User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Սառը քամիներ

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սառը քամիներ

    Սառը քամիները
    Պոռնկություն են բերում,
    Ես կարծում եմ վաղուց ժամանակն է.
    Հերվա, նախ անցած,
    Այս Աշունը պիտի մեռնեն,
    ...և երբևէ եղած քաղաքների փոշին
    Պիտի մնա:

    Մայրս աղաչում է չհանձնվել,
    Իսկ ես փոշոտ քաղաքներում մրտենիների եմ նման`
    Իմ սրտի եղանակներով
    հազարավոր թերթեր ունեցող,
    Ու այլանդակ գիշակեր...

    Ոչ երգեցիկ բալենիների նման,
    Իրենց ուղղով գնացող հոգիների,
    Ու մարմիների կատարելությունը
    Առաքինություն դարձնելու ժամանակ,
    Ես ավելի քան լոտոս եմ`
    Ծանծաղ ջրերում, ու ափիդ մեջ`
    Ֆլեյտահար:

    Նույն քամիների թևերին
    Ես ճամբորդ եմ,
    Ով երբեք չծածկեց մերկությունն, ու
    Վազեց բերկրանքի հետևից...

    Այնուամենայնիվ ես մարդ եմ,
    Կամ դեռևս մարդ չեմ,
    Ու քնատ թափառելն իմ առասպելն է...
    ............................................................................
    Մայրս աղաչում է չհանձնվել,
    Իսկ ես զզվելի եմ համարում աշունը:
    Ու եթե քչի մեջ ամենն ինչ ունեմ, սեր չէ,
    Ես կարծում եմ վաղուց ժամանակն է սպանել...
    Սպանվածն ինքը մեղավոր է...

    16.10.2016

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (26.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրախ եմ, որ նոր մտածողություն է եկել Ակումբ:
    Ինձ դուր է գալիս:
    Դուր է գալիս, որ գրածդ տեսանելի է:
    Կարող է սխալ եմ, բայց նույնիսկ Վիշնուին ու Քրիշնային ձեռք-ձեռքի տեսա ափիդ վրա կանգնած...
    Դուր է գալիս, որ որոշ քո տողեր ժխտելու կամ արդարացնելու համար էջեր կարելի է լրացնել:
    Մի խոսքով, գրածդ մեծ հաճույք է պատճառում առայժմ:
    Նույնիսկ եթե չեմ հասկանում, թե ինչու են սառը քամիները պոռնկություն բերում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. #3
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ շատ
    Լինում է ինքս չեմ հասկանում))) բայց էն ինչ հանձնում եմ թղթին` ինքնաբուխ է

  5. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում է ինքս չեմ հասկանում
    Հաճախ այդ "չհասկացված" մասերը ստեղծագործության մեջ ամենակարևոր տեղերն են դառնում, որովհետև սրտից են գալիս, մտքին զոռ տված պահեր չեն: Լավ է՝ սովորել չկողպել նրանց մուտքը:
    Բայց այստեղ մի շատ կարևոր բան կա: Այդ պահերը հենց այնպես քեզ նվիրած պահեր չեն, նրանց չնկատված թողնել չի կարելի: Ավելի ճիշտ, չնկատել նրանց դու չես կարող, նրանք շատ լավ հայտնի են քեզ, որովհետև քո միտքը չի դրանք ստեղծել: Իսկ եթե անուշադրության, մոռացության մատնես նրանց, չփորձես հետագայում վերծանել... մեկ, երկու, - և դու կդադարես այդ նվերները ստանալ:
    Ինձ թվում է, որ այդպիսի նվերներ ստեղծագործողը ստանում է այն դեպքում, երբ ոչ թե մտքին է զոռ տալիս, այլ սրտին է լսում: Այստեղ առավել կարևորն է սիրտը, հոգին: Բայց դրանք տրվում են նրան նաև միտքը զարգացնելու համար, որպեսզի միտքը սովորի աշխատել սրտի հետ համագործակցության մեջ:
    Այնպես որ, ստացածը վերծանելու համար միտքն էլ շատ կարևոր է արդեն, միայն սրտին լսելը քիչ է:

    Առայժմ չգիտեմ, թե որքանով եմ հասկանալի քեզ համար, այդ պատճառով օրինակ բերեմ:

    Ասենք թե չես հասկացել, թե ինչու ես Վիշնուին ու Քրիշնային ձեռք-ձեռքի տեսա ափիդ վրա կանգնած: Ուրեմն հենց այնպես մի անցիր դրա վրայով, այլ փորձիր հասկանա՞լ...
    Իմիջիայլոց, այս երկուսն այն դեպքն են, երբ 1 + 1 = 5: Գիտե՞ս, թե ինչու... Եթե ոչ, միգուցէ փորձես սա է՞լ պարզել...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, որ նոր մտածողություն է եկել Ակումբ:
    «Սառը քամիները
    Պոռնկություն են բերում»

    Էս տողերից հետո ես արդեն ուրախ չեմ: Բայց, ի դժբախտություն ինձ, որոշեցի կարդալ մինչև վերջ:

    Հարգելիս, գրածի ինքնաբուխ լինելը բնավ կոմպլիմենտ չի: Կոմպլիմենտներ են ոգեշնչվածը, մշակվածը, գրագետը, մտածվածը:

    Մի մտածեք, թե նպատակ ունեմ վիրավորել ձեզ (ցավոք, աշխատանքի քննադատությունը մեր մեջ հաճախ է ընկալվում որպես վիրավորանք, նամանավանդ ունակության պակասի դեպքում), պարզապես բանաստեղծություն գրելը զուտ կարճ տողեր իրար հետևից շարել չի:

    «Գրագետ» բառը նույնպես կոմպլիմենտ է: Հիշեցնեմ, որ «ճամփորդ» բառը գրվում է փ-ով, ինչպես «ճամփա» բառը:

    Խորհուրդ կտայի բանաստեղծություն գրելուց առաջ մի քիչ բանաստեղծություն կարդալ (ցանկալի է՝ արտասահմանյան դասականներին) ու տեսությունն ուսումնասիրել:

    Ողջ եղեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.01.2017), Աթեիստ (27.01.2017), Հայկօ (28.01.2017), մարդագայլուկ (28.01.2017), Մուշու (28.01.2017)

  8. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ պատկերացմամբ ուղղագրական սխալներով ներկայացված ստեղծագործությունն անհարգալից վերաբերմունք է ընթերցողի նկատմամբ։

    Ճամփորդի մասին Ռայադերը նշեց։ Մեկ էլ ուղով, ոչ թե ուղղով։ Ուղի բառն է, որ ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց կարա դառնա ուղղի։

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2017), CactuSoul (30.01.2017), Rhayader (27.01.2017), Sambitbaba (28.01.2017), մարդագայլուկ (28.01.2017)

  10. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գրեթե վստահ եմ, որ հեղինակը չգիտի, թե ինչ է մրտենին:

    Մրտենին (Myrtus communis) մշտադալար թուփ է, Հունաստանում է շատ աճում: Ծաղիկները նման են ծիրանի ծաղիկներին: Այն «հազարավոր թերթեր» ունեցող անվանել հնարավոր է, եթե բոլոր ծաղիկների թերթերը գումարեք, իսկ այդ չափանիշին գրեթե ցանկացած ծաղկող բույս կհամապատասխանի:

    Հիմա կասեք՝ բառերից եմ կախվում, բայց իրականում հեղինակը պատկեր էր փորձում ներկայացնել: Մրտենու (բույսի, որի հետ շփում ընթերցողների բացարձակ մեծամասնությունը չի ունեցել ու երևի չունենա) իրենով չգիտեմ, ինչ պատկեր կարող է ոգեկոչել (invoke), բայց «մրտենու նման հազարավոր թերթեր ունեցող» պատկերն ընդհանրապես անիմաստ ու դատարկ է:

    Եթե մրտենին հիշատակեր, ասենք, պոլսահայ բանաստեղծը, միգուցե հասկանայի:

    Հիմա անդրադառնամ «գիշակեր» բառին: «Գիշակեր» ու «գիշատիչ» բառերը խիստ տարբեր են: «Գիշատիչը» որսում և ուտում է իր զոհերին: «Գիշակերը» սնվում է դիակներով:

    «Այլանդակ» բառը «խիստ» կամ «սարսափելի» իմաստով օգտագործելը (իրական իմաստը՝ «խիստ տգեղ») ժարգոնայինի հետ սահմանակցող խոսակցական ձև է:

    Գրողի տարած բառերի կրկնությունները: Ոչ մեկը չի ասի, չէ՞, «Մի եղիր Գագոյի նման, այլ եղիր Գեղամի նման»:

    «Իսկ ես զզվելի եմ համարում աշունը»: Իսկ ես զզվելի եմ համարում այս նախադասությունը:

    Սամ, հասկանում եմ, որ դու պատրաստ ես ամեն շարժվող բան սիրել, ու ամեն անշարժ բան՝ շարժել ու նոր սիրել, բայց հուսով եմ՝ հասկանում ես, թե ինչու երբ դու իմ գրած ինչ-որ բան գովում ես, ես դրան նույնիսկ չեմ արձագանքում: Որովհետև դու գրեթե ամեն ինչ գովում ես, կատարյալ անտաղանդությունները ներառյալ, ու ինչ-որ տեղ քո գովասանքն իմ գրածը դնում է վերևի թյուրիմացության կողքին: Այնպես որ, քո գովասանքն ինձ համար ինչ-որ տեղ նույնիսկ վիրավորական է: Ես բնավ լավագույն գրողը չեմ համարում ինձ, բայց հաստատ ոչ այսքան վատը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sky (10.02.2017), մարդագայլուկ (28.01.2017), Մուշու (28.01.2017)

  12. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անշարժ բաներն էլ եմ սիրում, Ռայ ջան:
    Մյուս անգամ կաշխատեմ քո ստեղծագործությունները գովելով տրամադրությունդ չպղտորել:
    Բայց և այնպես, ինչ-որ բանի գնահատական տալուց թույլ տուր կարծիքդ անտեսել, լա՞վ:
    Համ էլ, օք, թող որ քեզանից բացի մնացած բոլորն անտաղանդ են:
    Համոզեցիր:

    Համ էլ շնորհակալություն նոր ակումբցու առջև ջերմ ընդունելություն կազմակերպելու համար, - դրա մեջ էլ տաղանդդ փայլեց:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ, օք, թող որ քեզանից բացի մնացած բոլորն անտաղանդ են:
    Փաստորեն, իմ ասածից էդ էր բխում: Կեցցես: Ծափահարում եմ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն, իմ ասածից էդ էր բխում: Կեցցես: Ծափահարում եմ:
    Ուրախ եմ, եթե ուրախ ես:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (28.01.2017)

  16. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ եմ, եթե ուրախ ես:
    Ուրախ չեմ: Պարզապես հասկացա, որ պետք էր ի սկզբանե անտարբեր լինել:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լեա ջան, հավատա, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Եվ ամենաբացասական գնահատականն անգամ քո օգտին է արվում: Ուղղակի ամեն մարդ արտահայտվում է այնպես, ինչպես ինքն է ընկալում աշխարհը, իսկ Ռայադերի ազնիվ լինելու հարցում կարող ես չկասկածել, նա անարդարացի ոչինչ չի ասում: Համաձայն եմ, ասում է կոպիտ, բայց հիմա դա է Ռայ-քննադատը, վհատվելու փոխարեն, ավելի լավ է դաս քաղես դրանից:
    Համաձայնվելով Ռայի հետ, ես չեմ հրաժարվում նաև իմ ասած որևէ խոսքից ու շատ ուրախ կլինեի տեսնել քո նոր ստեղծագործություններ էլ: Հուսով եմ, որ հենց այդպես էլ կլինի: Իսկ փորձելով բավարարել Ռայի պահանջները, ստեղծագործություններդ միայն առավել մեծ արժեք կստանան:
    Ես քեզ սիրում եմ:
    Ռայն էլ է քեզ սիրում: Յուրովի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. #13
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրախ չեմ: Պարզապես հասկացա, որ պետք էր ի սկզբանե անտարբեր լինել:
    Թե ինչի՞ց հասկացար...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  19. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչի՞ց հասկացար...
    Նրանից, որ դու պատրաստ ես լրիվ անհիմն դիմացինին ներկայացնել որպես ինքնասիրահարված, ուրիշներին իր արժեքը բարձրացնելու համար սևացնող մարդ միայն նրա համար, որ ես բողոքել եմ քո՝ գովասանքի մեջ խտրական չլինելուց:

    Կոնկրետ այս մարդու այս կերպ ստեղծագործելը տանում է դեպի անդունդ: Կամ ինքը պիտի վառի իր նախորդ գրածներն ու նոր ստեղծագործելու ձև սկսի, կամ թողնի ստեղծագործելը:

    Եթե դու պատրաստվում ես խրախուսել իրեն անպտուղ, անիմաստ ու անարժեք աշխատանքի համար, խնդրեմ:

    Հեղինակը դեռ չի արտահայտվել: Եթե ինքն իրոք ուզում է ստեղծագործել, ինքը կխոսի: Եթե այստեղ է գովասանքի համար, ներիր, ինձանից որ հաստատ դա չի ստանա:

    Իսկ երբ կամ եթե հեղինակն արտահայտվի, արդեն պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է իրեն պետք գնալ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #15
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանից, որ դու պատրաստ ես լրիվ անհիմն դիմացինին ներկայացնել որպես ինքնասիրահարված, ուրիշներին իր արժեքը բարձրացնելու համար սևացնող մարդ միայն նրա համար, որ ես բողոքել եմ քո՝ գովասանքի մեջ խտրական չլինելուց:
    Դու ասացիր այդ, ոչ թե ես: Ըստ իս, տաղանդավոր մարդը կարող է լիովին ինքնատյաց էլ լինել: Ու եթե ես ցանկանայի որակավորել քեզ, ավելի շուտ երևի հենց երկրորդ տարբերակն ընտրեի: Եվ ընդհանրապես, այս ամբողջ նախադասությունդ կառուցված է քո եզրակացությունների, այլ ոչ թե քո վերաբերյալ իմ կարծիքների վրա, և ընդհանրապես, այնքան չի համապատասխանում քո մասին իմ կարծիքին...

    Կոնկրետ այս մարդու այս կերպ ստեղծագործելը տանում է դեպի անդունդ: Կամ ինքը պիտի վառի իր նախորդ գրածներն ու նոր ստեղծագործելու ձև սկսի, կամ թողնի ստեղծագործելը:
    Մեր ճաշակները տարբեր են, սիրելիս: Ինձ դուր է գալիս "կոնկրետ այս մարդու ստեղծագործելը": Համաձայն եմ, փնթի է գրած, համաձայն եմ, թերի է: Բայց դա ժամանակի հարց է, վերանորոգվող, մաքրվող, ու քեզ պես սանիտարները կօգնեն նրան այդ հարցում: Բայց ես նրա մեջ տեսա կայծ, տեսա այն, ինչը հազվադեպ կարելի է տեսնել: Գոնե ինձ համար: Բայց տեսնելով այն, ինչ հետաքրքրեց կոնկրետ ինձ, կարող եմ ասել. անդունդի եզրից կարելի է ընկնել: Բայց կարելի է նաև թռչել: Թռչել էլ՝ կարելի՛ է:

    Իսկ երբ կամ եթե հեղինակն արտահայտվի, արդեն պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ է իրեն պետք գնալ:
    Ինձ համար. այստեղ արտահայտվել է նա, ով դեռևս հեղինակ չի, բայց մեծ հնարավորություններ ունի այդպիսին դառնալու: Դու լավ գիտես, որ անգիտակցությունն ինձ համար գիտակցությունից շատ ավելի կարևոր է: Իսկ ես տեսնում եմ կոնկրետ այս մարդու հարուստ անգիտակցությունը: Դա ինձ հրապուրում է այն պատճառով, որովհետև գիտեմ, որ դա շատ լավ հիմք է գերազանց գիտակցություն կառուցելու համար:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սառը պատերազմ 21-դ դարում:ԱՄՆ-ն ընդդեմ ՌԴ-ին
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.05.2010, 18:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •