Smokie (12.01.2017)
Մի խոսքով մեզանում սենց ա.
Բժիշկն իմ սրտով, իմ իմացածին համապատասխան բան ասեց, ուրեմն լավ բժիշկ ա, ամեն ինչ ջոգում ա,
Իմ պատկերացրածին հակառակն ասեց՝ տուֆտա բժիշկ ա,
մի մասն իմ պատկերացրածով ա, մի մասը չէ՝ դե տենց, քչից-շատից իմացող բժիշկ ա:
Պատճառներից մեկն էն ա, որտև մեկը ես համ մեղր խորհուրդ տվող բժիշկ գիտեմ, համ արգելող, համ էլ ասող՝ ոնց գիտեք: Մյուս պատճառն էլ մեր բարձր ինքնագնահատականն ա, երկու բառ կարդում ենք, գիտենք էդ ա, ֆսյո, ոլորտի մասնագետ ենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էդ իհարկե լավ ա, բայց խնդիրը դեռ դրանով չի լուծվի:
Հիմա էլ ինչ-որ կանոնակարգված բաներ կարծեմ կան (դու ավելի լավ կիմանաս), բայց բժիշկներ կան, որոնք իրենց կանոնակարգումից դուրս են դնում (հատուկ չեմ գրում «վեր են դասում», որտև կարող ա վեր դասելու խնդիր չի): Հենց վերջերս մի բավական լավ տպավորություն թողած մանկաբույժի հետ քննարկման էինք: Ափսոս ոչ հիշում եմ որ հիվանդանոցից էր, ոչ էլ ազգանունը: Ինքը հստակ ասեց, որ չի ենթարկվում Հայաստանում ընդունված բժշկական նորմերին: Զուտ իրա ձևակերպումը ասեմ, ըստ որի մեզանում սովետական-ռուսական ստանդարտներին են հետևում, իսկ ինքն ինքնուրույն ադապտացվում ա եվրոպական ստանդարտներին: Ես չգիտեմ, թե էդ խոսքերի տակ ինչ ա թաքնված, կարող ա ընդամենը տպավորություն թողնելու համար ասած խոսքեր են, բայց գոնե իրեն դիմողի մոտ տպավորություն ա ստեղծվում, որ նույն խնդրով եթե իրա մոտ գնաս, մի բան ա ասելու, ուրիշի մոտ գնաս՝ ուրիշ: Հիմա հաճախորդը (հիվանդը) ի՞նչ անի, ու՞մ վստահի, մնում ա իրա ընտրությանը:
Հետո շատ վերացական չլինելու համար իմ վրա օրինակ բերեմ: Ինչքան էլ քո բացատրությունը ինձ տրամաբանական ա թվում, ինչքան էլ դա կանոնակարգեք, ես մեկ ա երեխուն մաքրած արևածաղիկ տալու մեջ վատ բան չեմ կարող տեսնել: Իհարկե ես ձեռը չեմ տա, որ ինքը չրթի, հենց կեղևների պատճառով, բայց նախ ինքս չեմ պատրաստվում արևածաղիկից հրաժարվել, ինքն էլ որ ուզում ա, ձեռով ինչ-որ քանակ մաքրում տալիս եմ: Ու կրկնում եմ, ինչքան ուզում ա ուղեցույց, հրովարտակ, եսիմինչ լինի, իմ գիտակցությանը մինչև վերջ չի հասնի, որ դա պետք չի տալ, որտև իմ տրամաբանության հետ լուրջ բախում ա առաջանում
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, եթե էդ բժիշկն իսկապես իրա ասածով ա անում, ուրեմն ճիշտ ա ասել:
Հայաստանի բժշկությունը մնացել ա սովետի մակարդակին, մենք էլ սովորում ենք հաճախ քառասուն տարի առաջվա գրքերով ու երբ նոր հոդվածներ ենք կարդում, տեսնում ենք, թե ինչ աբսուրդ բաներ ենք անցել: Դրա համար օրինակ ես էլ եմ ինձ դուրս դասում էստեղի ընդունված նորմերից ու խորհուրդներ տալիս եմ միջազգային պրատակոլներով, ոչ թե նրանով, ինչը սովորում եմ, որ քննություն հանձնեմ, իսկ խորհուրդներ հարցնում եմ էն բժիշկներից, ովքեր ոչ թե տեղում դոփում են ու նույն հազար տարվա գիրքը կարդում, այլ իրենց իմացածը թարմացնում են:
Ճիշտ հարց ես տալիս թե հիվանդը ում պետք ա վստահի, որտև հիվանդը պարտավոր չի իմանա, թե ինչ պրատակոլների պետք ա հետևի, դրա համար ոչ թե առանձին բժիշկներ պետք ա հետևեն միջազգային փորձին, այլ՝ համակարգը:
Ժամանակին լիքը փորձեր արել ենք պրատակոլներ թարգամանելու ու բժիշկներին հասցնելու ուղղությամբ, մասնավորապես նեյրոխիրուրգիայից, մի քանի հոգի էլ՝ մաշկավեներոլոգիայից ու նյարդաբանությունից, բայց հիմա տեղյակ չեմ էդ ոլորտներում ինչքան ա էդ պահվում:
Աղբյուր՝ panorama.amԿրծքով կերակրող մորը դատում են՝ մեղադրելով երեխայի մահվան համար
Կեմերովոյի շրջանում Պրոկոպեվսկա քաղաքի բնակչուհին կանգնել է դատարանի առաջ: Նրան մեղադրում են մանկահասակ երեխային անզգուշության հետևանքով մահ պատճառելու համար: Բանն այն է, որ երեխային կրծքի կաթով կերակորղ մայրը երկու լիտր գարեջուր է խմել: Դրանից հետո երեխային կերակրել ու պառկացրել քնելու:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, առավոտյան երեխային մահացած են հայտնաբերել: Դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահը ալկոհոլային թունավորման հետևանքով է վրա հասել:
Դեպքը տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերին: Մահացած տղան ընտանիքի երրորդ երեխան է եղել: Ընտանիքը նախկինում իրավապահների տեսադաշտում չի հայտնվել: 26-ամյա կնոջը սպառնում է մինչև 2 տարի ազատազրկում:
Այս պահին թեմայում են 17 հոգի. (0 անդամ և 17 հյուր)
Էջանիշներ