User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 32 համարի արդյունքները՝ ընդհանուր 32 հատից

Թեմա: Փերիի անկյուն

  1. #31
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,461
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն նախաամուսնական իրար խառնվել մենակ տղաներին չի բնորոշ և ոչ բոլոր տղաներին ա բնորոշ։ Մեր ապագա օֆիցալ ընտանիքում պանիկայի մեջ մենակ ես եմ։ Էն տիպի որ օրերե առաջ դեբիլ մտքեր էր եկել գլխուս։ Կապ չունի ինչքան շատ ես սիրում մարդուն միտքը որ վերջ դու ընդմիշտ զբաղված ես դառնալու, սարսափեցնում ա։ Սկսում ես մտածել ինչ կարա լիներ, եթե ինչ-որ պահի, ինչ-որ բան այլ կերպ անեիր։
    Հաճելին էն ա, որ երբ մտքերը անցնում են հասկանում ես, որ ամեն ինչ շատ ճիշտ ա ընթացել ու դու էս կյանքում հանդիպածդ լավագույն մարդու հետ ես, ով իդեալական ա քո համար։
    Հ;Գ. Մնաց 8 օր

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.06.2022), Cassiopeia (18.06.2022), Mr. Annoying (19.06.2022), Sambitbaba (21.06.2022), Աթեիստ (18.06.2022), Նաիրուհի (18.06.2022), Ուլուանա (18.06.2022)

  3. #32
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,461
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սարսափում եմ պատերզամից։ Ես դեմ եմ պատերազմին իմ ամեն բջիջով։
    Ես սարսափում ու կատաղում եմ, երբ Երևանի իրանց տներում <<անհանգիստ>> նստած մասսան կանգում ու գոռում ա, որ Արցախը ոչ մի դեպքում չի տալու։

    Իմ համար Արցախի կորուստ ավելի քիչ սարսափելի էր, քան էն օրերը ու ժամերը որոնց ընթացքում ես սպասում էի, զանգի որ գոնե էդ մի քանի րոպեն վստահ լինեմ որ Հայկը ողջ ա։

    Իմ համար Արցախի կորուստը սարսափելի էր, բայց ոչ էնքան ինչքան էն պահը երբ մարդս խնայողական հաշից ամբողջ գումարը փոխանցեց քարտին, քարտը տվեց ձեռքս ու ասեց որ ուժեղ լինեմ։

    Արցախի կորուստը իրոք շատ սարսափելի ա, բայց ոչ էնքան ինչքան էն պահը երբ տեգրս եկավ տուն, ասեց որ Հայկի համար շորեր վերցնեմ ու գնամ հետը հիվանդանոց, որովհետև Հայկը թեթև վնասել ա ոտքը ։)

    Իսկ գիտեք երբ էր ավելի սարսափելի, երբ նայում էի մեքենայից մնացած անհասկանալի զանգվածի նկարներին ու ուրախանում որ Հայկին էլ հետ չեն թողնի պատերզամի։ Հետ չեն թողնի որովհետև իրան չէին տարել, ինքը գնացել էր, իսկ էդ դեպքում չեն ասում հետ չեն տանի։

    Ես դեմ չեմ կարան դրսում և իրանց հարմար տներում նստած մարդիկ գնան Արցախը նորից ազատելու, կամքը ու կյանքը իրանցն ա, իսկ ես պատրաստ չեմ հանուն հողի սիրելի մարդու կորցնել։

    Գիտեմ որ ես մենակ չեմ, գիտեմ որ ես շատ <<լավ եմ պրծել>>, որ սիրելիս հիմա կողքիս ա ոչ թե մահացած կամ անհայտ կորած, որ կարար շատ ավելի վատ լիներ։

    Ես սարսափում եմ պատերզամից, ես ուզում եմ պատերզամի մասին ուղղակի հեռվից լսած կամ կարդացած լինեմ։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (06.08.2022), erexa (02.08.2022), Sambitbaba (02.08.2022), Աթեիստ (02.08.2022), մարդ եղած վախտ (08.08.2022)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 364
    Վերջինը: 10.09.2021, 20:00
  2. Մտորումների անկյուն
    Հեղինակ՝ Areg ak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 11.08.2016, 23:13
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •