Հա ճիշտ ես, ես բան չասի: Ահագին բան կախված ա ղեկավարի աշխարհայացքից, վերաբերմունքից, ընդհանուր խնդրի դրվածքից և այլն, ասենք պետական գրանտներով սնվող կազմակերպությունում պարզ է բյուրակրատիան ու ջուր ծեծոցին ավելի շատ է լինելու, քան թե շուկա շատ արագ մտնել ցանկացող անկախ ստարտափ ընկերությունում: Ու կան մարդիկ, որ դեմ չեն բյուրոկրատիային, որովհետև հենց դրանով են սնվում, իրական խնդիրներ լուծելու համար իրենք ոչ պիտանի են, ոչ էլ այդպիսի ձգտումներ ունեն: Ու կան նաև աշխատողներ, որ իբր բողոքում են, բայց իրականում դեմ չեն իրենց անկարողությունները ղեկավարների վրա բարդելուն…
Ինձ թվում է, «աշխատելաոճը» դա մարդուս աշխարհայացքի, դատողության, էգոիզմի, ազատության ձգտումների ու էլի ինչ-որ բանի անուղղակի արտապատկերումն է, այսինքն ինչ մարդիկ են, այն էլ համակարգն է: Մի խոսքով ինչ ժողովուրդն է, այն էլ իշխանությունն է… (էս մեկը չպիտի ասեի):
Էջանիշներ