ivy-ի խոսքերից
Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:
Էջանիշներ