դու էս բազմաէջ քննարկումը համարո՞ւմ ես անցնել առաջ
Խնդիրը նրանում ա Չուկ ջան, որ սեքսիզմ բառը դու ու Մեֆը սխալ եք օգտագործում։ Չես հավատա որ ասեմ, որ ես էլ եմ սեքսիստ, տո էդի հլը հեչ, Բյուրն էլ ա սեքսիստ (ստեղ Արշակի ասածները նկատի չունեմ, որոնց հետ համաձայն չեմ)։Բյուրի կողմից նենց սեքսիստական բաներ են եղել ակումբում, որ էլ դու սուս... բայց դրանք բացարձակ չեն նկատվել, անցել գնացել են։ Ու դա մեր բոլորիս խնդիրն էլ է, որ Բյուրին այդ կատարածների վրա «անվանենք սեքսիզմ ու անցնենք առաջ»-ով իրեն հնարավորություն չենք տվել մեկ այլ հայացքով իր արած-ասածներին նայի։
Տես, քո տեսանկյունից Բյուրն ու ես Մեֆին ու միգուցե քեզ էլ պիտակում ենք սեքսիստ, ու դու ու ինքը, կողքից էլ Ուլուն, Արշակը ու ահագին լուռ մարդիկ դրանից վիրավորվում են։ Բայց ախր ոչ Բյուրը, ոչ էլ ես դա չենք օգտագործում որպես բացասական պիտակ, ու գիտե՞ս ինչի... որովհետև ես էլ Բյուրն էլ գիտենք, թե մենք ինչքան խոզ ձևի սեքսիստ ենք... ու դա մեզ էնքան ա հուզում, որ կարող ա գիշերն էլ չքնենք դրա պատճառով։ Ու քանի որ տարիների ընթացքում զարգացրել ենք մեր սեքսիզմի նկատմամբ շան նյուխը, ապա դա մեզ շատ ավելի շատ է հուզում ու դրա նկատմամբ շատ ավելի շատ զգայուն ենք, քան դու, Մեֆը ու մնացած բոլորը։
Երբ ես ու Բյուրը Մեֆին, Տրիբունին ու քեզ ասում ենք էս ինչ բանը սեքսիստական է, մենք փորձում ենք դիսկուրս ստեղծել այդ երևույթոի քննարկման համար, որտեղ կհնչեն հայացքներ, այո՝ քո ու Մեֆի հայացքներն էլ, ու դրանց մասին էլ կխոսենք, ու վերջում դուք մեզ մեկ է չեք հավատա, բայց ուղեղներումդ մի փոքրիկ կասկած կարող է ու մտնել, ու մյուս անգամ միգուցե ու մտածեք՝ արա, կարո՞ղ ա ինչ-որ բան վսյո տակի կար դրանց ծլնգոց-բյուրակնությունների մեջ։
Իսկապես համոզված եղիր, որ ոչ ես ոչ Բյուրը չենք դրոշմում Մեֆի վրա «սեքսիստ» պիտակը, որովհետև Բյուրն էլ ես էլ գիտենք, որ ոչ-սեքսիստ աշխարհում չկա... որտև համարկարգն ա տենց, իմ լավ ընկեր, ու Մեֆը մեղավոր չի, որ ինքը կարա առանց մտածելու էլ խտրականություններ մտցնի։ Բայց Մեֆը ինչ-որ չափով պիտի պատասխանատու լինի նրա մեջ, որ փորձի երաշխավորել, որ իր գործողությունները չեն բերելու այդ խտրականություններին։ Սա է մեր ասածը... դե մի քիչ էլ Բյուրի անձնական զգայունակությունը, որտեվ արի վսյո տակի խոստովանենք, որ ոչ մեկս էլ հաճույք չենք զգա, որ մեզ տենց բառով անվանեն, մանավանդ, որ գիտենք, թե դրա տակ ինչեր են կանգնած՝ անկախ Մեֆի միտումնավորության ներկա-բացակայությունից։
Էջանիշներ