Եթե հիշում եք՝ ժամանակին ես ակումբի ամանորյա ինքնահռչակ թամադան էի ու կարծում եմ մոտս վատ չէր ստացվում Իմ շատ սիրելի ակումբցիներ, սիրով շնորհավորում եմ բոլորիդ նոր տարվա կապակցությամբ Էնքան ուրախ եմ, որ դուք բոլորդ կաք, որ մեծ մասդ հենց այնպիսին եք, որպիսին եք Եկող տարվա համար մեզ բոլորիս մաղթում եմ երջանիկ լինելու բազմաթիվ առիթներ, հաղթանակներ՝ անձնական կյանքում, աշխատանքում, ինքներս մեր հանդեպ Մաղթում եմ որ բոլորս ներքին թռիչք զգանք մշտապես, շատ եմ ասել, որ ուզում ես անկախ քեզանից թռչկոտալ, թեկուզ դե չթռչկոտաս իրականում, բայց մեջդ ճախրես Բոլորս առոջղ լինենք, աշխարհն էլ՝ խաղաղ: Ես հավատում եմ, որ ձեզանով, էս համայնքով աշխարհը ավելի լավն ա դառնում Ձեզանով ա նաև, որ ես երբևէ չեմ կորցնում հավատս մարդկության, լավի գերակշռող լինելու հանդեպ Ուղղակի եղեք էնպիսին, ոնց որ եք ու ամեն բան լավ ա լինելու
Էջանիշներ