User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր ստեղծագործություն(ներ)ն եք ամենաշատը հավանել.

Քվեարկողներ
14. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1. Օուեն Մարթընը

    6 42.86%
  • 2. Սուրճ ու կոկա-կոլա

    4 28.57%
  • 3. Երեք Արվեստները

    3 21.43%
  • 4. Պարասոմնիա

    7 50.00%
  • 5. Գիշերային միջատների կյանքից

    1 7.14%
  • 6. Պատը

    3 21.43%
  • 7. Մոսֆիլմ

    2 14.29%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 182 հատից

Թեմա: Գրական դուետ. Կախել-կախվել

  1. #16
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր մրցույթ, ջան

    1. Օուեն Մարթընը

    էս ինչ ակադեմիական շարադրանք էր ոնց որ անգլիական գրականության նմուշներից մեկի թարգմանությունը լիներ: Բայց շատ-շատ գրագետ էր գրված, զգացվում էր՝ վրան շատ ա աշխատել հեղինակը, մեծ ջանքեր ա ներդրել, էներգիա ծախսել: Ակադեմիական շարադրանքի պատճառով մի քիչ անշոշափելի էր համ պատմվածքը, համ հատկապես Օուեն Մարթընը: Դուրս եկավ հեղինակի թեթև հեգնանքը իր գործի ու գործում նկարագրվող կերպարների նկատմամբ: Օուեն Մարթընի սենյակը մթնեց․ տխրեց մի տեսակ, կախեց հոնքերը և այլևս չբարձրացրեց։ Էս նախադասությունը սիրեցի: Բորխեսի հատվածը սկզբում վանեց մի քիչ՝ որ տենց միանգամից ուրիշ հեղինակից հղում ա մտնում, բայց չափի մեջ էր ամեն ինչ: Կախվածության պահով էլ՝ հետաքրքիր ու բառացի մոտեցում էր:

    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Ուսանողական ընկերներս երևի մոռացել են դեմքս, բայց հիշում են կոլայի շիշը, ինչպես ես մոռացել եմ Տիկոյին, ու պիտի աչքերս շատ պինդ փակեմ, որ գոնե դարչնագույն պեպեններն աչքիս առաջ գան։ Տիկոն կոլայի շշի պես անբաժան էր ինձնից։ Եթե տեղավորվեր, նրան էլ ձախ գրպանում կպահեի, ու դասերի ժամին մերթ դեպի աջ գրպանս կձգվեի՝ շշից հերթական դոզան ստանալու համար, մերթ դեպի ձախը, որ Տիկոյի շեկ մազերը խառնեմ իրար։

    էս նախադասությունը շատ լավն էր: Տիկոն շատ անկապ դեմք դուրս եկավ վերջում: Լավ ա որ իրենց հարաբերությունների մասին իրենց զրույցից ենք իմանում, ոչ թե հեղինակի՝ էն սկզբի նկարագրություններից: Մերթ բառը երկու անգամ պատահեց, առաջինում նորմալ էր, երկրորդ անգամ կուլ չգնաց հեչ: Հստակ շարադրանք ուներ, ու հա, լավ էր գրած: Մի պահ ինձ թվաց Բյուրն ա գրել, բայց դե եսիմ, վստահ չեմ:

    3. Երեք Արվեստները

    Ինձ մի պահ թվաց՝ կախվածությունը հերոսի՝ անընդհատ ինչ-որ բաներ պատմելն էր: Շատ սպեցիֆիկ գործ ա, գեղարվեստական արժեք իհարկե ունի, բայց մեջտեղներից սկսած շատ ա մասնագիտանում, ընթերցողի համար ոչ էդքան էական մանրամասներ պատմում: Նախադասություններն էլ առաջին անգամից դժվար էին ընկալվում, որոշները երկու անգամ կարդացի, որ բան հասկանամ: Ով էլ որ գրած լինի, լավ ուսումնասիրել ա տեքստում նկարագրվող ‹‹զբաղմունքը››: Բայց հետաքրքիր շունչ ուներ:

    4. Պարասոմնիա

    Շատ լավն էր, շատ-շատ: Պսիխոդելիկան, ուժեղ պատկերները, հիշողությունները. ընտիր էր նկարագրված: Ինձ դուր եկավ նաև շարադրանքը՝ դիպուկ ու շատ վառ: Պատի մասին հիշողությունը ոնց որ սթափեցներ ընթերցողին, որ հետո պսիխոդելիկ պատկերների հերթը գար: Կարդալու ընթացքում գինու հոտ էի առնում ու կարմիր գույն տեսնում: Հաստատ քվեարկելու եմ

    5. Գիշերային միջատների կյանքից

    Չգրավեց հեչ՝ ոչ շարադրանքը, ոչ էլ բովանդակությունը: Խառն ու առանց կառուցվածքի էր գրված, բայց գրագետ շարադրանք ուներ: Վերջին պահը՝ միասին պատմվածք գրելու, դուրս եկավ: Բայց ընդհանուր առմամբ իմը չէր, չձգեց:

    6. Պատը

    Երկու անգամ եմ կարդացել, ու անկեղծ, շատ եմ հավանել: Կքվեարկեմ սրա օգտին հաստատ: Հա, թերություններ ուներ՝ շարադրանքը, ուղղագրական սխալները, փակագծի չարաշահումը, բայց ընդհանուր նենց հավես/ մելանխոլիկ նոտայով էր ամբողջ տեքստը գրած, ու հատկապես վերջին պարբերությունը մոխրով լցված սենյակի ու վիզը բաց չթողնելու մասին: Կարճ էր համ էլ, այսինքն ամեն ինչ չափի մեջ էր: Հեղինակին հատուկ գրկում եմ

    7. Մոսֆիլմ

    Հա, վերջն ա, բան չունեմ ասելու վերջին հատվածները սաղ իրար խառնվեց, Այվիի հետ համաձայն եմ էս գործի մասին՝ խիտ, ամեն ինչը տեղը: Մի քիչ շատ յուրահատուկ էր՝ պետք եղածից շատ: Հեղինակի մտքի թռիչքը ու շարադրանքը սպանում էին: Երևի քվեարկեմ, հա՞

    Վերջ: Շատ լավ մրցույթ ա, Այվիին հատուկ շնորհակալություն գնամ քվեարկելու
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.01.2017), Marcus (30.01.2017), Mr. Annoying (02.02.2017), Sambitbaba (02.02.2017), Աթեիստ (30.01.2017), Արէա (30.01.2017), Ուլուանա (02.02.2017)

  3. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարիօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես բոլորը կարդացի, սկզբում նենց տպավորություն էր, որ բոլորը նույն մարդն ա գրել․ իրար շատ մոտ շարադրանքներ էին, բացի վերջինից։
    Հմմ, իմ կարծիքով, հեչ նման շարադրանքներ չեն, հետաքրքիր է, որ նմանեցրել ես:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (30.01.2017)

  5. #18
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարդացել եմ, բայց ընդհանուր տպավորությունս էնքան լավն ա, որ ամաչում եմ բան գրեմ։
    Իհ, տենց չեմ խաղում

  6. #19
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. Պատը

    Ինձ համար էս աշխատանքը ահագին զիջում է մյուսներին:
    Նախ, շարադրանքը մի տեսակ էն չի. ինչ-որ ներքին խմորումներ, մտքեր, որ իրար էնքան էլ չեն գալիս: Հետո էդքան էլ «մաքուր» գրված չի. հազար տարի «էտ» տեսած չկայի:
    Սյուժե դե ոնց որ թե չկա, իհարկե չէր էլ պահանջվում, բայց եթե մարդ պատմվածք գրելու փոխարեն նախընտրում է «օրագրային» գրել, ապա մրցույթի համար երևի թե պիտի մի քիչ ավելի շատ ջանք գործադրի, որ ներկայացրածը գորշ ու անհետաքրքիր չստացվի:
    Ինձ համար, ցավոք, բավական անհետաքրքիր էր: Կամ էլ ուղղակի մյուսներն էին ավելի աչքի ընկնող:

  7. #20
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամադրվում եմ բոլորը կարդալուն՝ սկսելով վերջից։

    7․ Մոսֆիլմ

    Սահուն էր գրված, լեզվի նկատելի իմացությամբ /բայց ոչ այնքան, որ կասկածեի Հայկօյին, չնայած ընտրած ոլորտին /, դժվար էր հետևելը, թե ինչ է կատարվում, ոչ ամբողջովին հասկանալի, նմանապես և ռեպլիկներն ու մեկնաբանությունները, բայց խումբն իրար լավ հասկանում էր, կարևորը դա էր
    Ինչ-որ սյուռ դինամիկա կար պատմվածքում, հեղինակին թերևս հաջողվել էր տեքստով վերարտադրել այն, ինչ հերոսների գլխում էր, այն է՝ շիլաշփոթ, արագ որոշումներ, մակերեսային առնչություն ու լուծումներ, սարկազմ, ինքնագոհություն, էլի սարկազմ, բայց կարևորը՝ կրիտիկական պահին Խաչի վրա կարելի է հույս դնել

    Հա, իսկ ու՞ր էր կախվածությունը
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 30.01.2017, 16:30:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (30.01.2017)

  9. #21
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Գիշերային միջատների կյանքից

    Շարադրանքը մի ձև տանում է, կայֆ դինամիկա կա մեջը, ազատություն, տեմպ, համարձակություն:
    Բայց սյուժեն իրար չի գալիս: Մասերը իրար չեն կպչում մի տեսակ: Չեմ հասկանում՝ գործող կերպարներից որն է էս կամ էն տեսարանում: Եթե պիտի էդպես էլ լիներ, ուրեմն լավ է ստացվել:
    Վերջում ինչ-որ քնքշանք կա, որ ամբողջ աշխատանքում չկար. էդ պահը լավն էր շատ

    Կարծում եմ, որ չեմ քվեարկի, բայց դեռ կմտածեմ:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.01.2017)

  11. #22
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ամենաշատը Պարասոմնիան եմ հավանել: Սենց մի տեսակ ինձ սենյակիցս վերցրեց, բռնեց ու գցեց իր մեջ՝ առանց ինձ հարցնելու՝ ուզում եմ, թե չէ: Գլուխս պտտվեց էս գործից: Քանի րոպե ա արդեն կարդացել եմ, բայց դեռ գլուխս պտտվում ա: Ես հայտնվեցի պատմվածքի մեջ, ու էնքան պատկերավոր էր, որ ինձ թվում ա, որ հերոսը ես եմ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (30.01.2017)

  13. #23
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6․ Պատը

    "էտ"-երն ինձ համար էլ էին ճիշտն ասած աչք քերող։
    Նիհիլիստական ձգտումներ, դժգույն /պատի սև ժամացույցը վկա/, հերոսը/հեղինակը կյանքից պաշտպանվելու-պատսպարվելու կարիք ունի ասես, և իրեն մխրճել է կարծր պատի մեջ, դեռ մի բան էլ՝ ինքը տեսնում է բոլորին, իսկ իրեն՝ ոչ ոք։ Իսկ կարիքն այդ, կարծես, ծնվել է անապահովությունից։ Այդ առումով, ի դեպ, սա առաջադրանքի կատարման սահմաններում լավագույնն էր բոլորից․ մաքուր կախվածություն ինչ-որ մեկի համար միակը, ամենագեղեցիկը լինելու/պատահելու անհրաժեշտությունից, որից ծնվում է խանդը, և որի մի-փոքր սասանումը առաջացնում է պատի մեջ ամփոփվելու, վերանալու, կորչելու ցանկություն։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (30.01.2017)

  15. #24
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օուեն Մարթընը իմ կարծիքով վամպիր ա: Այդ պատճառով էլ մի տեսակ իր ժամանակից դուրս ա: Ես նեղվեցի մի քիչ, որ ինքը ավոտբուս ա նստում, իրեն մի տեսակ կառք կսազեր:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (30.01.2017)

  17. #25
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Marcus-ի խոսքերից Նայել գրառումը
    Օուեն Մարթընը իմ կարծիքով վամպիր ա:
    Լավն էր

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (30.01.2017)

  19. #26
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի դեռ չեմ որոշել, թե ոնց ա մահացել, եթե անմահ ա, բայց մտածում եմ արդեն: Հեղինակը, որ բացահայտվի կարող ենք միասին որոշել:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (30.01.2017)

  21. #27
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marcus (30.01.2017), Sambitbaba (30.01.2017)

  23. #28
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Սուրճ ու կոկա-կոլա

    Ես աղջկա տեղը լինեի՝ կամ ընդհանրապես չէի ուզի շփվեմ Տիկոյի հետ կամ շատ ջերմ կլինեի: Որ ինքը թույլ ա եղել ու ինքնասպանության եզրին ա եղել, դիմացինը մեղավոր չի: Մի տեսակ շատ մակերեսային սիրավեպային էր ինձ համար ու մի տեսակ կենցաղային բամբասանքի մակարդակի վրա, Լիլոն, Անոն, վապշե...
    Համաձայն չեմ: Դու չես կարող ընտրել շատ ջերմ լինել, որովհետև մարդը քեզ ցավացրել ա, բայց չես էլ կարող չշփվես, որովհետև մարդը քեզ հարաազատ ա, համ էլ փախուստը թուլություն կլինի:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (02.02.2017), Մուշու (02.02.2017), Ուլուանա (02.02.2017)

  25. #29
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Marcus-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ: Դու չես կարող ընտրել շատ ջերմ լինել, որովհետև մարդը քեզ ցավացրել ա, բայց չես էլ կարող չշփվես, որովհետև մարդը քեզ հարաազատ ա, համ էլ փախուստը թուլություն կլինի:
    քո իրավունքն ա չհամաձայնելը, Մարկուս ջան: Մի հատ էլ ասեմ՝ իմ կարծիքով թույլ, կենցաղային մակարդակի, պրիմիտիվ գործ էր: Սիրածս տասնհինգ տարի առաջ զուգարանում մեկի հետ սեքս ա արել, տասնհինգ տարի հետո հանդիպում եմ, դեռ թույն եմ շնչում էդ թեմաներով, յանի ի՞նչ: Մանկապարտեզ էլի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marcus (30.01.2017)

  27. #30
    Լիարժեք անդամ Marcus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.12.2016
    Հասցե
    Մարս
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուրճ ու Կոկա-կոլան դուրս եկել ա: Ոճային այդքան հարազատ չէր, ինչքան Պարասոմնիան: Չնայած վստահ չեմ, գուցե տրամադրությունիցս ա: Աղջկա կերպարը շատ լավն ա: Ծիտ ա:

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրական դուետ. Ճամփա ընկնել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 123
    Վերջինը: 19.01.2017, 23:00
  2. Գրական դուետ. Կոտրե՞լ, թե՞ չկոտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 51
    Վերջինը: 13.01.2017, 03:17
  3. Գրական դուետ. Ամաչել 24 ժամում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.01.2017, 19:13
  4. Գրական դուետ. Փնտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 26.12.2016, 01:40
  5. Գրական դուետ. Տուփը չբացել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 23.12.2016, 03:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •