Հայերս ակումբում ակտիվորեն քննարկել ու քննարկում ենք դիսկրիմինացիան, սեքսիզմը, սեռական փոքրամասնությունների իրավունքները, հասարակության վերաբերմունքը նախաամուսնական հարաբերություններին և այլն…
Շղարշային տպավորություն է ստեղծվում, թե սրանք են մեր հիմնական խնդիրները:
Բայց հնարավոր է, որ սրանք ընդհամենը խոշոր խնդրի կողմնակի հետևանք են, իսկ այդ խոշոր խնդիրը հետևանք է, քաղաքական ամենամեծ խնդրի, երևի հասկացաք:
Հայաստանի բնակչության 30 տոկոսն աղքատ է ըստ պաշտոնական տվյալների:
Ըստ ՀՆԱ համաշխարհային վիճակագրության տվյալների Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով հետ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոզամբիկը, Բուրկինա Ֆասոն, Մոնղոլիան…2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել:
հղում
Որո՞նք են Ձեր կարծիքով այսչափ աղքատության պատճառները, երբվանի՞ց ենք մենք այսպես աղքատ, ինչու՞ ենք մենք «սիրում» լռել այս մասին, ո՞ր ուղղությամբ է գնում աղքատության մակարդակը, ի՞նչ լուծումներ եք տեսնում, ու ի՞նչ կլինի մոտ ապագայում:
Արդյո՞ք կարծում եք, որ այսչափ աղքատության պայմաններում կարելի է խոսել մարդու այլ իրավունքների մասին, կամ լուծել այնպիսի իրավունքների հարցեր, ինչպիսին ասենք սեռական դիսկրիմինացիան է:
Էջանիշներ