Եթե մեկի համար աղքատ չլինելու չափանիշը տարվա մեջ երեք օրով Վրաստան հանգստանալու գնալ կարողանալն ա, ինչ ասեմ: Սրանց ուզածն ի՞նչ ա, ասենք ի՞նչ օրհասական վիճակի հասնենք, որ բավարարվեք, ասեք՝ այ լավ ա, այ հիմա իմ ուզած աղքատն եք: Հենց աղքատն էն ա, որ հանգստի միակ հնարավորությունը Քոբուլեթին ա, այ էդ Վրաստանի տվյալների հիման վրա կարանք ասենք, որ Հայաստանում կա ամենաքիչը մեկուկես միլիոն աղքատ: Մարդիկ չեն հասկանում աղքատն ինչ ա, աղքատը նշանակում ա աղքատ, ով ամենաշատը կարա իրան թույլ տա տարվա մեջ երեք օրով գնա Քոբուլեթի, մի քանի հազար դրամանոց կոյկա վարձի, սենյակ էլ չէ, կոյկա, գնա ծովափում նկարվի ու գցի ֆեյսբուք: Դա հենց աղքատն ու աղքատությունն է:
Էջանիշներ