Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։

  1. #1

    Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։

    Քանի որ էս քանի օրը շատ ա քննարկվում ձմեռային արձակուրդները կրճատելու թեման, մի փոքր ուզում եմ անդրադառնալ դրան, մի քիչ քննարկենք։

    (Ես կոնկրետ ծրագրավորողների մասով օրինակ կբերեմ, բայց թեման իհարկե սահամանփակված չէ ծրագրավորողներով ու ցանկալի կլինի լսել ուրիշ մասնագիտությունների նրբությունները)

    Շատ աշխատելը դա դեռ ճիշտ ու որակով աշխատել չի (դեպքերի մեծամասնությունում ճիշտ հակառակն ա)։ Փորձեմ բացատրել։ Լավ ծրագրավորողի կարևորագույն հատկություններից ա աշխատելու ժամանակ Big Picture - ը մտքում պահելը։

    Ի՞նչ ա իրենից ներկայացնում Big Picture-ը․ դա համակարգի ընդհանուր տեսքն ա, ֆունկցիոնալը, պահանջները, միջավայրը։

    Ինչի՞ ա կարևոր դա միշտ մտքում պահելը, որովհետև համակարգի մեջ ավելի փոքր կոմպոնենտներ նախագծելուց պետք ա հստակ պատկերացնել, թե էդ կոմպոնենտները ինչ կյանք/դիրք/վիճակ են ունենալու համակարգում։ Եթե սա անտեսվի, ապա նախագծված կոմպոնենտը կենսունակ չի լինի համակարգում կամ լավագույն դեպքում կլինի թերի կենսունակ։

    Իսկ ինչի՞ են բերում ոչ կենսունակ/թերի կենսունակ կոմպոնենտները՝ ամբողջ համակարգի թերի աշխատանքի։

    Կոմպոնենտ նախագծելը պահանջում ա X ջանք։ Համակարգում կենսունակ կոմպոնենտ նախագծելը պահանջում X * a ջանք, կամ միգուցե X ^ a։ Ու ամենակարևորը՝ մաքսիմալ կոնցետրացում։

    Հիմա հարց, հնարավոր ա արդյո՞ք նմանատիպ ծանրաբեռվածության դեպքում աշխատել 6-8 ժամից ավել։

    Նման ծանրաբեռնված աշխատելուց հետո շարունակելը կամ նման ձևով ծանրաբեռնված չլինելով աշխատելը բերում ա կատաստրոֆիկ սխալների, որոնք շտկելու համար պահանջվում ա էլ ավելի երկար ժամանակ։

    Արդյո՞ք խնդիրը աշխատելու օրերի ու ժամերի քանակի մեջ ա։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.01.2017), Վիշապ (11.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    20,440
    Բլոգի գրառումներ
    17
    Լավ թեմա ես բացում։

    Ինձ թվում ա՝ արդյունավետության համար օրը ութ ժամից ավել չարժե աշխատել։ Կարծեմ հետազոտություններ էլ կան, որ ասում են՝ ութ ժամից ավել աշխատելուց աշխատունակությունը կտրուկ ընկնում ա։ Կամ վատթարագույն դեպքում եթե ձև չունես, պիտի աշխատես, կարևոր ա գոնե ծանր մտավոր աշխատանք պահանջող հատվածները չորս-հինգ ժամից ավել չանել։ Ես օրս տենց եմ կառուցում։ Երբ երեկոյան երկու-երեք ժամ պիտի աշխատեմ, փորձում եմ նենց անել, որ էդ ընթացքում մենակ մեյլեր գրեմ ու էքսպերիմենտիս պլանավորմամբ զբաղվեմ։

    Ու կարծում եմ՝ շատ կարևոր ա նաև քունը։ Քնի պակասից աշխատանքի որակը կտրուկ ընկնում ա։ Դրա համար եթե մեկ-մեկ մի օր ուշ եմ քնում, հաջորդ օրը ուշ եմ վեր կենում, ուշ եմ գործի գնում, որովհետև գիտեմ՝ ավելի լավ ա էդ երկու ժամը քնեմ, հետո վեց ժամ արդյունավետ աշխատեմ, քան թե քնահարամ գնամ գործի, աշխատանքս յա մի ժամի լինի, յա չլինի։

    Ու մեկ էլ կարծում եմ խնդիրն աշխատանքային ժամերի մեջ ա։ Մինչև առավոտը տասը ես ուղղակի զոմբի եմ, էդ տենց ա, բան չես կարա փոխես։ Էդպես են նաև բազմաթիվ այլ մարդիկ, որոնք հաճախ չեն խոստովանում, որովհետև հասարակության ընդունված կարգ չի։ Ու ասենք եթե մյուսների պես ես էլ 8-ին գնամ գործի, առնվազն երկու ժամ անկապ կկորցնեմ, մինչդեռ 10-ից վեցը կարամ ամբողջ թափով աշխատեմ։

    Տենց։ Էլի մտքեր ունենամ էս թեմայով, կասեմ։

    Հա, մեկ էլ արձակուրդն ա կարևոր, բայց էդ էլ հետո։

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.01.2017), Har-am (11.01.2017), Նաիրուհի (11.01.2017), Վիշապ (11.01.2017)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,089
    Բլոգի գրառումներ
    4
    Դե նույն ծրագրավորման մեջ (ու ոչ միայն) կա focus factor` կենտրոնացած աշխատանքի գործակից հասկացությունը: Օրական ութ ժամ գործի տեղը լինող ծրագրավորողի համար focus factor-ը լավագույն դեպքում 0.65 ա, ու էդ շատ նորմալ հաշվի ա առնվում բոլոր պլանավորումների ու աշխատանքի կազմակերպումների ժամանակ:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.01.2017, 03:08:
    DIXI
    carpe noctem

  6. #4
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    4,028
    Ինտերնետում լիքը հոդվածներ կան, եթե ման գաք ասենք` "hard work vs smart work": Ցանկացած ոլորտում (սկսած ասենք սվաղչիությունից կամ քարտաշությունից, վերջացրած ասենք միկրոսխեմաների կամ տիեզերքրը ուսումնասիրող արբանյակների նախագծումով), ավտոմատիզացիայով, ինովացիաներով, տեխնոլոգիան կատարելագործելով, խելացի հաշվարկներով և այլնով կարելի է աշխատանքի էֆեկտիվությունն ու որակը բարձրացնել, պահանջվող ժամանակն ու ռեսուրսներն էլ պակասեցնել: Բայց խելացի լուծումներ տալու համար փորձ է պետք, իսկ փորձի համար պետք է սկզբում շատ աշխատել
    Հետևաբար ջահել ու անփորձ = շատ աշխատանք, շատ սխալներ, շատ ու ոչ օպտիմալ թեյնինգ, շատ փորձեր -> X կամ Y<X արդյունք
    Ծեր, (խելացի, ռացիոնալ) ու փորձառու = քիչ աշխատանք, քիչ սխալներ, օպտիմալ թրեյնինք, քիչ փորձեր -> X kam Y>X արդյունք

    Բոլոր մարդիկ չի որ արագ են զարգանում, կան «փորձառու» բայց old school մարդիկ, որոնց վրա իրենց փորձը, սխալները, ժամանակը ոչ մի գրող ու ցավի ազդեցություն չեն թողնում, մարդիկ ոնց հին սովետական մալայով գաջ են քսում, շարունակում են նույն հին սովետական մալայով գաջ քսել ու դեռ մնացածին էլ համոզել, որ դա ամենաճիշտն ա :Ճ
    «Ձեզ տրվել է ընտրություն պատերազմի և պատվազրկության միջև։ Դուք ընտրում եք պատվազրկությունը և դուք կունենաք պատերազմ:»
    (Չերչիլը Չեմբեռլենին՝ Հիտլերի հետ Մյունխենի համաձայնագիրը ստորագրելուց հետո)

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (11.01.2017), Նաիրուհի (11.01.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •