User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: .անքնություն

  1. #1
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    .անքնություն

    .լեթս դու դիս շիթ.

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (09.02.2017), Sambitbaba (13.02.2017)

  3. #2
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    .երեք տարի կյանքս դոտաի շուրջն էր ֆռում։ զարթնել-խաղալ, չքնել-խաղալ։ նույնիսկ Սեյին էի խաղալ սովորացրել, որ ավելի շատ ընդհանուր բան ունենայինք։ երևի հենց դա էլ սխալս էր։ բայց դե էական չի, արդեն անցյալում ա այդ թեմաները։ պօֆիգ։
    .նոր տարին ինչ սկսել ա, ընդհանրապես չեմ խաղում։ էն որ դոտան ջրից կարևոր էր, միանգամից դարձավ ոչինչ։ ամեն օր ընկերներս կանչում են խաղալու, ամեն օր մերժում եմ։ իրանք էլ չեն հասկանում, ոնց ա հնարավոր, որ Վայպեռի աստվածը չուզենա խաղալ։
    .Սեյին խոսք եմ տվել, որ վաղը կխաղանք։ վսյո-տակի 7.00 պատչը սաղ փչացրեց։
    .փորձում եմ վերանայել կյանքս։ եթե ղեկավարս էս ապուշ առաջադրանքով չդիմեր, արդեն երկու շաբաթ ա պրակտիկայի էի գնալու։ սերիալներն էլ ուղեղս ծամում են։ չորս օր ա մնացել առաջադրանքը վերջացնելու համար, ոչինչ չեմ արել։
    .բայց ամեն ինչ լավ ա։ քննությունները հանձնելուց սկսած ամեն օրս թույնություն ա։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (31.01.2017), John (31.01.2017), Sambitbaba (13.02.2017), Մուշու (01.02.2017), Նիկեա (01.02.2017)

  5. #3
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    .ինձ ճանաչելու համար պետք ա իմանալ մի բան իմ մասին՝ իմ կյանքը շրջապատված ա պանդաներով:
    .սկսած խաղալիքից, որի հետ քնում եմ, բաժակից, որից օգտվում եմ և վերջացրած վզիս tattoo-ով: առաջին դաջվածքը պանդաներին նվիրելը մի բան ասում ա էլի:
    .առաջին անգամ 2010թվ. էր, որ որպես նիքնեյմ ինչ որ կայքում նշել էի pandaLu: գնալով այն ձևափոխվեց՝
    պանդաԼու > պանդա > պանդեց > պնդց > ցեդնապ
    .նույնիսկ մոտիկ ընկերներս են ինձ պանդա ասում: թվիթթեռի ժողովուրդը ինձ որպես պանդա գիտի:

    .արդեն սիրտս խառնում ա ՙՙպանդա՚՚ բառի քանակությունից իմ կյանքում: բայց մեկ ա պանդաները սեր են:
    .հաճելի օր ա սպասվում:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.02.2017), John (01.02.2017), Sambitbaba (13.02.2017), Smokie (08.02.2017), մարիօ (01.02.2017), Մուշու (01.02.2017)

  7. #4
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    .ծխելը թարգելը հեշտ ա:
    .դեռ սեպտեմբերին այս խոսքերից լավ ծիծաղում էի: փորձում եմ հիշել առաջին անգամը, երբ նիկոտինը մեջս մտավ: ոնց որ թե Կակաի ու Մերիի հետ մանկական երկաթուղում էինք: թե չէ ? թե Կակաի հետ համալսարանի զուգարանում ? թե Գայկինենց տանը ? ափսոս չեմ հիշում:
    .բայց հիշում եմ, ոնց առաջին անգամ այդ ծուխը մտավ թոքերս: բայկեռ ընկերս որոշել էր ճիշտ ծխել սովորացնելը: հիշում եմ, ոնց էի այդ օրը հազում: ոնց էի հաջորդ օրը հազում: հետո սովորեցի:
    .ապուշ մանկական ինքնահաստատվելու փորձերը՝ փողոցում քայլելով ծխելով: բոլորը վրաս էին նայում: հոՔնած հայերի ռեպլիկները: ըֆ:
    .վեց տարի ծխելու ընթացքում երկու անգամ թարգելու փորձ էի արել: առնաց դրական արդյունքի:
    .մենակ ծխողները կհասկանան, ինչ գժական հաճույք ա պատճառում մի քանի ժամ չծխելուց հետո վերջապես առաջին դոզան ներշնչելը: ինչքան տհաճ, ինչքան սպասված: նենց կուզենայի ինձ թույլ տալ մեկ անգամ ևս դա զգալ:
    .հոկտեմբերի սկզբին թարգեցի: ինքնուրույն չստացվեց: 10 օր դեղեր խմելուց հետո անցավ ցանկությունը ծխելու: ամենա տհաճն այն ա, որ թարգելուց հետո արդեն երեք անգամ փարթիի ենք հավաքվել, շուրջս բոլորը ծխում էին, մենակ ես խմում, որ հանկարծ չգայթակղվեմ: ու բոլորից շուտն էլ անջատվում էի:
    .երևի պետք ա ուրախ լինեի, որ վերջապես ստացվել ա թարգելը, որ կախվածություն չունեմ: բայց դա միակ բանն էր, ինչից կախվածություն ունեի: ինչ իրոք ուզում էի:
    .խոստացել էի, որ կթարգեմ, մամ: հն, լավ ես քեզ զգում ? էլ ամոթ չի, որ աղջիկդ ծխում ա ? բա դու երբ ես թարգելու ?
    .բարի գիշեր:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (09.02.2017), Sambitbaba (13.02.2017), Smokie (13.03.2017), Գաղթական (02.02.2017), Նաիրուհի (03.02.2017), Նիկեա (02.02.2017)

  9. #5
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ջղայնություն մեջդ պահելը սխալ ա։ արհամարելը սխալ ա։ ցանկացած զգացմունք՝ թուլություն։ ինչ որ բան ե՞ս զգում։ մոռացի։ ցավ այլևս չկա։ շուտվանից արդեն կարոտի զգացում չես ունեցել։ ճիշտ հանապարհի վրա ես։ դեպի՞։ կապ չունի։

    я плачу об одном и том же
    не плачу ни о чём ином
    не важно, что не плачу вовсе
    не суть, что не осталось слёз
    теперь уж не гонюсь за рифмой
    этот недуг остался в прошлом
    и скулы крепко, сильно стиснув
    я плачу только о хорошем

    ինչի՞ մենակ ջարդված վիճակում եմ կարողանում մի քանի տող ծնել։ ինչի՞ եմ ջարդված վիճակում լինում մենակ տատիկիս հիշելուց։ ինչի՞ թքած ունեմ բոլորի վրա։ ժպտալ ժպտալ ժպտալ։ շատ ժամանակ չեմ կարողանում ժպիտս զսպել։ ցանկացած էմոցիա միանգամից դեմքիս արտահայտվում ա։
    ցանկություններս մեջս պահելու անկարողություն։ թույլ կողմերիցս ա։ ուզում եմ՝ ասում եմ։ չմտածելով հետևանքների մասին։ ու նույն ձև չեմ դիմանում, երբ դեմքիս չեն ասում, ինչ են ուզում ինձանից։

    հա, քանի չեմ մոռացել. զզվում եմ ամերիկյան սերիալներից՝ էմոցիոնալ բռնաբարության աղբյուրից։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (09.02.2017), Sambitbaba (13.02.2017), Մուշու (09.02.2017)

  11. #6
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սկսել եմ թեյն առանց շաքարավազ խմել: ճիշտ էիր ասում, սենց ավելի համով ա:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (15.04.2017), Sambitbaba (13.02.2017), Smokie (13.03.2017), Մուշու (13.02.2017)

  13. #7
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սեյը փորձում ա ինձ համոզի, որ ինձանից լավ ա խաղում: лол что ? Վազգին ու իրա ընկերոջն ասում ա, որ ինձանից լավ ա խաղում: Վազգն էլ էշի պես, մենակ թե որ իրան չնեղացնի, ասում ա, որ մենք հավասար ենք խաղում, Սեյն էլ ինձ "ասում էի չէ՞":
    էն որ աբսուրդ ա նույնիսկ մտածել, որ ինքը իմ չափ խաղում ա, մի հատ էլ նեղանում ա, որ ասում եմ դա.. լավ, անցած լինի:

    փաթեթներով թեյն առանց շաքարավազ խմելուց զգում ես, ինչ զիբիլ ա: էլ այդպիսի սխալ թույլ չեմ տա:
    չեմ կարողանում ինձ հավասար սեղանի թեննիս խաղացող գտնեմ, որ հաճույք ստանամ խաղից: մենակ պապաիս հետ խաղալուց եմ բացվում, ինքն էլ ժամանակ չունի:
    քույրս էլ մի ամիս ա, ինչ ներվի դեղ ա դարձել: առիթից առիթ ա մնակ հետս խոսում: ահավոր տհաճ իրավիճակ: թող գնա իրա Հոլանդիան, սենյակն ինձ մնա, տարբերություն չեմ զգա միևնույնն է:

    ես ի՞նչ եմ զգում: հին ընկերների անբավարարություն: մենակ թե ստացվի ամռանը Պիտեր գնալ: եթե Էլվիրային էս տարի էլ չտեսնեմ, կպայթեմ: մի կողմից էլ, ամռանը Կական ա գալու մի ամսով: հենց նույն ամսին, որ ես պլանավորում էի Ռուսաստան գնալ: դեբիլություն կլինի, եթե Կակաի գալուց ստեղ չլինեմ:
    մենակ թե սաղ ստացվի:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (15.04.2017), Smokie (13.03.2017), Մուշու (16.02.2017)

  15. #8
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այնքան հաճելի ա գիտակցել, որ այլևս իմ համար ոչինչ չես ներկայացնում, բացի ամենա մոտիկ ընկերից, երբ տեսնում եմ քեզ համբուրվելուց ուրիշի հետ։ ընտիր զգացողություն ա։ նենց եմ ուրախանում քո համար։ գտար քոնը, հոգիդ մի քիչ հանգստացավ։ ծնունդդ շնորհավոր, Սեյ։

    տարօրինակ մտքերի քանակությունը գլխումս գնալով շատանում ա, ինչպես և օրվա ընթացքում զբաղվածությունս։
    ուրախ եմ, որ Վազգի հետ նորից մոտիկացել ենք։ ամեն երեկո երեքով խաղալ, ամեն գիշեր երկուսով սերիալ/ֆիլմ դիտել։ ամեն քնելուց առաջ բացել գիրքը և չկարողանալ դադար տալ մինչև լուսաբաց։

    այսօր ինձ լրիվ օտար մարդ նուտելլայի մեծ բանկա նվիրեց։ երջանկությանս չափ չկար, ես դրա մասին մենակ երազում էի։ բայց երբեք ինձ թույլ չէի տալիս նուտելլայի վրա գումար ծախսել։ երկու թեյի գդալից ավել չկարողացա ուտել։ ոչինչ, վաղը Սեյի հետ կռնդենք ։դ

    երկու օր առաջ Դառգեթթում էինք մամայիս, քրոջս և նրա ընկերոջ հետ։ ֆբիս էջն էի թերթում, որոշեցի տալ մամաս վերջին բանաստեղծությունս կարդա։ ուղղակի հետաքրքիր էր նրա կարծիքը։ ապշել էի, երբ տեսա, որ լացում ա։ սկզբից չհասկացա, ինչ ա եղել։ հետո տեղը բերեցի, որ բանաստեղծությունիցս ա։ հարցրեցի, պատասխանեց «я не знала, что ты такая талантливая». երբեք չէի մտածի, որ այդպիսի բան կարող էր լինել։ մատներիս վրա կարող եմ հաշվել, քանի անգամ եմ մամաիս լացելուց տեսել։ այն դեպքում, երբ բանաստեղծությունը գրվել էր մի քանի րոպեյվա ընթքցքում հորրոր ֆիլմ դիտելիս։

    Նոմլերի հետ պայմանավորվել ենք մարտի մեջ իրար փոխադարձ գիրք նվիրենք։ երկուսս էլ Կերուակի որևե գիրք։ քանի որ նա պնդում է, որ Կերուակի բացահայտումը նրա մոտ կապված է իմ հետ, իբր ես այդ հեղինակի գիրք եմ կարդացել և պատմել Նոմլերին, իսկ ես առաջին անգամ այդ անունը իրանից լսեցի անցաց կիրակի։ տարօրինակ դրություն էր, նենց որ պետք է սկսել հետաքրքրվել, որ գիրքը Նոմլերին նվիրել։

    սկսել եմ շատ Օտրիքսին լսել։ գնալով ավելի եմ սիրահարվում նրա ոճին՝ "и моя боль уже задушит во мне человека, чтоб я не ошибся показывать вежливость сукам".

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (15.04.2017), Smokie (13.03.2017), Մուշու (02.03.2017), Նիկեա (28.02.2017)

  17. #9
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն որ մի նախադասությունը հերիք էր հասկանալու համար, որ վերջին մի տարին ապրել եմ չլինելու հաշվով։
    ինչքան էիր ուղեղս բռնաբարում էտ մի թեմայով։ ինչքան էինք կռվում դրա շուրջ։ "ես սիրուն չեմ հավատում, սեր գոյություն չունի": ու այսօր կանգնում ես ու երջանիկ դեմքով ինձ ասում "մեծ նորություն ունեմ։ ընկերս վերջապես առաջին անգամ ասեց, որ սիրում ա ինձ, ես էլ իրան ասեցի"։ լուրջ ? սպասում էիր, որ պետք ա ուրախանամ քո համար ? մտքովդ չէր անցնում, որ կարող ա ուզենամ հասցրած լինեմ նրա համար, որ մի տարի ուղեղս էս ծամել, այդքան անգամ կռիվ էս սարքել, իսկ իրականում ՏՈՒՖՏՈՒՄ էիր ուղղակի։ կատաղած եմ։ չեմ ուզում վաղը քեզ տեսնեմ։ ուզած չուզած.. մի տեղում ենք աշխատում։ բայց էլ չսպասես, որ ժպտալու եմ քեզ։
    զզվում եմ սենց բաներից։

    "all my friends always lie to me"
    "i do like you. but fuck you anyway"

    սկա։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (15.04.2017), Մուշու (11.04.2017)

  19. #10
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Идеальный конец"
    ցնդում եմ էս կինոի համար։ ամեն սցենան մի տաս անգամ նայում եմ։ էն որ չեն թողում շնչեմ։ մի քանի ամիսը մեկ էս կինոն ուղեղումս թարմացնում եմ։ գժվում եմ Ջեսիկա Քլարկի համար։ կոնկրետ էս կինոյում։ թե չէ ինստագրամի իրա նկարներում այդքան հաջող չի։ բայց էս կինոյում նենց գազան կերպար են իրանից սարքել, որ նայում ես ու խփնվում իրա ամեն հայացքից։
    ինձ էս կինոն էնքանով ա մոտիկ, որ իմ հետ էլ ա նման պատմություն եղել։ հարաբերություններ ինձանից երկու անգամ մեծ կնոջ հետ։ նենց կայֆ փորձ էր կյանքում։ մի տարի անցել ա, բայց մեկ ա ժպիտով եմ հիշում էտ փախած օրերը։ հիմա որ գցում բռնում եմ, չեմ հասկանում, որ մասովս էի մտածում, որ տարվել էի իրանով։ ոչ մի պարամետր իմ ճաշակով չէր։ նույնիսկ բնավորությունն էր վանում։ բայց դե հիշողությունները լավն են, էլի բան ա )
    հիմա շրջապատումս սաղի մոտ նենց թույն շրջան ա։ քուրս նշանվում ա հեսա, Սեյի մոտ սաղ լավ ա ընկերոջ հետ։ ես էլ Վազգին ռադ արեցի նաֆիգ կյանքիցս։ ոչ մեկի հետ չեմ շփվում։ միշտ մենակ եմ։ 12 ժամ գիշերային սմենա մենակ, հետո տանը քնել մինչև երեկո ու նորից գործի։ ընտիր ա։ մնաց ավարտեմ վերջացնեմ ու էլ կյանքից ավել ուզելու բան չեմ ունենա։ մենակ մի հատ նորմալ ընկեր։ ուղղակի նորմալ ադեկվատ ընկեր, կապ չունի ինչ սեռի։ մենակ օնլայն տպտպացնելու համար։ բայց դե էտ շտապ չի, հիմա մեկ ա ոչինչի ժամանակ չունեմ։
    կյանքը թույն ա։ ուղիղ իմաստով։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (28.04.2017), Մուշու (28.04.2017)

  21. #11
    Սկսնակ անդամ pandec-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2017
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն վաղը պաշտպանության: Ու վերջ: Ընդմիշտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Անքնություն
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 117
    Վերջինը: 12.12.2020, 21:10
  2. Պոեզիա. Անքնություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 10.08.2020, 03:15
  3. Անքնություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 37
    Վերջինը: 07.01.2013, 16:57
  4. Անքնություն
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 07.08.2008, 07:54
  5. Անքնություն
    Հեղինակ՝ Narek Ktoyanc, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 23.01.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •