Արէա-ի խոսքերից
Լիքը դեպքեր եմ ամեն օր հանդիպում, երբ մտածում եմ թե ինչքան սխալ են մարդիկ կազմակերպում իրենց աշխատանքը, ու թե մի քիչ մոտեցումը փոխելու դեպքում ինչքան ավելի շատ կվաստակեին։
Մի քանի օր առաջ տիկնիկային թատրոնի տոմս էի ուզում պատվիրել, տիկնիկայինի կայքից հղում կա դեպի մի կողմնակի կայք, որը զբաղվում ա տոմսերի առաքմամբ։ Այսինքն մարդիկ գումար են ծախսել, բավականին բարդ ֆունկցիոնալով կայք են պատրաստել, դիմել են բոլոր ժամանցի վայրերին համագործակցության առաջարկով, հասել են նրան որ թատրոնները իրենց կայքերում առաջարկում են օգտվել իրենց ծառայությունից տոմս գնելու համար։
Ահագին ուրախացա, որովհետև Հայաստանում անսպասելի էր նման ծառայության գոյությունը։ Ուրախ ուրախ ամրագրեցի տեղերը, ու սպասում եմ զանգի։ Էդ օրը ոչ ոք չզանգեց։ Հաջորդ օրը ես զանգեցի, մի աղջիկ մոլորված ձայնով, կակազելով ինչ որ բաներ քրթմնջաց, ներողություն խնդրեց, ու ասեց որ մինչև երեկո տոմսերը կբերեն։ Չբերեցին։ Չզանգեցին։ Մյուս օրը ես զանգեցի, ասեց կներեք, բայց չստացվեղ ուղարկել!!! Կուզե՞ք օնլայն տոմս ուղարկեմ։ Ոչ իհարկե, չեմ ուզի։ Ու էլ երբեք չեմ օգտվի էդ ծառայությունից։ Հիմա, եթե լավ սպասարկեին, ավելի շատ կվաստակե՞ին, իհարկե, հիմա ինչ որ բան կվաստակե՞ն, ոչ։
Մեռա վարսավիր փոխելով, բոլորի մոտ ծուռ, երկար ու կարճ, գլխառադ վիճակներ։
Էնքան, որ արդեն վաղուց ես ինքս եմ մազերս կտրում, ու հայելու մեջ նայելով, հետևը չտեսնելով, վարսավիրական շնորհք չունենալով հազար անգամ ավելի հավասար եմ կտրում քան էդ վարսավիրները, որովհետև գլխառադ չեմ անում, մի ժամ համբերատար կտրում եմ։
Խոհանոցի կահույք էի պատվիրել։ Պայմանավորված ժամկետից երկու շաբաթ ուշ վերջացրեցին։ Մի փոքր դետալ էր մնացել, որ ջրատաքացուցիչը տեղադրելուց հետո պիտի հավաքեին։ 3 ամիս հետևներից ընկած էի, մինչև էկան հավաքեցին։ Հիմա դռները թուլացել են, զանգում եմ որ գան ամրացնեն, վճարովի իհարկե, ամեն օր մի բան խաբում, չեն գալիս։ Ես երկրորդ անգամ իրենցից ինչ-որ բան կպատվիրե՞մ։ Ոչ իհարկե։
Լոգարանի մետլախը ընենց են փակցրել, որ ջուրը ամեն տեղ գնում ա, բացի էնտեղից, որտեղ որ պիտի գնար։ Էլի կօգտվե՞մ իրենց ծառայություններից։ Ոչ։
Հետո էս մարդիկ բողոքում են, որ պատվեր չկա, չեն կարողանում գումար աշխատել, որ երկիրը երկիր չի։
Ու էնքան շատ ա սենց դեպքեր լինում, որ հնարավոր չի բոլորը թվարկել, էս առաջի մտքիս եկածներն ա։
Էջանիշներ