User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Կենտրոնացում

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կենտրոնացում

    Էրեկ ֆեյսբուքում քննարկում էր ծավալվել հենց ֆեյսբուքի՝ կենտրոնացման համար կործանարար լինելը: Շատերը համաձայն չէին: Ես համաձայն էի, դրա համար էսօր ֆեյսբուք չեմ մտել: Հետն էլ Արշակը մի հատ գիրք ուղարկեց կենտրոնացումը լավացնելու մասին, որը մեծ հետաքրքրությամբ կարդում եմ:

    Մտածեցի՝ մի հատ էլ թեմա բացեմ, էստեղ քննարկենք մեր կենտրոնացման խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:

    Կենտրոնացման խնդիրներն ըստ էության տարբերվում են պրոկրաստինացիայից: Համենայնդեպս, ինքս ինձ համարում եմ պրոկրաստինացիան վաղուց հաղթահարած մարդ, բայց երբ աշխատում եմ, չեմ կարողանում անընդհատ կենտրոնացած մնալ, ամեն քսան-երեսուն րոպեն մեկ շեղվում եմ: Արդյունքում՝ ահագին դժվարանում ա կենտրոնացած մտավոր աշխատանք կատարելը:

    Մի խոսքով, էկեք էստեղ խոսենք մեր փորձից: Համ էլ քննարկենք, թե մեր կարծիքով ինչից ա կենտրոնացման դժվարություն առաջանում: Արդյոք դա գոյություն ունե՞ր մինչև ինտերնետը: Ֆեյսբուքն ու այլ սոցիալական ցանցե՞րն են շեղում մեր ուշադրությունը, թե՞ արդեն շեղված ուշադրությամբ մարդիկ են սոցիալական ցանցերում շատ ժամանակ անցկացնում:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.01.2017), Ruby Rue (17.01.2017), Smokie (02.02.2017), Արէա (17.01.2017), Մուշու (18.01.2017), Նաիրուհի (17.01.2017), Շինարար (17.01.2017), Ուլուանա (17.01.2017), Վիշապ (17.01.2017), Տրիբուն (17.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ֆեյսբուք պրակտիկորեն չեմ մտնում, մի ժամանակահատված App-ը ունեի ու լուրերին սկսել էի ֆեյսբուքով հետևել, բայց «աղբ»/«ինֆրոմացիա» ֆիլտրելը ինձ համար խնդիր էր, աստիճանաբար թարկեցի ու ջնջեցի App-ը, հիմա ակումբ.ամ-ն ա ժամանակս ու կենտրոնացումս խլում :Ճ
    Բայց մենակ դա չի, եթե ես ուզենամ շեղվել, կսկսեմ ինձ հետաքրքրող ինչ-որ նյութի, ապրանքի, ինֆորմացիայի մասին քրքրել ու տարվել դրանով (օրինակ վերջերս ման էի գալիս հոդվածներ, որոնք պնդում են, թե մեր տիեզերքը ավելի բարձր բանականության արտադրանք է, պահ պահ պահ :Ճ):
    Ինձ թվում է, ֆեյսբուքը ուղղակի շեղման ձևերից ամենապոպուլյարն է հիմա, դրա համար են ֆիքսվել ֆեյսբուքի վրա (նկարներ, վիդեոներ, զվարճանք, զավզակություն, այն ամենը ինչի վրա կարելի է «հավեսով» ժամանակ վատնել):
    Եթե կենտրոնանալու խնդիր կա, ու ժամանակը սուղ է, ապա պետք է սաղ գրողի ծոցն ուղարկել ու կենտրոնանալ:
    Չեմ կարծում սոցկայքերով շեղվելը կարող է ուղեղը հանգստացնել, ինձ որ ավելի շատ լարում է:
    Ու ինձ ակումբի ֆորմատն ավելի է դուր գալիս կարծիքափոխանակության տեսակետից, քանի որ սաղ խելացի ինտրովերտները ստեղ են :Ճ
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (17.01.2017), Smokie (03.02.2017), մարդագայլուկ (17.01.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ֆեյսբուք պրակտիկորեն չեմ մտնում, մի ժամանակահատված App-ը ունեի ու լուրերին սկսել էի ֆեյսբուքով հետևել, բայց «աղբ»/«ինֆրոմացիա» ֆիլտրելը ինձ համար խնդիր էր, աստիճանաբար թարկեցի ու ջնջեցի App-ը, հիմա ակումբ.ամ-ն ա ժամանակս ու կենտրոնացումս խլում :Ճ
    Բայց մենակ դա չի, եթե ես ուզենամ շեղվել, կսկսեմ ինձ հետաքրքրող ինչ-որ նյութի, ապրանքի, ինֆորմացիայի մասին քրքրել ու տարվել դրանով (օրինակ վերջերս ման էի գալիս հոդվածներ, որոնք պնդում են, թե մեր տիեզերքը ավելի բարձր բանականության արտադրանք է, պահ պահ պահ :Ճ):
    Ինձ թվում է, ֆեյսբուքը ուղղակի շեղման ձևերից ամենապոպուլյարն է հիմա, դրա համար են ֆիքսվել ֆեյսբուքի վրա (նկարներ, վիդեոներ, զվարճանք, զավզակություն, այն ամենը ինչի վրա կարելի է «հավեսով» ժամանակ վատնել):
    Եթե կենտրոնանալու խնդիր կա, ու ժամանակը սուղ է, ապա պետք է սաղ գրողի ծոցն ուղարկել ու կենտրոնանալ:
    Չեմ կարծում սոցկայքերով շեղվելը կարող է ուղեղը հանգստացնել, ինձ որ ավելի շատ լարում է:
    Ու ինձ ակումբի ֆորմատն ավելի է դուր գալիս կարծիքափոխանակության տեսակետից, քանի որ սաղ խելացի ինտրովերտները ստեղ են :Ճ
    Ուղղակի կարծում եմ ֆեյսբուքի խնդիրն էն ա, որ եթե նույնիսկ աշխատանքային ժամերին չես մտնում, էդ ժամանակ էլ ա կենտրոնացման վրա ազդում։ Ասենք իմ օրինակով ես մենակ երեկոյան եմ մտնում, ինչ աղբ ասես չեմ կարդում, ներվայնանում եմ, դա քնիս վրա ա ազդում, վատ քունն էլ վատ կենտրոնացման համար պարարտ հող ա։ Բայց դե հա, եթե ֆեյսբուքը չկա, կողքից հազար ու մի բան կա, չնայած էդ կարգի չեն շեղում, ոնց որ ֆեյսբուքը։

    Բայց էս գիրքը որ կարդում եմ, ընդհանրապես առաջարկում ա ինտերնետն անջատած ժամեր ունենալ։ Սարսափելի դժվար ա թվում, որտև սաղիս գործն էլ քչից-շատից ինտերնետի հետ ա կապված։ Բայց որ սկսեմ դիսերտացիաս գրել, փորձելու եմ, տեսնեմ՝ ոնց կլինի։

  6. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ակումբ-ֆեյսբուք-յութուբ եռյակը ինձ սպանում ա։ Առանց սրանց երևի կրկնակի ավելի արդյունավետ կաշխատեի։
    Մի անգամ մի ծրագիր էի տեղադրել, որը արգելափակում էր նշածդ սայտերը օրվա որոշակի ժամերին։ Երկու ժամից չդիմացա, ջնջեցի։
    Դեռ չգիտեմ ոնց կարելի ա հաղթահարել էս կախվածությունը։ Բացառապես որևէ օգուտ չեմ ստանում, ոչ մի կարևոր ինֆորմացիա։ Չեմ աշխատում, բայց հոգնում եմ ճիշտ էնքան, եթե աշխատելիս լինեի։
    Վատն էն ա, որ ոնց որ չեմ էլ ուզում լուրջ քայլեր ձեռնարկել սրանից ազատվելու համար։ Աբսուրդ վիճակ ա։
    Հիմա ինչի՞ համար եմ սա գրում, սրա փոխարեն կարայի աշխատեի։ Մի աշխարհ գործ ունեմ, ես ակումբում գրառում եմ անում։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (17.01.2017), Շինարար (17.01.2017)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Թողեք գործ անեմ, դեպրեսիայի մեջ մի գցեք

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #6
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    30
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ ֆեյսբուքին մեղադրում, ով ինչ ուզում ա ասի։ Գործիք ա, էս ա, էն ա, պիտի ճիշտ օգտագործես, բլաբլաբլա։ Մենակ մարկետինգի համար ա լավ, վսյո։

    Ես ինձ նախքան ֆբ ունենալը շատ-շատ լավ եմ հիշում։ Փոքրիկ թինեյջեր էի, էն աստիճան մեծ մոտիվացիայով ու աշխատասիրությամբ, որ ինչ ասես չէի անում, ինչքան ասես չէի կարդում, գրում, լիքը պլաններ ունեի, որոնց վրա մանրակրկիտորեն աշխատում էի, ինքնակատարելագործվում էի, չնայած ոչ կոմպ ունեի, ոչ առավել ևս ֆեյսբուք ու այլ զրթիկներ։ Հետո մի տարով գնացի ԱՄՆ ու էնտեղ ծանոթացա ՖԲ-ին։ Քանի որ սահամանափակ ժամանակով էի ԱՄՆ-ում, ինձ ասում էին որ ժամանակս ճիշտ օգտագործեմ, իսկ ես օրվա կեսը նստած ֆբ-ում ոչ մի բան չէի անում։ 2010-ի ֆբ-ում էլ գրեթե անելու/կարդալու բան չկար, բայց դե ֆբ-ում միշտ էլ կարելի ա անելու մի բան գտնել՝ օրինակ ինչ որ պատահական մեկի նկարները մեկ-մեկ հավանել, կամ էնքան սկռոլ անել նյուզ ֆիդով մինչև մկնիկդ տաքանա։ Հայաստան հետ գալուց հետո գրեթե բան չի փոխվել ու սարսափելի վախեցնող ա, թե ինչքան ժամանակ եմ ես ծախսում սոցիալական ցանցերում, հատկապես ֆբ-ում՝ ոչ մի բան չանելով։ Մեկ-մեկ ամոթից մեռնում եմ, երբ ինձ համեմատում եմ իմ վաղ թինեյջեր ժամանակների հետ, ու մտածում եմ եթե հիմա էլ էդ ժամանակների կենտրոնացումով աշխատեի, ինչի ասես չէի հասնի։ Բայց փոխարենը ես խելոք պոստեր եմ անում ֆբ-ում ու այլ վայրերում, իսկ էս պահին նաև ակումբում ու սպասում եմ, թե երբ ա արդեն հինգ տարի վրաս թթված գերմաներենը ինքն իրան սովորվելու -․- Վայ, ֆբ-ում նոտիֆիքեյշն ստացա, գնամ էդ էլ ստուգեմ, ու վսյո․․․
    “My God - it's full of stars!”

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (17.01.2017), Smokie (03.02.2017), Արէա (17.01.2017)

  11. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ակումբ-ֆեյսբուք-յութուբ եռյակը ինձ սպանում ա։ Առանց սրանց երևի կրկնակի ավելի արդյունավետ կաշխատեի։
    Մի անգամ մի ծրագիր էի տեղադրել, որը արգելափակում էր նշածդ սայտերը օրվա որոշակի ժամերին։ Երկու ժամից չդիմացա, ջնջեցի։
    Դեռ չգիտեմ ոնց կարելի ա հաղթահարել էս կախվածությունը։ Բացառապես որևէ օգուտ չեմ ստանում, ոչ մի կարևոր ինֆորմացիա։ Չեմ աշխատում, բայց հոգնում եմ ճիշտ էնքան, եթե աշխատելիս լինեի։
    Վատն էն ա, որ ոնց որ չեմ էլ ուզում լուրջ քայլեր ձեռնարկել սրանից ազատվելու համար։ Աբսուրդ վիճակ ա։
    Հիմա ինչի՞ համար եմ սա գրում, սրա փոխարեն կարայի աշխատեի։ Մի աշխարհ գործ ունեմ, ես ակումբում գրառում եմ անում։
    Ես մեկ-մեկ պոմոդորո extension-ն եմ օգտագործում։ Ամբողջ իմաստն էն ա, որ որոշակի կայքեր կես ժամով փակում ա, հետո հինգ րոպե ժամանակ ա տալիս, որ մտնես էդ կայքերը, ինչ ուզես, անես։ Ինչ-որ իմաստով լավ ա, որտև կես ժամ գոնե գործի վրա ես կենտրոնանում, բայց նաև կատարյալ չի, որտև կես ժամ հետո ուշադրությունը մեկ ա շեղվում ա ու նորից պետք ա ջանք թափել կենտրոնանալու վրա։

    Մեջբերում մարդագայլուկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ֆեյսբուքին մեղադրում, ով ինչ ուզում ա ասի։ Գործիք ա, էս ա, էն ա, պիտի ճիշտ օգտագործես, բլաբլաբլա։ Մենակ մարկետինգի համար ա լավ, վսյո։
    Լրիվ համաձայն եմ, որ ֆեյսբուքը մենակ մարկետինգի համար ա լավ։ Մնացած բոլոր գործնական հարցերը կարելի ա ֆեյսբուքից դուրս էլ լուծել։ Ֆեյսբուքն ու ընդհանրապես ինտերնետը սաղիս ADD ունեցող ա սարքել։ Տարբերությունն էն ա, որ ոմանք ընդունում են, որ ADD ունեն, ոմանք՝ չէ։ Ու շատերն էլ մասամբ են ընդունում ու գիտակցաբար չեն ուզում հրաժարվել դրանից։

    Բայց կենտրոնացման խանգարման ամենամեծ կոշմարներից մեկն էն ա, որ քեզ աշխատանքով ես խաբում։ Ասենք, օր ա լինում, հինգ-վեց ժամ ծախսում եմ էքսպերիմենտս պլանավորելու ու մարդ հավաքելու վրա։ Ինքս ինձ կարամ արդարացնեմ, որ դա էլ ա աշխատանք, բայց դա հեշտ, լարում չպահանջող աշխատանք ա, ու եթե ուշադրությունս շեղվի, վերականգնելը դժվար չի։ Բայց արդյունքում ավելի լուրջ գործերս մնում էին։ Դրա լուծումը գտա. էս հարցերով զբաղվում եմ երեկոյան ընթրիքից հետո, երբ մնացած գործերս վերջացրել եմ։ Դա էնքան էլ լավ չի, որովհետև իմ հանգստի հաշվին ա կատարվում, բայց վատ էլ չի, որովհետև գոնե օրս ինձ ա մնում, չի կորում տենց բաների վրա։

    Թռա կես ժամով կենտրոնանալու ։))

  12. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքի ու այլ սոցիալական ցանցերի անդամագրված չեմ։ Իմ միակ շեղիչը Ակումբն ա, որի հավատարիմ անդամ եմ արդեն 9 տարի։ Իմ պես հավատարիմ մեկ էլ ԴիՎիԳրեյն ա։ Ոնց հանում են Ակումբից, մեկ ա, հետ ա գալիս։ Ուվաժուխա !!!!

    Բայց, կենտրոնացման խնդիր միշտ ունեցել եմ։ Պատասխանատվության զգացումս մեծ ա․ եթե գործ կա անելու, հաստատ գործը կանեմ ու երբեք չեմ ուշացնի։ Բայց հաճախ ցրված եմ լինում, չեմ կենտրոնանում ու հիմար սխալներ/բացթողումներ եմ ունենում, որոնց պատճառով հետո նեռվայինանում եմ։ Փոքր հասակից սենց եմ եղել - դպրոցում, հայոցի թելադրությանը, կարայի բառի առաջին տառը բաց թողնեի։ Բլին, մեջտեղինը չէ, վերջինը չէ, առաջինը ․․․․ Դասատուս ֆազերը քցում էր։

    Դեմը պայքարելու ձևը չեմ գտել։ Կարող ա չեմ էլ փորձել առանձնապես։ Համ էլ կարող ա արդեն ուշ ա։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    մարիօ (18.01.2017), Նաիրուհի (18.01.2017), Շինարար (17.01.2017), Վիշապ (18.01.2017)

  14. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ մարդիկ էն ժամանակներում որ ֆեյսբուք չի եղել, մի ուրիշ բան են գտել՝ շեղվելու: Ասենք՝ ունքերը հանեն «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի պես և այլն: Ես ինձ համար գիտեմ գաղտնիքը ոնց անես, որ ասենք կես ժամը մեկ գործդ ընդմիջես բայց կենտրոնացումդ պահես: Պետք ա ուղղակի դուրս գալ ֆռֆռալու՝ ուշքումիտքդ կարդացածումդ ու գրածումդ: Գիտեմ, որ ճիշտը տենց ա, բայց չեմ անում: Արեայի հետ համաձայն եմ, որ վիրտուալ սոցիալական միջավայրերից հաճախ ոչ մի բան չես էլ գտնում, ինձ մոտ ընդհակառակը քանի գնում ուժեղ չհասկացված լինելու զգացում ա հասունանում, ներվայնանում եմ, ասենք՝ ի՞նձ պետք ա: Բայց ամեն անգամ էլի հետ եմ գալիս: Յութուբն էլ ա ահավոր, մեջներից տանելին ինձ համար ֆեյսբուքն ա, որովհետև չաթ չեմ անում, թեթև լրահոսին ծանոթանալը էդքան էլ ահավոր չի ըստ էության:

  15. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.01.2017
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    41
    Գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՖԲ-ն ու համացանցը հիմա ավելի շատ ֆիզիկական դեգրադացմաննեն նպաստում քան կենտրոնանալուն...

  16. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ մարդիկ էն ժամանակներում որ ֆեյսբուք չի եղել, մի ուրիշ բան են գտել՝ շեղվելու: Ասենք՝ ունքերը հանեն «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի պես և այլն: Ես ինձ համար գիտեմ գաղտնիքը ոնց անես, որ ասենք կես ժամը մեկ գործդ ընդմիջես բայց կենտրոնացումդ պահես: Պետք ա ուղղակի դուրս գալ ֆռֆռալու՝ ուշքումիտքդ կարդացածումդ ու գրածումդ: Գիտեմ, որ ճիշտը տենց ա, բայց չեմ անում: Արեայի հետ համաձայն եմ, որ վիրտուալ սոցիալական միջավայրերից հաճախ ոչ մի բան չես էլ գտնում, ինձ մոտ ընդհակառակը քանի գնում ուժեղ չհասկացված լինելու զգացում ա հասունանում, ներվայնանում եմ, ասենք՝ ի՞նձ պետք ա: Բայց ամեն անգամ էլի հետ եմ գալիս: Յութուբն էլ ա ահավոր, մեջներից տանելին ինձ համար ֆեյսբուքն ա, որովհետև չաթ չեմ անում, թեթև լրահոսին ծանոթանալը էդքան էլ ահավոր չի ըստ էության:
    Շին, տենց չի էղել։ Մեկը ունք հանելու համար պիտի տեղիցդ վեր կենաս, գնաս պինցետը գտնելու, հայելու դեմը կանգնես ու սկսես ունք հանել։ Իսկ ֆեյսբուքը շատ ավելի հասանելի ա։ Ընդամենը մի քլիքով բացում ես։ Անգամ նախաֆեյսբուքյան ինտերնետն իմ ուշադրության վրա նենց չի ազդել, ոնց որ ֆեյսբուքը։

    Ինձ համար հակառակն ա. չաթը չի խանգարում, այ էդ լրահոսն ա ներվերիս վրա ահավոր ազդում։ Թե չէ չաթին կարաս պատասխանես, կարաս չէ։

  17. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ, որ ֆեյսբուքը մենակ մարկետինգի համար ա լավ։ Մնացած բոլոր գործնական հարցերը կարելի ա ֆեյսբուքից դուրս էլ լուծել։ Ֆեյսբուքն ու ընդհանրապես ինտերնետը սաղիս ADD ունեցող ա սարքել։ Տարբերությունն էն ա, որ ոմանք ընդունում են, որ ADD ունեն, ոմանք՝ չէ։ Ու շատերն էլ մասամբ են ընդունում ու գիտակցաբար չեն ուզում հրաժարվել դրանից։
    Բյուր, ինձ թվում ա դու սարկազմը չընկալեցիր:

    Մարդիկ մինչև ֆեյսբուք էլ են կենտրոնանալու խնդիրներ ունեցել, դրանից հետո էլ կունենան:

  18. #13
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, տենց չի էղել։ Մեկը ունք հանելու համար պիտի տեղիցդ վեր կենաս, գնաս պինցետը գտնելու, հայելու դեմը կանգնես ու սկսես ունք հանել։ Իսկ ֆեյսբուքը շատ ավելի հասանելի ա։ Ընդամենը մի քլիքով բացում ես։ Անգամ նախաֆեյսբուքյան ինտերնետն իմ ուշադրության վրա նենց չի ազդել, ոնց որ ֆեյսբուքը։

    Ինձ համար հակառակն ա. չաթը չի խանգարում, այ էդ լրահոսն ա ներվերիս վրա ահավոր ազդում։ Թե չէ չաթին կարաս պատասխանես, կարաս չէ։
    Daydreaming-ը միշտ էլ հասանելի ա եղել

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (17.01.2017), Ռուֆուս (18.01.2017), Վիշապ (18.01.2017), Տրիբուն (17.01.2017)

  20. #14
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինչ սրտիցս թեմա էր
    Երբ պետք ա մի բան անեմ, որը չեմ սիրում կամ որը էդ պահին ինձ շատ բարդ ա թվում, անկախ ինձնից մեկ էլ հայտնաբերում եմ, որ արդեն 10 րոպե ֆեյսբուքի թայմլայնն եմ սքրոլ անում, ենթագիտակցորեն ֆեյսբուքը ընկալվում ա որպես ինչ-որ գործից խուսափելու միջոց։ Բայց ինքը իմ միակ թշնամին չի էդ հարցում ։D
    Ընդհանուր առմամբ հնարավոր է ֆեյսբուքը մեղք չունի, որովհետև մեկ է մի բան կգտնեմ շեղվելու, հատկապես քննությունների ժամանակ եմ նկատում, թե ինչքան դժվար ու նյարդեր քայքայող ա ինձ համար նստել ու մի քիչ երկար ժամանակ պահանջող գործով զբաղվել, նույնիսկ չեմ կարում սկսեմ, քիչ մնաց երկար ժամանակ տրամադրեմ, ուղղակի փրկում ա էն, որ եթե նստում եմ օրինակ քննության պարապելու, շատ քիչ ժամանակ ա պետք գալիս իրականում։
    Մեկ էլ նկատել եմ, որ ինձ մոտ կենտրոնացման խնդիրը հեշտ լուծվում է, եթե ես երկու-երեք շաբաթ առաջ արդեն ինձ տրամադրած եմ լինում, որ պետք ա անեմ էս ինչ գործը, ուղղակի միշտ չի ստացվում նախապես պլանավորել։

  21. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Daydreaming-ը միշտ էլ հասանելի ա եղել
    Daydreaming–ը շատ էլ լավ բան ա, մարդ պետք ա ժամանակ առ ժամանակ մտքերին ազատություն տա ու երազի, բայց էս սոցիալ մեդիայի ու սմարթֆոնների դարում daydreaming–ի ժամանակ էլ չի մնում, որտև անընդհատ նոթիֆիքեյշններ ենք ստանում կամ ինքներս ենք րոպեն մեկ ստուգում, թե ինչ–նոր բան կա:
    Շեղվել իհարկե բոլոր ժամանակներում էլ հնարավոր էր, բայց հիմա միջավայրը շատ ավելի նպաստող ա դառել շեղվելու համար ու սոցիալ մեդիայից օգտվելու մտածված հիգիենա, ստրատեգիա պետք ա սահմանես ու հետևես, թե չէ ինքնահոսի թողնելու դեպքում սոցիալ մեդիայից լուրջ կախում ա առաջանում ու մշտական շեղված վիճակն անխուսափելի ա դառնում։ ՈՒւ դրանից ազատվելը հեշտ չի։

    Թվում ա, թե երբ պետք ա ուղղակի կարող ես որոշել ու չմտնել սոցիալ մեդիա, բայց էդ տենց հեշտ չի․ քանի որ կամքի ուժ կոչվածը իրականում սահմանափակ էներգիա ունի ու ամեն րոպե քեզ ստիպելով չմտնել, որոշ ժամանակ հետո կամքիդ ուժի «մկանը» հոգնում ա, էներգիան պրծնում ա ու հանձնվում ես։
    Էդ պատճառով, եթե ուզում ես չմտնել, ավելի հեշտ ա լինում, եթե նենց պայմաններ ստեղծես, որ չշեղվելու համար կամքի ուժը լարելու կարիք չլինի։ Օրինակ դաս անես ինչ–որ տեղ, որտեղ ինտերնետ չկա, կամ հեռախոսդ հանձնես ինչ–որ մեկին, պայմանով որ առաջիկա X ժամում քեզ չտա և այլն։
    Հիմա եթե ինչ–որ մտավոր աշխատանքով ա պետք զբաղվել, սենց բան եմ անում․ ասենք մի ժամով հեռախոսս դնում եմ do not disturb ռեժիմի մեջ, մի ժամանոց timer եմ դնում հեռախոսիս վրա ու որոշում որ մի ժամ ուրիշ ոչ մի բանով չե զբաղվելու քան նախորոք որոշածս անելիքը։
    Մի ժամն անցնելուց հետո կարող եմ կես ժամով տրվել ինտերնետին, որից հետո մի ժամանոց սեանսը նորից կրկնվում ա

    Ի դեպ, սենց մի ծրագիր կա՝ https://freedom.to/, որով կարող ես նախորոք սահմանված ժամանակով համակարգչիդ ու հեռախոսիդ վրա սահմանափակել որոշակի սոցիալ մեդիաների կամ ընդհանրապես ինտերնետի հասանելիությունը ու էդ սահմանափակումը հանելու համար կամ պետք ա նախորոք սահմանված ժամանակը անցնի, կամ ինչքան հիշում եմ ծրագրից անջատես սահմանափակումը ու համակարգիչը ռեստարտ անես։ Շատերն ասում են, որ էդ լրացուցիչ պատնեշն օգնում ա։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    մարդագայլուկ (18.01.2017)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •