Միշտ շատ ցավագին եմ վերաբերվում, երբ իմանում եմ, որ ծնողները ալկոհոլ, ծխախոտ, արևածաղիկ և նման բաներն են տալիս երեխաներին ու ավելի եմ ցավ ապրում, երբ իմ զգուշացումներին վերաբերվում են՝ ահ դե, կանցնի, երեխա ա էլի: Քանի որ երեկ ուրախ-ուրախ պատմում էին, ոնց ա 1,2 տարեկան երեխեն մի բաժակ շամպայն խմել ու բոլորի հետ նստած հավասար կում ա անում, որոշեցի ակումբում էլ գրել: Կուզենայի նաև ևս մի տարածված երևութի մասին գրել՝ ալկոհոլով լնդերը մշակելը ատամների ծկլթման ժամանակ:
Ո՞նց եք վերաբերվում նման բաներին: Ինչքանո՞վ եք տեղյակ հետևանքների մասին: Ըստ Ձեզ, մեկ անգամը բան փոխո՞ւմ ա:
Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ես փոքրամասնություն եմ նման հարցերում ու կուզենայի լսել Ձեր կարծիքը:
Էջանիշներ