User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Աղքատությունը Հայաստանում

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Դու ուզում ես ասել Հայաստանում սաղ այֆոն, գերարագ ինտերնետ, մեծ դիագնալով ԹՎ, մեքենա ունեն ու սաղ գնում եմ Քաբուլեթի, Սևան ու Ծաղկաձո՞ր։
    Նո։ Մի մասը ունեն։ Իսկ այ աղքատներին նման է, որ դու չես տեսել, իսկ ես տեսել եմ։ Ու 32%: Պաշտոնական։ Էս մարդիկ օրվա հացի խնդիր են լուծում, չկա այֆոն կամ Քաբուլետի։ Իրենց տեսնելու համար պիտի գնաս էդ մարդկանց դուռը ծեծես մտնես ներս ու տեսնես։ Մի մասն էլ դուռ չունեն, կարաս պրոստո մտնես։
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (29.12.2016), Արէա (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Շինարար (29.12.2016), Տրիբուն (29.12.2016)

  3. #17
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Ապեր, դու տեսնում ես էն ինչը ուզում ես տեսնել, դրա համար էլ մեկ միլիոն աղքատին չես ուզում տեսնել։ Էս դեռ մեկ միլիոն պաշտոնական վիճակգրությամբ։ Ես էլ որ ամեն օր իջնեմ կենտրոնի կաֆեները մենակ այֆոնով կոֆե ու պիվա խմող ջահելներին կտեսնեմ։ Մոտավորեպես նույն ձև էլ Սերժիկն ու Սաշիկն են երկիրը տեսնում, դրա համար էլ բողկներին չի։

    Իսկ պաշտոնապես «Աղքատ են նրանք, ում ամսեկան սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից» որը 2015 թվականին սահմանվել ա 41698 դրամ»։ Հասկանու՞մ ես, ով ա աղքատ համարվում Հայաստանում։ Ում սպառումը ամսեկան 80 դոլարից ցածր ա։ Այսինքն էտ 30%-ի մեջ մտնում են նրանք, ում սպառումը 80 դոլարից քիչ ա։ Այսինքն, եթե սպառումդ ամսեկան 100 դոլար լինի, դու էլ աղքատ չես համարվում։ Այսինքն, եթե հանկարծ մտքներովս անցնի աղքատության վերին ընդհանուր գիծը սարքենք 150 դոլար, Հայաստանի կեսից ավելը աղքատ կդառնա, գոնե վիճակագրորեն:

    Ամբողջ խնդիրը նրանում ա, որ մենք ցավալիորեն սկսել ենք չնկատել աղքատներին, քանի որ էն սկզբում գրածս կառուցվածքային աղքատությունը հանգեցնում ա նրան, որ իրանք սկսում են նաև մեկուսանալ: Իրանք էնքան են դադարում մասնակցել երկրի կյանքին, բոլոր առումներով, որ դու սկսում ես մոռանալ իրանց գոյության մասին ու մենակ տեսնում ես նրանց, ովքեր այֆոն ունեն ու տարին մի անգամ գնում են Քոբուլեթի: Իսկ գիտե՞ս ինչքան մարդ իրանց գյուղից էն կողմ բան չի տեսել: ԷԼ չեմ ասում նրա մասին, թե քանի մարդ ա դեռ դոմիկներում ապրում Գյումրիում, չնայած մեր բոշեքի բազմաթիվ խոստումներին, որ հեսա մի տարուց էլ դոմիկներ չեն լինելու։

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.12.2016), Lion (29.12.2016), LisBeth (01.01.2017), Quyr Qery (29.12.2016), Smokie (15.01.2017), Ծլնգ (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Նաիրուհի (29.12.2016), Շինարար (29.12.2016)

  5. #18
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:
    Էդ այֆոն բռնողների մեծ մասը վարկով ա վերցնում, ու հետո տակից մի կերպ ա դուրս գալիս, եթե գալիս է, կամ բարեկամներն են դրսից ուղարկում, էդ փաբ գնացող ջահելների մեծ մասը օրվա ընթացքում հաց չի ուտում, որ մի շիշ պիվի փող հետ գցի (ճիշտ են անում թե չէ, էդ ուրիշ հարց է)։
    Գյումրում մենակ իմ նախկին թաղում ապրում է մոտ 5 ընտանիք, որոնք դեռ բնակարան չեն ստացել, կստանան թե չէ՝ հարց է, նրանք չունեն մինիմալ կոմունալ պայմաններ անգամ, իսկ էդ տուն ստացողներն էլ ձմեռվա կոմունալի փող չունեն։
    Տավուշի մարզի սահմանային գյուղերն ունեն ընտիր հողատարածք, բայց քանզի վախենում են աշխատել կրակոցների պատճառով, կամ լքում են տարածքը կամ բավարարվում են իրանց դռան դիմացի բաղչի պոմիդորով, չտալով ոչ մի նորմալ գյուղմթերք։
    Հայաստանի խոշոր քաղաքներում գրանցված բնակչության նույնիսկ կեսը չի ապրում, չհաշված, որ ապրողների մեծ մասը ծերեր են, իսկ անգործ երիտասարդությունը իրենց թմրանյութերին է տալիս՝ բենզինին։
    Ես ամեն օր տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ խաղում, իրենց վերջին փողով խաղում օր օրի աճող բուկմեյկերներում ու պարտվում։
    Եթե առաջ դիպլոմ ունենալը պարտադիր պայման էր, չնայած որ չէին սովորում, հիմա էլ դա էլ չկա, տեղը այֆոնով աչք են խաբում։
    Ու մարդիկ արդեն սովորել են չաշխատել, մարդիկ համակերպվել են գոյատևելու փաստին։
    Ձմեռվա դեմ կան անհատներ, որոնք գնում են միրգ բերելու Ամանորի համար ու վաճառեն, իսկ գիտես ի՞նչ է անում Լֆիկը, 20 դրամ էժան իր ապրանքն է դնում, ու էդ անհանտներին, եթե հաջողվում է նորմալ անցկացնել սահմանը, մեկ ա էստեղ են տուժում։
    Վերջին խմբագրող՝ Quyr Qery: 29.12.2016, 16:56:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  6. #19
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ուզում ես ասել Հայաստանում սաղ այֆոն, գերարագ ինտերնետ, մեծ դիագնալով ԹՎ, մեքենա ունեն ու սաղ գնում եմ Քաբուլեթի, Սևան ու Ծաղկաձո՞ր։
    Ոչ, ես ուզում եմ ասել, որ եթե ԱՄՆ/Կանադայում-ում էլ մարդիկ աշխատեի Հայաստանի "աշխատավոր"-ների նման, ապա էտ երկրները վաղուց Բանգլադեշից ավելի ցածր կենսաայմաններ կունենային՛ Բանգլդադեշ, որտեղ 17 ժամյա աշխատանային օրվանից հետո ամսական աշխատավարձը 17 դոլար է:

    Իզուր չէր, որ հենց Ակումբում մեկը մոտավորապես գրեց էս բանը- որ ԱՄՆ-ում "եզի" պես աշխատում են ու ինքը թքած ունի դրա վրա: Դա հայերի համար սիստեմնի դիրքորոշում է: Ու են մարդիկ, ովքեր ու էմիգրացիա են անում ԱՄՆ-, հիմնակաւոմ մտքների մեջ ասում են "էս ինչ քաք կերնանք, հենա Երևանում հանգիստ ապրում էի էլի... "
    ԱՄՆ-ում էլ կան լիքը մարդիկ, ովքեր թքած ունեն "եզի" աշխատանքի վրա, ու կամ փողոցում զիբիլ են քջջում կամ էլ ժամանակավոր "թագավորի" պես էն ապրում:
    Նայիր նույն Չինաստանը: Չինացիք ոչ թե "եզի" պես են աշխատում, այլ եզին 1000-ի վրա աբգոն արած : Ու կամաց-կամաց իրանց աշխատավարձերն էլ աճեց,կենսապայմաններն էլ. երկիրն էլ:

    Հիմա Դու՞ ինչ կարծիքի ես, Հայաստանում մարդիկ պատրաստ են "եզի" պես աշխատե՞լ, որ Հայաստանը երկիր դառնա ու իրանց երեխեքը կամ թոռները էլ ունենան ԱՄՆ-ի նման կենսապայմաններ: Ամենակարևորը աշխատել էֆեկտիվ, ոչ թե բաբիռոզը բերանից առավոտը գալ գործի տեղը, առանց էտ բաբիռոզը բերանից հանելու մուրը քսել երեսին ու մինչև ժամը 5-ը ժամանակ սպանել:
    Դու չես ենթադրու՞մ, որ ամբողջ աշխարհում աղքատը աղքատ է, քանի որ ինքը հենց ունի հայացակարգային խնդիրներ:
    Պետք չի աղքատության խնդիրը կապել կոռուպցիայի, "թալանի", պետության պապայություն անելու հետ: Աղքատությունը մարդու ներքին- ուղեղային խնդիր է:
    Ես ինկատի ունեմ գերակշիռ մեծամասնությանը /որտեղ չեմ մտնում հիվանդները և իրանց հավասարացրած մարդիկ/: Իսկ երբ որ էտ աղքատները ԱՐԴՅՈՒՆՔ ստեղծեն ու պետությանը փող մնա էտ արդյունքից, դրա հիման վրա էլ պետությունը հիվանդների կենսապայմանները կապահովվի:

    Մենակ մենք չենք սենց անգյալ աշխարհում:
    Հենա- հույները՝ եվրոպական անգյալը, որը սովորեց մուրացկանությամբ ապրելուն:
    Վերջին խմբագրող՝ anslov: 29.12.2016, 17:35:

  7. #20
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, պետք ա ասել «այս հարցում իշխանությունները թերանում են», «իրոք, պետք է ուշադրություն դարձնել աղքատների վրա», «խնդրահարույց հարցեր են առաջ քաշվել, եկեք խորհենք այդ ուղղությամբ», ու մի հատ ազգային ազատագրական տուշ Շուշան Պետրոսյանի կատարմամբ ու ձոն արիացի փղերին։
    Նամյոկն իմ վրա էր, բայց ես տենց բան չեմ ասի - դու լրիվ ճիշտ ես ու այս հարցում ես քեզ միանում եմ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #21
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    anslov-ը երևի ուզում է ասել Հայաստանում մարդիկ մզմզ են աշխատում, կյանքը դանդաղ է, ոչ մեկ ոչ մի տեղ չի շտապում։ Ես սրա հետ համաձայն եմ, բայց դե արմատական պատճառը մոտիվացիայի պակասն է ու մրցակցության բացակայությունը։ Ու անարդարությունը ահագին ազդում ա սրա վրա։ Օրինակ բարձր հաստիքներում «աշխատող» լիքը ձրիակերներ կան, որոնց ունակություններն ու աշխատանքի փորձն ու աշխատաչսիրությունը բացարձակ չեն համապատասպանում իրենց զբաղեցրած պաշտոններին։ Սրանք տեղով վատ օրինակ են իրենց ղեկավարության տակ աշխատողների համար։ Ու տենց սերնդեսերունդ բորշությունը փոխանցվում ա։ Չհարմավողներին ու աշխատասեր մարդկանց առաջարկվում ա ռադ լինել արտասահման։ Ու հա, աղքատության հետ կապ ունի։
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.01.2017, 02:06:
    Si vis pacem, para bellum

  9. #22
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու հա, աղքատության հետ կապ ունի։
    Աղքատության հետ մենակ էտ կապ ունի:
    Ուրիշ ոչ մի բան: Համարյա.

  10. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Շինարարի հետ հազար տոկոս համաձայն եմ։ Մեզ շատ բաներում ա կարելի մեղադրել, մենակ ոչ թամբալության մեջ։ Թամբալ լինեինք աևտագաղթելուց հետո էլ թամբալ կլինեինք։ Մարդիկ երկիրը լքում են, որ նորմալ աշխատանք ու վաստակ ունենան, ոչ թե դիվան քշեն։

    Շատ հեռու չգնանա, ես 24 ժամ աշխատող սուպերմարկետներով երկիր, բացի Հայաստանից, չգիտեմ։ Կամ էլ մի երկու մեր պես երկիր։ Բայց Հայաստանում բարեկեցիկ կյանով ապրող աուպերմարկետի կասիր կամ պանիր կտրտող չեմ ճանաչում։

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (30.12.2016), LisBeth (01.01.2017), Quyr Qery (08.01.2017), Smokie (22.01.2017), Հայկօ (30.12.2016), Նաիրուհի (30.12.2016), Շինարար (30.12.2016)

  12. #24
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում մարդիկ շատ վատ են աշխատում։

    Վարսավիրը վատ ա մազ կտրում, երթուղայինի վարորդը վատ ա մեքենան քշում, պետավտոտեսուչը վատ ա կատարում իր գործը, ոստիկանը վատ ա կատարում իր գործը, խոհարարը երբեք տանելիից լավ ուտելիք չի պատրաստում, շատ հաճախ ուղղակի վատ ա պատրաստում, վաճառողը մուննաթ ա գալիս, ալարում ա շարժվի, հեռախոսով ա բզբզում, պաստառ փակցնողը ծուռ ա փակցնում, սանտեխնիկա տեղադրողը ծուռ ա տեղադրում, սալիկ փակցնողը ծուռ ա փակցնում, օնլայն վաճառք իրականացնող խանութի օպերատորը պատշաճ չի սպասարկում հաճախորդին։

    Սա վերջի մի ամսվա ընթացքում ինձ հետ պատահած դեպքերն եմ հիշում ընդամենը։

    Ուրիշ հարց, որ ես գիտեմ թե ինչի ա էդպես։

    Նույն վարսավիրը եթե 1000 դրամանոց սրահից տեղափոխվում ա 5000 դրամանոց, սկսում ա շատ ավելի լավ սանրվածքներ անել։
    Տաշիր պիցցայի պիցցա թխող խոհարարը մի բարձրակարգ ռեստորան տեղափոխվելիս շատ ավելի համեղ ուտեստներ ա սկսում պատրաստել։
    Մթերայինի վաճառողը մի բրենդային խանութում աշխատելիս սկսում ա ժպտալ հաճախորդներին։

    Շղթա ա, եթե դու քիչ ես ստանում, սկսում ես վատ սպասարկել։ Երբ սկսում ես վատ սպասարկել, հաճախորդներդ քչանում են, սկսում ես ավելի քիչ վաստակել, ավելի շատ նեղսրտել ու որպես հետևանք ավելի վատ սպասարկել։

    Ես իմ նշած վարսավիրի, ոստիկանության, խոհարարի, վաճառողի, օնլայն ծառայության, վերանորոգողի ծառայություններից էլ չեմ օգտվի, ուրիշներին էլ խորհուրդ չեմ տա, ու իրանք կսկսեն ավելի քիչ վաստակել։
    Բայց եթե նորմալ սպասարկեին, համ ես էլի կօգտվեի, համ մյուսներին խորհուրդ կտայի, իրենք էլ շատ կվաստակեին։
    Այ էսպիսի բաներ։

    Բայց դե ես համոզված եմ, որ սա ընդամենը փտած համակարգի գարշ ազդեցություն ա։ Ու ցանկության դեպքում, կարճ ժամանակում ամեն ինչ կարելի ա տրամագծորեն փոխել։
    Վերջին խմբագրող՝ Արէա: 30.12.2016, 12:58:

  13. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ախր էդ վատը պիտի համեմատես ուրիշ երկրների հետ, որ որոշես, ես երեք տարվա մեջ հազիվ էստեղ նորմալ վարսավիր եմ գտել, էն էլ տեղացի չի, թուրք ա, մեկն էլ կար՝ լեհ էր: Բայց չասեմ՝ ինչքան եմ վճարում, ու սա ինչ-որ եսիմինչ ընտիր վարսահարդարում չի, ուղղակի մազը կնդել ա, հարցնում ա, որ համարո՞վ,ասում եմ հետևը զրո, դեմը մկրատով թեթևացրու, մարդը անում ա:ԴԴ

    Հայաստանում երբեք ինձ համար-մամար չեն հարցրել, հարցրել են, թե ոնց կուզեմ՝ լինի՝ կարճոտ, սանրվի՞, թե՞ չէ, հետն էլ ասում էին՝ քեզ սենց կսազա, ճիշտը սենց ա, վերջում էլ մի երկու շամպուն բան էին խորհուրդ տալիս, հազար դրամ էի վճարում:

    Ցածր աշխատավարձը իհարկե որակի վրա ազդում ա, բայց հավատա՝ էդ ազդածը նույնիսկ էստեղին չի զիջում, էլ չասեմ, թե մենք ինչքան քթի մազ հաճախորդ ենք, մի տեղ մի քիչ հերթ լինի, վռազ աղմուկ ենք բարձրացնում, թե արագ սպասարկեք, էստեղ քառասուն րոպե հերթ են կանգնում, որ 5 ֆունտ տան, մի հատ անհամ մառոժնու համար, որ նույնից կարային սւպերմարկետում նույն գնի տասը բաժին առնեին:ԴԴ կամ անուն հանած ձկան ռեստորանում կես ժամ մի անգամ հերթ կանգնեցինք, էն վաղտ դեռ բուսակեր չէի, սկի չթողեցին սեղանները միացնենք, խմբի կեսը առանձին նստեց, կեսը առանձին, անկապ մի ժարիտ արած ձուկ: Գինը չեմ հիշում, բայց եթե անուն հանած տեղ էր, թանկ կլիներ:

    Հա սպասարկելիս մարդիկ ժպտում են, բայց մարդիկ երջանիկ են ներքուստ, մտքներին չեն հաշվում, թե էս հազար դրամը էնտեղ, քսան՝ լույսին, տասնյոթ՝ գազին, էրեխու դաասարանցու ծնունդի նվերի փողը որտեղից պոկեմ, որտեղ կպցնեմ: ու ստացվում ա, որ ավելի հեշտ ա ժպտալը:

  14. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարի հետ հազար տոկոս համաձայն եմ: Լավ ու վատն ամեն տեղ էլ կա: Բայց ուրիշ տեղերի վատերն էլ, լավերն էլ ավելի շատ աշխատավարձ են ստանում Հայաստանի համեմատ: Ասենք, կարամ ես վերցնեմ իմ ոլորտը: Շատ ու քիչ կամ լավ ու վատ աշխատելը կապ չունի նրա հետ, որ ամիսը 60 000 դրամ էր աշխատավարձը: Եթե ես ընտանիք-երեխա ունենայի, վարձով ապրեի, մի աղքատ էլ ես էի լինելու: Ու հիմա երբ դրանից շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստանում ու համարվում եմ միջին խավ, նրանից չի, որ Դանիայում ավելի շատ կամ ավելի լավ եմ աշխատում: Ես լրիվ նույնն եմ, երկիրն ու պայմաններն են ուրիշ:

    Հայաստանում խնդիրն էն ա, որ ղեկավար մարմիններն իրենց են վերցնում աշխատավարձի առյուծի բաժինը, ներքևի աշխատողներին շատ քիչ են վարձատրում: Նույն էդ 24 ժամ աշխատող սուպերմարկետների տերերը աստղաբաշխական եկամուտներ ունեն, իսկ կասիրը կոպեկներ ա ստանում, չնայած օրը 8 ժամվա փոխարեն 12 ա աշխատում: Շատ սխալ բան ա աղքատության մեղքը մարդկանց վրա գցելը, հատկապես Հայաստանի պես երկրում, երբ եթե IT ու մի երկու այլ ոլորտի աշխատող չես, աղքատությունը երաշխավորված ա:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (01.01.2017), Progart (19.08.2017), Quyr Qery (08.01.2017), Smokie (22.01.2017), Շինարար (30.12.2016), Տրիբուն (31.12.2016)

  16. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիքը դեպքեր եմ ամեն օր հանդիպում, երբ մտածում եմ թե ինչքան սխալ են մարդիկ կազմակերպում իրենց աշխատանքը, ու թե մի քիչ մոտեցումը փոխելու դեպքում ինչքան ավելի շատ կվաստակեին։

    Մի քանի օր առաջ տիկնիկային թատրոնի տոմս էի ուզում պատվիրել, տիկնիկայինի կայքից հղում կա դեպի մի կողմնակի կայք, որը զբաղվում ա տոմսերի առաքմամբ։ Այսինքն մարդիկ գումար են ծախսել, բավականին բարդ ֆունկցիոնալով կայք են պատրաստել, դիմել են բոլոր ժամանցի վայրերին համագործակցության առաջարկով, հասել են նրան որ թատրոնները իրենց կայքերում առաջարկում են օգտվել իրենց ծառայությունից տոմս գնելու համար։
    Ահագին ուրախացա, որովհետև Հայաստանում անսպասելի էր նման ծառայության գոյությունը։ Ուրախ ուրախ ամրագրեցի տեղերը, ու սպասում եմ զանգի։ Էդ օրը ոչ ոք չզանգեց։ Հաջորդ օրը ես զանգեցի, մի աղջիկ մոլորված ձայնով, կակազելով ինչ որ բաներ քրթմնջաց, ներողություն խնդրեց, ու ասեց որ մինչև երեկո տոմսերը կբերեն։ Չբերեցին։ Չզանգեցին։ Մյուս օրը ես զանգեցի, ասեց կներեք, բայց չստացվեղ ուղարկել!!! Կուզե՞ք օնլայն տոմս ուղարկեմ։ Ոչ իհարկե, չեմ ուզի։ Ու էլ երբեք չեմ օգտվի էդ ծառայությունից։ Հիմա, եթե լավ սպասարկեին, ավելի շատ կվաստակե՞ին, իհարկե, հիմա ինչ որ բան կվաստակե՞ն, ոչ։

    Մեռա վարսավիր փոխելով, բոլորի մոտ ծուռ, երկար ու կարճ, գլխառադ վիճակներ։
    Էնքան, որ արդեն վաղուց ես ինքս եմ մազերս կտրում, ու հայելու մեջ նայելով, հետևը չտեսնելով, վարսավիրական շնորհք չունենալով հազար անգամ ավելի հավասար եմ կտրում քան էդ վարսավիրները, որովհետև գլխառադ չեմ անում, մի ժամ համբերատար կտրում եմ։

    Խոհանոցի կահույք էի պատվիրել։ Պայմանավորված ժամկետից երկու շաբաթ ուշ վերջացրեցին։ Մի փոքր դետալ էր մնացել, որ ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո պիտի հավաքեին։ 3 ամիս հետևներից ընկած էի, մինչև էկան հավաքեցին։ Հիմա դռները թուլացել են, զանգում եմ որ գան ամրացնեն, վճարովի իհարկե, ամեն օր մի բան խաբում, չեն գալիս։ Ես երկրորդ անգամ իրենցից ինչ-որ բան կպատվիրե՞մ։ Ոչ իհարկե։

    Լոգարանի մետլախը ընենց են փակցրել, որ ջուրը ամեն տեղ գնում ա, բացի էնտեղից, որտեղ որ պիտի գնար։ Էլի կօգտվե՞մ իրենց ծառայություններից։ Ոչ։

    Հետո էս մարդիկ բողոքում են, որ պատվեր չկա, չեն կարողանում գումար աշխատել, որ երկիրը երկիր չի։

    Ու էնքան շատ ա սենց դեպքեր լինում, որ հնարավոր չի բոլորը թվարկել, էս առաջի մտքիս եկածներն ա։

  17. #28

    Էս կարգի բաներ ամեն տեղ էլ լինում են, բայց արի ու տես, որ աղքատությունը նույն տոկոսների չի հասնում, ինչ Հայաստանում: Նույն տոմսերի օրինակով: Համերգի տոմս էի պատվիրել համերգից մի տարի առաջ: Նենց էր, որ ամրագրում, վճարում ես էդ պահին, բայց տոմսն ուղարկում են համերգից մի ամիս առաջ: Էդ ընթացքում հասցե եմ փոխել: Փոստը եսիմինչ պատճառներով ուղարկված տոմսերը չի վերահասցեավորել, տոմսերը հետ են գնացել, ինձ ինֆորմացիա չի էկել էդ մասին: Համերգից երկու օր առաջ նոր հայտնաբերում եմ, որ տոմսերը չեն հասել: Կապվում եմ հետները, ասում եմ՝ էլեկտրոնային ուղարկեք, տպեմ: Ասում են՝ չկա տենց տարբերակ: Մի խոսքով, վերջը փողս հետ եմ ուզում: Էս մարդիկ էլ պակաս տոմս ծախ եցին, բայց դրանից որևէ մեկը չաղքատացավ:

    Կամ նույն մեր բալկոնների պատմությունը: Էս ամառ պիտի մեր շենքում բալկոններ կառուցեին: Ինչ-ինչ պատճառներով չեն արել, էկել-ընկել ա ձմեռ: Դրա պատճառով մի քանի օր ջեռուցումն էին անջատել, հետո էլ պիտի պատի մեջ ծակ անեն, որ բալկոն գցեն: Ասում են՝ 4-5 օր ամեն բնակարանի համար: Բայց մի շաբաթից ավել ձգում ա: Ասում էին՝ դեկտեմբերի վերջին ամբողջ շենքը կվերջացնեն: Բայց դեռ սկի կեսն էլ չեն արել: Դրանից աղքատացա՞ն էդ մարդիկ: Չէ:

    Ու ի վերջո, Հայաստանում շատ քչերի աշխատավարձն ա ուղղակիորեն կախված «պատվերների» քանակից: Ու առավելևս շատ քչերի աշխատավարձն ա կախված էդ պատվերը կատարելու որակից: Հայաստանում եղած ժամանակ որպես կողքից եկամուտ (հա, ոնց որ յուրաքանչյուր իրան հարգող հայ մի լրիվ դրույքով աշխատավարձով չի բավարարվում, կողքից ուրիշ գործեր էլ ա անում) թարգմանություններ էի անում կոնկրետ մի ընկերության համար։ Ինչքան կռիվ էի տալիս, որ թարգմանիչների համար ընդունված միջին աշխատավարձ տան, չէին տալիս։ Ու մինչև հիմա իմ թարգմանած էդ գրքերը բոլ-բոլ վաճառվում են, բայց ամբողջ եկամուտը գնում ա մեկ-երկու հոգու ջեբը։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (08.01.2017), Smokie (22.01.2017), Շինարար (30.12.2016), Տրիբուն (30.12.2016)

  19. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղքատությունը վատ աշխատելուց չի։
    Աղքատությունը աշխատանքի բացակայությունից ու ցածր աշխատավարձերից ա։
    Ես խոսում եմ միջինից ցածր, ոչ աղքատ, յոլա գնացող, սպասարկող, արհեստավոր անձնակազմի մասին։ Որոնք մի քիչ ավելի արդյունավետ աշխատանքի կազմակերպման դեպքում շատ ավելին կվաստակեին, քան հիմա են վաստակում։
    Սլաքները իմ վրայից շեղեք, ես աղքատության պատճառները մարդկանց մեջ չի, որ տեսնում եմ։
    Երևի սխալ թեմայում եմ գրել։
    Ասածս էն ա, որ հայաստանում մարդիկ լավ չեն աշխատում, գլխառադ են անում։ Թե ուրիշ տեղեր էլ ա տենց, ուրեմն ամենուր մարդիկ լավ չեն աշխատում, գլխառադ են անում։ Օք։

  20. #30
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես որ փոքր էի, հորս օրերով նույն տանը ապրելով չէի տեսնում, առավոտը զարթնում էի՝ գործի էր գնացած լինում, իրիկունը քնում էի՝ դեռ եկած չէր լինում, միանգամից երկու գործ էր որովհետև անում: չհարստացավ էդ մարդը, հիմա էլ քսանչորս հազար դրամ թոշակ ա ստանում, էլի աշխատում ա, որ իր ծախսը հոգա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.12.2016, 17:53:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (19.08.2017), Quyr Qery (08.01.2017), Տրիբուն (30.12.2016)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Ինտերնետը Հայաստանում
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 182
    Վերջինը: 08.04.2011, 21:52
  3. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  4. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •