Օրինակ ատամնաբուժարաններ, վարսավիրանոցներ, ռեստորաններ, կաթնամթերք, մսամթերք, հաց, արտադրող ֆիրմաներ, մեքենայի վերանորոգում, ինտերնետ, բջջային կապ նույն գնի դիմաց շատ անգամ ավելի բարձրորակ ապրանք կամ սերվիս/վերաբերմունք են տալիս, քան թե դու կճարես նահանգներում: Հայաստանում մեքենայի ակումուլյատորը թարս միացնող էլեկտրիկներ, կամ անվադողերը թարս (նախշի ուղղությանը հակառակ) դնող վուլկանիզացիայի աշխատողներ, շարժիչի յուղը առանց լցնելու շարժիչը գործի դնող յուղ փոխողներ ես դեռ չեմ տեսել, նահանգներում հանդիպում են :Ճ Խոսքս վերաբերում է գրանցված ու սերտիֆիկատ ունեցող կազմակերպություններին, ինքնակոչ «վարպետների» մասին չեմ խոսում: Հայաստանի Կոկա-Կոլան ու Ֆանտան ավելի համով (Գառնու ջուր vs անհամ ամերիկյան ջուր) ու էժան (էժան աշխատուժ, ցածր հարկեր) ու անվտանգ (իսկական շաքար vs շաքարի արհեստական փոխարինիչ) են, քան նահանգների օրիգինալները :Ճ
Լրացուցիչ կոնկրետ մետրիկներ, նյութական ապացույցներ կամ հետազոտական տվյալներ տալու ցանկություն բաձարձակ չունեմ, եթե վերոհիշյալի հետ համաձայն չես, քո գործն է:
Էջանիշներ