Ես կասկածում էի, որ էս բառի վրա overreact ես անելուԲյուր ջան, անկախ overreact բառի նկատմամբ Ծլնգի ասած քո lived experience–ից, էդ բառը իր ուղիղ իմաստն ունի, ու պարտադիր չի բերան ծեփելու պիտակ լինի։ Էդ բառն օգտագործելը տաբու չի։
կա react ու կա overreact, մի դեպքում ռեակցիա ես տալիս իրավիճակին համապատասխան չափով, մյուս դեպքում, իրավիճակին անհամապատասխան։ ՈՒ չնայած overreact բառը էս գրածիս նախորդ գրառումը լրիվ համահունչ էր՝ զուտ արտահայտում էր էն, որ պետք ա ցանկացած բանի մասին խոսելուց իրավիճակը հաշվի առնելով խոսել։ Մասնավորապես բերում էի օրինակը, որ պետք ա հաշվի առնել թե Դանիան ուր ա, Հայաստանն ուր ա, էն քֆուր տալու օրինակս և այլն։ overreact բառը ճշգրտորեն արտահայտում էր էն ամենը ինչ ասեցի նախորդ գրառմանս մեջ։ Բայց էն մեկը հանգիստ ընկալեցիր, իսկ էս մեկը`չէ։
Եթե ընկերդ գա քո տուն, ու ծխախոտ կպցնի, բռնես բոքսես բերնին, կասեմ overreact ես անում։ Որ նորմալ առաջարկես դուրս գալ պատշգամբ, overreact չի լինի։ Բոքսելու դեպքում overreact բառը օգտագործելս արդյո՞ք բերանդ ծեփել կնշանակի։ Չէ, շատ տեղին կլինի, որովհետև ռեակցիադ իրավիճակին համապատասխան չի լինի էդ դեպքում։ Որովհետև ձեն չհանելու ու բերնին իջնելու միջև լիքը այլ միջանկյալ տարբերակներ կան։ ՈՒ ես բերանդ ծեփած կլինեի, եթե ասեի՝ սուս մնա, թող ծխի։
Էջանիշներ