Կամուրջը շվեդա-դանիական սերիալ է, երեք սեզոնից բաղկացած, յուրաքանչյուրում 10-ական սերիա:
Ամերիկյան սերիալներից հոգնած որոշեցի անցնել եվրոպականներին ու էս սերիալի առաջին սեզոնի դեռ կեսն էլ չնայած կարող եմ հաստատել, որ սա իմ տեսած լավագույն սերիալներից մեկն է (ու ես շատ շատ սերիալներ եմ տեսել):
Շվեդիան ու Դանիան իրար միացնող Օրեսունդի կամուրջի վրա կնոջ դիակ են հայտնաբերում, ավելի մանրամասն հետաքննության ժամանակ պարզվում է, որ այն տեղադրված է հենց շվեդա-դանիական սահմանի վրա ու դիակն իրականում երկու մարդուց է բաղկացած՝ գոտկատեղից վերև շվեդ քաղաքական գործիչ է, իսկ գոտկատեղից ներքև՝ դանիացի մարմնավաճառ է: Շվեդ ոստիկան Սագա Նորենն ու դանիացի ոստիկան Մարդին Ռոդեն միասին սկսում են քննել գործը: Շուտով պարզ է դառնում, որ այս սպանությունները սերիական մարդասպանի գործն են ու ընդամենը սկիզբն են:
Վոբշմ, նայեք, շատ լավն ա.
Էջանիշներ