Տրիբուն-ի խոսքերից
Ընդհանուր առմամբ, աշխատուժի պրոֆեսինալիզմը կախված ա կրթությունից։ Ու ինձ ոչ մեկը չի կարա համոզի, որ մեր կրթական համակարգը կարա ավելի որակյալ մասնագետներ տա, քան նույնիսկ միջին արևմտյան համալսարաններն են, էլ չեմ խոսում հարվարդ-քեմբրիջների մասին։ Իսկ էն «քթի ծակ» պահանջող աշխատանքներում, ամեն ինչ էլ կարա լինի։ Ես Հայաստանում եմ էլ եմ տեսել լավ ու վատ գյաջ քաշող, դզող-փչող, Ուզբեկստանում էլ, եվրոպաներում էլ։
Իսկ սպասարկման ոլորտի որակը գալիս ա փորձից ու ժամանակից։ Մեր մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն ա։ Տեղ կա, որ մուննաթ զուննաթ ա, յանի քեզ լավություն են անում, որ դու իրանց մոտից օգտվում ես։ Տեղ էլ կա տեռորիզմ հյուրասիրություն ա, էն որ կես րոպեն մեկ ամանդ փոխում են, ոտերիդ տակը ավլում են, ու անձեռոցիկդ ձեռիցդ քաշելով տանում են։ Ու սեղանիդ կողը պաստայաննի մեկը հունական արձանի պես կանգնած ա, որ հենց ձեն հանես, սպասարկի։ Էս ի միջի այլոց մենակ հայկական ֆենոմեն չի, սաղ հետխորհրդային տարածքում նույն բանն ա։ Թրեյնիգներ, փորձ, տուրիստների քանակ, առանց մուննաթի բացատրել, ու ժամանակի ընթացքում կդզվի սա, բարդ բան չկա։
Բարդը նորմալ ոլորտներում որակյալ աշխատուժ ունենալն ա, որի համար համապատասխան կրթական համակարգ ա պետք, որի մայրիկը մեր գեղացիները հաջողությամբ լացացրել են։
Էջանիշներ