էս էն ուժսներից ա, որ ես էլ եմ հանդիպել, երբ ամուսնուս մայրը 2 ամսական աղջկաս սրտի կաթիլներ էր տվել, երեխան նենց խորն էր քնել, չէի կարողանում արթնացնել, վախեցել էի, հետն էլ պարծենում էր, թե բա տես ոնց եմ քնացնում, իսկ դու որ քնացնում ես 20 րոպեից արթնանում ա: Իսկ հաջորդ օրը երեխայի վրա ահավոր ցան եղավ՝ ալերգիա, մեր մանկաբուժը շատ գրագետ կին ա ու ասաց որ դեղորայքային ալերգիա է, ու մեկա պրիզնատ չեկավ, որ սխալ ա արել:
Ալկոհոլի պահով շատ եմ տեսել, որ երեխեքին խմացնում են եւ հրճվում, թե ոնց ա երեխան զզվում, դրա հետ էլ եմ առնչվել, բայց արդեն փորձառու մամա էի ու կատաղած վրա տվի, չհասցրեցին նման բան անել, զատո ինձ տենց էլ չսիրեցին․․․
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Cassiopeia (02.01.2017), Quyr Qery (08.01.2017), Նաիրուհի (02.01.2017)
Apsara (04.01.2017)
Մի օր ժամանակ կգտնեմ ու կգրեմ, որ տարիքային խմբին ինչը չի կարելի ու ինչի: Պատկերացնում եմ քանի հոգի ու ինչի համար են թռնելու դեմքիս:
Vitam regit fortuna, non sapientia.
LisBeth (02.01.2017)
Շին, լավ էլի: Սպիդն էլ իրականում չկա, իրան հորինել են, որ համասեռամոլությունը կանխեն:
Էդ ամեն ինչը շատ լուրջ աշխատանքներ են, որոնք հիմնվել են ապացուցողական բժշկության վրա: Բիզնեսը սկսում ա էն պահին, երբ կանանց ասում են՝ կաթը չի հերիքում, արհեստական տուր, կամ հենց ծննդատանը ի սկզբանե տալիս են արհեստական: Իսկ կովի կաթի վնասները ապացուցված են ու տարբեր հետազոտական խմբերի կողմից:
Vitam regit fortuna, non sapientia.
Apsara (04.01.2017), Cassiopeia (03.01.2017), Արէա (02.01.2017)
Հասկանում եմ։ Նման մարդկանց կարելի ա հարց տալ, ինչն ա իրանց համար ավելի կարևոր, երեխայի առողջությունը թե կիսուրի հոգու հանգստությունը։ Սա աշխատանք ա առարկությունների հետ, որը քո մասնագիտության անբաժան մասն ա։ Մի օրում իհարկե չի փոխվի, սիստեմատիկ աշխատանք ա պահանջում։ Հա, դժվար ա, բայց դու բժշկությունը չես ընտրել նրա համար, որ ամեն ինչ շատ հեշտ պետք ա տրվի։
Ընդհանրապես ծնողները շատ ծանր են տանում երեխաների հետ կապված իրենց որոշումների ցանկացած կրիտիկա, նույնիսկ ամեն ձևով հիմնավորված։ Սովորաբար նեգատիվ փորձից հետո տեղ ա հասնում, եթե ծայրահեղ հաստակող չեն ու համ էլ իրենք են վերահսկում երեխայի ռացիոնը, ոչ թե ում ձեռքին ինչ ռաստ եկավ խցկում ա երեխայի բերանը։
Մի հատ շատ դժվար բան էլ կա(որ նշեցիր), ներկայիս բժշկությունը կոնկուրենցիայի մեջ ա ինտերնետի հետ, շատերը վստահում են "ես տենց արել եմ, օգնել ա" - ին, քան կվալիֆիկացված մասնագետին։ Սա կոմպլեքս խնդիր ա՝ գիտելիքների, վստահության պակաս, մենթալ գործոն/վերը նշվածը սրա մեջ ա մտնում, մասնագետի վերաբերմունքը ևն, տարբեր կոնկրետ դեպքերում տարբեր կարա լինի։ Սրանք դեպքեր են, որ լրացուցիչ աշխատանք են պահանջում։
SWTS
Կովի կաթը համարժեք չի կրծքի կաթին, չի կարա փոխարինի։ Էս տեսանկյունից ադապտացված կերերն էլ լիարժեք չեն փոխարինում, բայց բաղադրությամբ ավելի մոտ են ու եթե կրծքով կերակրելը հնարավոր չի, նախընտրելի քան կովի կաթը։ Բացի դրանից կովի կաթը, նույնիսկ եթե լրացուցիչ կերակրման համար ա օգտագործվում, կալցիումի փոխանակությունը կարա խանգարի, բերի ռախիտության, կամ հիպերկալցեմիայի։ Ինդիվիդուալ դեպքերում, ու նաև որոշակի տարիքից սկսած/ կարծեմ 13-15, լակտազայի (կաթնային շաքարը տրոհող ֆերմենտ) անբավարաթյան հետևանքով չի յուրացվում։
SWTS
Cassiopeia (03.01.2017), GriFFin (02.01.2017), Ուլուանա (02.01.2017)
Ո՞վ ասեց, որ ես համարում եմ, որ պետք ա հեշտ տրվի:
Ցավոք ես հիվանդների հետ կարճ եմ աշխատում, որտև 2րդ օղակում եմ, չեմ կարա շատ ժամանակ տրամադրել: Առաջին օղակի վրա ա ընկում մեծ բեռը:
Հարցը էդքան էլ ինտերնետը չի: Ամեն տեղ էլ կա, ու արտասահմանում ավելի շուտ են սկսել օգտվել, բայց նման խնդիրների հետ չեն բախվում բժիշկները: Մի բան էլ ասեմ, ստեղ հիմա կասեն՝ հայ բժիշկին չեն վստահում, իրականում, մերոնք ոչ մի բժիշկի չեն վստահում: Իմ ԱՄՆում, Ռուսաստանում ապրող բարեկամները մեկ ա իրանց ուզածով են անում: Ստեղ հարցը էն ա, որ տատիկների/պապիկների ասածը ավելի արժեքավոր ա քան մասնագետների: Ընդհանրապես ամեն ոլորտում ա էդպես, բայց մերում սխալները շատ վատ հետևանքներ ունեն:
Vitam regit fortuna, non sapientia.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ