Ինտերնետում ըստ երևույթին լիքը հոդվածներ ու առաջարկներ կգտնեք, թե ինչպես կենտրոնանալ ու չշեղվել:
Կիսվում եմ իմ ունեցած գիտելիքներով (որոնք դե զուբրիտ արած են) ու հաջողված փորձով, մարդ ես, կարող է մեկին պետք գալ:
Կամ էլ ծայրահեղ դեպքում ես կհիշեմ ինձ համար:
Եվ այսպես (ցնդաբանությունների նկատմամբ հակակրանք ունեցողներին առաջարկվում է շրջանցել).
Նախ ֆիքսեք ձեր գիտակցությունում հետևյալ հանգամանքները՝
1. Կյանքը: Կյանքը կարճ է:
Ցավոք 20 տարեկանում Դուք սա չեք գիտակցի այնպես, ինպես 40 տարեկանում, բայց փորձեք սա ընդունել որպես աքսիոմ, ինչ տարիքում էլ լինեք:
Հնարավոր է, որ մինչ Ձեր մեռնելը, գիտնականները կհայտնաբերեն կյանքը երկարացնելու միջոցներ, բայց չարժի դրա վրա հույս դնել:
2. Ժամանակը: Առաջին կետից բխում է, որ ժամանակը թանկ է, ուստի խելամիտ է այն էֆֆեկտիվ օգտագործել, բայց ինչի՞ համար՝ տես երրորդ կետը:
3. Նպատակները: Սա բարդ է: Հաճախ նպատակ է դառնում տարրական պահանջներին բավարարելը, ինչպիսիք են օրինակ՝ որակյալ պանիր, կամ զուգարանի թուղթ գնելու համար դրամ ձեռք բերելը:
Վատ է, երբ նպատակը մնում է անփոփոխ կյանքի ընթացքում: Դա նշանակում է, որ Դուք մի ամբողջ կյանք նվիրում եք մի նպատակի, որը հնարավոր է լինի շինծու, արհեստական, և որն է ամենասարսափելին՝ ոչ Ձերը:
Լավ է ունենալ դինամիկ, կամ զարգացող նպատակներ: ԵՎ ամենակարևորը՝ սեփական նախաձեռնությամբ և գիտակցությամբ մշակված նպատակներ: Կամ, գոնե Ձեզ թվա, որ Նրանք Ձերն են: Տես չորրորդ կետը:
4. Ընտրությունները ("The Choices" – ինչ-որ հրաշալի կինոյի միջից): Մեր կարճ կյանքը ընտրությունների շղթա է, որտեղ ընթացքի զգալի մասը կառավարում եք Դուք,
իսկ մնացած մասը՝ Պատահականությունը (պայմանականորեն, հնարավոր է Դուք կարողանաք բացահայտել, որ այն իրականում Օրինաչափությունն է):
Կարևոր է, որ Դուք: Ձեր բաժինը: ՃԻՇՏ ընտրեք: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ «ճիշտ»-ը ևս կարող է լինել թվացյալ, վիրտուալ, մասնակի, շատ հանգամանքներ հաշվի չառնող և
հետևաբար հաճախ սխալ:
Ամեն դեպքում Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր բաժին ընտրությունների ՃԻՇՏ լինելու վերաբերյալ, որի արդյունքում եթե Պատահականությունը, և/կամ
Օրինաչափությունը հագամանքները Ձեր օգտին դասավորեն (հարց է, թե այն ինչ որ դուք համարում եք ՕԳՈՒՏ, արդյո՞ք դա բացարձակ է, թե՞ ինքնախաբեություն),
ապա դուք կստանաք ձեր բաժին կարկանդակը այս մատերիալիստական աշխարհում:
Սա որպես ներածություն, հիմնական գաղափարների շուրջ, հիմա փոքրիկ օժանդակություն, թե ինչպես կենտրոնանալ,
որպեսզի չխարխափել ու ճիշտ ընտրություններ կատարել ու նորից կենտրոնանալ:
Հուշեմ, որ սա ևս ընտրություն է, ու վերջինիս ճիշտ լինելը կարող է լինել թվացյալ, վիրտուալ, մասնակի,
շատ հանգամանքներ հաշվի չառնող և հետևաբար սխալ:
Զգուշացում. Սույն տողերի հեղինակը որևէ բժշկական կրթություն չունի և պատասխանատվություն չի կրում ներոհիշյալ ինֆրոմացիայի հնարավոր բացասական հետևանքների համար:
Կարճ:
Ընտրությունները գործնականում կատարվում են մի բարդ օրգանի կողմից որը գտնվում է Ձեր վերին վերջույթի ներսում ու կոչվում է ուղեղ: Եթե վերջինիս ֆունկցիոնալությունը թուլանում է, ապա ընտրությունները մասնակիորեն կամ ամբողջովին կատարվում են արդեն ստորին վերջույթի կողմից, որը մի քիչ ավելի պարզ օրգան է ու կարծես թե դրա համար նախատեսված չէ գոնե բնության կողմից,
բայց դե գիտեք Էվոլուցիան երբեմն աներևակայելի փոփոխություններ է առաջացնում:
Բայց չարժի դրա վրա հույս դնել, էվոլուցիայի ընթացքը դանդաղ է, իսկ Դուք ժամանակ ՉՈՒՆԵՔ:
ԲԱՆԱԼԻՆ: Արեք այն ամենը ինչը նպաստում է ուղեղի ֆունկցիոնալության և ուժի աճին, կամ գոնե օգնում է չթուլանալուն: Դե հնարավորինս:
Կարճ.
Ուղեղին պետք են՝
Սնունդ – Սպիտակուցներ, ճարպեր, ամինաթթուներ, ջուր և թթվածին ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
Հանգիստ – Քուն, լոգանք, սեքս, ծովափ, թմբիր, մեդիտացիա ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
Խթանիչներ –Մտավոր վարժություններ, գրքեր, ֆիլմեր, հանելուկներ, խնդիրներ ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
ՄԱՔՐՈՒՄ ու ՎԵՐԱԳՈՐԾԱՐՔՈՒՄ (flushing and restart) - հա՛ հաաաաա՛
Ես կկենտրոնանամ վերջինի վրա, որպես շատ կարևոր միջոցառում, որով Դուք Ձեր ուղեղը կմաքրեք աղբից և
կթարմացնեք պատրաստելով այն նոր ընտրությունների և ՎԵՐՋԱՊԵՍ կձերբազատվեք կենտրոնանալու խնդրից:
Կարճ:
Ուղեղի մաքրման ու ինքնաթեսթավորման համար անհրաժեշտ են արյան և վերջինիս հետ բերվող սննդի, թթվածնի ու ջրի հորդ իմպուլսներ:
Սրան կարող է օգնել սիրտը, եթե այն գցենք հնարավորինս արագ բաբախելու ռեժիմ, իսկ սրան կարող է օգնել ցանկացած ինտենսիվ ու կարճ վարժություններ:
Եվ ջուր (ընթացքում, սկզբում, վերջում):
Եվ ամինաթթուներ (սկզբում, կարելի է ընթացքում, կամ 4 ժամ անց):
Եվ սպիտակուցներ (վերջում):
Կատարեք սա շաբաթը 6 անգամ, և հանգստացեք 7-րդ օրը:
Սա առաջարկություն էր, ընտությունը Ձերն է:
Էջանիշներ