User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը

  1. #31
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, լավ էլի: Սպիդն էլ իրականում չկա, իրան հորինել են, որ համասեռամոլությունը կանխեն:
    Էդ ամեն ինչը շատ լուրջ աշխատանքներ են, որոնք հիմնվել են ապացուցողական բժշկության վրա: Բիզնեսը սկսում ա էն պահին, երբ կանանց ասում են՝ կաթը չի հերիքում, արհեստական տուր, կամ հենց ծննդատանը ի սկզբանե տալիս են արհեստական: Իսկ կովի կաթի վնասները ապացուցված են ու տարբեր հետազոտական խմբերի կողմից:
    Գրիֆֆին, թարմ դեպք եմ ասում։ Երևանում, եթե ուզում ես կարող եմ ճշտել որ ծննդատանը։ Երեխեն ծնվել ա, մայրը տաքություն ա ունեցել, երեխուն ծնվելուց հետո համարյա մի օր չեն թողել մայրը կերակրի։ Հիմնավորումը «Տաքությունով չի կարելի»։ Հետո էլ կաթը քիչ ա արհեստական ա պետք ավելացնել։ Ես չեմ դու ես, սրան ի՞նչ անուն կտաս։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 03.01.2017, 04:48: Պատճառ: վրիպակի ուղղում Ներսեսի խնդրանքով

  2. #32
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում GriFFin-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ հասկանալ, ինչի՞ են տալիս էդքան բացատելուց հետո: Ես հասկանում եմ, որ եթե ասեմ՝ մեղրը մինչև 2 տարեկան վնաս ա, հարցնեն՝ ինչու՞, ասեմ՝ դե տենց ա, WHO-ն ա ասել և այլն: Բայց դնում բացտրում ենք, երկար-բարակ, նկարներով՝ էլի չի օգնում: Լավ, եթե իմ խոքին չես վստահում, ինչի՞ ես եկել: Մեր մոտ էլ, մի երեխային 2-3 հոգի հսկում ա, մեր երեքի ասածը՝ հեչ, բայց ՖԲով գրած խմբում ասածը՝ հիմք ա: Տրամաբանությունը՞:
    Գրիֆֆին WHO-ն ասում ա մեղր խորհուրդ չի տրվում մինչև 1 տարեկան‎՝ բոտուլիզմի վտանգի պատճառով։ Բացի սրանից ուրիշ պատճառ էլ կա՞։

    C. botulinum in infants include constipation, loss of appetite, weakness, an altered cry and a striking loss of head control. Although there are several possible sources of infection for infant botulism, spore-contaminated honey has been associated with a number of cases. Parents and caregivers are therefore warned not to feed honey to the infants before the age of 1 year.
    http://www.who.int/mediacentre/factsheets/fs270/en/

  3. #33
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին, թարմ դեպք եմ ասում։ Երևանում, եթե ուզում ես կարող եմ ճշտել որ ծննդատանը։ Երեխեն ծնվել ա, մայրը տաքություն ա ունեցել, երեխուն ծնվելուց հետո համարյա մի օր չեն թողել մայրը կերակրի։ Հիմնավորումը «Տաքությունով չի կարելի»։ Հետո էլ կաթը քիչ ա արհեստական ա պետք ավելացնել։ Ես չեմ դու ես, սրան ի՞նչ անուն կտաս։
    Ներս, բայց Գրիֆինը քո ասածին հակասող բան չի ասել. ինքն էլ էր ասում, որ բիզնեսն էն ա, երբ կրծքի կաթի փոխարեն արհեստական են դեմ տալիս ի սկզբանե, երբ դրա անհրաժեշտությունը բնավ չկա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #34
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներս, բայց Գրիֆինը քո ասածին հակասող բան չի ասել. ինքն էլ էր ասում, որ բիզնեսն էն ա, երբ կրծքի կաթի փոխարեն արհեստական են դեմ տալիս ի սկզբանե, երբ դրա անհրաժեշտությունը բնավ չկա։
    Իմ ասածն էն ա, որ երբ որ բժիշկները տենց բաներ են ասում, հետո ոնց են պահանջում վստահություն։ Մի երկու աֆերիստ ղասաբի ձեռն ընկնելուց հետո, արդեն չես իմանում ում վստահես, ում չէ։ ՈՒ տենցներին իրականում ավելի շատ ես հանդիպում քան նորմալ բժիշկների։ Բայց էդ իհարկե ՖԲ–ի «Մամաներ ջան»–ի մառազմներին հավատալու հիմք չի իհարկե։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 03.01.2017, 05:23:

  5. #35
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին WHO-ն ասում ա մեղր խորհուրդ չի տրվում մինչև 1 տարեկան‎՝ բոտուլիզմի վտանգի պատճառով։ Բացի սրանից ուրիշ պատճառ էլ կա՞։



    http://www.who.int/mediacentre/factsheets/fs270/en/
    Բոտուլիզմին + Մինչև 2 տարեկան՝ մեղրը դժվար յուրացվող ա, իրան ճեղքելու համապատասխան ֆերմենտները չկան երեխաների մոտ։ Հետո որոշակի տարիքից սկսում ա յուրացվել՝ միջինը 2տ.-ն ա։ Բացի դրանից այն համարվում ա ուժեղ ալերգեն։ Ու նման ուտելիքներ ավելացնելը արվում ա կամաց-կամաց։
    Vitam regit fortuna, non sapientia.

  6. #36
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածն էն ա, որ երբ որ բժիշկները տենց բաներ են ասում, հետո ոնց են պահանջում վստահություն։ Մի երկու աֆերիստ ղասաբի ձեռն ընկնելուց հետո, արդեն չես իմանում ում վստահես, ում չէ։ ՈՒ տենցներին իրականում ավելի շատ ես հանդիպում քան նորմալ բժիշկների։ Բայց էդ իհարկե ՖԲ–ի «Մամաներ ջան»–ի մառազմներին հավատալու հիմք չի իհարկե։
    Ներսես, ախպոր պես, եթե ուզում ենք խոսանք «ղասաբ» բժիշկներից՝ թեմա բացեք խոսանք։ Եթե նենց միամիտ եք, որ համարում եք նման բաների մեղավորը բժիշկներն են/ կամ մենակ բժիշկները , շատ խիստ սխալվում եք։ Կամ որ մենակ Հայաստանում ա, ավելի միամիտ եք։ Ձեզանից 100 անգամ շատ ես գիտեմ ինչը ոնց ա ու ով-ով ա։ Էսքան ժամանակ ա չեք մտածել ինչի՞ են բոլորը գինեկոլոգ-մանկաբարձ ուզում դառնալ, իսկ մանկաբույժի խիստ պակաս կա Հայստանում։ Չեք մտածել։
    Հարցը նրանում ա, որ էդ աֆերիստ կոչվածին վստահում են, հիասթափուվում։ Հետո հասնում ինձ ու իմ ասածը չանում՝ ինչու՞։ Էլ ինչու՞ ես եկել։ Ես հրաշագործ ու աստված չեմ, որ մատերս ճտացնելով սաղ խնդիրները լուծեմ։ Եկել ես, սպասարկում ենք քեզ, բարի եղի արա նենց ոնց խորհուրդ ա տրվում։ Եթե պիտի սկեսուր մայրիկի/կամ ինտերնետի/ դեղատան աշխատողի միջոցով բուժվես՝ տանը մնայիր։ Էսքան ժամանակ ա չեմ տեսել, որ բանկի աշխատողի ասածները չանեն, հետո գիշերը 01:00 զանգեն ասեն վարկի ջերմությունը 36.8 ա, ի՞նչ անենք։ Բոլոր սպասարկող ոլորտները աշխատանքային ժամից դուրս՝ չկան, բացի մեզանից։ Բայց էս չի թեման ու իմաստ չեմ տեսնում ծավալվելու ստեղ։
    Vitam regit fortuna, non sapientia.

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.01.2017), Cassiopeia (03.01.2017), John (03.01.2017), Mr. Annoying (04.01.2017), Աթեիստ (03.01.2017), Արէա (03.01.2017)

  8. #37
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիզ գազավորված ըմպելիքների մասին չես գրել :դ

    Sent from my Lenovo B6000-HV using Tapatalk

  9. #38
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզ գազավորված ըմպելիքների մասին չես գրել :դ
    Ճիշտն ասած շատ բաների մասին չեմ գրել։ Նոր Տարվա սեղանին գտնվող գրեթե ոչ մի բան խորհուրդ չէի տա։ ։Դ ։Դ ։Դ Ես գիտես ի՞նչն եմ սիրում, որ կոլա չեն տալիս, բայց մնացած սոկերը, կամ իբր «բնական»-ները տալիս են։ Կրկին՝ տրամաբանությունը՞։
    Vitam regit fortuna, non sapientia.

  10. #39
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    բա առաջներում որ ակթը չի հերիքել, կովի կաթ են տվել, էրեխեքը ոնց են մեծացել
    Ցավոք հիվանդությունների մեծ բուկետով են մեծացել։ Լիզբեթը մի քանիսը գրել ա։ Քանի որ հիմա WHO-ն շատ ակտիվ պայքարում ա, որ կրծքով կերակրեն մամաները [ հիմա ասելով, էս 20 տարի ա], բավականին հետաքրքիր հետազոտություններ ա անցկացրել։ Ի՞նչ մեխանիզմով ա առաջանում կաթը, ինչքա՞ն ժամանակ ա պետք կերակրել կրծքով, ե՞րբ ա պետք ավելացնել հավելյալ սնունդ, ո՞նց ա պետք կերակրել երեխային՝ դիրք, բռնելու ձև, քանակ և այլն։ Էդ գիտություն ա։ WHO-ն ծրագիր էր մշակել, որով քույրերը եվրոպայի ինչ որ երկրում ( չեմ հիշում որում) պիտի վերապատրաստվեն։ Հայաստանից կարծեմ 1 հոգի ա գնացել ու Մարգարյան հիվանդանոցից ա։ ։Դ։Դ։Դ + մի բան պետք ա նշեմ, գաղտնիք չի, որ WHO-ն էլ բացարձակ չի, որտև հենց մեր երկրի վրա չի անցկացրած հետազոտությունը։ Մենք օգտվում ենք այլ երկրների գայդերից։ Օրինակ mother russia-ի ու պետք ա տրամաբանորեն նայենք, որն ա հայերին համապատասխան։ Օրինակ Հայաստանում Vit D3-ը տրվում ա 1 տարի օրը 1 կաթ, իսկ Ռուսաստան լրիվ ուրիշ ա։ Դրա համար ասում եմ՝ հարցերին պատասխանում ա քո բժիշկը, WHO-ն, ու մի քանի այլ վստահելի կայքեր։
    Vitam regit fortuna, non sapientia.

  11. #40
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին, թարմ դեպք եմ ասում։ Երևանում, եթե ուզում ես կարող եմ ճշտել որ ծննդատանը։ Երեխեն ծնվել ա, մայրը տաքություն ա ունեցել, երեխուն ծնվելուց հետո համարյա մի օր չեն թողել մայրը կերակրի։ Հիմնավորումը «Տաքությունով չի կարելի»։ Հետո էլ կաթը քիչ ա արհեստական ա պետք ավելացնել։ Ես չեմ դու ես, սրան ի՞նչ անուն կտաս։
    Իմ տրամաբանությամբ տաքություն = ինֆեկցիա։ Իսկ ինֆեկցիան հայտնաբերվում ա օրգանիզմի բոլոր հեղուկներում, էդ թվում՝ կաթի մեջ, հետևաբար խելքին մոտ ա նորածին երեխային վարակից հեռու պահելու համար կրծքի կաթով չկերակրելը։ Թող Գրիֆինն ուղղի, եթե սխալ եմ ասում։

  12. #41
    Batman GriFFin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2014
    Գրառումներ
    1,854
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիֆֆին, թարմ դեպք եմ ասում։ Երևանում, եթե ուզում ես կարող եմ ճշտել որ ծննդատանը։ Երեխեն ծնվել ա, մայրը տաքություն ա ունեցել, երեխուն ծնվելուց հետո համարյա մի օր չեն թողել մայրը կերակրի։ Հիմնավորումը «Տաքությունով չի կարելի»։ Հետո էլ կաթը քիչ ա արհեստական ա պետք ավելացնել։ Ես չեմ դու ես, սրան ի՞նչ անուն կտաս։
    Էս մի գրածը չէի նկատել:
    Ուլուանայի ասածին հավելում չունեմ:
    StrangeLittleGirl-ի ասած տրամաբանությունը ճիշտ ա, բայց հիմա կոնկրետ հարուցչի դեպքում տարբեր մոտեցումներ կան: Քանի որ ես գուշակ չեմ, պիտի խնդրեմ տարբեր բաներ ճշտես, այլապես չեմ կարող ասել: Քանի՞ օր ա ջերմել: Ի՞նչ թվերի վրա: Մենակ ջերմել ա թե՞ էլի բաներ են եղել: Դեղ ստացե՞լ ա, ի՞նչ: Ինչի՞ դեմ ա ստուգվել, ինչո՞վ են բացատրել ջերմությունը: Ի՞նչ մանկական վարակներ ու պատվաստումներ ա տարել ծննդկանը: Էս ու մի շարք այլ հարցերին պատասխանի՝ կասեմ: Չնայած ընկալում եմ ինչ պատասխան ես սպասում:
    Vitam regit fortuna, non sapientia.

  13. #42
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման քշվեց գնաց հասավ էն բանին, որ մարդիկ բժիշկներին չեն վստահում ու խի՞: Գրիֆֆին ջան, գիտես խի են գալիս քո մոտ ու մեկա չեն անում ասածներդ, որովհետև եթե մեկը հարցնի, բա բժիշկի գնացել եք, պիտի պատասխանեն ՀԱ: Ու եթե մի բան լինի չէ, սաղ բժիշկի վրա են բարդելու:
    Անգրագե ա իմ սիրելի ժողովուրդի 90 տոկոսը ու այ սենց նախադասությունները «Էն մարդը ողջ առողջ իրա ոտքով գնաց հիվանդանոց ու մեռավ: Բժիշկները սպանեցին», քանի դեռ հնչում են ու կողքինները ասում են, հաաա, ճիշտ ա: Քանի դեռ հիվանդանոցներում հատուկենտ վատ ավարտով դեպքերը սիրելի ժուռնալիստները սկսում են յուղը վրեն քսած մեկնաբանել և իհարկե շատ խորը չեն կարա գնան՝ վերևները չեն թողնի, բայց լավ հաջող, բարդ վիրահատությունների մասին ոչ ոք ոչինչ չի խոսում: Էս ա էն ինչ ունենք:

    Ես տենց էլ երազանքիս չհասա՝ չդառա բժիշկ, բայց ծնողներս բժիշկ լինելով ինձ ասեցին մի դառձի, էս երկրում վտանգավոր և անշնորհակալ գործ ա:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (04.01.2017), Աթեիստ (04.01.2017), Արէա (04.01.2017)

  15. #43
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես նկատել եմ, որ մեր հասարակությունում վնասակարի ու վտանգավորի ընկալման հետ խնդիր կա ու դա մենակ երեխեքին չի վերաբերում: Օրինակ տնական պահածոների ավանդույթը. մարդուն ասում ես դրանից կարաս մեռնես, ասում ա 40 տարի ա ուտում եմ չեմ մեռել, կամ ամրագոտի չկապելը. «ախպեր, քաղաքի մեջ էտի անիմաստ ա, նեղըմ ա», կամ «քիչ ծխելը դաժը մի տեղ օգուտ էլ ա», «ես որ նորածին եմ եղել, տատս ինձ խորոված ա տվել, որ լպստեմ, հա ինչ վատ եմ մեծացել որ»: Կարճ ասած, եթե մուրճով խփի մատին կցավա, էլ չի խփի, բայց եթե վնասը/վտանգը պակաս ակնառու լինի, չես համոզի: Պարզապես մարդիկ համապատասխան գրագիտություն չունեն, չեն ստացել համապատասխան քարոզչության իրանց չափաբաժինը: Օրինակ ես ֆեյսբուքից եմ իմացել որ մեղր չի կարելի փոքր երեխեքին, իմ մանկաբույժ ֆրենդներից մեկն էր գրել: Ի դեպ, չեմ հիշում, որ որևէ մանկաբույժ մեզ զգուշացրած լինի դրա մասին, չնայած, որ տարբեր մանկաբույժների հետ ենք առնչվել, որոնցից հիմնականը բավական լավ մանկաբույժ ա իմ կարծիքով: Չեմ ասում, բժիշկներն են մեղավոր, ուզում եմ ասեմ, որ չկա Հայաստանում էդ տեղեկացման/քարոզչության համակարգը: Ինչի եմ քարոզչություն ասում, որովհետև մեկին մի անգամ ասելը հերիք ա (եթե նույնիսկ ասողին չվստահի, 10 տեղից կստուգի, կհամոզվի ու չի մոռանա), մյուսին պետք ա հա ասես ու գլուխը մցնես, որ դա իրա համար դառնա հավաստի ու համոզիչ: Օրինակ էն Կոմարովսկին լավ հանրամատչելի հաղորդումներ ա անում երեխայի առողջությանը վերաբերող տարբեր թեմաներով, տենց բաներ երևի պետք ա շատ արվեն, բուկլետ մուկլետներ պետք ա տան ծննդատներում ու պոլիկլինիկաներում, մանկաբույժները պետք ա հնարավորություն ունենան ծնողների վրա ավելի շատ ժամանակ ծախսելու:

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.01.2017), Cassiopeia (05.01.2017), Quyr Qery (08.01.2017), Smokie (12.01.2017), Աթեիստ (05.01.2017), Արէա (05.01.2017), Տրիբուն (05.01.2017)

  17. #44
    Սկսնակ անդամ Areg ak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2015
    Գրառումներ
    55
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա ծխախոտին, մի քիչ չեմ պատկերացնում, թե ոնց ծնողը երեխային կտա, որ ծխի, բայց եթե տանը ծխող կա, երևի տենց երեխա չլինի, որ չփախցնի, թաքուն գոնե մի անգամ չփստացնի:
    Շին մեր տանը երկու հոգի ծխումա ,բայց ես ոչ մի անգամ չեմ փախցրել . ինձ թվումա դաստիարակության հետա կապված . եթե ծնողները փոքր ժամանակից հասկացնեն որ չի կարելի ,ինձ թվումա չեն ծխի երբեք
    Երբ մարդ խաբում է, նա այլևս անհաղթահարելի կերպով ստիպված է լինում սուտը ստի ետևից գլորել:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.01.2017), Աթեիստ (06.01.2017)

  19. #45
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Areg ak-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին մեր տանը երկու հոգի ծխումա ,բայց ես ոչ մի անգամ չեմ փախցրել . ինձ թվումա դաստիարակության հետա կապված . եթե ծնողները փոքր ժամանակից հասկացնեն որ չի կարելի ,ինձ թվումա չեն ծխի երբեք
    Փոքրուց հասկացնելը կապ չունի: Ես ու եղբայրս փոքրուց լսել ենք մեր ծխող ծնողներից, որ ծխելը քըխ բան ա, պետք ա չծխել: Արի ու տես, որ եղբայրս մոլի ծխող ա դարձել, իսկ ինձ համար ծխախոտից զզվելի բան չկա աշխարհում:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (08.01.2017), Աթեիստ (06.01.2017), Յոհաննես (05.01.2017), Շինարար (05.01.2017)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտ
    Հեղինակ՝ Hovulik, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 926
    Վերջինը: 09.12.2020, 01:45
  2. Ալկոհոլ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 128
    Վերջինը: 06.02.2012, 21:24
  3. Արձակ. Արևածաղիկ (պատմվածք)
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.05.2011, 11:56
  4. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29
  5. Անդամի սեռը ցույց տալու միջոց
    Հեղինակ՝ Guest, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.09.2007, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •