Սառը քամիները
Պոռնկություն են բերում,
Ես կարծում եմ վաղուց ժամանակն է.
Հերվա, նախ անցած,
Այս Աշունը պիտի մեռնեն,
...և երբևէ եղած քաղաքների փոշին
Պիտի մնա:
Մայրս աղաչում է չհանձնվել,
Իսկ ես փոշոտ քաղաքներում մրտենիների եմ նման`
Իմ սրտի եղանակներով
հազարավոր թերթեր ունեցող,
Ու այլանդակ գիշակեր...
Ոչ երգեցիկ բալենիների նման,
Իրենց ուղղով գնացող հոգիների,
Ու մարմիների կատարելությունը
Առաքինություն դարձնելու ժամանակ,
Ես ավելի քան լոտոս եմ`
Ծանծաղ ջրերում, ու ափիդ մեջ`
Ֆլեյտահար:
Նույն քամիների թևերին
Ես ճամբորդ եմ,
Ով երբեք չծածկեց մերկությունն, ու
Վազեց բերկրանքի հետևից...
Այնուամենայնիվ ես մարդ եմ,
Կամ դեռևս մարդ չեմ,
Ու քնատ թափառելն իմ առասպելն է...
............................................................................
Մայրս աղաչում է չհանձնվել,
Իսկ ես զզվելի եմ համարում աշունը:
Ու եթե քչի մեջ ամենն ինչ ունեմ, սեր չէ,
Ես կարծում եմ վաղուց ժամանակն է սպանել...
Սպանվածն ինքը մեղավոր է...
16.10.2016
Էջանիշներ