Նոր մրցույթ, ջան
1. Օուեն Մարթընը
էս ինչ ակադեմիական շարադրանք էր ոնց որ անգլիական գրականության նմուշներից մեկի թարգմանությունը լիներ: Բայց շատ-շատ գրագետ էր գրված, զգացվում էր՝ վրան շատ ա աշխատել հեղինակը, մեծ ջանքեր ա ներդրել, էներգիա ծախսել: Ակադեմիական շարադրանքի պատճառով մի քիչ անշոշափելի էր համ պատմվածքը, համ հատկապես Օուեն Մարթընը: Դուրս եկավ հեղինակի թեթև հեգնանքը իր գործի ու գործում նկարագրվող կերպարների նկատմամբ: Օուեն Մարթընի սենյակը մթնեց․ տխրեց մի տեսակ, կախեց հոնքերը և այլևս չբարձրացրեց։ Էս նախադասությունը սիրեցի: Բորխեսի հատվածը սկզբում վանեց մի քիչ՝ որ տենց միանգամից ուրիշ հեղինակից հղում ա մտնում, բայց չափի մեջ էր ամեն ինչ: Կախվածության պահով էլ՝ հետաքրքիր ու բառացի մոտեցում էր:
2. Սուրճ ու կոկա-կոլա
Ուսանողական ընկերներս երևի մոռացել են դեմքս, բայց հիշում են կոլայի շիշը, ինչպես ես մոռացել եմ Տիկոյին, ու պիտի աչքերս շատ պինդ փակեմ, որ գոնե դարչնագույն պեպեններն աչքիս առաջ գան։ Տիկոն կոլայի շշի պես անբաժան էր ինձնից։ Եթե տեղավորվեր, նրան էլ ձախ գրպանում կպահեի, ու դասերի ժամին մերթ դեպի աջ գրպանս կձգվեի՝ շշից հերթական դոզան ստանալու համար, մերթ դեպի ձախը, որ Տիկոյի շեկ մազերը խառնեմ իրար։
էս նախադասությունը շատ լավն էր: Տիկոն շատ անկապ դեմք դուրս եկավ վերջում: Լավ ա որ իրենց հարաբերությունների մասին իրենց զրույցից ենք իմանում, ոչ թե հեղինակի՝ էն սկզբի նկարագրություններից: Մերթ բառը երկու անգամ պատահեց, առաջինում նորմալ էր, երկրորդ անգամ կուլ չգնաց հեչ: Հստակ շարադրանք ուներ, ու հա, լավ էր գրած: Մի պահ ինձ թվաց Բյուրն ա գրել, բայց դե եսիմ, վստահ չեմ:
3. Երեք Արվեստները
Ինձ մի պահ թվաց՝ կախվածությունը հերոսի՝ անընդհատ ինչ-որ բաներ պատմելն էր: Շատ սպեցիֆիկ գործ ա, գեղարվեստական արժեք իհարկե ունի, բայց մեջտեղներից սկսած շատ ա մասնագիտանում, ընթերցողի համար ոչ էդքան էական մանրամասներ պատմում: Նախադասություններն էլ առաջին անգամից դժվար էին ընկալվում, որոշները երկու անգամ կարդացի, որ բան հասկանամ: Ով էլ որ գրած լինի, լավ ուսումնասիրել ա տեքստում նկարագրվող ‹‹զբաղմունքը››: Բայց հետաքրքիր շունչ ուներ:
4. Պարասոմնիա
Շատ լավն էր, շատ-շատ: Պսիխոդելիկան, ուժեղ պատկերները, հիշողությունները. ընտիր էր նկարագրված: Ինձ դուր եկավ նաև շարադրանքը՝ դիպուկ ու շատ վառ: Պատի մասին հիշողությունը ոնց որ սթափեցներ ընթերցողին, որ հետո պսիխոդելիկ պատկերների հերթը գար: Կարդալու ընթացքում գինու հոտ էի առնում ու կարմիր գույն տեսնում: Հաստատ քվեարկելու եմ
5. Գիշերային միջատների կյանքից
Չգրավեց հեչ՝ ոչ շարադրանքը, ոչ էլ բովանդակությունը: Խառն ու առանց կառուցվածքի էր գրված, բայց գրագետ շարադրանք ուներ: Վերջին պահը՝ միասին պատմվածք գրելու, դուրս եկավ: Բայց ընդհանուր առմամբ իմը չէր, չձգեց:
6. Պատը
Երկու անգամ եմ կարդացել, ու անկեղծ, շատ եմ հավանել: Կքվեարկեմ սրա օգտին հաստատ: Հա, թերություններ ուներ՝ շարադրանքը, ուղղագրական սխալները, փակագծի չարաշահումը, բայց ընդհանուր նենց հավես/ մելանխոլիկ նոտայով էր ամբողջ տեքստը գրած, ու հատկապես վերջին պարբերությունը մոխրով լցված սենյակի ու վիզը բաց չթողնելու մասին: Կարճ էր համ էլ, այսինքն ամեն ինչ չափի մեջ էր: Հեղինակին հատուկ գրկում եմ
7. Մոսֆիլմ
Հա, վերջն ա, բան չունեմ ասելու վերջին հատվածները սաղ իրար խառնվեց, Այվիի հետ համաձայն եմ էս գործի մասին՝ խիտ, ամեն ինչը տեղը: Մի քիչ շատ յուրահատուկ էր՝ պետք եղածից շատ: Հեղինակի մտքի թռիչքը ու շարադրանքը սպանում էին: Երևի քվեարկեմ, հա՞
Վերջ: Շատ լավ մրցույթ ա, Այվիին հատուկ շնորհակալություն գնամ քվեարկելու
Էջանիշներ