7․ Մոսֆիլմ - վերդիկտ՝ զարհուրելի կետադրություն, թույլ ավարտ, անգույն գլխավոր հերոս
7․ Մոսֆիլմ - վերդիկտ՝ զարհուրելի կետադրություն, թույլ ավարտ, անգույն գլխավոր հերոս
SWTS
1․ Օուեն Մարթընը - շարադրանքը հանգամանալից ա, այնքան որ տեղ տեղ հատվում ա ձանձրույթի հետ։ Դաժե չոր ներկայացված հուղարկավորությունը կարա մտածելու տեղիք տա, իսկ էս մեկը չէ։ Որպես Բորխեսին նոր բացահայտող մարդ, ասեմ որ տեքստը հրձել ու մեջը ռեֆերանս դնելը արդարացված լինելու առումով պրպտումներ կատարեցի, բայց այդպես էլ չգտա։ Զուտ հիշատակում, ամբողջ գործի մակարդակով ոչ մի այլ ակնարկ չկար, զուգահեռներ տանելու եզրեր նույնպես։ Օուենի կերպարը ստացված էր, բայց հուզական արձագանք չգտավ իմ մեջ, նեցն որ մի անգամ կարդալուց ավել դժվար թե ստացվի։
SWTS
Sambitbaba (01.02.2017)
Պարասոմնիայի մասին էլ ասեմ - այո , մաշկիս տակից համարյա հանած գործ ա, նույնիսկ մտածում էի հերթական փսիխոդելի մեջ գրած, ուղարկած կլինեմ, բայց արքայազն, պարահանդես, սա հաստատ ես չեմ։ Լիքը ծանոթ պահեր, պատերին նկարել, նկատողություն ստանալ, հոտեր, Ռոստովի Օլյան։ Զուտ զգայակն տեսանկյունից ու ծայրահեղ սուբյեկտիվ՝ լավն ա։ Լիակար մեկուսացում, փակ համակարգ, թաց, գինու հոտով ու ճահճի պես անցյալ որ քաշում ա իր մեջ ներկան։ Կարդում ես, զգում, բայց չես մտածում այլևս։ Հարցեր չեն առաջանում։
SWTS
Marcus (31.01.2017), Sambitbaba (01.02.2017), Աթեիստ (31.01.2017)
Իսկ կարելի ա՞ ես նախ քվեարկեմ, հետո կարդամ:
DIXIcarpe noctem
5. Գիշերային միջատների կյանքից
Պատմվածք չէր, այլ ռեբուս Այվիի հուշումը երկու հեղինակների մասին օգնեց մի քիչ, բայց նորմալ պատկերացնելու համար, թե ինչ է եղել հեղինակների մտքին, պետք կլինի մի քանի անգամ կարդալ ու լուծել մի քանի անհայտով հավասարում։
Թեթև ձեռքով էր գրված, կախվածությունը թմրանյութերից ամենևին չապրվեց․ հպանցիկ նշումները ազդեցություն չթողեցին։ Հետաքրքիր ձևով պատմվածքը հետք չի թողնում, արդեն մոռացա ինչի մասին էր։ Մնաց միայն ծղրիդի անորոշ ճռռոց ու էլի ինչ-որ մանր միջատների գիշերային սվսվոց․․․
Marcus (01.02.2017)
Վերջ, ես իմ պարտքը կատարեցի, բոլոր գործերը ռեվյուեցի։
Ի դեպ, ավելի շատ ստեղծագործություն կա, քան քննարկող, ինչը հավանաբար նշանակում է, որ պոտենցիալ քննարկողների մեծ մասը ստեղծագործող է այս անգամ և համեստորեն լռում է
Աթեիստ (01.02.2017)
Դեռ ոչ մեկ չեմ կարդացել, բայց մասնակիցներ. Բարեկամ, Այվի, Վոլտերա, Լիզբեթ։
Վոլտերա (01.02.2017)
Դեռ երկու օր ունեք: Կարդացեք, քննարկեք, քվեարկեք, գուշակեք:
Արդեն ահագին նշվեց, որ որակապես լավ աշխատանքներ են:
Ափսոս կլինի, որ սենց պասիվության ու անտարբերության մատնվի թեման, քվեարկությունն էլ հինգ ձայնով մնա:
Բայց դե դուք գիտեք. ես ուրբաթ գիշերն էսպես թե էնպես ամփոփելու եմ:
Վերջին խմբագրող՝ ivy: 01.02.2017, 21:21:
Վոլտերա (01.02.2017)
5. Գիշերային միջատների կյանքից
Վերջաբանը... ("Փողոցում կանգնած..." - և հետո) շատ դուր եկավ:
Բայց առաջադրանքը՝ կախվածությունը, - միանշանակ հասկանալը, ցավոք, խանգարել է հեղինակներին: Ինչու՞ պարտադիր այդ կախվածությունը պետք է թմրադեղերից լիներ...
Որովհետև հիանալի կառուցված է ամեն ինչ, բայց մեջը ոչինչ չտեսա:
Բարեկամն ասեց կարծես, որ "մինչև հասավ վերջին, մոռացավ, թե ինչի մասին էր"... Համաձայն եմ լիովին, քանզի չեմ էլ պատկերացնում, որ կարող է ուրիշ կերպ լինել: Եթե հեղինակները թմրադեղերին լավ ծանոթ լինեին, կարող է նաև "Գլուխը պայթում էր։ Կարծես մի դարբին շիկացած երկաթ էր ծեծում գլխի մեջ"- ի տիպի մի բան էլ թողնեին մեզ նվեր: Ուրախ եմ, որ այդպես չէ, բայց երևի հենց դա էր պատճառը, որ պատմությունն արագորեն անհետանում է՝ թմրադեղի ազդեցության տակ ծնվող պատրանքների պես...
Եվ որ ամենավանողն է ինձ համար, մարդուն՝ նույնիսկ թմրամոլին, - ես անկարող եմ պատկերացնել միջատի դերում: Մարդը՝ միջատ չի, իր ցանկացած դրսևորման մեջ, լինի թմրամոլ թե աստղագետ:
Թող ներեն ինձ հեղինակները, բայց ինձ էլ այս պատմությունը ոչ մի կերպ չկպավ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
6. Պատը
Շատ հավես պատմություն էր, շատ վատ լեզվով գրված:
Ինձ թվաց, թե հերոսը ոչ թե պատի մեջ է, այլ այդ պատին մի հայելի է կախված, և ինքը հենց այդ հայելու՛ մեջ է: Ինչ-ինչ պատճառներով նա դարձել է իր ինչ-որ ժամանակ գնած սև ժամացույցը, ուղղակի դեռ չի հասցրել հասկանալ, որ ինքն այդ ժամացույցի արտացոլումն է հիմա հայելու մեջ...
Իսկ կյանքն ընթանում է իր հունով: Ընտանիքի անդամներն էլ, ամեն մեկն այսուայն կողմ է անում, չափչփելով իր ժամանակը, անկախ մնացած ամեն ինչի:
Հավես է: Վերջիվերջո մեզ բոլորիս էլ կարելի է ժամացույցներ համարել, եթե կարողանանք պատկերացնել, որ մենք բոլորս էլ անվթար աշխատող արտացոլանքներ ենք, ամեն մեկս հաշվում ենք ինչ-որ բանի ժամանակը, ամեն մեկս արտացոլում ենք ինչ-որ բան...
Ակամայից հիշեցի Գրիքոր Տաթևացու խոսքերը. "Աստված բազմացավ մեր մեջ, որպեսզի իրենով զմայլվի":
Ուրեմն, ահա՜, թե Ինչ ենք մենք արտացոլում...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մի հուշում էլ անեմ, մեկ էլ տեսար՝ ավելի հետաքրքրվեք
Գիշերային միջատների երկու հեղինակներից ամեն մեկը նաև առանձին գործեր են ներկայացրել մրցույթին
Այ սենց ա լինում, որ մուսաները գալիս ուտում են՝ էլ միասին, էլ առանձին
Marcus (02.02.2017), Mr. Annoying (02.02.2017), Աթեիստ (01.02.2017), Վոլտերա (01.02.2017)
Ես կարծիք գրել չեմ կարում, բայց գիտեմ, որ պտի մի բան գրեմ, որ էլի սենց կայֆ մրցույթներ լինեն։
1. Օուեն Մարթընը
Կախվածությունը տենց չզգացի, այսինքն մենակ կարդացի, որ կար, կոնկրետ զգացմունքը չկար, բայց մարդը նենց լավ էր ներկայացրած, որ շատ գրքերում կերազեիր պերսոնաժներին տենց ճանաչեիր։ Շատ լավ կարդացվավ։
2. Սուրճ ու կոկա-կոլա
Վերջը իմ ուզածն էր, բայց շատ արագ հասավ։ Հա, արանքում լրիվ կանացիական փաստարկներ էին, բայց դե էդ ա, երբեք չես հասկանա։ Բայց զգում էի, որ սաղ դեպի կոլայա գնում ։)
Լավ թեթև էր գրած, մի քիչ դիալոգները կարելի էր ավելի խորը մտածել։
3. Երեք Արվեստները
Ստեղ սաղ զգացմունք էր։ Արդեն գրել եմ, եթե էդ սպորտաձևերին ծանոթ լինեի, կարող ա տակից դուրս չգայի։ Պահի տակ արդեն ուզում ա շունչդ կտրի։4. Պարասոմնիա
Զգում եմ, որ լավն էր, որտև թրջվեցի, ու գինոտվեցի։ Բայց ինչ որ բան էն չէր։
5. Գիշերային միջատների կյանքից
Երկու հեղինակի պահը ահագին հետաքրքրություն մտցրեց։
Բայց մեկ ա, ինձ վանում ա թմրանյութն ու դրա որպես նորմա ներկայացնելը։
6. Պատը
Սաղ ընթացքը միապաղաղ էր, ու անհետաքրքիր։ Մենակ վերջաբանը դուրըս եկավ։
7. Մոսֆիլմ
Թեև ահագին Յառովայայի փաթեթից ու ռուսաստանյան իրականության մնացած նորություններին քչից շատից հետևում եմ, բայց սա չգրավեց։
Մեկ մտածեցի Այվիի նման ձայն տամ լավագույնին, բայց տենց ձայները շատ քիչ կլինեն ։)
1,2,3,4,6
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
7. Մոսֆիլմ
Երեք անգամից եմ կարողացել հասնել վերջին... Եվ բնականաբար, սկզբից համարյա բան չմնաց, բացի պարանոիդալ ստազիսում գտնվող պերֆեկցիոնիստական մտքերով տարված անաբոլիկ կուլ տվող...
Չէ, ավելի լավ է, չշարունակեմ: Հակառակ Մարիշի, հեղինակի մետքերի հետևից սլանալ ոչ մի կերպ չկարողացա...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ