Նախ՝ թեմայի հետ կապ չունեցող մի հարց: գրանցվելու ժամանակ ինձ ուղարկած նամակն ինչու՞ է անգլերեն և ոչ թե հայերեն: Հարցը քեզ չի ուղղված, բայց երևի թե պատասխանը իմանաս: Սա հենց այնպես: Անցնեմ առաջ:
Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
...Մեկ էլ ասա, թե ինչ բռուզերով ես բացում, ու որ բռաուզերի որ տարբերակով (version)։
Ինձ թվում է թե արդեն որոշ բան սկսեցի հասկանալ, բայց դա չի խանգարում որ պատասխանեմ հարցերիդ ու սպասեմ պատասխանի:
xp-ում ունեմ 2 բրաուզեր՝ Firefox 50.1.0 և Chrom 49.0.2623.112m: Firefox-ով բացած կայքի էջերում ու գրքի բովանդակությունում չակերտների սխալ կա՝ սկզբի չակերտների փոխարեն 1 հատ ստորակետ է, վերջի չակերտների փոխարեն «ե» տառը: Ներբեռնած epub-ի մեջ այդ սխալը չկա, բայց նախադասության սկզբի բազմակետերի փոխարեն (եթե հիմնական տեքստում դրանք եղել են) 3 հատ ուղղանկյուն վանդակներ են: Chrom-ով բացելու դեպքում միայն epub-ի բազմակետերի սխալն է, մնացածը ճիշտ է:
w10-ում ունեմ Microsoft Edge և Chrom 55.0.2883.87m : Chrom-ով բացելու դեպքում դարձյալ միայն epub-ի բազմակետերի սխալն է, մնացածը ճիշտ է: Edge-ով բացելու ժամանակ էլի epub-ի բազմակետերի սխալն է, իսկ epub գրքի անունն էլ անհասկանալի նշաններ են՝ այս տեսքով Ô±Ő¶ŐˇŐ¶Ő±Ö€ŐĄÖ‚ Ő°Ő¸Ö‚Ő¬Ő«Ő˝.epub :
Այսքանը: Իմ կարծիքով շատ խառը չի գրված: