Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդհանրապես կասեի ճիշտ ես ասում, եթե քաղաքականությունում դեմքին թռնողներից գոնե մեկը կին լիներ։ Կարաս բացես էդ բաժնի վերջին երեք ամսվա գրառումները ու տեսնես, թե դրանց քանի տոկոսի հեղինակներն են կանայք, քանիսը՚ տղամարդիկ։ Ու որպեսզի չստացվի, թե ասենք գրառումների 90%֊ը մի հոգի ա արել, կարելի ա տոկոսները հաշվել ըստ յուրաքանչյուր ակումբցու։
Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արշակ, ուրեմն սենց մի բան. էնտեղ չի կարա անկախ սեռից լինի, որովհետև էնտեղ մենակ տղամարդիկ են խոսում։ Իրանց վերամբարձ տոնը, բնականաբար, մենակ միմյանց ա ուղղված, բայց ստեղ մի հարց ա առաջանում. ինչու՞ կանայք քաղաքականություն բաժնում ոչ մի գրառում չեն անում։ Ես իմ պատճառը պարզ բացատրեցի. mansplain֊ից վախենալով։ Կարծում եմ՚ մնացած կանայք էլ գիտակցելով կամ չգիտակցելով հենց նույն պատճառով բաժնում գրառումներ չեն անում, որովհետև ի տարբերություն բաժնի տղամարդկանց, երբ կանանց դեմքին իջնում են, թե դու էս ու էս չես հասկանում, դու սենց ու նենց ես, կանայք չունեն mansplain անելու նպատակ կամ տեխնիկա, որ դիմացինին ստորացնեն ու դեբիլ հանեն։

Ու ընդհանրապես էս վերջին ժամանակներս անձամբ ես ակումբում գրառումներ անելու ցանկություն հեչ չունեմ, որովհետև էդ նույն տղամարդիկ շատ ուժեղ դեմքիս են իջնում։ Ու զարմանալիորեն հենց էդ նույն տղամարդիկ են աչքի ընկնում ամենամիզոգինիստ գրառումներով առանձին թեմաներում։ Պատահակա՞ն ա։ Գիտեմ, հեսա սաղդ թռնելու եք դեմքիս ու ասեք, որ իմ դեմքին իջնում են, որտև էդ ես եմ, ոչ թե որտև կին եմ։ Իմ դեմքին իջնում են, որտև էդ բոլոր սեքսիստների պատկերացրած կանանցից չեմ, որ պիտի կարծիք չունենամ, չուզենամ արտահայտել, տղամարդկանց հետ բանավեճի մեջ չմտնեմ և այլն։

Հ.Գ. Ու անկախ նրանից, թե դու ինչ ես կարծում, մյուսներն ինչ են մտածում, դա չի փոխելու իմ զգացողությունը, որ քաղաքականության բաժնում գենդերով պայմանավորված խտրականություն կա ու դա չի ստիպելու ինձ էնտեղ ուզենալ գրառումներ անել։ Քո ու մյուսների՚ ինձ հակառակը համոզելու փորձերը հենց տեղով mansplain են, որտեղ դու պնդում ես, թե իմ սեփական զգացողությունները սխալ են։
Բյուր, նախ սկսենք նրանից, որ դու քո գրառման մեջ ասել էիր «հասկանում եմ, որ mansplain չի, սաղ տենց են խոսում էդ բաժնում», այսինքն՝ որ հասկանում ես, որ իրականում mansplain չի՝ էդ բաժնում սաղ են տենց խոսում ու սաղի նկատմամբ, անկախ վերամբարձ տոնի ենթարկվողը կին ա, թե տղամարդ։ Բայց էդքանով հանդերձ օգտագործում էիր mansplain բառը, էդպիսով հավասարության նշան դնելով սեռից անկախ «վերամբարձ տոնով կյանք սովորացնել» դրսևորման ու mansplain–ի մեջ։ ՈՒ հենց էդ հավասարության նշան դնելը սեքսիզմ ա։ Նույն ձևով ոնց իռացիոնալ մտածողության ու «ժենսկայա լոգիկա» արտահայտության մեջ հավասարություն դնելն ա սեքսիզմ։

Իմ ասածը դա էր, ոչ թե որ Ակումբում mansplain–ի կամ ընդհանրապես սեքսիզմի դրսևորումներ չկան։

Հիմա անդրադառնամ նոր ասածներիդ։
Ինչպես և ամենուր, ցավոք Ակումբում էլ,
mansplain–ի ու սեքսիզմի այլ դրսևորումներ իհարկե կան, հատկապես Ակումբի որոշ անդամների կողմից։ Նաև մասնավորապես քո հետևից ընկած լինելու դրսևորումներ եմ նկատել՝ քո նշած պատճառներով։

ՈՒ այդուհանդերձ կարծում եմ, որ քաղաքականությունում սեքսիզմի դրսևորումները ավելին չեն, քան մյուս բաժիններում։ Ինչպես դու ինքդ էիր քո առաջին գրառման մեջ ասում, էդ բաժնում գրեթե բոլորն են իրանց ավելի իմաստունի տեղ դրած ու անհանդուրժողական մյուսների նկատմամբ՝ անկախ ագրեսիայի ենթարկվողի սեռից։ Անհանդուրժողականությունը ու մոլեռանդությունը ընդհանրապես բնորոշ են քաղաքականությանն ու կրոնին՝ Ակումբում ու Ակումբից դուրս։
էդ mansplain–ի հետ կապ չունի։

Ինչ վերաբերվում ա քաղաքականության մեջ ու քաղաքականությունից դուրս դեմքին թռնելու ստատիստիկային, վերջին երեք ամսվա օբյեկտիվ գնահատական չեմ կարող տալ, որովհետև ակտիվ չեմ հետևում, բայց ակումբում Ակումբում նենց ոչինչ դեմքին թռնելու խասյաթով կանայք էլ կան: Ընդհանրապես բոլորով մեկի դեմքին թռնելու ու պորտը տեղը դնելու ակցիաներում կանանց կողմից ավելի պակաս մասնակցություն չեմ նկատել (Առիթն օգտագործելով նկատեմ, որ ի պատիվ քեզ, կոնկրետ դու
հատկապես վերջին տարիներին էդպիսի ակցիաներում ակտիվ չես, նույնիսկ հակառակը՝ երբեմն հոսանքին հակառակ ես գնում)։

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
բայց ստեղ մի հարց ա առաջանում. ինչու՞ կանայք քաղաքականություն բաժնում ոչ մի գրառում չեն անում։ Ես իմ պատճառը պարզ բացատրեցի. mansplain֊ից վախենալով։ Կարծում եմ՚ մնացած կանայք էլ գիտակցելով կամ չգիտակցելով հենց նույն պատճառով բաժնում գրառումներ չեն անում, որովհետև ի տարբերություն բաժնի տղամարդկանց, երբ կանանց դեմքին իջնում են, թե դու էս ու էս չես հասկանում, դու սենց ու նենց ես, կանայք չունեն mansplain անելու նպատակ կամ տեխնիկա, որ դիմացինին ստորացնեն ու դեբիլ հանեն։
էս ասածիդ մասամբ համաձայնելով, կարծում եմ որ պրոբլեմը իրականում շատ ավելի բազմաշերտ ա, բայց չեմ ծավալվի՝ Ակումբի քննարկման ֆորմատում խորանալը չափից դուրս շատ էներգիա կխլի։



Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Հ.Գ. Ու անկախ նրանից, թե դու ինչ ես կարծում, մյուսներն ինչ են մտածում, դա չի փոխելու իմ զգացողությունը, որ քաղաքականության բաժնում գենդերով պայմանավորված խտրականություն կա ու դա չի ստիպելու ինձ էնտեղ ուզենալ գրառումներ անել։ Քո ու մյուսների՚ ինձ հակառակը համոզելու փորձերը հենց տեղով mansplain են, որտեղ դու պնդում ես, թե իմ սեփական զգացողությունները սխալ են։
Այսինքն՝ եթե կարծիք եմ հայտնում/համոզում եմ/հիմնավորում եմ բերում/պնդում եմ, որ որևէ հարցում ընկալումդ սուբյեկտիվ ա, իրականությանը չի համապատասխանում, էդ mansplain ա՞։ Իսկ եթե դու ինչ–որ հարցում ինձ փորձես համոզես, որ իմ ընկալումը ճիշտ չի, էդ էլ ա՞ mansplain, թե՞ էդ դեպքում mansplain չի։

Իսկ որ տղամարդը եթե հանկարծ ինչ–որ հարցում կնոջ հետ չհամաձայնվի, առարկի կամ փորձի տեսակետ հիմնավորել, միանգամից մեղադրվում ա mansplain–ի մեջ, համապատասխան հետևանքներով, էդ երևույթի անունը ի՞նչ դնենք։ womensplain ?