User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

    Քանի որ հարևան թեմաներից մեկում ակտիվ քննարկվում էր սեքսիզմը, կարծում եմ ավելի լավ կլինի առանձին թեմա ունենալ:

    Ես ոնց հասկանում եմ սեքսիստ եմ))
    Իմ համար իրոք տարբերություն կա սեռերի մեջ: Կինն ու տղամարդը ստեղծված են մեծ տարբերություններով ու իրանց ամբողջովին նույն ձև վերաբերվելը համարում եմ ձևականություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.12.2016)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում սեքսիզմը սարսափելի մասշտաբների ա հասնում: Ուղղակի աննկարագրելի: Բայց Հայաստանում ապրելիս էդքան չես զգում: Էս ամառ իմ դանիացի ընկերը «աչքերս բացեց» Հայաստանում տարածված սեքսիզմի վրա:

  4. #3
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում սեքսիզմը սարսափելի մասշտաբների ա հասնում: Ուղղակի աննկարագրելի: Բայց Հայաստանում ապրելիս էդքան չես զգում: Էս ամառ իմ դանիացի ընկերը «աչքերս բացեց» Հայաստանում տարածված սեքսիզմի վրա:
    Շատերի կարծիքով Հայաստանում սեքսիզմի զոհը կանայք են, բաըց Հայաստանում գենդերային հավասարություն պահանջող իգական սեռի ներկայացուցիչների արած հայտարարությունները ավելի շատ ջենթլմենության կոչեր են: )

  5. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում սեքսիզմը սարսափելի մասշտաբների ա հասնում: Ուղղակի աննկարագրելի: Բայց Հայաստանում ապրելիս էդքան չես զգում: Էս ամառ իմ դանիացի ընկերը «աչքերս բացեց» Հայաստանում տարածված սեքսիզմի վրա:
    Մի քիչ կպատմե՞ս, հետաքրքիր ա արտասահմանցու աչքով ընկալածը լսել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.12.2016), Տրիբուն (25.12.2016)

  7. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ կպատմե՞ս, հետաքրքիր ա արտասահմանցու աչքով ընկալածը լսել։
    Ամենացայտուն դեպքը պատմեմ։ Ուրեմն մեր տանն ընթրիք էր։ Ամբողջ գերդաստանը հավաքվել էր։ Երբ բոլորը կերան-պրծան, կանայք վեր կացան ու սկսեցին սեղանը հավաքել ու ամանները լվանալ, մինչ տղամարդիկ նստած մնացին ու շարունակեցին քննարկել աշխարհի խնդիրները։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (25.12.2016), Արշակ (25.12.2016), Մուշու (25.12.2016), Ուլուանա (25.12.2016), Վիշապ (25.12.2016)

  9. #6
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենացայտուն դեպքը պատմեմ։ Ուրեմն մեր տանն ընթրիք էր։ Ամբողջ գերդաստանը հավաքվել էր։ Երբ բոլորը կերան-պրծան, կանայք վեր կացան ու սկսեցին սեղանը հավաքել ու ամանները լվանալ, մինչ տղամարդիկ նստած մնացին ու շարունակեցին քննարկել աշխարհի խնդիրները։
    Որտև կանանց սովորաբար աշխարհի խնդիրները չեն հուզում Իրանք որ նստեին շատ–շատ իրանց նոր առած աման–չամանից խոսեին, էդ էլ ավելի հարմար ա խոհանոցում անել։ Կատակ եմ անում, պոչկեքիս մի խփեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (25.12.2016)

  11. #7
    Լիարժեք անդամ Har-am-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2016
    Տարիք
    30
    Գրառումներ
    77
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենացայտուն դեպքը պատմեմ։ Ուրեմն մեր տանն ընթրիք էր։ Ամբողջ գերդաստանը հավաքվել էր։ Երբ բոլորը կերան-պրծան, կանայք վեր կացան ու սկսեցին սեղանը հավաքել ու ամանները լվանալ, մինչ տղամարդիկ նստած մնացին ու շարունակեցին քննարկել աշխարհի խնդիրները։
    Իսկ իրանք ոնց են վերաբերվում են փաստին, որ Հայաստանում տղամարդիկ պետքա պարտադիր ժամկետային ծառայություն անցնեն, իսկ կանայք ոչ? իմ կարծիքով սա ամենավառ արտահայտված սեքսիզմնա Հայաստանում էն էլ պետական մակարդակով:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.12.2016)

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Har-am-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իրանք ոնց են վերաբերվում են փաստին, որ Հայաստանում տղամարդիկ պետքա պարտադիր ժամկետային ծառայություն անցնեն, իսկ կանայք ոչ? իմ կարծիքով սա ամենավառ արտահայտված սեքսիզմնա Հայաստանում էն էլ պետական մակարդակով:
    Համաձայն եմ, որ դա էլ ա սեքսիզմ, բայց էդ մի սեքսիզմի մի քիչ մեղմ տարբերակից իրանք էլ ունեն, նենց որ էդքան չեն խոսում էդ թեմայով։

  14. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ կպատմե՞ս, հետաքրքիր ա արտասահմանցու աչքով ընկալածը լսել։
    Ինձ թվում ա մարդը շոկի մեջ ա ընկել, որ մենք singular they չենք օգտագործում։

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (25.12.2016), Life (25.12.2016), Արշակ (25.12.2016)

  16. #10
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, ստեղ էդքան կերպարանափոխվելը չի, ինչքան յուրաքանչյուրի՚ էդ բաժնում բավական վերևից նայողի ու ամեն ինչ իմացողի տոնով գրառումներ անելն ա։ Ու հատկապես երբ կին ա մտնում ու տենց պատասխան ստանում, mansplain֊ի տպավորություն ա թողնում (հասկանում եմ, որ mansplain չի, սաղ տենց են խոսում էդ բաժնում), ինչի արդյունքում մարդ չի ուզում մտնի։ Իմ կյանքում տեղից լիքը mansplain կա, լրացուցիչ դոզայի կարիք չունեմ։
    Էս գրածդ կոնկրետ սեքսիստական գրառում ա , չնայած հասկանում ես որ սեռը կապ չունի՝ կին թե տղամարդ, բոլորը ամեն ինչ մյուսներից լավ իմացողի տոնով իրար դեմքի են թռնում քաղաքականությունում, բայց էդ բացասական երևույթը mansplain անվանելով տղամարդկանց հետ ես ասոցացնում։ Սեքսիստի մեկը
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  17. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրածդ կոնկրետ սեքսիստական գրառում ա , չնայած հասկանում ես որ սեռը կապ չունի՝ կին թե տղամարդ, բոլորը ամեն ինչ մյուսներից լավ իմացողի տոնով իրար դեմքի են թռնում քաղաքականությունում, բայց էդ բացասական երևույթը mansplain անվանելով տղամարդկանց հետ ես ասոցացնում։ Սեքսիստի մեկը
    ախպեր, խոսքի խի՞, էլի, խի՞

  18. #12
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ախպեր, խոսքի խի՞, էլի, խի՞
    Ո՞ր մասը «խի»
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  19. #13
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր մասը «խի»
    Խի՞ որ կինը իր lived experience-ների հիման վրա համեմատություն ա անում, էն էլ ասելով, որ հա, գիտի դա միտումնավոր սեքսիզմ չի, միանգամից հայտնվում են տղամարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում այդ կնոջը սեքսիզմի մասին mansplain-ություն անել։

  20. #14
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի՞ որ կինը իր lived experience-ների հիման վրա համեմատություն ա անում, էն էլ ասելով, որ հա, գիտի դա միտումնավոր սեքսիզմ չի, միանգամից հայտնվում են տղամարդիկ, որ իրենց իրավունք են վերապահում այդ կնոջը սեքսիզմի մասին mansplain-ություն անել։
    Ինքը միաժամանակ հաստատում ա, որ գիտի, որ անկախ սեռից բոլորը վերամբարձ տոնով էն խոսում էդ բաժնում, այսինքն՝ իրականում սեքսիզմ չի (այլ ոչ թե «որ միտումնավոր չի սեքսիզմը» ինչպես դու ես ներկայացնում), բայց միևնույն ժամանակ էդ սեռով չպայմանավորված վերամբարձ տոնը անվանում ա «mainsplain»–ություն։

    Էդ նույնն ա, որ ինչ–որ մարդիկ (սեռից անկախ, ասենք՝ տղամարդ), հետս իռացիոնալ՝ անտրամաբանական արգումենտներով վիճելուց լինեն, մտնամ ասեմ «կանացի լոգիկա եք խոդի տալիս», փաստորեն իռացիոնալ մտածողությունը ասոցացնելով կանանց հետ։ ՈՒ դու, էդ ձևակերպումս լսելուց միանգամից չես աղաղակելու՞ որ սեքսիզմ ա «կանացի լոգիկա» ձևակերպումս։ Թե՞ ասելու ես՝ մարդը իր lived experience–ի հիման վրա համեմատություն ա անում։

    Հ․ Գ․
    Աչքիս էս առիթ–անառիթ mainsplain–ության մեջ մեղադրելը դառնում ա ինտերնետ ֆորումներում հայտնի էն երևույթը, որ հենց մեկը ուզում ա քննարկումը տուպիկ գցի, նացիստության մեջ մեղադրում դիմացինին ու թեման փակվում ա։
    https://en.wikipedia.org/wiki/Godwin%27s_law

    ասենք իմ էդ գրածը ինչով էր mainsplain–ություն ու ո՞նց պիտի գրեի էդ մասին, որ mainsplain–ություն չլիներ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (03.06.2018)

  22. #15
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը միաժամանակ հաստատում ա, որ գիտի, որ անկախ սեռից բոլորը վերամբարձ տոնով էն խոսում էդ բաժնում, այսինքն՝ իրականում սեքսիզմ չի (այլ ոչ թե «որ միտումնավոր չի սեքսիզմը» ինչպես դու ես ներկայացնում), բայց միևնույն ժամանակ էդ սեռով չպայմանավորված վերամբարձ տոնը անվանում ա «mainsplain»–ություն։

    Էդ նույնն ա, որ ինչ–որ մարդիկ (սեռից անկախ, ասենք՝ տղամարդ), հետս իռացիոնալ՝ անտրամաբանական արգումենտներով վիճելուց լինեն, մտնամ ասեմ «կանացի լոգիկա եք խոդի տալիս», փաստորեն իռացիոնալ մտածողությունը ասոցացնելով կանանց հետ։ ՈՒ դու, էդ ձևակերպումս լսելուց միանգամից չես աղաղակելու՞ որ սեքսիզմ ա «կանացի լոգիկա» ձևակերպումս։ Թե՞ ասելու ես՝ մարդը իր lived experience–ի հիման վրա համեմատություն ա անում։

    Հ․ Գ․
    Աչքիս էս առիթ–անառիթ mainsplain–ության մեջ մեղադրելը դառնում ա ինտերնետ ֆորումներում հայտնի էն երևույթը, որ հենց մեկը ուզում ա քննարկումը տուպիկ գցի, նացիստության մեջ մեղադրում դիմացինին ու թեման փակվում ա։
    https://en.wikipedia.org/wiki/Godwin%27s_law

    ասենք իմ էդ գրածը ինչով էր mainsplain–ություն ու ո՞նց պիտի գրեի էդ մասին, որ mainsplain–ություն չլիներ։
    Նորից խնդրում եմ ներես, Արշակ ջան, 4-5-ն էլ դարձավ 9-10 ժամ...

    Մինչև կարեցա գամ Բյուրը արդեն իմ ասելիքներից ահագինը ասեց։ Բայց ինձ ուղղված գրառմանդ հարցերին փորձեմ իմ տեսանկյունից պատասխանել։ Հուսով եմ սա չես ընդունի որպես խմբակային դեմքիդ թռնելու փորձ։

    Նախ «միտումնավոր սեքսիզմ» ես օգտագործել էի ընդհանրապես սեքսիզմի փոխարեն, ինչպես օրինակ կասեի՝ քացով չխփել (համեմատի. «եթե քացով չեն խփում, չի նշանակում թե սրիում են» արտահայտության հետ, որի մեջ ես իհարկե նկատի չէի ունենա թե խփում են, բայց ոչ քացով)։ Բայց Բյուրի գրածի կոնտեքստի մեջ սեքսիզմի ակնկարկ էլ կար, քանի որ պատասխանել էր իմ «կերպարանափոխվելու» գրառմանը (այստեղ կերպարանափոխվել նշանակում էր այդ ախպերա-ընգերա-տղայական ժարգոնին անցնելը, ինչը տեղով կանանց օտարացնող է, ու եթե բացահայտ սեքսիստական էլ չի, ապա կանանց նկատմամբ կամ թեկուզ իրենց ընդգրկող քննակրման մեջ սրա անելը harassing բնույթ է կրում)։ Ու հաշվի առնելով որ դեմքին թռնողներից որոշները նենց ոչինչոտ սեքսիստական ուրիշ դրսևորումներ էլ ունեն, ապա սեքսիզմի տարրը այստեղ պիտի կարծում եմ հասկանալի լինի, ու իմ հասկանալով Բյուրը սա իր հետագա գրառումներում հաստատեց։

    Բյուրը նաև արդեն գրեց, որ քաղաքականության բաժնում տեստաստերոնի գերակայություն ա, ու դեմքին թռնողները հենց տղամարդիկ են։ Այդ կոնտեքստում mansplaining-ի man-ության հարց չպիտի որ լինի, քանի որ իր գրածի կոնտեքստից հասկանալի էր, որ այնտեղ կանայք չկան, իսկ եղողների (բոլորը տղամարդ, ըստ Բյուրի իմանալու ու օգտագործվող ժարգոնի) իրար դեմքին թռնելու մթնոլորտում երբ Բյուրի դեմքին էլ են թռնում, իր մոտ դա mainsplain-ության համ-ու-հոտ է թողնում։ Ու թեկուզ այդտեղ դեմքին թռնող կանայք էլ լինեին, քո բերած օրինակը այստեղ այնքան էլ տեղին չէր լինի, քանի որ «կանացի լոգիկա» ընդհանուր գենդերին վերաբերվող պիտակ է, իսկ երբ ասվում է, որ այդ թեմայում mansplaining-ի հոտ է գալիս, դա դեռ չի նշանակում, թե ամբողջ արական գենդերին է mansplaining-ը վերագրվում։ Քո ասածին համարժեքը կլիներ, եթե ասվեր օրինակ «տղամարդկային վերամբարձությամբ», ինչը չի եղել։

    Lived experience-ի պահն էլ կարծում եմ այստեղ կարևոր է նրանով, որ բացահայտ սեքսիստական դրսևորումների ամենօրյա ստացողը կարող է այդպիսի դրսևորումներ տեսնել և այնպիսի տեղերում, որտեղ դրանք այդ երևույթներն իրենց մաշկի վրա չզգացած կամ դրանց նկատմամբ կույր մարդիկ չեն տեսնի։ Մի փոքրիկ օրինակ բերեմ. այս թեմայում մի երեք էջ առաջ Տրիբունը ինձ ուղղված մի ֆռազ գցեց (Տրիբուն, նստի տեղդ, քո անձի հետ սա կապված չի, այլ միմիայն արտահայտության վերլուծություն է)՝ «you should sit and look pretty»։ Ինձ սա իհարկե հազար տարի բան չի անում, ոչ միայն նրա պատճառով, որ Տրիբունի աչքին ես գեշ աղջիկ եմ (ուրեմն pretty-ն կարա կոմպլիմենտ էլ դիտվի), կամ իմ գենդերային պատկանելիությունը չի ենթադրում սեքսիզմի արտահայտում տղամարդու կողմից (կամ որովհետև սա բացահայտ սադրանք էր, իսկ ես դրա կուտը ուտելու հավես չունեի), այլ որովհետև ես այդ հարցերում ահագին հաստ կաշի ունեմ, ինչպես նաև ինքս իմ նկատմամբ իրոնիայի առողջ պաշար։ Բայց հենց այդ տառացի արտահայտությամբ իմ ներկայությամբ կնոջ են զսպել, ինչը հետագայում բերել է փրոմոշընի չեղարկելուն, ու այդ կնոջ կարիերայի լուրջ խափանման (հա, ասողին ի վերջո կզցրեցինք, բայց ահռելի ուժային տարբերությունների (power differential) պատճառով սա այնքան էլ հեշտ չէր, ու համոզված եմ հիմա մեկ այլ տեղ նույնատիպ պաշտոնի է՝ նույն վարքով)։ Դե հիմա փորձիր պատկերացնել այդպիսի արտահայտությունը կյանքում ստացած մի կին ակումբում կարդում է այդ նույն արտահայտությունը, թեկուզ ուրիշի հասցեին գցված։ Ու թեկուզ և դա իրեն չի ուղղված, բայց ինքը ախր գիտի այդ արտահայտության ակունքները, ու սեքսիստական գործիքակազմին պատկանելիությունը։ Որոշները կասեն` triggered much?!, բայց մի երկու գռեհիկ անալոգիաներ բերեմ, որ հասկանալի լինի թե սա ինչ է։ Պատկերացրու նստած ես մի սենյակում, որտեղ մի ժամանակակից թուրք մի ժամանակակից դանիացու հետ մորալիստական զրույցում հանաքով դիմացինին ասում է «գյավուր»։ Հա, դե հիմա հանաք է՝ անում է, կարող է այդ թուրքը աթեիստել է, ինչպես և դանիացին, և իրենց կրոնականությունը լրիվ նոմինալ է։ Բայց հարցը նրանում է, որ այդ բառի թուրքի կողմից քրիստոնյայի նկատմամբ օգտագործելուց աչքիս միանգամից գալիս են պապուս ծնողների իր աչքի առաջ մորթվելը այդ բառով անմարդկայնեցման ներքո։ Ու սա էլ իմ lived experience-ն է, ինչքանով որ անձնապես ինձ հետ տեղի չի ունեցել, այլ ստիպված եմ եղել այն ինտերնալիզացնել, որովհետև հանդգնություն եմ ունեցել հետաքրքրվել նախնիներովս։ Համանման, ի՞նչ կզգա սևամորթը, երբ իր ներկայությամբ մի սպիտակամորթը մյուսի մաշկի համեմատական թխության համար ասի՝ նիգըր, ու արդյո՞ք սա ընդունելի է։ Հա, այստեղ ուղիղ պիտակներ են (գյավուր, նիգըր), ու մարդիկ կասեն սա համեմատելու չի «sit and look pretty»-ի հետ, լավ, բայց արդյո՞ք ընդունելի է օրինակ սևամորթի ներկայությամբ մի սպիտակամորթը մյուսին ասի «ես որ խոսում եմ, դու պիտի գլուխդ կախես ու պլանտացիայիդ գործը անես»։ Կամ ասիացու ներկայությամբ մեկը մյուսին ասի. «որ խոսում եմ, պիտի նստես ու բրինձդ ուտես»։ Այս բոլորը օբյեկտավորման, օտարացնելու ու ստորացնելու ակտիվ գործիքակազմի մեջ են եղել և ունեն պատմական բագաժ, ինչը այսօր էլ է օտարացնում այդ թիրախավորված խմբերի ներկայացուցիչներին։ Այդ lived experience-ներն են, կամ մեր մտորումները դրանց մասին (թեկուզ և lived experience մերը չէ, այլ ուրիշինը), որ մեզ իրազեկում են սեքսիզմի, ռասիզմի, կլասիզմի, էյջիզմի և այլնի մասին։ Եթե երեխան պալատում է մեծացել ու ոչ մի բանում չի մերժվել, ապա շատ հնարավոր է, որ ինքը «sit and look pretty»-ն կհասկանա մենակ այն իմաստով, որ արքունիքի գեղանկարիչը ուզում է իր գեղեցիկ նկարը նկարել։ Բայց երբ այդ արտահայտությամբ տասնյակ, հարյուր, հազարավոր աղջիկների օբյեկտիվացրել ու իրենց կարծիքները արտահայտելու ցանկությունը ու դրա հիման վրա ինքնահամոզվածության հաստատման ակունքները կոկորդում խեղդել են, արդեն այդ արտահայտությունը հեռանում է «ես ուզում եմ քո գեղեցիկ նկարը նկարեմ» իմաստից։

    Ինչը վերաբերում է իմ քո ասածը mansplain որակելուն... նախ ասեմ, որ ինքս էլ այդ եզրից ահագին դժգոհ եմ, ու ինքս երբեք առաջինը դա զրույցի մեջ չեմ ներմուծի։ Ու սա կապված է ոչ միայն նրանով, որ գենդերային պատկանելիություն է արտահայտում ու կարող է դիտվել որպես տղամարդկանց թիրախավորող, այլ շատ ավելի շատ նրա պատճառով, որ victimhood է իմաստում պարունակում, այսինքն որ կանայք տղամարդկանց կողմից ճնշվածներն են, ինչի հետ ես այնքան էլ համաձայն չեմ։ Ներկա սեքսիստական արտահայտումները ես համակարգային եմ դիտարկում, կոնկրետ անձանցից զատ։ Իհարկե եթե բացահայտ կնատյացություն է, այդ անձին պետք է չեզոքացնել, բայց օրինակ ակումբական տեղի ունեցածները ոչ թե կնոջ դեմը առնելն է, այլ մարդկանց աշխարհահայացքի դրսևորումներն են։ Ու ես հակված եմ կարծել, որ սեքսիզմ գրեթե միշտ էլ կա, բոլորս էլ դրա կրողն ենք, որոշները՝ շատ, մյուսները՝ քիչ, նույնիկ՝ հենց իրենք կանայք։ Ու սրա պատճառով ոչ թե պիտակել է պետք, այլ բացատրել, unconscious bias-ից փորձել ապահովագրել և այլն։ Այնպես որ հաստատ ես դա չեմ շպրտում զրույցը փակուղի բերելու համար (չնայած եթե արդեն զրույցի մեջ է բերվել, կարող եմ որպես կանխարգելիչ օգտագործել «գիտեմ էս ա կգան mansplain կանեն» հակասադրանքով)։ Բայց կոնկրետ քո ասածի պարագայում... նայի, Բյուրը իր lived experience-ների հիման վրա ասում է, որ որոշ երևույթները իրեն սեքսիստական համ-ու-հոտ են հիշեցնում, չնայած համոզված է, որ այդտեղ իր հանդեպ ուղղված սեքսիզմ չկա։ Ու սրանով ինքը նաև ասում է, որ գիտի սեքսիզմը ինչ է, իր մաշկի վրա ամեն օր զգում է, ու գիտի նաև տարանջատել դիմացինի իր դեմքին թռնելը սեքսիզմից, բայց դա միևնույն է իր վրա լավ չի ազդում, քանի որ հուզական մակարդակի վրա կարող է համարժեք լինել այդ նույն սեքսիզմին։ Ու դու սրա վրա գալիս իրեն ասում ես. «քո ասածը սեքսիսզմ է, դու էլ սեքսիստ ես», ու սրա որպես ենթատեքստ կարա հասկացվի այն, որ դու կասկածում ես նրա մեջ, որ Բյուրը գիտի թե սեքսիզմը ինչ է, ու միայն trigger-happy ուռա-ֆեմինիստ տեսանկյունից է այդ բառը հասկանում։ Ու չնայած mansplaining-ի մասին իմ դժգոհությանը, եթե աշխարհում կա ընդհանրապես mansplaining գաղափարը, ապա տղամարդու կողմից կնոջը մի գերպարզեցված ձևով «սեքսիզմ բացատրելը» պիտի հենց դա լինի։ Ու խնդրում եմ մի կարծի, թե ես այստեղ փորձում եմ քեզ վարկաբեկած կամ վրեդ սխալ բռնեցրած լինել։ Միմիայն ասում եմ, որ գալ ու այն կնոջը, ով խոսում է նրա մասին, որ իր կյանքում նենց էլ լիքը mansplain-ություն կա, ասել. «այս քո օգտագործած բառը սեքսիզմ ա, դու էլ սեքսիստ ես», մի քիչ... ընդհանուր չդզող ա։ Ու կարծում եմ կհամաձայնվես, որ Բյուրը ինձնից էլ քեզնից էլ շատ ավելի լավ գիտի թե սեքսիզմը ինչ ա, ու ոչ միայն վերացական փիլիսոփայական զրույցներից ա այդ գիտելիքները քաղել, այլ նաև կենցաղային խտրականությունների դրսևորումների ստացող լինելուց էլ։

    Իսկ թե ոնց գրեիր որ mainsplain-ություն չլիներ... տարբեր ձևեր կան, տարբեր ոճեր, տարբեր մոտեցումներ։ Օրինակ եթե ես գրելուց լինեի, հարցի ձևով կձևակերպեի. «Բյուր, բայց ախր եթե բոլորն են իրար դեմքին թռնում, ինչո՞ւ դա անվանել mansplain, դրանով գենդերային խտրականություն չե՞ս անում»։ Սա իմ նախընտրած ձևը կլիներ, սակայն իհարկե չի հավակնում միակը լինել։ Բայց ասեմ, թե ինչու հենց հարց որպես կձևակերպեի. հարցը հրավիրում է երկխոսության, հարցը ասում է. «ես այսպես եմ կարծում, բայց քանի որ քո գրածն է, միգուցե լավ չեմ հասկացել, կբացատրե՞ս», ու ի վերջո հարցը ասում է, որ դիմացինի այս թեմայով գիտելիքներն ու կարծիքներն էլ ես կարևորում։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (04.06.2018)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •