Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
Եթե իմանում եմ, որ խախտել են ու հնարավորություն կա հարցնելու՝ հա: Բայց էսքան ժամանակ ա հիմնավոր ինչ որ բան չեմ ստացել: Մեծ մասը ասում ա՝ դե ես հարս եմ, ո՞նց դեմ գնամ: Լիզ, շատ դժվար ա: Նենց հոգեբանական աշխատանքներ ենք տանում, որ էլ ասելու չի:
Հասկանում եմ։ Նման մարդկանց կարելի ա հարց տալ, ինչն ա իրանց համար ավելի կարևոր, երեխայի առողջությունը թե կիսուրի հոգու հանգստությունը։ Սա աշխատանք ա առարկությունների հետ, որը քո մասնագիտության անբաժան մասն ա։ Մի օրում իհարկե չի փոխվի, սիստեմատիկ աշխատանք ա պահանջում։ Հա, դժվար ա, բայց դու բժշկությունը չես ընտրել նրա համար, որ ամեն ինչ շատ հեշտ պետք ա տրվի։
Ընդհանրապես ծնողները շատ ծանր են տանում երեխաների հետ կապված իրենց որոշումների ցանկացած կրիտիկա, նույնիսկ ամեն ձևով հիմնավորված։ Սովորաբար նեգատիվ փորձից հետո տեղ ա հասնում, եթե ծայրահեղ հաստակող չեն ու համ էլ իրենք են վերահսկում երեխայի ռացիոնը, ոչ թե ում ձեռքին ինչ ռաստ եկավ խցկում ա երեխայի բերանը։
Մի հատ շատ դժվար բան էլ կա(որ նշեցիր), ներկայիս բժշկությունը կոնկուրենցիայի մեջ ա ինտերնետի հետ, շատերը վստահում են "ես տենց արել եմ, օգնել ա" - ին, քան կվալիֆիկացված մասնագետին։ Սա կոմպլեքս խնդիր ա՝ գիտելիքների, վստահության պակաս, մենթալ գործոն/վերը նշվածը սրա մեջ ա մտնում, մասնագետի վերաբերմունքը ևն, տարբեր կոնկրետ դեպքերում տարբեր կարա լինի։ Սրանք դեպքեր են, որ լրացուցիչ աշխատանք են պահանջում։