիտասարդ ու ծեր ժամանակ...Ընկերներ, ովքեր միմյանց միայն լավ բաներ են պատմում: Բան չհասկացաք չէ՞: Ուզում եմ սպոյլերեմ, բայց չգիտեմ ինչ )))

    Մի խոսքով ոչ ստանդարտ ֆիլմ, ոչ բոլորի համար: Անկեղծ, ես չեմ սիրում Էս կարգի ֆիլմեր, որտեղ չկա հստակ սյուժե, չկա զարգացում, կոնֆլիկտ, լուծում կամ ավարտ ... ռեժիսորի ասելիքը, թեմայի մեջ, ամեն ոք կարող է հասկանալ յուրովի: Ֆիմից հետո նստել խորհել ... չէ՜ է, իմը չի:
    Խորհուրդ չեմ տալիս ... միայն ժանրի սիրահարներին: Չնայած ժանրի սիրահարները առանց իմ խորհրդի էլ կնայեն:

    Հետևելով ակումբի կինոանցուդարցին` սանտաս հաստատ Աթեիստը չի, Հայկօն չի ... Եթե իրանք լինեն շատ կզարմանամ: Տրիբուն ձյա՞ն: Դժվար: Չնայած Տրիբունը կարող ա էս ֆիլմի մեջ մի բան տեսնի (շապիկը մի կողմ), որ ես կուրորեն չեմ տեսնում
    The Truth Is Out There

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (27.02.2017), John (28.02.2017), Sky (27.02.2017), Աթեիստ (28.02.2017), Տրիբուն (28.02.2017)

  7. #64
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես և նախորդ Կինոսանտային, ես էլի սիրում եմ ինձ բաժին հասած ֆիլմի դերասանին Էլ չեմ խոսում էն մասին, որ նկարին նայելով՝ հոգեհարազատ բան տեսա: Վերջերս համ ես եմ հաճախ անդրադառնում դրան, համ էլ ինքն ա իր ոտքով հանդիպում ինձ:
    Ապրի Սանտաս:
    Գտնել Ֆորեստեր.

    Ռեժիսյոր` Գաս Վան Սանտ.
    Գլխավոր դերերում` Շոն Կոնների Ռոբ Բրաուն.
    Սցենարը` Մայք Ռիչ-ի.
    Պրոդյուսերներ` Շոն Կոնների, Լորենս Մարկ.

    Ժանրը` դրամա.
    Ընկերությունը` Կոլումբիա փիքչըրզ
    Թողարկումը` 2000թ. Դեկտեմվերի 22

    Ախր ո՞նց: Ո՞նց չզարմանաս: Էս կինոն իսկը իմ համար էր: Հենց էս վերջին ամիսներին եմ խորացել ֆիլմի գլխավոր թեմաներից մեկի մեջ: Կարծում էի հեծանվի մասին կլինի ու էլի վերջինս եկել ինչ-որ բան ա հիշեցնում: Եւ չնայած սխալվեցի` այս թեման էլ էր շատ հոգեհարազատ, անհրաժեշտ, բավականին ուսուցանող ու կոնկրետ իմ համար հեծանվի հետ փոխկապակցված: Է՞ս կարգի զուգադիպությու՞ն: Ո՞նց ախր, ո՞նց: Это сама судьба:

    Օգնող, մոտիվացնող, սովորեցնող ու ուղղորդող ֆիլմ: Հետաքրքիր ընթացք, գեղեցիկ մտքեր ու ցիտատներ: Գլխավոր թեմաները` գրականություն և բասկետբոլ: Ընկերություն և ազնվություն: Մի ուրիշ կողմից էլ` նախանձ ու մրցակցություն: Տխուր, բայց հուսադրող վերջաբան, չնայած կարող էր ավարտվել հեծանվի դրվագով: Բայց դե այդ դեպքում չէր լինի ապագան ավելի լավ մարմնավորող, ներկայացնող ավարտը:
    Երաժշտությունը հետաքրքիր ու սիրուն: Թվում էր Վանգելիսի ձեռագիրն է: Բայց որ նայեցի, կոնկրետ մի կոմպոզիտոր չկար` փոխարենը կային բազմաթիվ հանրահայտ կատարողներ մի քանի մեղեդիների համար: Այդ թվում էին Մայլզ Դեյվիսը ու Չիկ Կորեան:
    Դերասանական լավ խաղ: Տհաճ բառապաշարներն էլ զգալիորեն քիչ: Չնայած Ջամալը մեկ-մեկ անարդար վարվեց իր ուղղորդիչի հետ` բայց դե հիմա:

    Սանտա ջան` իմացիր որ դու իմ Ֆորրեստերն ես: Եթե դեմ չլինես, բացահայտումից հետո քեզ այդպես կդիմեմ:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 27.02.2017, 23:57:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (28.02.2017), Sky (27.02.2017), Տրիբուն (28.02.2017)

  9. #65
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)




    Ֆանտաստիկայի դասականներից, մենակ թե ինձ համար էնքան էլ հավեսին չնայվեց, հիմա նորն է դուրս գալու՝ Գոսլինգիս դերակատարմամբ, այ էդ ժամանակ հավեսով կնայեմ: Հարիսոն Ֆորդին մանկուց դեռ չեմ սիրել, ու էդ պատճառով խուսափել եմ նայել իրա բոլոր կինոները, իր Ինդիանա Ջոնսը իմ մանկական սարսափներից էր, չնայած Секретные материалы -ից բացարձակ չէի վախենում:

    Դե ինչ ասեմ, ֆիլմը ապագայի ռոբոտների մասին էր, որոնք կոչվում էին այսպես ասած ռեպլիկանտներ, որոնց պետք է գտներ և վնասազերծեր Հարիսսոնի դերակատարը, ով համարվում էր бегущий по лезвию. Էֆեկտները էն ժամանակների համար բավականին լավն էին, բայց դե էլի ինձ դուր չեկան: Որոշ առումով էլ իմ սրտի ֆիլմին՝ Մատրիցային էր գաղափարը նման, չնայած էս ավելի հին ֆիլմ է:

    Հա, իսկ ցանկի կինոներից ամենալավն ինձ համար Молодость և Run, Lola, Run ֆիլմերն են: Հա մեկ էլ իմ ուղարկածը, թեկուզ էդքան դժգոհեք
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (28.02.2017), Աթեիստ (28.02.2017)

  11. #66
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Жизнь как чудо/Život je čudo



    Ֆիլմի ռեժիսյոր Էմիր Կուստուրիցա: Սա իմ Կուստուրիցայից տեսած երկրորդ ֆիլմն էր: Ֆիլմը պատմում է Լուկայի, նրա ընտանիքի, պատերազմի, երկաթգծի, նրա գերիի և սիրո մասին: Հավես նայվող կինո էր, տեղ-տեղ ծիծաղելի: Ես ֆիլմից հրաշք էի սպասում, բայց չտեսա: Կյանքը հեչ էլ հրաշք չէր, ինչ-որ խառը ու աննորմալ ընտանիք, որտեղ ոչ մեկ մյուսի հետ կապ չունի: Երկաթգիծ, որի մաիսն խոսվում է ողջ ֆիլմի ընթացքում: Պատերազմ ու ռազմագերիներ: Խելագար կին, ֆուտբոլիստ տղա...
    Արժեր նայել ֆիլմը ու ապագայում էլ խորհուրդ կտամ: Շնորհակալություն սանտա ջան:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.03.2017), insider (01.03.2017), Sky (28.02.2017), Աթեիստ (28.02.2017)

  13. #67
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Yi ge dou bu neng shao / Ни на одного меньше

    Ֆիլմը նկարահանվել է Չինաստանում, 1999թ․-ին։ Դերասանական կազմի մասին իմաստ չունի գրել։ Ոչ էլ ռեժիսոր-բան, էդ անունները հաազիվ թե ձեզ ինչ-որ բան ասեն։
    Ֆիլմը 13 ամյա աղջնակի մասին է, ում առաջարկում են փոխարինել գյուղի միակ ուսուցչին, ով պետք է գնար հիվանդ մորը տեսության։ Խոստանում են նաև վճարել, եթե իր դասավանդման ընթացքում ոչ մի աշակերտ չպակասի (դուրս չգա դպրոցից, ինչ-ինչ պատճառներով)։ Հենց առաջին օրվանից ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք առաջին հայացքից անլուծելի են թվում 13 ամյա աղջնակի համար։
    Կարծիքս ֆիլմի մասին․ բարի, սիրուն ֆիլմ էր ) հաճույքով նայեցի, մանավանդ որ թեմատիկան հոգեհարազատ էր։ Էդ աղջնակի պարզությունն ու համառությունն էլ ինչ ասես արժեին։ Ընթացքը բավականին հետաքրքիր էր ու հորանջելու առիթ չունեցա։ Շնորհակալ եմ Սանտայիս դրական էմոցիաներով ֆիլմի համար։
    Սենց բարի-անմեղ ֆիլմ կարող էր Սմոքին ուղարկել, կամ էլ նենց մեկը՝ ում էնքան էլ լավ չեմ ճանաչում ։Ճ


  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.03.2017), insider (01.03.2017), Mr. Annoying (28.02.2017), Sky (28.02.2017), Smokie (01.03.2017), Աթեիստ (01.03.2017)

  15. #68
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղը ցերեկոյան կտեղադրեմ սանտաներին, հլը կարող եք գրել։
    i wanted to destroy something beautiful

  16. #69
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաղը ցերեկոյան կտեղադրեմ սանտաներին, հլը կարող եք գրել։
    մյուս օրը էլի,ես վաղը գիշերը գրեմ

  17. #70
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ջան, ես չեմ հասցնելու ո՛չ ֆիլմը նայել, ո՛չ էլ ռևյու գրել : Դեռ Հայաստանում չեմ, էս կիրակի նոր կվերջացնեմ գործերս ու կվերադառնամ: Կինոսանտայիս խոստանում եմ անպայման նայել ու գրել կարծիքս՝ անկախ անունների բացահայտվելուց և այլն:
    DIXI
    carpe noctem

  18. #71
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆանտաստիկայի դասականներից, մենակ թե ինձ համար էնքան էլ հավեսին չնայվեց, հիմա նորն է դուրս գալու՝ Գոսլինգիս դերակատարմամբ, այ էդ ժամանակ հավեսով կնայեմ:
    Blade Runner -ը խելքից դուրս հոզոր կինոյա, ու վախենամ էս նորով հերն անիծեն։ Ոնց որ Prometheus-ով Alien-ի սաղ գաղափարի հերն անիծեցին։ Որ դուրս գա նայելու եմ, քանի որ համ ժանրի սիրահար եմ, համ էլ Րիդլի Սքոթի խաթեր, բայց ցավով եմ նայելու։ Ասա դե ուզում եք նոր բան հանեք, լրիվ նորը հանեք, ի՞նչ պարտադիր ա որ նորը լինի հնի քաքմեջի հաշվին։

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (08.03.2017), Quyr Qery (02.03.2017), Աթեիստ (02.03.2017), Անվերնագիր (02.03.2017), Հայկօ (02.03.2017)

  20. #72
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, էլի 4 ինձ ծանոթ ֆիլմեր կան, որոնցից՝
    ........................................
    4-րդը
    չեմ սիրել: Ֆիլմի երգաժշտությունն եմ երբեմն լսում հաճույքով:
    Blade Runner-ն էր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (03.03.2017)

  22. #73
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Blade Runner -ը խելքից դուրս հոզոր կինոյա, ու վախենամ էս նորով հերն անիծեն։ Ոնց որ Prometheus-ով Alien-ի սաղ գաղափարի հերն անիծեցին։ Որ դուրս գա նայելու եմ, քանի որ համ ժանրի սիրահար եմ, համ էլ Րիդլի Սքոթի խաթեր, բայց ցավով եմ նայելու։ Ասա դե ուզում եք նոր բան հանեք, լրիվ նորը հանեք, ի՞նչ պարտադիր ա որ նորը լինի հնի քաքմեջի հաշվին։
    Տրիբուն ձյա, քանզի նայել եմ ահավոր հոգնած ու գիշերը՝ աշխատանքիս ընթացքում, իսկ Հարիսոնը նյարդերիս ուղղակի ազդում է, երևի դրա համար շատ չեմ տպավորվել, բայց ինձ թվում է էլի կնայեմ, ու նորը էս դեպքում հաստատ նայելու եմ։ Ես էլ եմ էս ժանրի սիրահար, բայց էս մեկը չէի տեսել ու չկպավ ոնց-որ։

    Ի դեպ, նորերի մասին, սիրածս կինոներից միակը, որի նորը չեմ նայել ու դժվար նայեմ, էտ Ghostbusters-ն ա։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  23. #74
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    մյուս օրը էլի,ես վաղը գիշերը գրեմ
    Լավ, վաղը կդնեմ։ Էսօր չար չեմ ինչ-որ։
    i wanted to destroy something beautiful

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (02.03.2017), Հայկօ (02.03.2017)

  25. #75
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է հետո՞, չեք ամաչու՞մ։

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կինոսանտա 3
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 125
    Վերջինը: 06.02.2017, 19:15
  2. Կինոսանտա 2
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 255
    Վերջինը: 24.09.2016, 15:19
  3. Կինոսանտա
    Հեղինակ՝ մարիօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 133
    Վերջինը: 19.12.2015, 18:56

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •