User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը

  1. #1
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը

    Միշտ շատ ցավագին եմ վերաբերվում, երբ իմանում եմ, որ ծնողները ալկոհոլ, ծխախոտ, արևածաղիկ և նման բաներն են տալիս երեխաներին ու ավելի եմ ցավ ապրում, երբ իմ զգուշացումներին վերաբերվում են՝ ահ դե, կանցնի, երեխա ա էլի: Քանի որ երեկ ուրախ-ուրախ պատմում էին, ոնց ա 1,2 տարեկան երեխեն մի բաժակ շամպայն խմել ու բոլորի հետ նստած հավասար կում ա անում, որոշեցի ակումբում էլ գրել: Կուզենայի նաև ևս մի տարածված երևութի մասին գրել՝ ալկոհոլով լնդերը մշակելը ատամների ծկլթման ժամանակ:
    Ո՞նց եք վերաբերվում նման բաներին: Ինչքանո՞վ եք տեղյակ հետևանքների մասին: Ըստ Ձեզ, մեկ անգամը բան փոխո՞ւմ ա:
    Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ես փոքրամասնություն եմ նման հարցերում ու կուզենայի լսել Ձեր կարծիքը:
    Vitam regit fortuna, non sapientia.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Smokie (12.01.2017), Ներսես_AM (01.01.2017), Ուլուանա (02.01.2017), Ռուֆուս (01.01.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ շատ ցավագին եմ վերաբերվում, երբ իմանում եմ, որ ծնողները ալկոհոլ, ծխախոտ, արևածաղիկ և նման բաներն են տալիս երեխաներին ու ավելի եմ ցավ ապրում, երբ իմ զգուշացումներին վերաբերվում են՝ ահ դե, կանցնի, երեխա ա էլի: Քանի որ երեկ ուրախ-ուրախ պատմում էին, ոնց ա 1,2 տարեկան երեխեն մի բաժակ շամպայն խմել ու բոլորի հետ նստած հավասար կում ա անում, որոշեցի ակումբում էլ գրել: Կուզենայի նաև ևս մի տարածված երևութի մասին գրել՝ ալկոհոլով լնդերը մշակելը ատամների ծկլթման ժամանակ:
    Ո՞նց եք վերաբերվում նման բաներին: Ինչքանո՞վ եք տեղյակ հետևանքների մասին: Ըստ Ձեզ, մեկ անգամը բան փոխո՞ւմ ա:
    Ինձ մեկ-մեկ թվում ա, որ ես փոքրամասնություն եմ նման հարցերում ու կուզենայի լսել Ձեր կարծիքը:
    Անկեղծ ասած, ես էդքան էլ բացասական չեմ վերաբերվում: Հենց ալկոհոլի հասանելիությունն ա պատճառը, որ Հայաստանում ալկոհոլիզմը բավական փոքր թվերի ա հասնում, չնայած տնտեսական վատ պայմաններին: Դանիայում էրեխեքին մինչև 16 տարեկան խստիվ արգելված ա ալկոհոլ օգտագործելը: Դրա համար հենց 16 տարեկան են դառնում, միանգամից լիտրերով լակում են ու տենց շարունակում են մինչև կյանքի վերջ: Ինձ տեսնելիս անընդհատ զարմանում են, թե ինչքան քիչ եմ խմում իրանց համեմատ: Մեկ-մեկ նույնիսկ ամբողջ երեկոյի ընթացքում ես ոչ ալկոհոլային խմիչք եմ խմում, իսկ կողքիններս հարբում են: Ու դրան շատ պարզ պատասխան եմ տալիս. Հայաստանում փոքր տարիքից ալկոհոլն էնքան հասանելի ա էղել, որ երբեք չի ձգել, արգելված պտուղ չի եղել:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.01.2017), Life (01.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Quyr Qery (08.01.2017), Smokie (12.01.2017), Աթեիստ (01.01.2017), Շինարար (01.01.2017), Տրիբուն (03.01.2017)

  5. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալկոհոլին և սիգարետին շատ վատ եմ վերաբերվում, բայց արևածաղիկի պաը չհասկացա: Ես էլ չեմ սիրում, երբ սեղանի շուրջ նստած տղամարդիկ ալարում են դուրս գան ու բալկոնում կամ մուտքում ծխեն, ու էն փաստը, որ սեղանին ու նույն սենյակում մինչև 10 տարեկան 6-7 երեխա կա, իրանց բոորովին չի հուզում: Օրինակ մորաքրոջս տանը այդպես էր, ու ես մի քանի անգամ հրաժարվեցի իրենց տան առիթներին գնալ, իսկ երբ իմացան, թե պատճառը որն է, ավատս չի գալիս, բայց ուղղեցին, հիմա տղամարդիկ առանձին բալկոնում բաց պատուհանի մոտ են ծխում:
    Ալկոհոլը նույնիսկ քիչ քանակներով վնաս ա, դա բոլորն էլ գիտեն, բայց հայերի համար 10 տարեկանը երեխա չի, այ 3 տարեկանին չեմ տեսել, որ ալկոհոլ առաջարկեն:
    Հիմա արևածաղիկը․ ես շատ եմ սիրում, իմ երեխաներն էլ հետս, նստում մատներով կճպում եմ ու տալիս իրանց, մեր տանը, աղջիկս էլ զուտ կճպելու պրոցեսն ա սիրում, ու քանի որ դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, մի տեսակ զարմացա:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.01.2017), Արշակ (02.01.2017), Շինարար (01.01.2017), Ուլուանա (02.01.2017)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, Բյուր, մեկը մյուսի հետ կապ չունի, Ռուսաստանում էլ ա ալկոհոլը փոքր տարիքից հասանելի, բայց ազգի մեծ մասը ալկաշ է, իսկ ասենք Ամերիկայում մինչև 21 տարեկանը խմելն արգելվում է ու ալկոհոլը հասանելի չի, բայց արի ու տես ալկոհոլիզմը իրենց մոտ տենց լուրջ խնդիր չի:

    Էդ հյուսիսային ազգերին է բնորոշ, Դանիան էլ, Ռուսասանն էլ Vodka belt-ի մեջ են, որտեղ ալկոհոլիզմը բավականին լուրջ պրոբլեմ է, ի տարբերություն հարավային wine belt-ի, որտեղ ալկոհոլիզմը առանձնապես տարածված չի:

    https://en.wikipedia.org/wiki/Alcohol_belts_of_Europe
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (02.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Ծլնգ (01.01.2017), Հայկօ (02.01.2017)

  9. #5
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած, ես էդքան էլ բացասական չեմ վերաբերվում: Հենց ալկոհոլի հասանելիությունն ա պատճառը, որ Հայաստանում ալկոհոլիզմը բավական փոքր թվերի ա հասնում, չնայած տնտեսական վատ պայմաններին: Դանիայում էրեխեքին մինչև 16 տարեկան խստիվ արգելված ա ալկոհոլ օգտագործելը: Դրա համար հենց 16 տարեկան են դառնում, միանգամից լիտրերով լակում են ու տենց շարունակում են մինչև կյանքի վերջ: Ինձ տեսնելիս անընդհատ զարմանում են, թե ինչքան քիչ եմ խմում իրանց համեմատ: Մեկ-մեկ նույնիսկ ամբողջ երեկոյի ընթացքում ես ոչ ալկոհոլային խմիչք եմ խմում, իսկ կողքիններս հարբում են: Ու դրան շատ պարզ պատասխան եմ տալիս. Հայաստանում փոքր տարիքից ալկոհոլն էնքան հասանելի ա էղել, որ երբեք չի ձգել, արգելված պտուղ չի եղել:
    Բյուր, ճիշտ ես ասում: Բացի հասանելիությունից, նաև կովկասցիների մոտ ալկոհոլ-դեհիդրոգենազի ավելի բարձր լինելն ա նպաստում, որ մերոնք ավելի դիմացկուն են:
    Ես շեշտը ոչ թե դեռահասների վրա եմ ուզում դնել այլ ավելի փոքերերի՝ 0,5-10 տարեկան: Բացի ալկոհոլից, մնացած բաներին ո՞նց ես վերաբերվում: Եվս մի բանին, օրինակ կրխքի հասակի երեխային բաստուրմա տալուն: Մի քիչ մեծին արևածաղիկ: Հավեսի համար ծխախոտ տալու:
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածաղիկն ի՞նչ կապ ուներ ալկոհոլի ու ծխախոտի հետ

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Smokie (12.01.2017), Հայկօ (02.01.2017), Ներսես_AM (01.01.2017), Շինարար (01.01.2017)

  12. #7
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալկոհոլին և սիգարետին շատ վատ եմ վերաբերվում, բայց արևածաղիկի պաը չհասկացա: Ես էլ չեմ սիրում, երբ սեղանի շուրջ նստած տղամարդիկ ալարում են դուրս գան ու բալկոնում կամ մուտքում ծխեն, ու էն փաստը, որ սեղանին ու նույն սենյակում մինչև 10 տարեկան 6-7 երեխա կա, իրանց բոորովին չի հուզում: Օրինակ մորաքրոջս տանը այդպես էր, ու ես մի քանի անգամ հրաժարվեցի իրենց տան առիթներին գնալ, իսկ երբ իմացան, թե պատճառը որն է, ավատս չի գալիս, բայց ուղղեցին, հիմա տղամարդիկ առանձին բալկոնում բաց պատուհանի մոտ են ծխում:
    Ալկոհոլը նույնիսկ քիչ քանակներով վնաս ա, դա բոլորն էլ գիտեն, բայց հայերի համար 10 տարեկանը երեխա չի, այ 3 տարեկանին չեմ տեսել, որ ալկոհոլ առաջարկեն:
    Հիմա արևածաղիկը․ ես շատ եմ սիրում, իմ երեխաներն էլ հետս, նստում մատներով կճպում եմ ու տալիս իրանց, մեր տանը, աղջիկս էլ զուտ կճպելու պրոցեսն ա սիրում, ու քանի որ դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, մի տեսակ զարմացա:
    Հայաստանում՝ 1-8 տարեկան երեխաների մոտ, առանց ջերմության ուղեկցվող պարբերական հազի պատճառը՝ արևածաղիկն ա կամ դրա կեղևը: Երեխաները սովորություն ունեն կեղևով ուտել, ուտելուց խոսել, բացի դրանից արևածաղիկը հազային ռեֆլեքս ա առաջացնում և ստիպում խորը շունչ քաշել, իրան ուտելու ընթացքում, այդ ամենը բերում ա նրան, որ այն անցնի շնչափող և ավելի ստորին շնչառական մաս: Այն դառնում ա օտար մարմին և երեխայի մոտ տանջող հազ ա առաջացնում: Վտանգը դա է:
    Vitam regit fortuna, non sapientia.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (02.01.2017)

  14. #8
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածաղիկն ի՞նչ կապ ուներ ալկոհոլի ու ծխախոտի հետ
    Ուզեցա էդ երեք բանի վրա կենտրոնացնել հարցերս: Ամբողջ ցանկը արգելված ուտելիքների և խմիչքների չուզեցա գրել:
    Vitam regit fortuna, non sapientia.

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածաղիկը ինձ էլ անհակսանլի մնաց, շատ առողջարար ա իրականում, նենց եմ սիրում սմուշկա չռթել, խելքս իմը չի: Ալկոհոլն էլ փոքրուց ինձ էլ ա հասանելի եղել՝ գինու տեսքով իհարկե, տոներին, բան, դե կոնկրետ մեր ընտանիքում ամեն ճաշելուց գինի խմելն ընդունված չէր, ինձ թվում ա՝ Հայաստանում ընդհանրապես դա էդքան տարածված չի, հազարից մեկ էլ մի բաժակ գինին չեմ պատկերացնում ինչ վնաս կտա: Ինչ վերաբերվում ա ծխախոտին, մի քիչ չեմ պատկերացնում, թե ոնց ծնողը երեխային կտա, որ ծխի, բայց եթե տանը ծխող կա, երևի տենց երեխա չլինի, որ չփախցնի, թաքուն գոնե մի անգամ չփստացնի:

  16. #10
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը

    Արևածաղիկը արդեն գրել եմ:
    Ալկոհոլը կախված երեխայի տարիքից և մարմնի զանգվածից կարա շատ լուրջ ինտոքսիկացիոն երևույթներ առաջացնել, որոնք կարող են մահվան ելքով ավատվել:
    Մուշուն, եթե ստեղ կա, կարող ա և հիշի մեր երրորդ կուրսի դեպքը, երբ 9 ամսեկան երեխան մահացել էր ալկոհոլային ինտոքսիկացիայից:
    Ես համարում եմ, որ ավելի լավ ա ընդհանրապես չտալը քան <<մի քիչը բան չի ասի>> տարբերակը:
    Իսկ ծխախոտը, կարող ա դուք տեղյակ չեք ու մի կողմից ուրախ եմ, որ նման բանի չեք հանդիպել, բայց պապաները իրանց տղա երեխաներին, զա կայֆ, ծխած սիգարետ են տալիս, որ փորձի, տենց ընկերների հետ հավաքույթների ժամանակ զվարճանում են: Ու բրոնխիտով բերում հիվանդանոց: Հարցը նրանում ա, որ, երբ բացատրում ես, ասում են, որ էդ մի թիքայա բանը չի վնասի երեխուն, իրանք քսան տարի ա ծխում են ու բրոնխիտ չունեն: Ուզում եմ ընկալեմ ինչ աստիճան ա էս կարծիքը տարածված:
    Vitam regit fortuna, non sapientia.

  17. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինը ամսական, ախր նենց օրիանկ ես բերում, ապուշությունա իհարեկ ինը ամսական երեխուն ալկոհլ տալը, նման ծնողների ձեռքից երեխաներին վերցնել ա պետք

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ճիշտ ես ասում: Բացի հասանելիությունից, նաև կովկասցիների մոտ ալկոհոլ-դեհիդրոգենազի ավելի բարձր լինելն ա նպաստում, որ մերոնք ավելի դիմացկուն են:
    Ես շեշտը ոչ թե դեռահասների վրա եմ ուզում դնել այլ ավելի փոքերերի՝ 0,5-10 տարեկան: Բացի ալկոհոլից, մնացած բաներին ո՞նց ես վերաբերվում: Եվս մի բանին, օրինակ կրխքի հասակի երեխային բաստուրմա տալուն: Մի քիչ մեծին արևածաղիկ: Հավեսի համար ծխախոտ տալու:
    Ինչ վերաբերում ա մնացած բաներին, ապա նորություն չի, որ հայ ծնողները բժիշկներին լսելով չեն փայլում։ Ասենք, օրինակ ֆենիլկետոնուրիայով երեխան խիստ դիետայի վրա պիտի լինի, բայց տատը մեկ էլ տալիս ա արգելված բան, որտև երեխան «մեղք» ա։ Ու ուղղակի չի լինում բացատրել, որ երեխան ավելի մեղք ա, երբ ուտում ա էդ բաները։ Հայ ծնողները լուրջ կրթություն անցնելու կարիք ունեն, բայց դա մոտ ապագայում էնքան էլ հնարավոր չի։ Հայ ծնողների խմբի սոդա-մոդա խորհուրդները վկա։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (01.01.2017), Cassiopeia (02.01.2017), Quyr Qery (08.01.2017)

  20. #13
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ինը ամսական, ախր նենց օրիանկ ես բերում, ապուշությունա իհարեկ ինը ամսական երեխուն ալկոհլ տալը, նման ծնողների ձեռքից երեխաներին վերցնել ա պետք
    Հա, իմ առօրյան շատ ա ստիպում ավելի խիստ լինել: Դրա համար ուզեցա հարցնել ուրիշներին, որտև պահի տակ զգում եմ, որ իրոք չի ընկալվում ինչ կարան անեն վնասակար բաները: Ու շատ ա լինում, որ ստացվում ա, որ չափազանցնում եմ, բայց չեմ չափազանցնում ու ուզում եմ, որ նման դեպքեր չլինեն:
    Մի հատ էլ դեպք կարամ ասեմ, 41 օրեկան, տվել էին ալկոհոլ, որ քնի:
    5 տարեկան երեխա 8 ամիս չոր հազով, որտև արևածաղիկ էր կերել: Պատկերացնում ե՞ք ոնց ա տանջվել: Ես մի շաբաթ հազում եմ՝ էլ գլխացավ, թուլություն, ինչ ասես չեմ ունենում, իսկ էդ ճուտոն 8 ամիս ա հազացաել: Էս նենց բաներ են, որ ուշադրությամբ ու կրթված լինելով կարելի ա կանխել:
    Vitam regit fortuna, non sapientia.

  21. #14
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա մնացած բաներին, ապա նորություն չի, որ հայ ծնողները բժիշկներին լսելով չեն փայլում։ Ասենք, օրինակ ֆենիլկետոնուրիայով երեխան խիստ դիետայի վրա պիտի լինի, բայց տատը մեկ էլ տալիս ա արգելված բան, որտև երեխան «մեղք» ա։ Ու ուղղակի չի լինում բացատրել, որ երեխան ավելի մեղք ա, երբ ուտում ա էդ բաները։ Հայ ծնողները լուրջ կրթություն անցնելու կարիք ունեն, բայց դա մոտ ապագայում էնքան էլ հնարավոր չի։ Հայ ծնողների խմբի սոդա-մոդա խորհուրդները վկա։
    Ես ուզում եմ հասկանալ, ինչի՞ են տալիս էդքան բացատելուց հետո: Ես հասկանում եմ, որ եթե ասեմ՝ մեղրը մինչև 2 տարեկան վնաս ա, հարցնեն՝ ինչու՞, ասեմ՝ դե տենց ա, WHO-ն ա ասել և այլն: Բայց դնում բացտրում ենք, երկար-բարակ, նկարներով՝ էլի չի օգնում: Լավ, եթե իմ խոքին չես վստահում, ինչի՞ ես եկել: Մեր մոտ էլ, մի երեխային 2-3 հոգի հսկում ա, մեր երեքի ասածը՝ հեչ, բայց ՖԲով գրած խմբում ասածը՝ հիմք ա: Տրամաբանությունը՞:
    Vitam regit fortuna, non sapientia.

  22. #15
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ինը ամսական, ախր նենց օրիանկ ես բերում, ապուշությունա իհարեկ ինը ամսական երեխուն ալկոհլ տալը, նման ծնողների ձեռքից երեխաներին վերցնել ա պետք
    Դե իրենք տալիս էին որ երեխան հանգիստ քնի, ավելի շուտ մաման հանգիստ մնա քանի երեխան քնած ա: Հա աբսուրդ են մարդիկ:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտ
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 926
    Վերջինը: 09.12.2020, 01:45
  2. Ալկոհոլ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 128
    Վերջինը: 06.02.2012, 21:24
  3. Արձակ. Արևածաղիկ (պատմվածք)
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.05.2011, 11:56
  4. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •