User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Աղքատությունը Հայաստանում

  1. #1
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աղքատությունը Հայաստանում

    Հայերս ակումբում ակտիվորեն քննարկել ու քննարկում ենք դիսկրիմինացիան, սեքսիզմը, սեռական փոքրամասնությունների իրավունքները, հասարակության վերաբերմունքը նախաամուսնական հարաբերություններին և այլն…
    Շղարշային տպավորություն է ստեղծվում, թե սրանք են մեր հիմնական խնդիրները:
    Բայց հնարավոր է, որ սրանք ընդհամենը խոշոր խնդրի կողմնակի հետևանք են, իսկ այդ խոշոր խնդիրը հետևանք է, քաղաքական ամենամեծ խնդրի, երևի հասկացաք:

    Հայաստանի բնակչության 30 տոկոսն աղքատ է ըստ պաշտոնական տվյալների:
    2015 թ–ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, այսինքն` երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ը ամսական 41 698 դրամ վերին աղքատության շեմից ցածր եկամուտներ է ունեցել:
    հղում
    Ըստ ՀՆԱ համաշխարհային վիճակագրության տվյալների Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով հետ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Մոզամբիկը, Բուրկինա Ֆասոն, Մոնղոլիան…

    Որո՞նք են Ձեր կարծիքով այսչափ աղքատության պատճառները, երբվանի՞ց ենք մենք այսպես աղքատ, ինչու՞ ենք մենք «սիրում» լռել այս մասին, ո՞ր ուղղությամբ է գնում աղքատության մակարդակը, ի՞նչ լուծումներ եք տեսնում, ու ի՞նչ կլինի մոտ ապագայում:
    Արդյո՞ք կարծում եք, որ այսչափ աղքատության պայմաններում կարելի է խոսել մարդու այլ իրավունքների մասին, կամ լուծել այնպիսի իրավունքների հարցեր, ինչպիսին ասենք սեռական դիսկրիմինացիան է:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), Har-am (27.12.2016), Mr. Annoying (27.12.2016), Smokie (15.01.2017), Հայկօ (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,991
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:

  4. #3
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Ո՞նց պիտի հավասարություն ստեղծես աղքատության պայմաններում: Աղքատ մարդը հիմնականում թերուս է, ու չգիտի ինքը հավասար է՞, թե՞ անհավասար:
    Մի հատ գնա գյուղեր ու խոսի սեքսիզմից, մարդկանց 90%-ին կթվա, թե քֆուր ես տալիս: Արդյո՞ք մարդիկ գիտեն, թե իրենք ինչու ենք աղքատ:
    Կարող է՞ ընկել ենք պատճառահետևանքային փակ ցիկլի մեջ:

    Հ.Գ. Անկեղծ ասած թեման բացելու իմաստն այն է, որ ես ուզում եմ աղքատության մասին խոսվի ավելի շատ, քան թե այլ երևույթների, ինչպիսիք են ասենք սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը:
    Ինչու` ըտենց:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.12.2016, 05:13:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016), Mr. Annoying (27.12.2016), Smokie (15.01.2017), Varzor (13.05.2019), Յոհաննես (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  6. #4
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Անկեղծ ասած թեման բացելու իմաստն այն է, որ ես ուզում եմ աղքատության մասին խոսվի ավելի շատ, քան թե այլ երևույթների, ինչպիսիք են ասենք սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը:
    Ինչու` ըտենց:
    Պրովինցիալ քաղաքներում "ոսկե երիտասարդության" ամենասիրած զբաղմունքը պրովակացիոն թեմաներով պրովակացիոն "միտինգներ" անելն է:

    Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը, տկլոր փողոցում ման գալը, մարդ ու կնիկ ուրշի մարդ ու կնգա հետ խառը սեքս անելը //... ու ընդանրապես հրապարակային "սեքսը" պրովակացիոն են, ի տարբերություն բոլորի կողմից սաղ օրը "մազոլ" արվող թեմայի- "աղքատության":

  7. #5
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրովինցիալ քաղաքներում "ոսկե երիտասարդության" ամենասիրած զբաղմունքը պրովակացիոն թեմաներով պրովակացիոն "միտինգներ" անելն է:

    Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքներն ու սեքսիզմը, տկլոր փողոցում ման գալը, մարդ ու կնիկ ուրշի մարդ ու կնգա հետ խառը սեքս անելը //... ու ընդանրապես հրապարակային "սեքսը" պրովակացիոն են, ի տարբերություն բոլորի կողմից սաղ օրը "մազոլ" արվող թեմայի- "աղքատության":
    Ինձ հակառակն է թվում՝ սեռական հարցերին առնչվող թեմաներն են «մազոլ» անում:
    «Ոսկե երիտասարդությունը» համառորեն չի ուզում միտքը ծանրաբեռնել քաղաքական հարցերով, այլ «զբաղվում» է անմիջականորեն հաճելիին ու ցանկալիին առնչվող խորամանկ պրոբլեմներով: Ես արդեն թվում է, որ Հայաստանում ոչ մի խնդիր չի լուծվելու, քանի սեքսը ամբողջովին չի ազատականացվել ու երիտասարդությունը սեքսից չի կշտացել:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016)

  9. #6
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հակառակն է թվում՝ սեռական հարցերին առնչվող թեմաներն են «մազոլ» անում:
    «Ոսկե երիտասարդությունը» համառորեն չի ուզում միտքը ծանրաբեռնել քաղաքական հարցերով, այլ «զբաղվում» է անմիջականորեն հաճելիին ու ցանկալիին առնչվող խորամանկ պրոբլեմներով: Ես արդեն թվում է, որ Հայաստանում ոչ մի խնդիր չի լուծվելու, քանի սեքսը ամբողջովին չի ազատականացվել ու երիտասարդությունը սեքսից չի կշտացել:
    Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը էն է, որ Սերժը Սարգսյանը, գեներալներ Մանվելը ու Սարոյանը սկսեն գեյ դրոշով պառադներ անել, ամեն մեկը դառան մի կանանց պաշպանության հասարակական կազմակրպության ղեկավար:
    Էն ժամանակ "ոսկե երիտասրադությունը" շատ դժգոհ դեմքով ու իրան զրկեցին "յուղոտ" ինքնահաստատման պրովակացիոն թեմաներից, ստիպված կթարգի գեյերի ու կանանց պրոբլեմի մասին վիրտուիալ միտինգները:
    Եթե սենց շարունակվի, ապա իմանալով Սերժի պահվածքը, Սերժը անձամբ դա հաստատ անող է

  10. #7
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    25
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աղքատության բարձր մակադակը Հայաստանում շատ պատճառներ ունի, սկսած քաղաքական, աշխարհագրականով վերջացրած մենթալիտետով:
    Նախ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք ու գտնվում ենք շրջափակման մեջ: Հզոր տնտեսություն ունեցող թուրքիայի ու փողի մեշոկ ադրբեջանի հետ հարաբերությունների բացակայությունը արդեն իսկ մեծ վնասա մեր տնտեսությանը;
    Ունենք անհասկանալի ու անողնաշար կառավարություն, որը վարումա անհասկանալի ու անողնաշար արտաքին քաղաքականություն:
    ունենք սովետից մնացած զզվելի մենթալիտետ, պետությունից ուտելը շան տղություն չի, այլ բիթիություն: ունենք դեպի դուրս վազող հասարակություն, որոնք մնալու ու պայքարելու փոխարեն նախընտրում են գնալ ու արդեն կայացած երկրներում մարդավարի ապրել, ինչը բնական եմ համարում:
    մենք ինտելեկտուալ ռեսուրսից բացի ուրիշ ռեսուրս չունենք, բայց ցացրորակ կրթական համակարգ ունենալու հետևանքով դա էլ չէնք օգտագործում:

    Խնդիրների լուծումը կայանումա մենակ մեր մեջ, ամեն մարդ ինքը իրանից պիտի սկսի, էն տաքսիստը, ով օր ու գիշեր քֆռտումա իշխանություններին, բայց կլպումա տուրիստներին ու ավել փողա ուզում հայաստանցի ուղևորից, ավելի լավը չի քան բյուջեն լափող չինովնիկը, նույնը բոլոր մասնագիտություններում՝ մատուցողից, վաճառողից սկսած:
    մենք պիտի հասկանանք, որ մենակ մեր կաշվի մասին չի որ պետքա մտածենք, երբ մեր շահը կստորադասենք հասարակական շահից էդ ժամանակ էլ կարանք մտածենք ավելի ապահով, բարեկեցիկ ու հավասար երկրի մասին:

  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), John (27.12.2016), Smokie (15.01.2017), Tiger29 (27.12.2016), Գաղթական (30.12.2016), Վիշապ (27.12.2016)

  12. #8
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,752
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Իսկ որտե՞ղ են հավասար, դուք՝ Աստվածներդ կարող ա՞ մեզ լուսավորեք։

  13. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղքատությունն ու զանազան դիսկրիմինացիաներ գալիս են ըմդամենը մի պարզ բանից. Հայաստանում բոլոր մարդիկ հավասար չեն:
    Բյուր, ոչ մի տեղ մարդիկ հավասար չեն։ Բայց մարդիկ չեն նեղվում անհավասարությունից, քանի որ դա օբյեկտիվ երևույթ ա։ Մարդիկ նեղվում են անարդարությունից։ Ստեղից առաջին հետևությունը - աղքատությունը հետևանք ա անարդարության։

    Լավ թեմայա, հետո ավելի ծավալուն մեկը ես կուզեմ անդրադառնալ ու կոչ եմ անում ակտիվ քննարկել թեման։ Պայմանները ակումբում կան - օգնություն կարիքավորներին, օգնել թե չօգնել, սեքսիզմ, ընտանիքից առանձին ապրել, ծնողների համախտանիշ, և այլն ․․․ անագին թեմաներ են առանձին առանձին քննարկվում, որոնք հաճախ բերում ու հանգեցնում են էս գլոբալ խնդրին, որը երբեք համապարփակ չենք քննարկել։

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.12.2016), boooooooom (29.12.2016), CactuSoul (28.12.2016), Mr. Annoying (29.12.2016), Quyr Qery (29.12.2016), Smokie (15.01.2017), Հայկօ (27.12.2016), Յոհաննես (27.12.2016), Վիշապ (27.12.2016)

  15. #10
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ վիճակագրությունների, աղքատությունը տենդենց ունի աճելու, եթե որևէ արդյունավետ գործողություններ չեն արվում։ Այսինքն եթե երկրի պայմանները մնան նույնը, ապա աղքատների քանակը միայն կավելանա։ Եվ կրկին ըստ վիճակագրությունների, աղքատ ընտանիքներում ավելի շատ երեխաներ են ծնվում, քան սոցիալապես ապահով ընտանիքներում։ Եվ եթե այդ երեխաների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ չկան, ապա ունենում ենք էլ ավելի աղքատ սերունդ։
    ՀՀ կառավարության ռամավարական ծրագրերում (լեզուս չորանար) աղքատությունը կարծես թե լավ ներկայացված է, իսկ լուծման ծրագրերն էլ ավելի շատ նման են բրեժնևյան ծրագրերին, այսինքն մեզ մոտ թղթերի հետ ամեն ինչ կարգին է։ Օրինակ նայեք այստեղ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014-2025 ԹԹ. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
    Չգիտեմ, էս ծրագիրը կազմել են, գրանտներ տվող դրսերքին ցույց տալու համար, թե կազմողներն ու ստորագրողները իրենք իրենց հավատում են։
    «Հրաշալի» ռազմավարական ծրագիր ունենալով հանդերձ մեր երկրում վերջին տարիներին մեծ հաշվով դրական տեղաշարժ չի լինում, վկան մեր արտաքին պարտքի աճը։
    Թերևս միայն արտաքուստ ավելի բարեկեցիկ տեսք են ստանում Երևանի կենտրոնական մասերը, քանի որ քաղաքապետարանը, ասում են, վատ եկամուտներ չունի հարկերից ու տուրքերից։ Այսինքն մենք ձևական, կոսմետիկ հարդարանքներով ու դրանցով ուրախանալով իրականում հնարավոր է լուրջ ինքնախաբեությամբ ենք զբաղված։
    Ինձ թվում է սա շատ բարդ ու վտանգավոր խնդիր է, ու առանց ագրեսիվ պետական քաղաքականության ու սրտացավության, սենց «ռազմավարական» լոլոներով էս հարցը չի լուծվելու։ Իսկ ոմանք ամեն Աստծու տարի, ընտրություններից առաջ սղոցում են մարդկանց գլուխը, թե հայերիս ամենամեծ պրոբլեմը Ղարաբաղի հարցն է։ Իբր Ղարաբաղի հարցը որ լուծեցինք, աղքատները վերանալու են։ Այստեղ լռում ենք պետական թալանի մասին և կծոտում ենք եղուգները։
    Կա՞ն լավատեսներ, որևէ լուծում կամ ընթացք պատրեկացնողներ, կիսվեք խնդրեմ։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (28.12.2016)

  17. #11
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,282
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրների լուծումը կայանումա մենակ մեր մեջ, ամեն մարդ ինքը իրանից պիտի սկսի, էն տաքսիստը, ով օր ու գիշեր քֆռտումա իշխանություններին, բայց կլպումա տուրիստներին ու ավել փողա ուզում հայաստանցի ուղևորից, ավելի լավը չի քան բյուջեն լափող չինովնիկը, նույնը բոլոր մասնագիտություններում՝ մատուցողից, վաճառողից սկսած:
    մենք պիտի հասկանանք, որ մենակ մեր կաշվի մասին չի որ պետքա մտածենք, երբ մեր շահը կստորադասենք հասարակական շահից էդ ժամանակ էլ կարանք մտածենք ավելի ապահով, բարեկեցիկ ու հավասար երկրի մասին:
    Հասարակական ընդհանուր շահի մասին կարող է մտածել միայն մեծահոգի և կուշտ մարդը։ Մեծահոգի և կուշտ կարող են լինել երևի թե միջին խավի ներկայացուցիչները։
    Դու ճիշտ ես ասում, մենք հայերս չափից շատ ենք կենտրոնացած մեր անձնական խնդիրների վրա ու չափից ավելի քիչ ընդհանուր խնդիրների վրա։ Ու չկա փոխադարձ վստահություն, որ մարդիկ ինչ որ բանի շուրջ միավորվեն, միասին խնդիր լուծեն։ Այ էս վերջինս չգիտեմ թե ոնց կարելի է լուծել։ Մենք սովոր ենք միավորվել մենակ աղետների ու պատերազմների ժամանակ, բայց ախր հիմա էլ աղետի պես մի բան է, ուղղակի թմբիրի մեջ ենք, չենք ջոկում երևի։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.12.2016, 23:24:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  18. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի բոլոր ցավերը, այդ թվում աղքատությունը, մի տեղում են - կրիմինալի հետ սերտաճած, սրիկա, անկուշտ, անգրագետ իշխանություններ, որոնք ոչ մեկին հաշվետու չեն։ Այ էս «հաշվետու չեն»-ի պահը շատ կարևոր ա։ Իրանք շարունակելու են լինել սրիկա, քանի դեռ հաշվետվողականության պարզ մեխանիզմը՝ արդար ընտրությունների համակարգը վերականգնված չի։

    Ի՞նչ ա կատարվում պարզ բառերով Հայաստանում։ Սաղ դնենք մի կողմ, թե ինչ մի փայլուն երկիր կարող էինք լինել, խոսքի Սինգապուրի կարգի ․․բլա բլա բլա, ուղղակի ենթադրենք, որ էն ինչ կանք էսօր, սրանից ավել չէինք կարա լինեինք - Baseline scenario։

    Ուրեմն, որոշ հաշվարկներով ՀՆԱ մոտ կեսը ստվերում ա։ Այսինքն ոչ մի տեղ չի երևում, փողերը ստեղծվում են, մի տեղ ֆռում են, գործրքներ են կատարվում ու մարդ խաբար չի դրանից։ Այսինքն, եթե Հայաստանի ՀՆԱ-ն էսօր պաշտոնապես 11 միլիարդ դոլար ա, պիտի լիներ մոտ 15 միլիարդ։

    Երկրորդ, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերությունը 21-22 տոկոսի կողմերն ա;այսինքն տնտեսությունից հավաքում ենք պետական բյուջե ու վերաբաշխում ենք 2 միլիարդից մի քիչ ավել փող։ Էս աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն ա։ Էս ցուցանիշով Հայաստանը 180 երկրների մեջ 140-րդն ա։ Բլյա, դաժե Տաջիկստանը մոտ 25-26 տոկոս ա հավաքում, չմո Մոլդովան՝ մոտ 35 տոկոս։

    Այսինքն, առնվազն ՀՆԱ նկատմամբ 10 տոկոսով կարելի ա հարկերը ավելացնել։ Եթե ստվերն էլ գոնե կիսով չափ կրճատվի, Հայաստանը հանգիստ կարար ունենար 4-5 միլիարդ դոլարանոց բյուջե, էսօրվանից առնվազն եկու անգամ ավել, որը կգնար սոցիալական պաշպանությանը, կրթությանը, առողջապահությանը, ու բլյա բանակին։ Ու՞ր ա գնում էտ կորած 2-3 միլիարոդը, Սերժիկի ու քոմփանիի ռեխը։ Հեշտ լափը բթացնում է ուղեղները ու տպավորություն ստեղծում, որ էս բնական օրենք ա, Աստվածային պարգև, սենց էլ պիտի լիներ, ու ոչ մի բան անել պետք չի, ու սենց կարա հավերժ շարունակվի։ Էս էլ դեբիլության արդյունքն ա։

    Գալիս ա նոր կառավարություն, ու ասենք կոնկրետ քայլերի փոխարեն (տարրական բենզակալոնկեքում չեկ տալու պռակտիկան զոռով մտցնելը) սկսում ա իրան խելոքի տեղ դրած ռազմավարա-մարտավարական տեղեկատվական տեխնոլոգիաների արդիական մենեջմենթի գիտահենքային խեռիս (կներեք) դասախոսությունները կարդալ։ (Ձեր վրա էլ ա էս թազա վարչապետն ազդում իրա չմո մեկնաբանություններով, թե՞ մենակ իմ։)

    Էս տիպի երկրում աղքատությունը ու էն էլ բարձր աղքատությունը նորմալ երևույթ ա։ Մենք դեռ ստեղծագործ ու աշխատասեր ժողովուրդ ենք, թե չէ սովից ազգովի պիտի վաղուց սատկած լիենեինք։ Մենք ենք որ դիմանում ենք՝ հազար տարվա իներցիայով։ Սելջուկին ու օսմանին դիմացել ենք, սրանց էլ կդիմանանք տարբերակով։ Ջղայն եմ։

    Աղքատությունը Հայաստանում արդեն կառուցվածքային ա դառնում։ Եթե Սովետի քանդվելուց հետո բարձր աղքատությունը հետևանք էր գրեթե բոլորի իրական եկամուտների կտրուկ նվազման, հիմա արդեն հետևանք ա վատ կրթության, վատ առողջության, աշխատանքի բացակայության կամ մասնագիտական ցածր ունակություններ պահանջող աշխատանքի։ էտ 30% աղքատությունը էնքան սարսափելի չի ինքը իրանով, որքան սարսափելի ա իրա փակ ցիկլով։ Այսինքն էտ 30%-ը ամենայն հավանականությամբ էն կառուցվածքային աղքատներն են, որոնք էլ դուրս չեն գա աղքատությունից, եթե երկիրը կտրուկ չսկսի զարգանալ։ Իրանք չեն կարա կրթություն ստանա ու առողջ լինեն, քանի որ աղքատ են, ու քանի կրթություն ու առողջություն չունեն, իրանք աղքատ են մնալու։ Այ սենց ոռի վիճակ։

    Աղքատի հոգեվիճակը խախտված ա, դատողությունները որպես կանոն իռացիոնալ են։ Ինքը սաղին մեղադրում ա, ու իրավունք ունի, քանի որ սենց բարձր աղքատությունը չի կարա անհատների պատճառով լինի, սա միայն համակարգային խնդիրների հետևանք ա։ Ու ինքը հասկանում ա, որ համակարգն անարդար ա, ու եթե որևէ մեկը իրանից լավ ա ապրում, ինքը դա էլ ա համարում անարդարության արդյունք, հետևապես դառնում ա անշնորհակալ, երբ իրան օգնում են։ Էս էլ հարևան թեմայի անշնորհակալների պահով։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 28.12.2016, 23:58:

  19. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.12.2016), Har-am (29.12.2016), LisBeth (01.01.2017), Mr. Annoying (29.12.2016), Progart (19.08.2017), Quyr Qery (29.12.2016), Rammstein (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Վիշապ (29.12.2016)

  20. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,542
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դաժան բաներ ես ասում, Տրիբուն...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,856
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դաժան բաներ ես ասում, Տրիբուն...
    Դե հա, պետք ա ասել «այս հարցում իշխանությունները թերանում են», «իրոք, պետք է ուշադրություն դարձնել աղքատների վրա», «խնդրահարույց հարցեր են առաջ քաշվել, եկեք խորհենք այդ ուղղությամբ», ու մի հատ ազգային ազատագրական տուշ Շուշան Պետրոսյանի կատարմամբ ու ձոն արիացի փղերին։

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.12.2016), Lion (29.12.2016), LisBeth (01.01.2017), Mr. Annoying (29.12.2016), Quyr Qery (29.12.2016), Արէա (29.12.2016), Հայկօ (29.12.2016), Շինարար (29.12.2016)

  23. #15
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    470
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա՞ն լավատեսներ, որևէ լուծում կամ ընթացք պատրեկացնողներ, կիսվեք խնդրեմ։
    Իմ լավատեսությունը կապված է նրա հետ, որ քանի որ էսօր Հայաստանում սենց ապրում են, ուրեմն վաղն էլ կապրեն:
    Վիշապ, դու բնակվում ես ԱՄՆ-ում ու հաստատ լավ գիտես, թե ինչ է նշանակում Աշխատել ու Բարիք ստեղծել:

    Երեկ, Էսօր - սովտեի վախտ, Լևոնի վախտ ու մինչև հիմա, մեր Հայաստանում ընդամենը սպառում են աշխարհի ուրիշ ծերերում ստեղծված արդյունքը, լինի ողորմության կամ շուստրիության առավ-փախավության շնորհիվ:: Խոսքը վերաբերվում է մեծամասնությանը: Րաֆֆին լավ էր ասել- "Խաչագող"...
    ...
    Ասածս էն է, որ քանի որ առանց մի բան անելու -- մինիմալ փրոփրթի տաքսով Տունը կա, տանը մեքենա կա, սեզոնային Քաբուլեթին կա, Ծաղկաձորը ու Սևանը կա, խաշով-խորովածով կնունք ծնուննդերը կա, վճարովի մանկապարտեզը -դպրոցները-համալսարանը կա, "բոյիտ մեռնեմ՛ դիագանալով ԹՎ-ին, գերարագ ինտերնետով ՖԲ-ը կա, ամեն նստել հելնելուց 5000 դրամանոց փաբերը կա..... էլ ի՞նչ աղքատության մասին ես խոսում չեմ հասկանում:
    իմ Երևանյան բարեկամները աֆոն են պահում, իսկ ես անձամբ երբևէ աֆոն ունեցած չկամ, չնայած որ ուզեմ, հենց վաղը կգնեմ: Ու չունեմ, որտեվ համարում են էշություն էտքան փող տալ դրան ու 10 անգամ պակաս գնով առել եմ նույն ձև աշխատող Մոտոռոլա:

    Հետաքրքիր է, Ակումբում հայաստանցի մարդ կա՞ որ իրան համարում է աղքատ ու ինչի՞ց է զրկված որ ինքը իրան համարում է աղքատ:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (29.12.2016)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Ինտերնետը Հայաստանում
    Հեղինակ՝ Okamigo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 182
    Վերջինը: 08.04.2011, 21:52
  3. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  4. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •