Չէ, էլի արտահայտվի։ Բայց եթե կարծում ես, որ տոնայնությունների միջև տարբերություններ չեն կարա լինեն, ու կամ մենակ մի ձև կա փաստարկված ասելու, կամ մյուս տարբերակը բերանը ծեփելն ա, ես չգիտեմ ոնց կարամ քեզ հակառակը համոզեմ։
Վերադառնանք իմ «թեմայից դուրս»–ում քեզ սեքսիզմի մեջ մեղադրելուն։ Որից հետո երկուսով ինձ ասեցիք, որ mansplain-ություն եմ անում, չէ՞: Որովհետև ասելուս տոնը էն չէր, որ նուրբ, հարցականով էր պետք ասել և այլն։ Այսինքն՝ երբ քեզ էր ուղղված, տոնի նրբության տարբերությունը զգում էիք, չէ՞
Ես էլ պատասխանեցի, որ չէ, տոնս տեղին էր, ընկերական playful էր, թեթև սարկազմով։
Գիտե՞ս սարկազմը ինչի մասին էր։
Փորձեմ էն թեմայում կատարվածը ավելի մանրամասն վերծանել
Իմ ընկերական playful տոնով փորձում էի ցույց տալ, որ իրականում նենց չի, որ քո սեքսիզմից խորապես ցնցված, վիրավորված եմ։ Թեթև եմ տանում։ Բայց միևնույն ժամանակ «Սեքսիստի մեկը» ձևը իրականում ագրեսիվ չլինելով տնազ էր անում սենց սիտուացիաներում քո չափից դուրս կոշտ մարդկանց դեմքին «սեքսիստ» ճպցնելը։
Մի խոսքով, «Թեմայից դուրսում» գրածս իրականում շատ ընկերական, թեթև քննադատություն էր էս թեմայով, որ չնկատեցիր
Վերջին խմբագրող՝ Արշակ: 07.06.2018, 23:42:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Gayl (08.06.2018)
Խոխմն էն ա, որ էս թեմայում կոնկրետ որևէ մարդու սեքսիստ չեմ անվանել, արտահայտությունը՝ հա, բայց անձանց՝ չէ: Ինչևէ, թեման սպառված ա արդեն, ես էլ տեղ հասա: Լավ մնացեք:
Ճիշտն ասած այս մտիդ եկածը նույնիսկ քո մասնագիտական բերումով կոնստրուկտիվ համարելը մի քիչ խնդրահարույց է։ Իսկ Բյուրի պահով, արդեն գրել էի Չուկին ուղղված գրառմանս մեջ, որ ինքը քեզ չէր մեղադրում նրա մեջ, ինչ դու ես կարծում։ Բյուրն էլ դրան շնորհակալել է, այնպես որ համարում եմ, որ համաձայն է եղել մտքերիս հետ։ Իսկ բոլոր կանանց շառ անվանելը արդեն միտումնավոր սեքսիզմ է, ու շատ եմ քեզ խնդրում դրան չմատնվել։
Շուտով այս քննարկումն էլ, ու նաև խնդրել եմ Թեմայից դրսի թեմատիկ քննարկումներն էլ կհավաքվեն սեքսիզմի թեմայում, ու կարծում եմ հանգիստ տոնով ու կոնստրուկտիվ շնչով կշարունակենք քննարկումները այնտեղ։ Ու շատ մեծ հույս ունեմ Մեֆ ջան, որ դու էլ կմասնակցես այդ քննարկումներին։
Իսկ քաղաքականության բաժնում դու որ քաղաքականությունից խոսաս, առանց ուրիշներին էս կամ այն տիպի կենդանի կամ էլ ձայնահան իր անվանելու, կարծում եմ ուրիշների շառ լինելը քեզ հեչ չի սպառնա, ու դա կլինի արդեն իմ գործը։
Որ էլ ավելի կոնստրուկտիվ, թեկուզ քո մասնագիտության բերումով բան ասես, էլ ավելի շնորհակալ կլինեմ։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 08.06.2018, 11:24:
StrangeLittleGirl (08.06.2018)
Mephistopheles (08.06.2018)
Sambitbaba (08.06.2018)
Բյուր ջան, դու գրել ես բառացի հետևյալը.
Խնդիրն այ հենց էդ ա: Որտև էն, ինչը Մեֆը գրել էր, անթույլատրելի ա: Ես վստահ եմ, որ հիմա հետ գնանք, կտեսնենք, որ ինքը պատժվել ա դրա համար: Արվել ա կոպիտ գրառում, որը և ակումբի տեսակետից ա կանոններին հակառակ, և ընդհանրապես վիրավորական ա: Բայց էդ գրառումը մարդը չի արել սեքսիստական նկատառումներով, ու այդ գրառման գոյությունը չի նշանակում, որ բաժնում «սեքսիզմ կար ամեն դեպքում»:Մի ակումբցի, որը հիմա էլ ա ակտիվ, մի անգամ գրել էր strange little bitch, փաստորեն սեքսիզմ կար ամեն դեպքում։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Էս Ծլնգի նորամուծությունն է՞ս ա, ես դեռ չեմ ջոգում, որ սաղով ու Բյուրը քննարկում ենք bitch-ը սեքսիզմ ա թե՞ չէ:
Ասեմ, bitch-ը կոմպլիմենտ ա, քանի որ հականիշը լոխն ա: Իսկ ո՞վ ա սիրում լոխերին: Աղջիկը պիտի bitch լինի, կրքոտ, կրակոտ, խուլիգանոտ, տղեքին նեղող ու քցող, մի քիչ վուլգար, սեքսի, դուխով .... ռռռռռռռ....
Չուկ ջան, մի հատ մի փոքր իմ կարծիքը արտահայտեմ, ու արի էս թեման փակնեք այստեղ, լա՞վ։ Տեղափոխելուց հետո թե դեռ ցանկություն ու իմպուլս լինի, այնտեղ էլ կշարունակենք։ Կարծում եմ Բյուրի ասածը կոնտեքստից հանում ես։ Սա էր իր կոնտեքստը.
Այսինքն ինքը սկսում է նրանից, որ այն ժամանակ չկար գենդերային վառ երանք քննարկումներում, բայց հետո հիշում է, որ չէ, ամեն դեպքում այն ժամանակ էլ եղել է այդպիսի մի իրադեպ։ Ու ինքը դա չի գցում որպես, գիտեք ինչ, միշտ էլ վատն ա եղել։ Հակառակը, Արշակի հետ շատ հանգիստ տոնով քննարկման մեջ ասում է, որ overreact չի անում վերջին ժամանակների իրավիճակի մասին, ու որ դա գենդերային տեսանկյունից բացասաբար տաբերվում էր նույնիսկ այն սոդոմ-գոմորայից, որ տիրում էր այստեղ տաս տարի առաջ։ Բայց այդ պատմելու ընթացքում հիշում է, որ կարող է և այնքան էլ ճիշտ չեն իր հիշողությունները պահպանվել, ու որ այն ժամանակ էլ էին իր վրա դա շպռտել։ Ու եթե դա այն ժամանակ շտկվել է, ապա դու հաստատում ես իր ասածը առ այն, որ էն ժամանակ ավելի լավ էր, իսկ հիմա այստեղ լրիվ տղայական մթնոլորտ էր ձևավորվել։ Սեքսիզմի քո ու Բյուրի պատկերացումների տարբերության մասին էլ արդեն ասեցի... ու համոզված եմ, որ Բյուրն էլ է կարծում, որ որևէ երևույթ սեքսիզմ համարելը ամենևին էլ չի նշանակում, թե դա անողը արել է միտումնավոր գենդերային նկատառումներով։
Արի սպասենք սրանից հետո սեքսիզմի թեմայում քննարկումը շարունակելուն, լա՞վ։
StrangeLittleGirl (08.06.2018)
Ես էլ ասում եմ, որ ինքը սխալ է ասում: Չի եղել սեքսիզմ: Այն ինչը ինքը սեքսիզմ է համարում, սեքսիզմ չի եղել:
Ու շտկվել է ոչ թե սեքսիստական ձևակերպման համար, այլ վիրավորական, հայհոյախասական, կպնողական լինելու համար: Նույն ձևի կշտկվեր եթե «բիչի» փոխարեն գրած լիներ «դիք», «հիմար», «լաչառ» կամ որևէ ուրիշ բան: Ու բերածս օրինակների հետ միակ տարբերությունն էն է, որ էդպես է հանգավորել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (08.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ