Պոտենցիալ հարցերի պատասխանները օֆֆլայն պահելը մի քիչ բարդոտ ա, հաշվի առնելով որ դրա համար նեյրոնային ցանց ա պետք :Ճ, նույնիսկ առանց նեյրոնային ցանցի էլ, վիճակագրական, ինքնակրթվող ալգորիթմները ծավալուն են, ռեսուրսներ ու էներգիա կլանող: ՈՒ աշխարհի տենդենցները գնում են ամեն ինչ օնլայնի վերածելուն, օնլայնը թույլ է տալիս գերհզոր մեքենայի հնարավորություններից (պրոցեսսոր, ալգորիթմներ, հիշողություն, արագագործություն, մի խոսքով՝ ռեսուրսներ) օգտվելու քո ձեռքի թույլ հնարավորություններ ունեցող մեքենայով (բջջային հեռախոսով): Հետևաբար դու ըստ երևույթին մտածում ես անձնական, գերինտելեկտուալ, կոմպակտ ռոբոտի մասին, որը օֆֆլայն վիճակում ոչ պակաս խելացի է, քան թե Գուգլ համակարգը: Դրա համար քեզ մմմմ... Արհեստական Բանականություն է պետք, համոզեցիք :Ճ
Ավելի պրակտիկ լուծման գաղափար փորձեմ տալ: Օրինակ ծրագրեր կան, որ օնլայնի խնդիր ունեցող ճանապարհորդին առաջարկում են քաշել տվյալ աշխարհագրական վայրի քարտեղը օֆֆլայն, GPS-ով տեղանքում կողմնորոշվելու համար: Նույն կերպ կարելի է օգտակար խորհուրդների բազա ունենալ ըստ յուրաքանչյուր երկրի, կամ տեղանքի հատկանիշների (օրենքներ, սովորույթներ, հնարավոր պրոբլեմներ, հնարավոր պրոբլեմների հնարավոր լուծումներ, գումարած քարտեզ, ռեստորաններով, զուգարաններով, վտանգավոր գոտիներով և այլն) ու թույլ տակ քաշել ըստ տեղանքի, օֆֆլայն ունենալու համար:
Դա նշանակում է ունենալ նախապես մտածված հնարավոր բոլոր հարցերի պատասխանները: Իսկ տվյալները միշտ թարմ ու հավաստի պահելու համար, կարելի է խելացի (բայց աչքիս շատ խելացի) ծրագիր գրել, որ հարցերը տալիս է հենց Գուգլին ու պատասխանները (նախապես խելացիորեն մշակելով) սարքում օֆֆլայն, երբ որ օգտատերը քաշելու պատվեր է տալիս: Ստացվում է հարցուպատասխանների հարմարեցված ու շատ անգամ ավելի նեղ բազա, որը հեռախոսի մեջ պահելն ու բանավոր խոսքով դիալոգը հնարավոր է կրիտիկական չլինի ռեսուրսներ խլելու տեսակետից:
Պատենտի 50%-ով կբավարարվեմ :Ճ
Էջանիշներ