Քանի որ էս քանի օրը շատ ա քննարկվում ձմեռային արձակուրդները կրճատելու թեման, մի փոքր ուզում եմ անդրադառնալ դրան, մի քիչ քննարկենք։
(Ես կոնկրետ ծրագրավորողների մասով օրինակ կբերեմ, բայց թեման իհարկե սահամանփակված չէ ծրագրավորողներով ու ցանկալի կլինի լսել ուրիշ մասնագիտությունների նրբությունները)
Շատ աշխատելը դա դեռ ճիշտ ու որակով աշխատել չի (դեպքերի մեծամասնությունում ճիշտ հակառակն ա)։ Փորձեմ բացատրել։ Լավ ծրագրավորողի կարևորագույն հատկություններից ա աշխատելու ժամանակ Big Picture - ը մտքում պահելը։
Ի՞նչ ա իրենից ներկայացնում Big Picture-ը․ դա համակարգի ընդհանուր տեսքն ա, ֆունկցիոնալը, պահանջները, միջավայրը։
Ինչի՞ ա կարևոր դա միշտ մտքում պահելը, որովհետև համակարգի մեջ ավելի փոքր կոմպոնենտներ նախագծելուց պետք ա հստակ պատկերացնել, թե էդ կոմպոնենտները ինչ կյանք/դիրք/վիճակ են ունենալու համակարգում։ Եթե սա անտեսվի, ապա նախագծված կոմպոնենտը կենսունակ չի լինի համակարգում կամ լավագույն դեպքում կլինի թերի կենսունակ։
Իսկ ինչի՞ են բերում ոչ կենսունակ/թերի կենսունակ կոմպոնենտները՝ ամբողջ համակարգի թերի աշխատանքի։
Կոմպոնենտ նախագծելը պահանջում ա X ջանք։ Համակարգում կենսունակ կոմպոնենտ նախագծելը պահանջում X * a ջանք, կամ միգուցե X ^ a։ Ու ամենակարևորը՝ մաքսիմալ կոնցետրացում։
Հիմա հարց, հնարավոր ա արդյո՞ք նմանատիպ ծանրաբեռվածության դեպքում աշխատել 6-8 ժամից ավել։
Նման ծանրաբեռնված աշխատելուց հետո շարունակելը կամ նման ձևով ծանրաբեռնված չլինելով աշխատելը բերում ա կատաստրոֆիկ սխալների, որոնք շտկելու համար պահանջվում ա էլ ավելի երկար ժամանակ։
Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։
Էջանիշներ