User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Կենտրոնացում

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինտերնետում ըստ երևույթին լիքը հոդվածներ ու առաջարկներ կգտնեք, թե ինչպես կենտրոնանալ ու չշեղվել:
    Կիսվում եմ իմ ունեցած գիտելիքներով (որոնք դե զուբրիտ արած են) ու հաջողված փորձով, մարդ ես, կարող է մեկին պետք գալ:
    Կամ էլ ծայրահեղ դեպքում ես կհիշեմ ինձ համար:
    Եվ այսպես (ցնդաբանությունների նկատմամբ հակակրանք ունեցողներին առաջարկվում է շրջանցել).
    Նախ ֆիքսեք ձեր գիտակցությունում հետևյալ հանգամանքները՝

    1. Կյանքը: Կյանքը կարճ է:
    Ցավոք 20 տարեկանում Դուք սա չեք գիտակցի այնպես, ինպես 40 տարեկանում, բայց փորձեք սա ընդունել որպես աքսիոմ, ինչ տարիքում էլ լինեք:
    Հնարավոր է, որ մինչ Ձեր մեռնելը, գիտնականները կհայտնաբերեն կյանքը երկարացնելու միջոցներ, բայց չարժի դրա վրա հույս դնել:

    2. Ժամանակը: Առաջին կետից բխում է, որ ժամանակը թանկ է, ուստի խելամիտ է այն էֆֆեկտիվ օգտագործել, բայց ինչի՞ համար՝ տես երրորդ կետը:

    3. Նպատակները: Սա բարդ է: Հաճախ նպատակ է դառնում տարրական պահանջներին բավարարելը, ինչպիսիք են օրինակ՝ որակյալ պանիր, կամ զուգարանի թուղթ գնելու համար դրամ ձեռք բերելը:
    Վատ է, երբ նպատակը մնում է անփոփոխ կյանքի ընթացքում: Դա նշանակում է, որ Դուք մի ամբողջ կյանք նվիրում եք մի նպատակի, որը հնարավոր է լինի շինծու, արհեստական, և որն է ամենասարսափելին՝ ոչ Ձերը:
    Լավ է ունենալ դինամիկ, կամ զարգացող նպատակներ: ԵՎ ամենակարևորը՝ սեփական նախաձեռնությամբ և գիտակցությամբ մշակված նպատակներ: Կամ, գոնե Ձեզ թվա, որ Նրանք Ձերն են: Տես չորրորդ կետը:

    4. Ընտրությունները ("The Choices" – ինչ-որ հրաշալի կինոյի միջից): Մեր կարճ կյանքը ընտրությունների շղթա է, որտեղ ընթացքի զգալի մասը կառավարում եք Դուք,
    իսկ մնացած մասը՝ Պատահականությունը (պայմանականորեն, հնարավոր է Դուք կարողանաք բացահայտել, որ այն իրականում Օրինաչափությունն է):
    Կարևոր է, որ Դուք: Ձեր բաժինը: ՃԻՇՏ ընտրեք: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ «ճիշտ»-ը ևս կարող է լինել թվացյալ, վիրտուալ, մասնակի, շատ հանգամանքներ հաշվի չառնող և
    հետևաբար հաճախ սխալ:
    Ամեն դեպքում Դուք եք պատասխանատվություն կրում Ձեր բաժին ընտրությունների ՃԻՇՏ լինելու վերաբերյալ, որի արդյունքում եթե Պատահականությունը, և/կամ
    Օրինաչափությունը հագամանքները Ձեր օգտին դասավորեն (հարց է, թե այն ինչ որ դուք համարում եք ՕԳՈՒՏ, արդյո՞ք դա բացարձակ է, թե՞ ինքնախաբեություն),
    ապա դուք կստանաք ձեր բաժին կարկանդակը այս մատերիալիստական աշխարհում:

    Սա որպես ներածություն, հիմնական գաղափարների շուրջ, հիմա փոքրիկ օժանդակություն, թե ինչպես կենտրոնանալ,
    որպեսզի չխարխափել ու ճիշտ ընտրություններ կատարել ու նորից կենտրոնանալ:
    Հուշեմ, որ սա ևս ընտրություն է, ու վերջինիս ճիշտ լինելը կարող է լինել թվացյալ, վիրտուալ, մասնակի,
    շատ հանգամանքներ հաշվի չառնող և հետևաբար սխալ:
    Զգուշացում. Սույն տողերի հեղինակը որևէ բժշկական կրթություն չունի և պատասխանատվություն չի կրում ներոհիշյալ ինֆրոմացիայի հնարավոր բացասական հետևանքների համար:

    Կարճ:
    Ընտրությունները գործնականում կատարվում են մի բարդ օրգանի կողմից որը գտնվում է Ձեր վերին վերջույթի ներսում ու կոչվում է ուղեղ: Եթե վերջինիս ֆունկցիոնալությունը թուլանում է, ապա ընտրությունները մասնակիորեն կամ ամբողջովին կատարվում են արդեն ստորին վերջույթի կողմից, որը մի քիչ ավելի պարզ օրգան է ու կարծես թե դրա համար նախատեսված չէ գոնե բնության կողմից,
    բայց դե գիտեք Էվոլուցիան երբեմն աներևակայելի փոփոխություններ է առաջացնում:
    Բայց չարժի դրա վրա հույս դնել, էվոլուցիայի ընթացքը դանդաղ է, իսկ Դուք ժամանակ ՉՈՒՆԵՔ:

    ԲԱՆԱԼԻՆ: Արեք այն ամենը ինչը նպաստում է ուղեղի ֆունկցիոնալության և ուժի աճին, կամ գոնե օգնում է չթուլանալուն: Դե հնարավորինս:

    Կարճ.
    Ուղեղին պետք են՝
    Սնունդ – Սպիտակուցներ, ճարպեր, ամինաթթուներ, ջուր և թթվածին ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
    Հանգիստ – Քուն, լոգանք, սեքս, ծովափ, թմբիր, մեդիտացիա ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
    Խթանիչներ –Մտավոր վարժություններ, գրքեր, ֆիլմեր, հանելուկներ, խնդիրներ ու էլի ինչ-որ բան, որ ես չգիտեմ
    ՄԱՔՐՈՒՄ ու ՎԵՐԱԳՈՐԾԱՐՔՈՒՄ (flushing and restart) - հա՛ հաաաաա՛

    Ես կկենտրոնանամ վերջինի վրա, որպես շատ կարևոր միջոցառում, որով Դուք Ձեր ուղեղը կմաքրեք աղբից և
    կթարմացնեք պատրաստելով այն նոր ընտրությունների և ՎԵՐՋԱՊԵՍ կձերբազատվեք կենտրոնանալու խնդրից:

    Կարճ:
    Ուղեղի մաքրման ու ինքնաթեսթավորման համար անհրաժեշտ են արյան և վերջինիս հետ բերվող սննդի, թթվածնի ու ջրի հորդ իմպուլսներ:
    Սրան կարող է օգնել սիրտը, եթե այն գցենք հնարավորինս արագ բաբախելու ռեժիմ, իսկ սրան կարող է օգնել ցանկացած ինտենսիվ ու կարճ վարժություններ:
    Եվ ջուր (ընթացքում, սկզբում, վերջում):
    Եվ ամինաթթուներ (սկզբում, կարելի է ընթացքում, կամ 4 ժամ անց):
    Եվ սպիտակուցներ (վերջում):
    Կատարեք սա շաբաթը 6 անգամ, և հանգստացեք 7-րդ օրը:
    Սա առաջարկություն էր, ընտությունը Ձերն է:
    Si vis pacem, para bellum

  2. #17
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենտրոնցման հետ կապված ես էլ բողոքվեմ: Ինձ էդքան չեն շեղում սոց կայքերը, հա կախվածություն կա, բայց չի խանգարում:
    Ես չեմ կարողանում 20-30րոպեից ավել կենտրոնանալ ու ամենավատը էն ա, որ դասերին շատ ա խանգարում: Դասախոսի դաս պատմելու ժամանակ մեկ էլ կտրվում եմ լսարանից ու թափառում հեռու երկրներում: Ահավոր նեղվում եմ դրանից, չգիտեմ ոնց անեմ, որ ուշադրությունս չշեղվի: Սկզբում մտածում էի պատճառը երկարաժամկետ արձակուրդն ա ու հույս ունեի ժամանակի հետ հետ գալ, բայց չէ:
    Հետաքրքիր ա դուք ո՞նց եք պայքարում դրա դեմ:

  3. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ի դեպ, սենց մի ծրագիր կա՝ https://freedom.to/, որով կարող ես նախորոք սահմանված ժամանակով համակարգչիդ ու հեռախոսիդ վրա սահմանափակել որոշակի սոցիալ մեդիաների կամ ընդհանրապես ինտերնետի հասանելիությունը ու էդ սահմանափակումը հանելու համար կամ պետք ա նախորոք սահմանված ժամանակը անցնի, կամ ինչքան հիշում եմ ծրագրից անջատես սահմանափակումը ու համակարգիչը ռեստարտ անես։ Շատերն ասում են, որ էդ լրացուցիչ պատնեշն օգնում ա։
    Ես տենց հազար ու մի ծրագիր ունեմ կոմպիս վրա ։)) Մեկը կոնկրետ ժամով կոնկրետ կայքերի հասանելիությունն ա փակում բրաուզերի վրա (ֆեյսբուքը առավոտը 9-ից մինչև կեսգիշեր շաբաթվա բոլոր օրերին փակած ա, դե արի ու մտի): Մյուսը կես ժամ ինտերվալներով ա փակում: Մի երրորդն էլ ավելի մեծ ինտերվալներով կարա որոշակի կայքեր անհասանելի դարձնի: Ասենք, էսօրվանից մինչև հունվարի 31-ը:

    Ինձ ահագին օգնում ա էդ լրացուցիչ պատնեշը, բայց քո ասած կամքի ուժի նման ա: Մեկ էլ հոպ, գալիս ա մի պահ, որ կարգավորումները փոխում եմ: Դրա համար աշխատում եմ ակումբն ընդհանրապես չսահմանափակել ու ավելի շատ իմ ոտով կես ժամ-քառասուն րոպեն մեկ մտնել:

    Մեկ էլ բախտս բերել ա. մեր լաբում վայ-ֆայ չկա: Ինտերնետին կպնելու համար պիտի կողքի սենյակ գնամ, լարով միանամ: Էդ լրացուցիչ խոչընդոտ ա: Դրա համար որոշել եմ լաբում էղած ժամանակ կոմպով ինտերնետ չմտնել: Մենակ հեռախոսով եմ փստացնում (էդ էլ չեմ կարա չնայեմ, որտև մեյլերիս պիտի հասանելի լինեմ լաբում էղած ժամանակ):

    Ի դեպ, էս գիրքը, որ տվել ես, ահագին կայֆն ա: Առանձնապես ոչ մի նոր բան չի ասում, բայց ահագին մոտիվացնում ա, որ գոնե իմացածս բաները կիրառեմ: Մեկ էլ լավն էն ա, որ լիքը բաներ կան, որ գիտենք, բայց չգիտենք՝ ոնց կիրառենք: Ինքը էդ ոնցին շատ լավ անդրադառնում ա:

    Մեջբերում Մուշու-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենտրոնցման հետ կապված ես էլ բողոքվեմ: Ինձ էդքան չեն շեղում սոց կայքերը, հա կախվածություն կա, բայց չի խանգարում:
    Ես չեմ կարողանում 20-30րոպեից ավել կենտրոնանալ ու ամենավատը էն ա, որ դասերին շատ ա խանգարում: Դասախոսի դաս պատմելու ժամանակ մեկ էլ կտրվում եմ լսարանից ու թափառում հեռու երկրներում: Ահավոր նեղվում եմ դրանից, չգիտեմ ոնց անեմ, որ ուշադրությունս չշեղվի: Սկզբում մտածում էի պատճառը երկարաժամկետ արձակուրդն ա ու հույս ունեի ժամանակի հետ հետ գալ, բայց չէ:
    Հետաքրքիր ա դուք ո՞նց եք պայքարում դրա դեմ:
    Մուշու ջան, սաղ հարցն էն ա, որ սոցիալական ցանցերը մեր ուշադրության հերն անիծում են, ու երբ իրանք չկան, մեկ ա մենք էդ հերն անիծված ուշադրությունով ենք: Այսինքն, դասին նստած ժամանակ շեղվում ենք, որովհետև արդեն ուշադրության խնդիր ունենք: Դրա համար սոցցանցերից ազատվելն ու կենտրոնացման վարժություններ անելն ահագին օգնում են:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.01.2017)

  5. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ ուշադրության կենտրոնացման համար սենց ռադիկալ բան եմ որոշել. կոմպը թողնել գործիս տեղը, երեկոյան տանը զբաղվել ոչ աշխատանքային, բայց կենտրոնացում պահանջող գործով: Մասնավորապես, որոշել եմ ուկուլելե պարապել ու դրա համար գիրք եմ պատվիրել: Առաջ ինտերնետից էի նյութեր քաշում, բայց ուշադրությունս էնքան էր ցրվում, որ հինգ րոպեից ավել չէի կարողանում կենտրոնանալ: Մի խոսքով, գիրքս հասնի, սկսեմ պարապել, իսկ արդյունքների մասին առանձին կպատմեմ:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.01.2017)

  7. #20
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, էս գիրքը, որ տվել ես, ահագին կայֆն ա: Առանձնապես ոչ մի նոր բան չի ասում, բայց ահագին մոտիվացնում ա, որ գոնե իմացածս բաները կիրառեմ: Մեկ էլ լավն էն ա, որ լիքը բաներ կան, որ գիտենք, բայց չգիտենք՝ ոնց կիրառենք: Ինքը էդ ոնցին շատ լավ անդրադառնում ա:
    Հա, իմ մոտ էլ ա տենց․ տեսական մասով ոնց–որ նորություն չկար, բայց շատ մոտիվացնող էր ու պրակտիկ խորհուրդները, թե ոնց կազմակերպես deep work–ը լավն էին:
    Ի դեպ, ժողովուրդ, խոսքը էս գրքի մասին ա․
    https://www.amazon.com/Deep-Work-Foc.../dp/1455586692
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #21
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ուշադրության կենտրոնացման համար սենց ռադիկալ բան եմ որոշել. կոմպը թողնել գործիս տեղը, երեկոյան տանը զբաղվել ոչ աշխատանքային, բայց կենտրոնացում պահանջող գործով: Մասնավորապես, որոշել եմ ուկուլելե պարապել ու դրա համար գիրք եմ պատվիրել: Առաջ ինտերնետից էի նյութեր քաշում, բայց ուշադրությունս էնքան էր ցրվում, որ հինգ րոպեից ավել չէի կարողանում կենտրոնանալ: Մի խոսքով, գիրքս հասնի, սկսեմ պարապել, իսկ արդյունքների մասին առանձին կպատմեմ:
    Հեհե, ես էլ եմ տենց մի բան որոշել, հենց արձակուրդից հետ գամ Կոմպը գործիս տեղը դժվար թողնեմ, բայց որ երեկոյան առանց կոմպի ու սոցիալ մեդիայի ժամեր պիտի հատկացնեմ, էդ հաստատ։ Ընդհանրապես արձակուրդից հետո որոշել եմ էդ գրքի խորհուրդներով ռեժիմս լրիվ վերանայեմ։ Մի երկու ամսից արդյունքները կներկայացնեմ ստեղ
    Ես էլ որոշել եմ գիտար նվագել սովորել Շատ լավ վիդեո դասեր եմ ճարել, օրը մի կես ժամ մի ժամ երեկոյան դրան ա նվիրվելու
    Ի դեպ, ուկելելե նվագել սովորելու մի հատ թույն անդրոիդ ապպ էինք գտել Ներսեսի հետ, որ նոտաները տալիս ա վազող տողով, որ նվագում ես, միկրոֆոնով ճանաչում ա նվագածդ, իմանում ես ճիշտ նվագեցիր, թե՝ չէ։ Անունը չեմ հիշում, բայց որ Ներսեսին հարցնես կասի։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեհե, ես էլ եմ տենց մի բան որոշել, հենց արձակուրդից հետ գամ Կոմպը գործիս տեղը դժվար թողնեմ, բայց որ երեկոյան առանց կոմպի ու սոցիալ մեդիայի ժամեր պիտի հատկացնեմ, էդ հաստատ։ Ընդհանրապես արձակուրդից հետո որոշել եմ էդ գրքի խորհուրդներով ռեժիմս լրիվ վերանայեմ։ Մի երկու ամսից արդյունքները կներկայացնեմ ստեղ
    Ես էլ որոշել եմ գիտար նվագել սովորել Շատ լավ վիդեո դասեր եմ ճարել, օրը մի կես ժամ մի ժամ երեկոյան դրան ա նվիրվելու
    Ի դեպ, ուկելելե նվագել սովորելու մի հատ թույն անդրոիդ ապպ էինք գտել Ներսեսի հետ, որ նոտաները տալիս ա վազող տողով, որ նվագում ես, միկրոֆոնով ճանաչում ա նվագածդ, իմանում ես ճիշտ նվագեցիր, թե՝ չէ։ Անունը չեմ հիշում, բայց որ Ներսեսին հարցնես կասի։
    Ես ռեժիմս աստիճանաբար եմ փոխում ։)) Մի ուրիշ գիրք, որ պրոկրաստինացիայի մասին էր, ասում էր՝ չարժե միանգամից անել, որտև չի ստացվելու, հետ ենք գնալու հին սովորույթներին։ Ու դրա մեջ ճշմարիտ բան կա։ Էս արդյունքին որ հասել եմ, երեք տարվա աշխատանք ա։ Իսկ արդյունքն էն ա, որ պրոկրաստինացիան լրիվ դուրս ա մղվել, մնացել ա կենտրոնացման խնդիրը։

    Կայֆ միտք ա կիթառը։ Էս գրքում ոնց որ շատ չի շեշտվում, բայց ընդհանրապես գործիք նվագել սովորելը լավացնում ա կենտրոնացումը։ Ու նաև հակառակը. երաժիշտներն ընդհանրապես ցանկացած բան հեշտ են սովորում հենց զարգացրած կենտրոնանալու ունակության շնորհիվ։

    Ներսեսին գրեմ հեսա, տեսնեմ էդ ինչ ապպ ա։ Էրեկ մի քիչ փորփրեցի, կիթառի ու դաշնամուրի ապպեր տեսա, ուկուլելեի՝ չէ։

  10. #23
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես արդեն վաղուց ֆեյսբուքում ժամեր չեմ սպանում և դա եղել ա լրիվ ինքնաբերաբար` ուղղակի հավեսս ա փախել: Մեկ-մեկ կարող ա մի տեղից ինձ հասած զվարճալի նկարը, կամ հետաքրքիր հոդվածը (հատկապես AdMe-ի) share անեմ, բայց լրահոսին համարյա չեմ հետևում, չատի համար էլ messenger-ը կա ու կա:
    Ակումբին աշխատում եմ հետևել, բաց չթողնել հետաքրքիր բաները, բայց դե դրանք էլ եմ հետաձգում մեկ-մեկ ու վերջին պահին` երբ 15-րդ օրը մոտենում ա ու հես ա թեման կկորի ղեկավարման վահանակից (օրինակ հենց էս գրառումը պրծնեմ, թեմային րոպե չի մնա իսկ ես համարյա նոր եմ սկսում կարդալ), աշխատում եմ էջը բաց պահել, որ չկորի:
    Մի խոսքով, եթե առաջ Fb-ն կարող էր ինչ-որ չափով խանգարեր, որ կենտրոնանայի ավելի կարևոր բաների վրա հիմա հաստատ չի լինի դա: Իսկ ակումբը, ինչքան էլ ուշացնեմ ու հետաձգեմ, շատ առումներով դեռ մնում ա կյանքիս հետաքրքիր մասնիկը և իմ կարևոր կենտրոնացումներից մեկը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •