User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Աղքատությունը Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղքատությունը Հայաստանում

    Հայերս ակումբում ակտիվորեն քննարկել ու քննարկում ենք դիսկրիմինացիան, սեքսիզմը, սեռական փոքրամասնությունների իրավունքները, հասարակության վերաբերմունքը նախաամուսնական հարաբերություններին և այլն…
    Շղարշային տպավորություն է ստեղծվում, թե սրանք են մեր հիմնական խնդիրները:
    Բայց հնարավոր է, որ սրանք ընդհամենը խոշոր խնդրի կողմնակի հետևանք են, իսկ այդ խոշոր խնդիրը հետևանք է, քաղաքական ամենամեծ խնդրի, երևի հասկացաք:

    Հայաստանի բնակչության 30 տոկոսն աղքատ է ըստ պաշտոնական տվյալների:
    2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել:
    հղում
    Ըստ ՀՆԱ համաշխարհային վիճակագրության տվյալների Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով հետ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոզամբիկը, Բուրկինա Ֆասոն, Մոնղոլիան…

    Որո՞նք են Ձեր կարծիքով այսչափ աղքատության պատճառները, երբվանի՞ց ենք մենք այսպես աղքատ, ինչու՞ ենք մենք «սիրում» լռել այս մասին, ո՞ր ուղղությամբ է գնում աղքատության մակարդակը, ի՞նչ լուծումներ եք տեսնում, ու ի՞նչ կլինի մոտ ապագայում:
    Արդյո՞ք կարծում եք, որ այսչափ աղքատության պայմաններում կարելի է խոսել մարդու այլ իրավունքների մասին, կամ լուծել այնպիսի իրավունքների հարցեր, ինչպիսին ասենք սեռական դիսկրիմինացիան է:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), Har-am (27.12.2016), Mr. Annoying (27.12.2016), Smokie (15.01.2017), Հայկօ (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Ո՞նց պիտի հավասարություն ստեղծես աղքատության պայմաններում: Աղքատ մարդը հիմնականում թերուս է, ու չգիտի ինքը հավասար է՞, թե՞ անհավասար:
    Մի հատ գնա գյուղեր ու խոսի սեքսիզմից, մարդկանց 90%-ին կթվա, թե քֆուր ես տալիս: Արդյո՞ք մարդիկ գիտեն, թե իրենք ինչու ենք աղքատ:
    Կարող է՞ ընկել ենք պատճառահետևանքային փակ ցիկլի մեջ:

    Հ.Գ. Անկեղծ ասած թեման բացելու իմաստն այն է, որ ես ուզում եմ աղքատության մասին խոսվի ավելի շատ, քան թե այլ երևույթների, ինչպիսիք են ասենք սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը:
    Ինչու` ըտենց:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.12.2016, 05:13:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016), Mr. Annoying (27.12.2016), Smokie (15.01.2017), Varzor (13.05.2019), Յոհաննես (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  6. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Անկեղծ ասած թեման բացելու իմաստն այն է, որ ես ուզում եմ աղքատության մասին խոսվի ավելի շատ, քան թե այլ երևույթների, ինչպիսիք են ասենք սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը:
    Ինչու` ըտենց:
    Պրովինցիալ քաղաքներում "ոսկե երիտասարդության" ամենասիրած զբաղմունքը պրովակացիոն թեմաներով պրովակացիոն "միտինգներ" անելն է:

    Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը, տկլոր փողոցում ման գալը, մարդ ու կնիկ ուրշի մարդ ու կնգա հետ խառը սեքս անելը //... ու ընդանրապես հրապարակային "սեքսը" պրովակացիոն են, ի տարբերություն բոլորի կողմից սաղ օրը "մազոլ" արվող թեմայի- "աղքատության":

  7. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ հակառակն է թվում՝ սեռական հարցերին առնչվող թեմաներն են «մազոլ» անում:
    «Ոսկե երիտասարդությունը» համառորեն չի ուզում միտքը ծանրաբեռնել քաղաքական հարցերով, այլ «զբաղվում» է անմիջականորեն հաճելիին ու ցանկալիին առնչվող խորամանկ պրոբլեմներով: Ես արդեն թվում է, որ Հայաստանում ոչ մի խնդիր չի լուծվելու, քանի սեքսը ամբողջովին չի ազատականացվել ու երիտասարդությունը սեքսից չի կշտացել:
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016)

  9. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հակառակն է թվում՝ սեռական հարցերին առնչվող թեմաներն են «մազոլ» անում:
    «Ոսկե երիտասարդությունը» համառորեն չի ուզում միտքը ծանրաբեռնել քաղաքական հարցերով, այլ «զբաղվում» է անմիջականորեն հաճելիին ու ցանկալիին առնչվող խորամանկ պրոբլեմներով: Ես արդեն թվում է, որ Հայաստանում ոչ մի խնդիր չի լուծվելու, քանի սեքսը ամբողջովին չի ազատականացվել ու երիտասարդությունը սեքսից չի կշտացել:
    Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը էն է, որ Սերժը Սարգսյանը, գեներալներ Մանվելը ու Սարոյանը սկսեն գեյ դրոշով պառադներ անել, ամեն մեկը դառան մի կանանց պաշպանության հասարակական կազմակրպության ղեկավար:
    Էն ժամանակ "ոսկե երիտասրադությունը" շատ դժգոհ դեմքով ու իրան զրկեցին "յուղոտ" ինքնահաստատման պրովակացիոն թեմաներից, ստիպված կթարգի գեյերի ու կանանց պրոբլեմի մասին վիրտուիալ միտինգները:
    Եթե սենց շարունակվի, ապա իմանալով Սերժի պահվածքը, Սերժը անձամբ դա հաստատ անող է

  10. #7
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Իսկ որտե՞ղ են հավասար, դուք՝ Աստվածներդ կարող ա՞ մեզ լուսավորեք։

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Բյուր, ոչ մի տեղ մարդիկ հավասար չեն։ Բայց մարդիկ չեն նեղվում անհավասարությունից, քանի որ դա օբյեկտիվ երևույթ ա։ Մարդիկ նեղվում են անարդարությունից։ Ստեղից առաջին հետևությունը - աղքատությունը հետևանք ա անարդարության։

    Լավ թեմայա, հետո ավելի ծավալուն մեկը ես կուզեմ անդրադառնալ ու կոչ եմ անում ակտիվ քննարկել թեման։ Պայմանները ակումբում կան - օգնություն կարիքավորներին, օգնել թե չօգնել, սեքսիզմ, ընտանիքից առանձին ապրել, ծնողների համախտանիշ, և այլն ․․․ անագին թեմաներ են առանձին առանձին քննարկվում, որոնք հաճախ բերում ու հանգեցնում են էս գլոբալ խնդրին, որը երբեք համապարփակ չենք քննարկել։

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016), Mr. Annoying (29.12.2016), Quyr Qery (29.12.2016), Smokie (15.01.2017), Հայկօ (27.12.2016), Յոհաննես (27.12.2016), Վիշապ (27.12.2016)

  13. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ վիճակագրությունների, աղքատությունը տենդենց ունի աճելու, եթե որևէ արդյունավետ գործողություններ չեն արվում։ Այսինքն եթե երկրի պայմանները մնան նույնը, ապա աղքատների քանակը միայն կավելանա։ Եվ կրկին ըստ վիճակագրությունների, աղքատ ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան սոցիալապես ապահով ընտանիքներում։ Եվ եթե այդ երեխաների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չկան, ապա ունենում ենք էլ ավելի աղքատ սերունդ։
    ՀՀ կառավարության ռամավարական ծրագրերում (լեզուս չորանար) աղքատությունը կարծես թե լավ ներկայացված է, իսկ լուծման ծրագրերն էլ ավելի շատ նման են բրեժնևյան ծրագրերին, այսինքն մեզ մոտ թղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Օրինակ նայեք այստեղ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2025 ԹԹ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Չգիտեմ, էս ծրագիրը կազմել են, գրանտներ տվող դրսերքին ցույց տալու համար, թե կազմողներն ու ստորագրողները իրենք իրենց հավատում են։
    «Հրաշալի» ռազմավարական ծրագիր ունենալով հանդերձ մեր երկրում վերջին տարիներին մեծ հաշվով դրական տեղաշարժ չի լինում, վկան մեր արտաքին պարտքի աճը։
    Թերևս միայն արտաքուստ ավելի բարեկեցիկ տեսք են ստանում Երևանի կենտրոնական մասերը, քանի որ քաղաքապետարանը, ասում են, վատ եկամուտներ չունի հարկերից ու տուրքերից։ Այսինքն մենք ձևական, կոսմետիկ հարդարանքներով ու դրանցով ուրախանալով իրականում հնարավոր է լուրջ ինքնախաբեությամբ ենք զբաղված։
    Ինձ թվում է սա շատ բարդ ու վտանգավոր խնդիր է, ու առանց ագրեսիվ պետական քաղաքականության ու սրտացավության, սենց «ռազմավարական» լոլոներով էս հարցը չի լուծվելու։ Իսկ ոմանք ամեն Աստծու տարի, ընտրություններից առաջ սղոցում են մարդկանց գլուխը, թե հայերիս ամենամեծ պրոբլեմը Ղարաբաղի հարցն է։ Իբր Ղարաբաղի հարցը որ լուծեցինք, աղքատները վերանալու են։ Այստեղ լռում ենք պետական թալանի մասին և կծոտում ենք եղուգները։
    Կա՞ն լավատեսներ, որևէ լուծում կամ ընթացք պատրեկացնողներ, կիսվեք խնդրեմ։
    Si vis pacem, para bellum

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (28.12.2016)

  15. #10
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա՞ն լավատեսներ, որևէ լուծում կամ ընթացք պատրեկացնողներ, կիսվեք խնդրեմ։
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.12.2016)

  17. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Դու ուզում ես ասել Հայաստանում սաղ այֆոն, գերարագ ինտերնետ, մեծ դիագնալով ԹՎ, մեքենա ունեն ու սաղ գնում եմ Քաբուլեթի, Սևան ու Ծաղկաձո՞ր։
    Նո։ Մի մասը ունեն։ Իսկ այ աղքատներին նման է, որ դու չես տեսել, իսկ ես տեսել եմ։ Ու 32%: Պաշտոնական։ Էս մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, չկա այֆոն կամ Քաբուլետի։ Իրենց տեսնելու համար պիտի գնաս էդ մարդկանց դուռը ծեծես մտնես ներս ու տեսնես։ Մի մասն էլ դուռ չունեն, կարաս պրոստո մտնես։
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.12.2016), Արէա (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Շինարար (29.12.2016), Տրիբուն (29.12.2016)

  19. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Ապեր, դու տեսնում ես էն ինչը ուզում ես տեսնել, դրա համար էլ մեկ միլիոն աղքատին չես ուզում տեսնել։ Էս դեռ մեկ միլիոն պաշտոնական վիճակգրությամբ։ Ես էլ որ ամեն օր իջնեմ կենտրոնի կաֆեները մենակ այֆոնով կոֆե ու պիվա խմող ջահելներին կտեսնեմ։ Մոտավորեպես նույն ձև էլ Սերժիկն ու Սաշիկն են երկիրը տեսնում, դրա համար էլ բողկներին չի։

    Իսկ պաշտոնապես «Աղքատ են նրանք, ում ամսեկան սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից» որը 2015 թվականին սահմանվել ա 41698 դրամ»։ Հասկանու՞մ ես, ով ա աղքատ համարվում Հայաստանում։ Ում սպառումը ամսեկան 80 դոլարից ցածր ա։ Այսինքն էտ 30%-ի մեջ մտնում են նրանք, ում սպառումը 80 դոլարից քիչ ա։ Այսինքն, եթե սպառումդ ամսեկան 100 դոլար լինի, դու էլ աղքատ չես համարվում։ Այսինքն, եթե հանկարծ մտքներովս անցնի աղքատության վերին ընդհանուր գիծը սարքենք 150 դոլար, Հայաստանի կեսից ավելը աղքատ կդառնա, գոնե վիճակագրորեն:

    Ամբողջ խնդիրը նրանում ա, որ մենք ցավալիորեն սկսել ենք չնկատել աղքատներին, քանի որ էն սկզբում գրածս կառուցվածքային աղքատությունը հանգեցնում ա նրան, որ իրանք սկսում են նաև մեկուսանալ: Իրանք էնքան են դադարում մասնակցել երկրի կյանքին, բոլոր առումներով, որ դու սկսում ես մոռանալ իրանց գոյության մասին ու մենակ տեսնում ես նրանց, ովքեր այֆոն ունեն ու տարին մի անգամ գնում են Քոբուլեթի: Իսկ գիտե՞ս ինչքան մարդ իրանց գյուղից էն կողմ բան չի տեսել: ԷԼ չեմ ասում նրա մասին, թե քանի մարդ ա դեռ դոմիկներում ապրում Գյումրիում, չնայած մեր բոշեքի բազմաթիվ խոստումներին, որ հեսա մի տարուց էլ դոմիկներ չեն լինելու։

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.12.2016), Lion (29.12.2016), LisBeth (01.01.2017), Quyr Qery (29.12.2016), Smokie (15.01.2017), Ծլնգ (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Նաիրուհի (29.12.2016), Շինարար (29.12.2016)

  21. #13
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Էդ այֆոն բռնողների մեծ մասը վարկով ա վերցնում, ու հետո տակից մի կերպ ա դուրս գալիս, եթե գալիս է, կամ բարեկամներն են դրսից ուղարկում, էդ փաբ գնացող ջահելների մեծ մասը օրվա ընթացքում հաց չի ուտում, որ մի շիշ պիվի փող հետ գցի (ճիշտ են անում թե չէ, էդ ուրիշ հարց է)։
    Գյումրում մենակ իմ նախկին թաղում ապրում է մոտ 5 ընտանիք, որոնք դեռ բնակարան չեն ստացել, կստանան թե չէ՝ հարց է, նրանք չունեն մինիմալ կոմունալ պայմաններ անգամ, իսկ էդ տուն ստացողներն էլ ձմեռվա կոմունալի փող չունեն։
    Տավուշի մարզի սահմանային գյուղերն ունեն ընտիր հողատարածք, բայց քանզի վախենում են աշխատել կրակոցների պատճառով, կամ լքում են տարածքը կամ բավարարվում են իրանց դռան դիմացի բաղչի պոմիդորով, չտալով ոչ մի նորմալ գյուղմթերք։
    Հայաստանի խոշոր քաղաքներում գրանցված բնակչության նույնիսկ կեսը չի ապրում, չհաշված, որ ապրողների մեծ մասը ծերեր են, իսկ անգործ երիտասարդությունը իրենց թմրանյութերին է տալիս՝ բենզինին։
    Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ խաղում, իրենց վերջին փողով խաղում օր օրի աճող բուկմեյկերներում ու պարտվում։
    Եթե առաջ դիպլոմ ունենալը պարտադիր պայման էր, չնայած որ չէին սովորում, հիմա էլ դա էլ չկա, տեղը այֆոնով աչք են խաբում։
    Ու մարդիկ արդեն սովորել են չաշխատել, մարդիկ համակերպվել են գոյատևելու փաստին։
    Ձմեռվա դեմ կան անհատներ, որոնք գնում են միրգ բերելու Ամանորի համար ու վաճառեն, իսկ գիտես ի՞նչ է անում Լֆիկը, 20 դրամ էժան իր ապրանքն է դնում, ու էդ անհանտներին, եթե հաջողվում է նորմալ անցկացնել սահմանը, մեկ ա էստեղ են տուժում։
    Վերջին խմբագրող՝ Quyr Qery: 29.12.2016, 16:56:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  22. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Շինարարի հետ հազար տոկոս համաձայն եմ։ Մեզ շատ բաներում ա կարելի մեղադրել, մենակ ոչ թամբալության մեջ։ Թամբալ լինեինք աևտագաղթելուց հետո էլ թամբալ կլինեինք։ Մարդիկ երկիրը լքում են, որ նորմալ աշխատանք ու վաստակ ունենան, ոչ թե դիվան քշեն։

    Շատ հեռու չգնանա, ես 24 ժամ աշխատող սուպերմարկետներով երկիր, բացի Հայաստանից, չգիտեմ։ Կամ էլ մի երկու մեր պես երկիր։ Բայց Հայաստանում բարեկեցիկ կյանով ապրող աուպերմարկետի կասիր կամ պանիր կտրտող չեմ ճանաչում։

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (30.12.2016), LisBeth (01.01.2017), Quyr Qery (08.01.2017), Smokie (22.01.2017), Հայկօ (30.12.2016), Նաիրուհի (30.12.2016), Շինարար (30.12.2016)

  24. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում մարդիկ շատ վատ են աշխատում։

    Վարսավիրը վատ ա մազ կտրում, երթուղայինի վարորդը վատ ա մեքենան քշում, պետավտոտեսուչը վատ ա կատարում իր գործը, ոստիկանը վատ ա կատարում իր գործը, խոհարարը երբեք տանելիից լավ ուտելիք չի պատրաստում, շատ հաճախ ուղղակի վատ ա պատրաստում, վաճառողը մուննաթ ա գալիս, ալարում ա շարժվի, հեռախոսով ա բզբզում, պաստառ փակցնողը ծուռ ա փակցնում, սանտեխնիկա տեղադրողը ծուռ ա տեղադրում, սալիկ փակցնողը ծուռ ա փակցնում, օնլայն վաճառք իրականացնող խանութի օպերատորը պատշաճ չի սպասարկում հաճախորդին։

    Սա վերջի մի ամսվա ընթացքում ինձ հետ պատահած դեպքերն եմ հիշում ընդամենը։

    Ուրիշ հարց, որ ես գիտեմ թե ինչի ա էդպես։

    Նույն վարսավիրը եթե 1000 դրամանոց սրահից տեղափոխվում ա 5000 դրամանոց, սկսում ա շատ ավելի լավ սանրվածքներ անել։
    Տաշիր պիցցայի պիցցա թխող խոհարարը մի բարձրակարգ ռեստորան տեղափոխվելիս շատ ավելի համեղ ուտեստներ ա սկսում պատրաստել։
    Մթերայինի վաճառողը մի բրենդային խանութում աշխատելիս սկսում ա ժպտալ հաճախորդներին։

    Շղթա ա, եթե դու քիչ ես ստանում, սկսում ես վատ սպասարկել։ Երբ սկսում ես վատ սպասարկել, հաճախորդներդ քչանում են, սկսում ես ավելի քիչ վաստակել, ավելի շատ նեղսրտել ու որպես հետևանք ավելի վատ սպասարկել։

    Ես իմ նշած վարսավիրի, ոստիկանության, խոհարարի, վաճառողի, օնլայն ծառայության, վերանորոգողի ծառայություններից էլ չեմ օգտվի, ուրիշներին էլ խորհուրդ չեմ տա, ու իրանք կսկսեն ավելի քիչ վաստակել։
    Բայց եթե նորմալ սպասարկեին, համ ես էլի կօգտվեի, համ մյուսներին խորհուրդ կտայի, իրենք էլ շատ կվաստակեին։
    Այ էսպիսի բաներ։

    Բայց դե ես համոզված եմ, որ սա ընդամենը փտած համակարգի գարշ ազդեցություն ա։ Ու ցանկության դեպքում, կարճ ժամանակում ամեն ինչ կարելի ա տրամագծորեն փոխել։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 30.12.2016, 12:58:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Ինտերնետը Հայաստանում
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 182
    Վերջինը: 08.04.2011, 21:52
  3. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  4. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •