User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Աշխատուժի պրոֆեսիոնալիզմը Հայաստանում

  1. #1
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    26
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխատուժի պրոֆեսիոնալիզմը Հայաստանում

    Հետաքրքիր կլինի քննարկել Հայաստանում աշխատուժի պրոֆեսիանլիզմը բոլոր ոլորտներում, բանվորից մինչև կառավարչական պաշտոններ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.01.2017), Շինարար (07.01.2017)

  3. #2
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    26
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս թեմայով կուզեի լսել արտասահմանում ապրողների կարծիքը, ինչը Հայաստանում չի արվում կամ լավ չի արվում պրոֆեսիանալ աշխատուժ ունենալու համար ու հատկապես որ ոլորտներում ենք թերանում:
    Իմ կարծիքով մեր մոտ վատագույնը դա մենեջմենթի ու սպասարկման ոլորտներն են, հատկապես առաջինը խայտառակ վատ վիճակումա թե պետական թե մասնավոր մակարդակներում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ripsim (07.01.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    էս թեմայով կուզեի լսել արտասահմանում ապրողների կարծիքը, ինչը Հայաստանում չի արվում կամ լավ չի արվում պրոֆեսիանալ աշխատուժ ունենալու համար ու հատկապես որ ոլորտներում ենք թերանում:
    Իմ կարծիքով մեր մոտ վատագույնը դա մենեջմենթի ու սպասարկման ոլորտներն են, հատկապես առաջինը խայտառակ վատ վիճակումա թե պետական թե մասնավոր մակարդակներում:
    Կրթական ոլորտում ա հիմնական թերացումը, երբ դիպլոմներ տրվում են մարդկանց, որոնք այդ մասնագիտությունից կիլոմետրերով հեռու են: Մյուս թերացումն էլ գալիս ա նրանից, երբ շեֆի աթոռին նստում են ոչ կոմպետենտ մարդիկ, հետևաբար չեն կարողանում մասնագետների կամ արված աշխատանքի լավ ու վատը տարբերել, անձնական շահն ավելի են կարևորում, քան որակյալ աշխատանքը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (07.01.2017), Տրիբուն (08.01.2017)

  7. #4
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,341
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
    Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (07.01.2017), Ripsim (07.01.2017), Արէա (07.01.2017), Տրիբուն (08.01.2017)

  9. #5
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հիշելով մի հատ սենց բան կար, գործի տեղավորվում էին ԽԾԲ միջոցով կամ վճարում էին գործի ընդունվելու համար, իսկ սա երբեք որակյալ աշխատող ձեռք բերելու երաշխիք չի կարող տալ։ Դիպլոմներ ստանալու համար էլ էին վճարում։ Կոռուպցիոն ճահիճ։ Չգիտեմ հիմա ինչքանով ա սա պահպանվել։ Ամեն դեպքում համամիտ եմ ՍԼԳ-ի հետ։ Ինձ հետ լիքը սովորել են մարդիկ, որ իրենց պրոֆեսիսյից բացարձակ ոչինչ չէին հասկանում, բայց առաջինը իրանք աշխատանք գտան։ Ու սա մենակ առողջապահության ոլորտում։
    SWTS

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.01.2017)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
    Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:
    Էդ սպասարկման ոլորտի էթիկայի պակասը մենակ հայկական երևույթ չի: Նույն Գերմանիայում էլ փոքր քաղաքներում կամ արևելյան մասում կարաս հանդիպես մուննաթների ու ոչ հաճելի վերաբերմունքի: Հոլանդիայում էլ ա նույնը: Դանիայում էլ ա նույն վիճակը, հատկապես խանութներում: Նոր-նոր էս վերջին տարիներին ԱՄՆ-ից մի քիչ վարակվելով գոնե թանկ ռեստորաններում բարեհամբույր մատուցողներ ունեն, թանկ սուպերմարկետներն էլ ժպտացող կասիրներ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (07.01.2017), Ծլնգ (07.01.2017), Ռուֆուս (07.01.2017), Տրիբուն (08.01.2017)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասարկման ոլորտը Հայաստանում շատ ավելի լավ է համեմատած լիքը զարգացած երկրներում: Ու չգիտես ինչի որոշ մարդկանց թվում է, թե եվրոպաներում անխտիր բոլոր հաճախորդների ոտքերը լվանում են, ջուրն էլ խմում են: Ու հենց Հայաստանից բողոքելու բան են ուզում, առաջինը սպասարկման ոլորտն են հիշում:

    Ասենք մարդիկ նեղվում են, որ Հայաստանում շենքի տակի խանութի աշխատողը կարող ա հեռախոսով խոսի, հաճախորդին բանի տեղ չդնի, մի անգամ Իտալիայի խանութներից մեկում փորձեցի աշխատողի ուշադրությունն իմ վրա դարձնել, հեռախոսն ականջից հեռացրեց ու սկսեց ինձ բարձր ձենով քֆրտել: Ես չեմ ասում, որ սա լավ ա, իհարկե շատ վատ ա ու Հայաստանում էլ սպասարկման որակը բարելավելու լիքը տեղ ունի, բայց ստեղ հազար ու մի ավելի լուրջ պրոբլեմներ կան, քան թե վատ սպասարկումը:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (07.01.2017), Ripsim (07.01.2017), Smokie (12.01.2017)

  15. #8
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    26
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ Հայաստանում սպասարկման ոլորտում էթիկայի պակասն է ամենաշատը նեղում: Բայց էդ էթիկայի պակասը ընդհանուր հայաստանյան «ախտ» է, մենակ սպասարկման ոլորտին չի վերաբերվում: Հաղորդակցման կուլտուրան շատ բացեր ունի. ուրիշների/հաճախորդների մոտ խոսելու քաղաքավարի, բարեհամբույր ձևն ու տոնը հաճախ բացակայում է, ձայնի մեջ՝ մշտական մունաթ, տակտի զգացում չկա՝ ինչ խոսեցին, ոնց խոսեցին, հաճախորդի ներկայությամբ կարող են անձնական զրույցներ վարել կողքինների հետ կամ հեռախոսով, բացի դրանից, իրենք միշտ ճիշտ են, բոլորը շեֆ են, քո ինչ լինելդ որոշվում է արտաքին տեսքով (հասկանալ՝ «խնամվածության» ստանդարտները Հայաստանում), դրանով էլ պայմանավորվում է քո հանդեպ վերաբերմունքը:
    Բայց առաջ ոնց որ թե ավելի վատ էր վիճակը: Կամ էլ ես եմ արդեն հարմարվել:
    համաձայն եմ էթիկայի պակասը դերա խաղում, բայց հարցը նրանումա թե խի պետքա էդ ոլորտում աշխատեն անբարեկիրթ մարդիկ: Անհատ առևրականների հետ էս երևույթը ինչ-որ չափով հասկանալիա, բայց երբ իրանից ինչ-որ բան ներկայացնող կազմակերպության սպասարկան ոլորտի աշխատակիցնա անբարեկիրթ վերաբերվում հաճախորդի հետ, դա արդեն մենեջմենթում թույլ տրված սխալի արդյունքա: Վերթին տարիներին դրական տեղաշարժ կա, բայց բավարար լինելուց շատ հեռույա:

  16. #9
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    էս թեմայով կուզեի լսել արտասահմանում ապրողների կարծիքը, ինչը Հայաստանում չի արվում կամ լավ չի արվում պրոֆեսիանալ աշխատուժ ունենալու համար ու հատկապես որ ոլորտներում ենք թերանում:
    Իմ կարծիքով մեր մոտ վատագույնը դա մենեջմենթի ու սպասարկման ոլորտներն են, հատկապես առաջինը խայտառակ վատ վիճակումա թե պետական թե մասնավոր մակարդակներում:
    Իմ կարծիքով, մի շարք ընկերություններում (իհարկե ոչ բոլոր) հատկապես ակնհայտ խնդիր է հստակ KPI-երի բացակայությունը. այսինքն շարքային աշխատակիցը հստակ չգիտի, թե ինչ գործոններից ելնելով է գնահատվում իրա աշխատանքը և երբ նկատում է, որ անկախ այն հանգամանքից, թե որքան է աշխատում, ինչ արդյունքներ է ցուցաբերում, որքան նոր գործիքներ, մեթոդներ է ներմուծում, նույն կերպ է գնահատվում, այլևս մոտիվացված չի լինում մասնագիտական տեսանկյունից զարգանալու, հատկապես, երբ իր գործընկերներից մեկը ավելի բարձր է գնահատվում ոչ հասկանալի պատճառներով: Այստեղից սկսում է «լճացման» երևույթը, որը, իմ կարծիքով, շատ հատուկ է հատկապես մեծ ընկերությունների միջին և ցածր օղակների աշխատակիցներին:
    Մյուս խնդիրը, որ էլի նկատել եմ մեծ ընկերություններում՝ չափից ավել բյուրոկրատիան է, հիերարխիկ կառուցվածը, չարդարացված թղթաբանությունը: Երբեմն թվում է թղթաբանության (զեկուցագրեր, բացատրագրեր և այլն) վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում, քան բուն աշխատանքի: Դրա հետևանքով ընկերությունը ստատիկ վիճակում է հայտնվում և փակ է դառնում բոլոր նոր մեթոդների կիրառման նկատմամբ, ու աշխատակիցները նորից դառնում են ոչ մոտիվացված մասնագիտական տեսանկյունից զարգանալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (07.01.2017), Smokie (28.01.2017), Տրիբուն (08.01.2017)

  18. #10
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    26
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասարկման ոլորտը Հայաստանում շատ ավելի լավ է համեմատած լիքը զարգացած երկրներում: Ու չգիտես ինչի որոշ մարդկանց թվում է, թե եվրոպաներում անխտիր բոլոր հաճախորդների ոտքերը լվանում են, ջուրն էլ խմում են: Ու հենց Հայաստանից բողոքելու բան են ուզում, առաջինը սպասարկման ոլորտն են հիշում:

    Ասենք մարդիկ նեղվում են, որ Հայաստանում շենքի տակի խանութի աշխատողը կարող ա հեռախոսով խոսի, հաճախորդին բանի տեղ չդնի, մի անգամ Իտալիայի խանութներից մեկում փորձեցի աշխատողի ուշադրությունն իմ վրա դարձնել, հեռախոսն ականջից հեռացրեց ու սկսեց ինձ բարձր ձենով քֆրտել: Ես չեմ ասում, որ սա լավ ա, իհարկե շատ վատ ա ու Հայաստանում էլ սպասարկման որակը բարելավելու լիքը տեղ ունի, բայց ստեղ հազար ու մի ավելի լուրջ պրոբլեմներ կան, քան թե վատ սպասարկումը:
    Ռուֆուս ջան սպասարկումը ամենատեսանելինա դրա համար շատա քննարկվում ու քննադատվում: Հենց սպասարկման ոլորտի աշխատակիցնա կազմակերպության դեմքը: Համաձայն եմ, որ սպասարկման ոլորտը համեմատաբար լավ վիճակումա, բայց շատա անտեսվում: ինձ թվումա պետքա ավելի մեծ ուշադրություն դարձնեն էս ոլորտի աշխատակիցների վրա

  19. #11
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս ջան սպասարկումը ամենատեսանելինա դրա համար շատա քննարկվում ու քննադատվում: Հենց սպասարկման ոլորտի աշխատակիցնա կազմակերպության դեմքը: Համաձայն եմ, որ սպասարկման ոլորտը համեմատաբար լավ վիճակումա, բայց շատա անտեսվում: ինձ թվումա պետքա ավելի մեծ ուշադրություն դարձնեն էս ոլորտի աշխատակիցների վրա
    Համաձայն եմ, որ սպասարկմանը մեծ ուշադրություն է պետք դարձնել, բայց ես հաճախ նկատում եմ, որ շատ ընկերություններում հաճախորդների հետ առնչվող աշխատակիցները (front office-ի ցանկացած աշխատակից) դառնում է ընկերության անհաջողությունների «քավության նոխազը»: Ընկերությունը վատ վիճակու՞մ է, ուրեմն վաճառողը չի կարողանում լավ վաճառի, մատուցողը լավ չի մատուցում, վարկային մասնագետը վարկ չի կարողանում տալ և այլն: Եթե մի սպասարկողը լավ չի սպասարկում, դա իր խնդիրն է, իրեն պետք է զգուշացնել, հեռացնել, բայց եթե վատ է համարվում front office-ի աշխատակիցների մեծ մասի աշխատանքը, դա արդեն համակարգային խնդիր է, մենեջմենթը լուրջ մտածելու տեղ ունի:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (13.01.2017)

  21. #12
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    26
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ripsim-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, որ սպասարկմանը մեծ ուշադրություն է պետք դարձնել, բայց ես հաճախ նկատում եմ, որ շատ ընկերություններում հաճախորդների հետ առնչվող աշխատակիցները (front office-ի ցանկացած աշխատակից) դառնում է ընկերության անհաջողությունների «քավության նոխազը»: Ընկերությունը վատ վիճակու՞մ է, ուրեմն վաճառողը չի կարողանում լավ վաճառի, մատուցողը լավ չի մատուցում, վարկային մասնագետը վարկ չի կարողանում տալ և այլն: Եթե մի սպասարկողը լավ չի սպասարկում, դա իր խնդիրն է, իրեն պետք է զգուշացնել, հեռացնել, բայց եթե վատ է համարվում front office-ի աշխատակիցների մեծ մասի աշխատանքը, դա արդեն համակարգային խնդիր է, մենեջմենթը լուրջ մտածելու տեղ ունի:
    դե մենեջմենթը մեր ամենաթույլ օղակնա կարծում եմ, բացառությամբ մի քանի կազմակերպությունների շատ վատ մենեջմենթա իրականացվում: Մեր երկրում մենեջեր ասելով հասկանում են տիրություն անող)

  22. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,409
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏՏ-ում համարյա ամեն ինչ լավ ա: Լավ պրոֆեսիոնալներ կան:
    DIXI
    carpe noctem

  23. #14
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,230
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասարկման որակը, բովանդակությունն ու ձևը շատ խառն ա Հայաստանում: Սկսած գերազանցից, որտեղ ասենք ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել, վերջացրած՝ սպասարկման չգոյությամբ, ավելի շուտ՝ թալանով, երբ տվածդ փողի դիմաց չես ստանում էն, ինչ որ պիտի ստանայիր, կամ փող ես տալիս այնտեղ, որտեղ պիտի չտայիր ու չգիտես որտեղ հաղորդես անարդարության մասին, որ գան շահերդ պաշտպանեն: ՈՒ մեծագույն պրոբլեմը մնում է պետական ապարատի «աշխատուժը», որտեղ նման է, որ մեծամասամբ իշխում են՝
    ա) պրոֆեսիոնալ թալանչիներ ու մորթապաշտ անբարոյականներ, կամ՝
    բ) անգրագետ ու անտաղանդ մարդիկ, որոնք հնարավոր է ուզում են լավ բան անել, բայց չեն կարողանում

    Չնայած, պետական սպասարկման ոլորտում էլ դրական տենդենց կա՝ մանր կաշառակերությունը շատ տեղեր վերացել է, մնացել են որոշ ծիծաղելի կամ ավելի շուտ՝ հիասթափեցնող արատներ, մասնավորապես մանր-մունր վճարներ, որոնք մի քիչ անհասականալի են ու մուրացկանություն են հիշեցնում: Ասենք պետական հիմնարկների կայանատեղիի վճարովի լինելը (օրինակ՝ Դավթաշենի անձնագրերի ոու վիզաների վարչության կայանատեղին), պետական հիմնարկներին կից մասնավոր ու տարօրինակորեն թանկ քսերոքսները :Ճ (օրինակ, կարելի էր թղթի ու քսերոքսի արժեքը գանձել տուրքի տեսքով ու հաճախորդին չուղարկել շենքից դուրս գտնվող բուդկա՝ քսերոքս անելու), էս 1000 դրամները՝ ապագա զոհերի ընտանիքների համար (սա ծիծաղելի կլիներ, եթե էդքան տխուր չլիներ), և այլն: Դրական է, որ շատ պետական գործառույթներ հիմա տևում են մեկ օր, կամ մի քանի ժամ (առաջ տևում էին ըստ պետական ծառայողի հայեցողոության, քո դեմքի, հագուկապի, տվածդ կաշառքի, բարևելու ձևի, ծանոթությունների և այլնի):

    Ցավոք, էս ձևական բարեփոխումները արվում են տարիներով վաճառված ու թալանված ռեսուրսների, ստվերային բյուջեի, մասսայական գործազրկության ու խտրականության (ԽԾԲ) ֆոնի վրա, որտեղ «աշխատանքի դասավորված», «կպցրած» ու «հարմարված» քաղքենի հասարակությունն ու էլի ինչ-որ «միջին խավ» գոհ է և բավարարված՝ խորոված-խաշ, Սևան-Ծաղկաձոր, Կոբուլեթի-Շարմ էլ Շեյխ, իսկ մեծամասնություն կազմող գորշ ու չարքաշ մասսան գոյություն է քարշ տալիս՝ անապագա ու անհույս:
    Հայաստանի ամենամեծ խնդիրը իմ կարծիքով պետական մտածելակերպի, հումանիտարիզմի ու առհասարակ էթիկայի բացակայությունն է պետական աշխատողների մոտ, սկսած՝ պրեզիդենտից, նախարարներից, պատգամավորներից, վերջացրած՝ դատավորներով, կատարածուներով, ոստիկանության աշխատողներով:
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.01.2017), Tiger29 (08.01.2017), Տրիբուն (08.01.2017)

  25. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասարկման որակը, բովանդակությունն ու ձևը շատ խառն ա Հայաստանում: Սկսած գերազանցից, որտեղ ասենք ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել
    Իսկ եթե անցնենք առարկայական դիտարկման, որ ավելի պարզ լինի թե ինչ "գերազանցի" մասին է գնում խոսքը, կարող ես նշել էտ հայկական բիզնեսի անվանումը, որի մոտ "ամերիկյան բիզնեսը ղալաթ ա արել" , ու եթե կարելի է ավելի առակայանա լինելու համար նաև նշել էտ հայական գերազանց բիզնեսի "բիզնես" ցուցանիշները

    Գոնե ՄԵԿ անվանում

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Torrent Հայաստանում
    Հեղինակ՝ Երևան, բաժին` Վեբ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 23.04.2009, 20:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •