Էրեկ ֆեյսբուքում քննարկում էր ծավալվել հենց ֆեյսբուքի՝ կենտրոնացման համար կործանարար լինելը: Շատերը համաձայն չէին: Ես համաձայն էի, դրա համար էսօր ֆեյսբուք չեմ մտել: Հետն էլ Արշակը մի հատ գիրք ուղարկեց կենտրոնացումը լավացնելու մասին, որը մեծ հետաքրքրությամբ կարդում եմ:
Մտածեցի՝ մի հատ էլ թեմա բացեմ, էստեղ քննարկենք մեր կենտրոնացման խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:
Կենտրոնացման խնդիրներն ըստ էության տարբերվում են պրոկրաստինացիայից: Համենայնդեպս, ինքս ինձ համարում եմ պրոկրաստինացիան վաղուց հաղթահարած մարդ, բայց երբ աշխատում եմ, չեմ կարողանում անընդհատ կենտրոնացած մնալ, ամեն քսան-երեսուն րոպեն մեկ շեղվում եմ: Արդյունքում՝ ահագին դժվարանում ա կենտրոնացած մտավոր աշխատանք կատարելը:
Մի խոսքով, էկեք էստեղ խոսենք մեր փորձից: Համ էլ քննարկենք, թե մեր կարծիքով ինչից ա կենտրոնացման դժվարություն առաջանում: Արդյոք դա գոյություն ունե՞ր մինչև ինտերնետը: Ֆեյսբուքն ու այլ սոցիալական ցանցե՞րն են շեղում մեր ուշադրությունը, թե՞ արդեն շեղված ուշադրությամբ մարդիկ են սոցիալական ցանցերում շատ ժամանակ անցկացնում:
Էջանիշներ