Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
2. Սուրճ ու կոկա-կոլա
Հեղինակը փորձել է ցույց տալ կախվածությունը մարդուց, այն է՝ անգամ տարիներ հետո, երբ փոխվել ես /ոճդ, կյանքդ/, իսկ նախկինդ էլ արդեն ճաղատ է ու գեր, դեռևս չես կարողանում դիմադրել նրան լայն շալվարիդ գրպանում ունենալու, մազերը խառնշտելու կրքից․ սրան երևի քիմիա են ասում։ Գուցեև այդպես պատահում է, չգիտեմ։
Շարադրանքը պարզ էր, ինչ-որ այվիական ոճ կար, հնարավոր է՝ ինքն է հեղինակը։ Հերոսի կիրքն ու ցանկությունները ընթերցողը չի ապրում, փոխարենը՝ սառը, ինչ-որ տեղ մարած հեգնանքն էր գերակշռում։
Marcus (30.01.2017)
3. Երեք Արվեստները
Տխուր պատմություն է:
Իսկ շարադրելու ոճը կարող էր այնքան լավը լինել ինձ համար, որ առանց մտածելու կքվեարկեի այս պատմվածքի օգտին:
Բայց պատմվածքը գրված է "երեք արվեստագետների" համար միայն, իսկ ես այդ "արվեստներից" և ոչ մեկին ծանոթ չեմ... Իսկ քանի որ ինձ համար անհասկանալի տերմիններն ահագին տեղ են գրավում պատմվածքում, ուրեմն այդ արվեստներն ինձ համար այդպես էլ անհասանելի մնացին և ես այդպես էլ մնացի դրանց հմայքը չկիսող...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Աթեիստ (31.01.2017)
Վերադարձ գիշերային միջատների կյանքին ։)
Երևի էս գործը հենց գիշերն էր պետք կարդալ, ոնց որ թե սաղ տեղն ընկավ ։)
Ուրեմն առաջին հատվածում Ծղրիդն է` արական սեռի։
Երկրորդ հատվածում Լույսն է (Ծղրիդի անվանած Լուսատտիկը), ով կրծքերն է ցույց տալիս` իր բաժին դոզան ստանալու համար։
Վերջին հատվածում երկուսն են։ Ծղրիդը զանգում է Լույսին։
Իրենց միջև ինչ֊որ քնքուշ կապ կա` սիրայի՞ն, ռոմանտի՞կ։ Թե ուղղակի բախտի ընկերներ են։ Երկուսն էլ` գիշերային միջատներ։ Երկուսն էլ դեղվող ու պլանքյաշ ։)
Հա, հիմա տեղն ընկավ. էս անքնության օգուտն էլ սա եղավ։
Marcus (31.01.2017)
Շինարար ջան, անհիմն պահպանողականություն է. եթե մեկը /նույնիսկ հայը/ որոշել է գրել բրիտանացու, առավել ևս արևմտյան արժեքային համակարգի մասին, ո՞նց ես պատկերացնում, որ էդ արժեքների կրողը պիտի լինի, ասենք, Հայկազ Սուքիասյանը: Կամ էլ չե՞ս վստահում, որ հայը գաղափար կունենա բրիտանացուց այնքան, որ պատմի, կամ էլ, հնարավոր է, կարծում ես բրիտանացոնց կամ չինացոնց մասին հայերեն գրելիս լեզվի ՛՛հայու գենը՛՛ ապականվու՞մ է...
Ամեն դեպքում, գործի մասին կարծիք ունենալուց, առավել ևս արտահայտելուց առաջ արժի նախ կարդալ այն, անուններից խրտնելու փոխարեն:
Ու մեկ էլ՝ ՛՛Ջեք, Ջիմ, Էնդրու տիպի ստեղծագործություններ՛՛ դասակարգումդ արդեն լուրջ մոտեցում չի:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 31.01.2017, 07:17:
Ես իր գրածը ուղիղ եմ հասկանում:
Ինչևէ: Ամեն դեպքում իր կարծիքի հանդեպ անհանդուրժողականություն չկար, ընդամենը պատասխան մեկնաբանություն-կարծիք, որ անհիմն է այն, ինչ ինքն անվանում է պահպանողականություն, քանի որ ենթադրում է, որ հայը երբ ոչ հայի մասին է գրում, դա, անկախ բովանդակությունից, իրեն արդեն դուր չի գալիս: Սա պարզ նախապաշարմունք է:
ivy (31.01.2017)
4. Պարասոմնիա
Լավն էր: Հաստատ քվեարկելու եմ: Ապրի հեղինակը:
Շատ խոսել չեմ ուզում, վախենում եմ, վատ բաներ ասել, որովհետև չեմ սիրում նման թեմաներ: Բայց դա հեղինակի մեղքը չէ, չէ՞...
Շատ դուր եկան "Աչքերս բացում եմ"-ները: Նույնիսկ քիչ թվացին. կուզեի, մի քանի անգամ էլ կրկնվեին:
Միակ բանը, որ դուր չեկավ, "«Ֆիլմն ախմախություն է»,- մտքում տալիս եմ պատասխանը" նախադասությունն էր: Եթե նման նախադասություններ մի քանի անգամ կրկնվեին՝ իսկ պատմվածքը դրա մեծ հնարավորություն է տալիս, - շատ լավ "խոդ" կլիներ, իսկ էսպես, ոնց որ հեղինակը "գիտունիկ" խաղա: Իսկ պատմվածքի համը, ինձ թվաց, թե հենց հեղինակի՝ կողքից նայելու ունակությունն է, կարծես թե ինքը հեչ չկա էլ այնտեղ, դիտորդ է ընդամենը...
Սկզբում համոզված էի, թե Լիզն է գրել: Բայց հետո, երբ մի երկու տեղ հանդիպեցի արքայազների, համոզմուքս կորավ: Կարո՞ղ է, Նանեի գործն է սա...
Ամեն դեպքում, շնորհակալություն հեղինակին:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
1. Օուեն Մարթընը
Ասեմ, որ երկար մտածում էի, թե ինչ հերթականությամբ դնեմ ստացածս յոթ աշխատանքները, որ բոլորն էլ կարդացվեն: Ինձ շատ կարևոր է, որ մրցույթում ոչ մի աշխատանք ստվերում չմնա: Ու մտածում էի, որ եթե ահագին շատ են գործերը, ապա հերթականությունը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ: Ոնց անել, որ մեկը մյուսի համար արգելակ չդառնա, որ մեկի վրա լռվեն, ու էլ առաջ չգնա:
Ու մտածեցի, որ Օուենը ամենալավ բացումը կլինի մրցույթի համար: Միանգամից շատ պոզիտիվ տրամադրություն կստեղծի ու կներշնչի մնացածն էլ կարդալ:
Կարծում եմ, որ չեմ սխալվել:
Շատ լավ «պատմած» գործ է: Ոնց որ մեկը երեկոյան նստի կողքիդ, թեյ դնի ու պատմի իր ճանաչած Օուենի մասին: Իհարկե հնարավոր է, որ ամբողջը հորինված է. ինձ ոչինչ չի հուշում, թե պիտի անպայման իրապատում լինի, բայց դրանից ոչինչ չի փոխվում: Միայն էն տարբերությամբ, որ իրապումն ավելի հեշտ է ներկայացնելը՝ երևակայությանը զոռ տալու ու մոգոնելու բան չկա: Բայց միևնույն է պատմելու ձևից շատ բան է կախված՝ լինի իրական պատմություն, թե հորինված:
Սիրում եմ, որ էսպես խիտ են գրում՝ լիքը բառերով, հարուստ ու մանրամասն նկարագրություններով: Լրիվ պատկերացրեցի Օուենին:
Լավն էր, բայց ինձ մի բան պակասում է՝ էս աշխատանքի օգտին քվեարկելու համար:
4. Պարասոմնիա
Հա, ներկայացրածը պարասոմնիա էր ոնց որ թե, ինչքանով, որ հասկանում եմ էս բառի իմաստը, բայց չէ՞ր կարելի մի քիչ ավելի կրեատիվ լինել վերնագրի հարցում, ոչ թե հենց բռնել, տերմին դնել: Կամ եթե պիտի էդպես կոչվեր, կարելի էր օրինակ մի քիչ հետաքրքիր խաղեր անել, ասենք՝ պարասոմնիA դնել կամ եսիմ, ուզում եմ անպայման մի բանին կպած լինեմ, կռիսությունս բռնեց, թե ինչ
Անցումներ, հիշողություններ, պապն՝ իր ալկոհոլիզմով, ու մեկը, ով իր կողքի սենյակում է նույն վիճակում: Բայց արդյունքում միայն հերոոսուհու (ուհի էր, չէ՞) նավակն է սուզվում թունդ հեղուկի մեջ, որովհետև ինքն է խրվել մնացել դրա մեջ:
Ալկոհոլի հոտը ես էլ զգացի: Դռան հետևում կանգնած ու վաղուց արդեն գոյություն չունեցող տատին էլ տեսա:
Գուցե և քվեարկեի էս գործի համար, բայց հիմա մտքովս ուրիշ բան անցավ: Մտածեցի, թե որի օգտին կքվեարկեի, եթե քվեարկությունը բազմակի ընտրության հնարավորությամբ չլիներ, այլ միայն մի գործ ընտրելու լինեի:
Էս հարցի պատասխանը հետո կգրեմ:
3. Երեք Արվեստները
Մինչև հիմա կասկածում էի, թե որևէ մի ստեղծագործության համար կքվեարկեմ, անկախ արժանի լինել-չլինելուց, բայց որոշեցի քվեարկել այս մեկի օգտին:
Վախի կապանքները մեկ առ մեկ քանդելը, ազատության ճախրին հնարավորինս ինտեգրվելը, ինքնակառավարմանն առավելագույնս տիրապետելը - երեք արվեստներն այս որպես կյանքի ճանապարհ ընտրելը ինչ-որ մեկի համար դարձել էր իրականություն, փաստորեն նաև՝ ճակատագիր: Չգիտեմ, գեղեցիկ փախուստ է: Սիրուն էր նկարագրված, գրվածքի մեջ կարոտ կար, ձգտում, երազանքի պես մի բան: Կուզենայի ճանաչել հերոսին:
Եվ ո՞ր գործն է, որին ձայն կտայի, եթե քվեարկությունը բազմակի չլիներ:
Ճիշտն ասած, սկզբում չէի մտածի, որ էսպես կորոշեմ, բայց հիմա ուզում եմ միայն Գիշերային միջատների համար քվեարկել: Միակ աշխատանքն է, որ մոտս ցանկություն է առաջացրել մի քանի անգամ կարդալ: Մեծ մասամբ, ուզում էի հասկանալ, թե ինչ է գրված, հետն էլ ինչ-որ ձգող բան ուներ: Հիմա, երբ կարծես թե հասկացա, սկսեց շատ ավելի սիրուն թվալ, նույնիսկ կարծես երաժշտություն լսեմ Ծղրիդի ու Լուսատտիկի հարաբերություններում: Կամ էլ ես արդեն լրիվ ցնդել եմ էս նախագծերում, թոշակի գնալու վախտերն են երևի
Չգիտեմ, թե ինչ են՝ սիրահարներ, քույր ու եղբայր, ընկերներ, թե մեկը մյուսի արտացոլումը. ամեն դեպքում, շատ հավեսն են միասին:
Դեռ ամենավերջին կտորը ոնց որ թե լրիվ բացված չի ինձ համար, հլը էլի եմ կարդալու: Էդ երրորդ մասը շատ սիրուն է. էն որ իրար հետ հանդարտ շնչում են ու լռում, բայց իրար կողքի չեն, այլ հեռախոսի մեջ: Ու իրար հետ ուզում են պատմվածք գրել. Լույսը տալիս է Ծղրիդի «հատվածի» սկիզբը, որը հենց էս պատմվածքի առաջին նախադասությունն է, իսկ Ծղրիդը՝ Լույսինը:
Մի գաղտնիք կա, որը կարող եմ բացել՝ մինչև մրցույթի ավարտը: Էս պատմվածքը՝ Ծղրիդով ու Լույսով, իսկապես երկու հոգով են գրել, երկու հեղինակ ունի աշխատանքը: Ու ինձ շատ հետաքրքիր էր պատմվածքում երկու հեղինակին իրենց կերտած հատվածներում հայտնաբերելը: Իհարկե ահագին երկար տևեց՝ մինչև ամեն ինչ կարողացա դարակներում դասավորել, բայց ոնց որ թե ստացվեց: Ու հենց սրան էլ ձայն եմ տալու:
4. Պարասոմնիա
Փորձեցի հասկանալ ինչի մասին է։ Թաց պատմվածք էր, և գնալով ավելի էր թրջվում։ Ինչպես էր ստացվել, որ հերոսուհուն իր ողջ կյանքում շրջապատել են ալկոհոլիկներ, որոնք աղջկան շարունակաբար հոգեպես ընկղմել են իրենց կախվածության մեջ, ու վերջում, փաստորեն, իրապե՞ս էլ։ հազացողի անձը, ստատուսը բոլորովին չբացահայտեցի, անգամ սեռը։
Բայց հա, պատմվածքից թունդ գինու հոտ էր գալիս։
Marcus (31.01.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ