Տեսողությունս ավելի ա վատացել ու օրեցօր ավելի ա վատանում: Մի օր երևի կկուրանամ ու այդ ժամանակ գուցե ավելին կտեսնեմ, քան հիմա, քան առաջ, քան երբևէ: Գուցե կսկսեմ տեսնել փողոցում քայլող մարդկանց, կտեսնեմ երկինքը, ծառերը, կտեսնեմ ինձ հայելու մեջ ու կճանաչեմ, կհասկանամ, չեմ մեղադրի, չեմ վիճի:
Ուզում եմ լացեմ, չեմ կարում: Տարիներ ա՝ երազում եմ էս օրվա մասին, բայց էլ չեմ ուզում, էս ինչ քար ա մեջս, չեմ ուզում, ու՞ր ա Մարը, ու՞ր ա իմ Մարը, ուզում եմ լացեմ:
Միջիս նրբությունն ու քնքշությունը, որ օրերով սպանում էի, էն օրը արթնացավ: Դուրս եկավ էդ միջիս բետոնից, ջարդեց, փշրեց, թռավ, բարձրացավ օդ, խառնվեց բաժակի միջի սուրճին, անգույն պատերի կտավներին, երաժշտությանը, որ մեր մեջ էր ու սենյակում, մեր՝ միմյանց չհպվելուն, Դոստոևսկուն, Բրոդսկուն, Մարինային, ձեռքերիս, ոտքերիս, հետո այդ բոլորը խառնվեց իրար, դարձավ համասեռ զանգված, որը կուլ տվեցի:
Լուրջ ու անտարբեր, խնդրում եմ:
Վերջին խմբագրող՝ Marcus: 07.05.2017, 00:52:
ահ:
Կատուները անձրևի տակ, աշխարհի բոլոր կատուները անձրևի տակ փախել են Հեմի պատմվածքներից ու եկել մեզ մոտ: Խելոք, փափուկ, քնկոտ կատուները պառկել են մահճակալին՝ մեր կողքին: Ասում ա ամեն քայլդ նետ ա, որ խրում ես մարմնիդ մեջ, հետո հանելուց շատ ա ցավալու, տակից դուրս չես գարա գաս, ասում ա Մար, լսի ինձ, ես քեզանից մեծ եմ, փորձով, աղաչում եմ լսի ինձ, խնդրում եմ, Մար, աղաչում եմ, Մարս, Մարտիշկաս, Մարդուկս:
Վերջին խմբագրող՝ Marcus: 12.05.2017, 01:37:
Կապույտ սենյակի պատերը սկսում են սեղմել ինձ,
սենյակը դանդաղ փոքրանում է:
Մանուշակագույն սավանի մանուշակագույն վարդերի թերթիկները սկսում են թափվել,
վարագույրների թափանցիկությունը խափուսիկ է, անմիջականությունս՝ առավել ևս:
Ես ինձ հարյուր տարեկան եմ զգում: Անքնություն, քույր իմ, բարև, չէ, չէի կարոտել, չէ, առանց քեզ լավ էր:
-Առանց ինձ գոյություն չունի,- ասում է անքնությունը ու իր նուրբ ձեռքերով փակում աչքերս:
Գեղեցկուհիս, քույրս, դու վախենալու գեղեցկություն ունես, ուրվականի գեղեցկություն, զզվելի գեղեցկություն, այլանդակ սպիով կնոջ, մահացած կնոջ գեղեցկություն:
-Մարիա:
-Ի՞նչ:
-1, 2, 3.. քամին սավանը պոկեց:
-Չէ:
-Հա, 1, 2, 3,..:
-1, 2, 3...
-Քամին սավանը պոկեց:
-4, 5, 6...
-Սիրտս ընկավ, կոտրվեց:
-7, 8, 9:
-Եկավ այն ծանոթ կինը:
-Տաս:
-Շուտով, սիրունս, կմահանաս:
Ես չգիտեմ՝ ով է Կնուտ Համսոնը ու ինչի են կապույտ գրքիս վրա նկարված տերևաաչքեր (աչքերատերևներ): Կամիլա, սեր իմ, միայն դու կարող ես ինձ հասկանալ: Ասում ա, արի Ֆրիդային է կանչենք, ասում եմ՝ չէ, իր դեպքը ուրիշ ա, ինքը ավելի ուժեղ ա քան մենք, Կամիլա: Մարինան ու Ֆրիդան կին են Կամ, իսկ մենք՝ փոքր, կորած աղջիկներ, հասկանու՞մ ես: Վաղուց ոչ մեկ միջովս չէր հոսել ( վաղուց, երբե՞ք, երբեք, վաղու՞ց, ): Հերթական գինու բաժակն եմ դառնում ու հոսում ինչ-որ մեկի միջով, բայց հո դու գիտես, որ միայն քեզ եմ սիրում (որտեղի՞ց պիտի իմանայիր):
Նիկեա (07.07.2017)
Չորս օր տևած երջանկությունս ավարտվեց, երբ ավարտեցի քեզ, ավարտեցի գիրքս, երբ կարողացա լաց լինել: Գեղեցկությունս անիմաստ ա, անփութությունս՝ իրական: Տասնհինգ տարեկանի պես բողոքում եմ, որ ինձ չեն հասկանում ու չեն ընդունում, էն դեպքում, երբ էդ ես եմ, որ չեմ հասկանում ու չեմ ընդունում ոչ մեկին, ոչ մի բան, ամենքին, ամեն բան:
Ասում ա, չէ, ոչ մի բան էլ չի ասում: Մենակ նայում ա, հետո շատ զգույշ գալիս ա մոտիկ՝ ամեն հինգ րոպեն մեկ մի քանի սանտիմետր ավելի մոտիկ պառկելով: Ու էդպես մի տաս րոպե անց արդեն գլուխը ուսիս ա: Ե՞ս եմ կատու, թե դու՞: Հետո ասում ա՝ գիտեմ, որ պիտի գնաս: Իրականում ինքը պիտի գնա, որովհետև: Էդ որովհետևի մասին չենք խոսում:
Պատուհանիցդ երևացող դպրոցդ հիշեցնում է քեզ, որ դու միժամանակ եղել ես: Հետո միջովդ հոսող երաժշտությունը դուրս է գալիս ականջներիցդ ու դու հասկանում ես, որ դա քո երաժշտությունը չէր, այլ ինչ-որ մեկից ստորաբար գողացած երջանկությունը: Հետո դու հոգնում ես, դու միշտ ես հոգնում, դու միշտ հոգնած ես: Սիլվիան կանչում է քեզ իր մոտ: Ստորաբար գողացած երաժշտությունը այնպես է անում, որ սիրտդ սկսում է արագ խփել, ստորաբար գողացած երջանկությունը, որը ինչ-որ մեկինն է, բայց երբեք քոնը չի, կամ ոչ մեկինն էլ չի, ինչպես կատունները, որ ոչ մեկինը չեն երբեք: Դու անսահմանի, կանաչի, բնության, օդի, կապույտի մեջ ես հիմա ու դու մտածում ես սխալի մասին, որը քոնն էր ու ինչ-որ մեկինը, բայց ուրիշ ինչ-որ մեկինը, ոչ այն մեկինը, որից դու ստորաբար գողացել էիր իր միջի երաժշտությունը, որի մեջ ես դու հիմա, որի կապույտի, կանաչի, թռիչքի ( հիմա շունչդ կկտրվի, հաստատ կկտրվի ) մեջ ես ու գուցե միշտ կմնաս, որովհետև չես կարող վերադարձնել երաժշտությունը, երջանկությունը, սերը, որովհետև դրանք չկան, ու եթե կան էլ քոնը չեն:
Mr. Annoying (11.09.2017), Նիկեա (17.09.2017)
Երազումս երկար մազեր ունեի:
մտածում եմ, որ այդ օրվա մասին հիշողությունը կորցնում եմ: Սկզբում շատ վառ էր, հետո գնալով սկսեց մշուշի մեջ երևալ, դառնալ երազային, չնայած ի սկզբանե երազային էր, սկսեց խամրել, սկսեցին շատանալ ստվերները, կամաց-կամաց մարդը սկսեց կորել ու բաժանվել մասերի հիշողության ու օրվա մեջ, տարրալուծվել ստվերներում, երազում, փողոցում, տանը, գլխսի մեջ: Ու ես սկսեցի կասկածել, որ այդ օրը եղել է` չնայած ձախ ձեռքիս ցուցամատի մատանու բացակայությանը և տեղ չհասած երեք հաղորդագրությունների առկայությանը հեռախոսիս մեջ:
Նիկեա (02.11.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ