User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Փերիի անկյուն

  1. #31
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն նախաամուսնական իրար խառնվել մենակ տղաներին չի բնորոշ և ոչ բոլոր տղաներին ա բնորոշ։ Մեր ապագա օֆիցալ ընտանիքում պանիկայի մեջ մենակ ես եմ։ Էն տիպի որ օրերե առաջ դեբիլ մտքեր էր եկել գլխուս։ Կապ չունի ինչքան շատ ես սիրում մարդուն միտքը որ վերջ դու ընդմիշտ զբաղված ես դառնալու, սարսափեցնում ա։ Սկսում ես մտածել ինչ կարա լիներ, եթե ինչ-որ պահի, ինչ-որ բան այլ կերպ անեիր։
    Հաճելին էն ա, որ երբ մտքերը անցնում են հասկանում ես, որ ամեն ինչ շատ ճիշտ ա ընթացել ու դու էս կյանքում հանդիպածդ լավագույն մարդու հետ ես, ով իդեալական ա քո համար։
    Հ;Գ. Մնաց 8 օր

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.06.2022), Cassiopeia (18.06.2022), Mr. Annoying (19.06.2022), Sambitbaba (21.06.2022), Աթեիստ (18.06.2022), Նաիրուհի (18.06.2022), Ուլուանա (18.06.2022)

  3. #32
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սարսափում եմ պատերզամից։ Ես դեմ եմ պատերազմին իմ ամեն բջիջով։
    Ես սարսափում ու կատաղում եմ, երբ Երևանի իրանց տներում <<անհանգիստ>> նստած մասսան կանգում ու գոռում ա, որ Արցախը ոչ մի դեպքում չի տալու։

    Իմ համար Արցախի կորուստ ավելի քիչ սարսափելի էր, քան էն օրերը ու ժամերը որոնց ընթացքում ես սպասում էի, զանգի որ գոնե էդ մի քանի րոպեն վստահ լինեմ որ Հայկը ողջ ա։

    Իմ համար Արցախի կորուստը սարսափելի էր, բայց ոչ էնքան ինչքան էն պահը երբ մարդս խնայողական հաշից ամբողջ գումարը փոխանցեց քարտին, քարտը տվեց ձեռքս ու ասեց որ ուժեղ լինեմ։

    Արցախի կորուստը իրոք շատ սարսափելի ա, բայց ոչ էնքան ինչքան էն պահը երբ տեգրս եկավ տուն, ասեց որ Հայկի համար շորեր վերցնեմ ու գնամ հետը հիվանդանոց, որովհետև Հայկը թեթև վնասել ա ոտքը ։)

    Իսկ գիտեք երբ էր ավելի սարսափելի, երբ նայում էի մեքենայից մնացած անհասկանալի զանգվածի նկարներին ու ուրախանում որ Հայկին էլ հետ չեն թողնի պատերզամի։ Հետ չեն թողնի որովհետև իրան չէին տարել, ինքը գնացել էր, իսկ էդ դեպքում չեն ասում հետ չեն տանի։

    Ես դեմ չեմ կարան դրսում և իրանց հարմար տներում նստած մարդիկ գնան Արցախը նորից ազատելու, կամքը ու կյանքը իրանցն ա, իսկ ես պատրաստ չեմ հանուն հողի սիրելի մարդու կորցնել։

    Գիտեմ որ ես մենակ չեմ, գիտեմ որ ես շատ <<լավ եմ պրծել>>, որ սիրելիս հիմա կողքիս ա ոչ թե մահացած կամ անհայտ կորած, որ կարար շատ ավելի վատ լիներ։

    Ես սարսափում եմ պատերզամից, ես ուզում եմ պատերզամի մասին ուղղակի հեռվից լսած կամ կարդացած լինեմ։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.08.2022), erexa (02.08.2022), Sambitbaba (02.08.2022), Աթեիստ (02.08.2022), մարդ եղած վախտ (08.08.2022)

  5. #33
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես երբեք արքայադուստր չեմ եղել։ Աղջիկներին սովորաբար որպես արքայադուստր են մեծացնում, իսկ ես միշտ անճոռնի ճուտիկն եմ եղել։ Փոքր տարիքում մտածում էի, ահա կմեծանամ ու կարապ կդառնամ, բայց պարզվեց ոնց անճոռնի ճուտիկ կայի, տենց էլ մնացի։ Էս գրառումը բողոք չի իմ արտաքին տեսքից, սա ներքին զգացողության մասին ա, որը չի հաղթահարվում։

    Էնքան դժվար ա անընդհատ ինքնամոտիվացվել, երբ ամենամոտ մարդիկ ամեն ինչ անում են, որ քեզ թերագնահատես, երբ անընդհատ քեզ համոզում են, որ դու ոչ մի բանի չես կարա հասնես )))

    Սկսեցի գրել ու զգացի, որ կարող եմ հավերժ շարունակել, որ կյանքի էս փուլում ինձ խիստ դժբախտ եմ զգում, սպառված, հոգնած, որ սուիցիդալ մտքերը էլի հետ են եկել ու շատ հազվադեպ են լռում։

    Սկսել եմ լացել, վաղուց չէի լացում։ Օգնում ա երևի, չգիտեմ, բայց չեմ կարողանում չլացել։

    Էնքան դժվար ա ինքնամոտիվացվել, երբ միակն բանը ինչի մասին երեզում ես չլինեին ա։

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (24.01.2023), Sambitbaba (28.01.2023), Աթեիստ (24.01.2023), մարդ եղած վախտ (24.01.2023)

  7. #34
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Եթե էդ տիպի հոգնել ես, կարանք բաժանվենք
    - Փաստորեն գիտես, որ կարանք բաժանվեք

    Լռություն
    Վարագույր

    Ինձ թվում էր կրիզիսը մի քիչ ավելի ուշ ա վրա տալիս։ Տեսնենք ոնց են դեպքերը զարգանում ։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (31.03.2023), Նաիրուհի (01.04.2023)

  9. #35
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն ամենը ինչ ունի սկիզբ, ունի և վերջ։
    Ահա և վերջին էջը փակվեց։
    Փորձենք բացել նոր էջ ու ամեն ինչ սկսել նորից։


  10. #36
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լավ եմ, տարօրինակ ա սա ասելը, բայց ես իսկապես լավ եմ։ Ես գտել եմ նորից ինձ, ես զգում եմ ինձ, այևս միայն անհետացող ստվեր չեմ։ Կարծում էի բաժանվելը վատագույն բանն էր, որ կարող էր ինձ հետ պատահել, բայց արի ու տես որ դա բնավ էլ վատ է։ Ես ազատ եմ, այլևս վանդակում փակված չեմ զգում ինձ։ Իհարկե ես երբեք, ոչ մի սահմանափակում չեմ ունեցել, բայց բաժանումը ասես ազատություն լիներ։

    Եթե ես ունենայի հնարավորություն հետ գնալ և որևէ բան փոխել, ապա ես չէի փոխի ոչինչ, որովհետև ես սիորմ եմ իմ նախկին ընտանիքը, իմ ապրածը, սովորածը։ Չէ ես դժբախտ չէի, ուղղակի ես ոչ էլ երջանիկ էի։ Ես ապրում էի անգույն կյանքով, որը ամեն կերպ փորձում էի լցնել գույներով, բայց դա բավարար չէր։

    Վերջերս բոլորը ասում են, որ էլի կյանք կա մեջս։ Ընկերուհիներս նեղված պատմում են, ինչքան վատ ու անշուք տեսք ունեի ես նախորդ ամբողջ տարին։ Երևի իրենք ինձանից լավ են նկատել ներսումս հանգչող կրակը։

    Ես սիրում եմ իմ նախկին ամուսնուն, ես միշտ կսիրեմ նրան, ենթադրում եմ նույնն էլ ինքը, բայց սա պետք էր մեզ երկուսիս։

    Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես երջանիկ եմ, ես լավ եմ. I'm fine! և դա հիասքանչ է։


  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (18.07.2023), erexa (05.09.2023), Աթեիստ (21.07.2023), մարդ եղած վախտ (19.07.2023), Նաիրուհի (19.07.2023), Ուլուանա (20.07.2023)

  12. #37
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
    Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
    Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
    Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:

    Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
    ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
    Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
    Սակայն ինչպե՞ս ասել, ինչի՞ համար:

    Չէ՞ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ,
    Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար…
    Հիմա ինչու՞ ցավել անցած երջանկությամբ,
    Եվ չցավել՞, ինչու՞, ինչի՞ համար:

    Ինչպե՞ս, ինչպե՞ս ասել` նորից արի, արի՜,
    Ինչպե՞ս չասել, որ ես ապրում եմ քեզ համար:
    Գեթ չխոստովանե՞լ ցավը մեր սրտերի,
    Խոստոնովանե՞լ, ինչու՞, ինչի՞ համար…

    Երբ ինչ զգում ես, արդեն հասցրել են քո փոխարեն ասել, գրել ու անգամ երգել։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (19.07.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •