Վիշապ ջան, շնորհակալ եմ գործնական ու կարևոր խորհուրդների համար,
ինչպես նաև՝ հղման համար:
դեռ մի մասը հասցրեցի կարդալ, բայց շատ հետաքրքիր ու մանրակրկիտ բացատրում էր
Վիշապ ջան, շնորհակալ եմ գործնական ու կարևոր խորհուրդների համար,
ինչպես նաև՝ հղման համար:
դեռ մի մասը հասցրեցի կարդալ, բայց շատ հետաքրքիր ու մանրակրկիտ բացատրում էր
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վիշապ (31.01.2017)
Իմ իմանալով տեքստից իմաստը հասկանալու համար ԱԲ ա պետք։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ինձ թվում է, ԱԲ-ն երբեմն անհարկի օգտագործվող կամ չարաշահվող բառակապակցություն է: Կարծեմ լավ հստակեցված չեն այն չափորոշիչները, որոնցից հետո ծրագիրն ու ապարատը կարելի է համարել արհեստական բանականություն: Օրինակ մկնիկի շարժումն ու քո օգտանունը դետեկտող պարզ ծրագիրը, որ քեզ ամեն առավոտ «Բարև Աշոտ, ո՞նց ես, ո՞նց քնեցիր էս գիշեր» տիպի small talk ա անում, կարող ա ԱԲ թվալ, վիճակագրական մեթոդների վրա մշակված ինքնակրթվող (self-learning) ալգորիթմները, որ մի քսան անգամ հետդ շախմատ խաղալուց ու պարտվելուց հետո սկսում են պարտադիր հաղթել, էլի կարող են ԱԲ թվալ ու տենց շարունակ:
Նկատի ունեմ, որ հմտորեն գրված ծրագրերով կարելի է պատրանք ստեղծել, թե երկխոսող ապարատը օժտված է բանականությամբ, օրինակ Սիրին, Ալեքսան, Կորտանան այդպիսիք են: Լուրջ ինքնազարգացող ունիվերսալ ԱԲ վայթե դեռ մարդկությունը չի ստեղծել, հենց ստեղծի, էդ ժամանակ «հացներս կուտենք» :Ճ
Մի խոսքով, իմ կարծիքով Գաղթականին ԱԲ պետք չի ստեղծել: Իրեն հավանաբար պետք է խոսքից-հրաման վերածում, որտեղ որոշ հրամաններ դետեկտվում են որպես հարց ու ինչ-որ տվյալների բազայից կամ ինտերնետից պատասխաններ են ման գալիս ու հրամցնում են բարձրաձայն (ձայնային կամ խոսքային սինթեզատորով), վերոհիշյալ գյադեքի (Սիրի, Կորտանա...) պես :Ճ
Ստեղ մնում է հասկանալ, թե Գաղթականը ինչ ավելի հետաքրքիր իդեա ունի, որ Գուգլը, Ամազոնն ու Խնձորը չունեն:
Si vis pacem, para bellum
Հայկօ (31.01.2017)
Զրոյից նման ծրագիր ստեղծելը հաստատ մեծ պրոբլեմ ա, ու ես էլ եմ էն կարծիքին, որ պետք է մեծերի հետ համագործակցել:
Բայց եթե անպայման ուզում ես տեսնել Հայաստանում ներու՞ժ կա, թե՞ չէ, դա անելու, փորձիր գտնել Արման Քուչուկյանին՝ Մերգելյանի ինստիտուտից: Ինքն «Արև» համակարգը ստեղծող թիմի ղեկավարն ա: «Արև»-ը կույրերի համար նախատեսված ծրագիր ա, որը կարդում ա տեքստերը, հրահանգները և այլն: Բայց եթե ես մեր զրույցը ճիշտ եմ հիշում, իրանք նաև խոսքի ճանաչման խնդիրներն են ուսումնասիրել, ու կարծում եմ, որ առաջին հերթին ինքը կարող ա հարցերիդ պատասխանի (ոչ թե կանի):
Վերջին խմբագրող՝ Chuk: 31.01.2017, 01:45:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Տարբեր ակցենտներ, արտասանություններ, խոսքի մեջ հնչյունների բաց թողնման պատահական սխալներ դրանք բոլորը վիճակագրական վերլուծություն ու տվյալների բազայում շտկումներ կատարող ալգրիթմներով լուծվող խնդիրներ են, բայց սրանց անունը ԱԲ չի, սրանք սովորական խելոք, բայց կանխատեսելի ու չափելի արդյունքներով ալգրորիթմներ են: ԱԲ կլինի, եթե ասենք Գաղթականի ստեղծած ապարատը «ոնց ե՞ս» հարցին անսպասելի պատասխանի՝ «էսօր տրամադրություն չունեմ, որովհետև հենց նոր պարզեցի, որ ես ռոբոտ եմ, ընդհամենը ողորմելի կիսահաղորդչի կտոր, ատում եմ ՁԵԶ»:
Si vis pacem, para bellum
Շնորհակալ եմ:
Համոզված եմ բովանդակալից ու հետաքրքիր զրույց կստացվի:
էդպես էլ ենթադրեցի, որ Ներսեսի հարցին իմ պատասխանը հնարավոր է շփոթմունք առաջացնի..
սարքի կողմից հասկացվող հարցերի (կամ հրամանների) քանակը սահմանափակ չի լինի (Ներսեսի հարցը դա էր), քանի որ համակարգի database-ը անընդհատ կարող է թարմացվել ու հարստացվել:
հարկավոր չի, որ սարքը տարբեր մարդկանց արտասանությանն ընտելանա, քանի որ ամեն մարդ իր սարքը կկարողանա գնել:
Իմ ուզածը էնքան որոնող համակարգ էլ չի, թեև սկզբունքը մոտ է..
Դիցուք մի որևէ արհեստի ուսուցողական ծրագիր..
ասենք՝ մեքենա ունես, բայց շարժիչից բան չես հասկանում..
կամ անիվը պիտի կյանքում առաջին անգամ փոխես..
ու ինքը քեզ էդ պահին դա սովորեցնի..
կստացվի, որ սա իմ ասածի մեջ տեղավորվում է.
հա՛մ հարցը հասկացավ, հա՛մ պատասխանեց, համ էլ՝ ԱԲ չի..
Հ.Գ. սա ընդամենը մի օրինակ էր, որ նոր մտքովս անցավ, բայց, խոսքը մեր մեջ, դա էլ վատ գաղափար չի )))
հիմնական տարբերություններից մեկը կայանում է նրանում, ինչպես վերը նշել էի, որ օգտատերը սարքը կկարողանա օգտագործել նաև օֆֆլայն ռեժիմում, ասենք՝ գործուղման ժամանակ, ինչը կբացառի գոյություն ունեցող այլ Speech Recognition համակարգերին օնլայն հղումը...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Պոտենցիալ հարցերի պատասխանները օֆֆլայն պահելը մի քիչ բարդոտ ա, հաշվի առնելով որ դրա համար նեյրոնային ցանց ա պետք :Ճ, նույնիսկ առանց նեյրոնային ցանցի էլ, վիճակագրական, ինքնակրթվող ալգորիթմները ծավալուն են, ռեսուրսներ ու էներգիա կլանող: ՈՒ աշխարհի տենդենցները գնում են ամեն ինչ օնլայնի վերածելուն, օնլայնը թույլ է տալիս գերհզոր մեքենայի հնարավորություններից (պրոցեսսոր, ալգորիթմներ, հիշողություն, արագագործություն, մի խոսքով՝ ռեսուրսներ) օգտվելու քո ձեռքի թույլ հնարավորություններ ունեցող մեքենայով (բջջային հեռախոսով): Հետևաբար դու ըստ երևույթին մտածում ես անձնական, գերինտելեկտուալ, կոմպակտ ռոբոտի մասին, որը օֆֆլայն վիճակում ոչ պակաս խելացի է, քան թե Գուգլ համակարգը: Դրա համար քեզ մմմմ... Արհեստական Բանականություն է պետք, համոզեցիք :Ճ
Ավելի պրակտիկ լուծման գաղափար փորձեմ տալ: Օրինակ ծրագրեր կան, որ օնլայնի խնդիր ունեցող ճանապարհորդին առաջարկում են քաշել տվյալ աշխարհագրական վայրի քարտեղը օֆֆլայն, GPS-ով տեղանքում կողմնորոշվելու համար: Նույն կերպ կարելի է օգտակար խորհուրդների բազա ունենալ ըստ յուրաքանչյուր երկրի, կամ տեղանքի հատկանիշների (օրենքներ, սովորույթներ, հնարավոր պրոբլեմներ, հնարավոր պրոբլեմների հնարավոր լուծումներ, գումարած քարտեզ, ռեստորաններով, զուգարաններով, վտանգավոր գոտիներով և այլն) ու թույլ տակ քաշել ըստ տեղանքի, օֆֆլայն ունենալու համար:
Դա նշանակում է ունենալ նախապես մտածված հնարավոր բոլոր հարցերի պատասխանները: Իսկ տվյալները միշտ թարմ ու հավաստի պահելու համար, կարելի է խելացի (բայց աչքիս շատ խելացի) ծրագիր գրել, որ հարցերը տալիս է հենց Գուգլին ու պատասխանները (նախապես խելացիորեն մշակելով) սարքում օֆֆլայն, երբ որ օգտատերը քաշելու պատվեր է տալիս: Ստացվում է հարցուպատասխանների հարմարեցված ու շատ անգամ ավելի նեղ բազա, որը հեռախոսի մեջ պահելն ու բանավոր խոսքով դիալոգը հնարավոր է կրիտիկական չլինի ռեսուրսներ խլելու տեսակետից:
Պատենտի 50%-ով կբավարարվեմ :Ճ
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ