User Tag List

Էջ 10 19-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 285 հատից

Թեմա: Սեքսիզմն ու սեքսիզմի դրսևորումները Հայաստանում

  1. #136
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող է ոմանց մոտ տարակուսանքներ առաջանան՝ թե բա շատ ենք ծայրահեղացնում: Իմ կարծիքով Հայաստանում ավելի ու ավելի է սրվում կենսամակարդակի կոնտրաստը՝ Երևանի կենտրոնում ու մոտերքում ինչ-որ «միջին» ու «բարձր» խավ ապրում է մի կյանքով՝ որտեղ կարող ա քաղաքակրթության նման բան կա, ես դեմ չեմ: Իսկ Երևանի կենտրոնից հեռանալիս էքսպոնենցիալ աճում է չքավորությունը ու դրանից ածանցվող դիսկրիմինացիան, բռնությունը, անտարբերությունն ու անտերությունը: Դրա համար էլ չհարմարվողները շրջաններից միգրացվում են Երևան, իսկ Երևանից՝ ուր պատահի: Ու տենդենցը դժվար էլ փոխվի, վկան՝ մեր գալիք գարնանային ընտրությունները ու դրան մասնակցող թեկնածուները, նոր սահմանադրությունը, ՀՀ մեծարգո նախագահն ու գերինտելեկտուալ նախարարներն ու պատգամավորները:
    Si vis pacem, para bellum

  2. #137
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իրանքը չի ուզում հասկանա, որ մեզ էլ ա դուր գալիս ... Ակումբի երևի մինչև հիմա ամենաունիկալ կեղծանունն ա, սեքսիստ լինեմ:
    Տրիբուն, ինչ ես էս մարդու հետևից ընկել, քեզ ի՞նչ վատություն ա արել, որ հետևողականորեն բուլիինգի ես ենթարկում հը՞: Համ էլ հայերենում ունիսեքս ա դերանունները, մեր լեզվին սեռական խտրականությունը բնորոշ չի, ենթադրում եմ պայմանավորված հայու գենով՝ նախաքրիստոնեական բարքերով և այլն, ուհի-ն էլ պարսիկներից կամ իրանական որևէ այլ ժողովրդից ենք փոխառել: Էնպես որ պետք չի:


    Ինչ վերաբերվում ա մականունին, էն խուժան անեկդոտի ասած՝ բա հլա իմը: որ նոր փոխել էի կեղծանունս, էն ինչքան վարկանիշ ու անձնական հաղորդագրություն ստացա, մի ցնծություն էր տիրում ակումբում, որի արձագանքը դեռ մեղմորեն շարունակվում ա:

  3. #138
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանում իրականում լիքը դեպքեր կան, որտեղ աղջիկների կրթություն ստանալու իրավունքը ոտնահարում են որոշ կարծրատիպերի պատճառով։ Ամռանը աշակերտների համար ֆիզիկայի ու ինժեներության հետ կապված դասընթաց էինք կազմակերպել, դիմորդներից մի դպրոցական աղջիկ գրել էր, որ իրեն չեն թույլատրում մասնակցել իրենց դպրոցում բացված ռոբոտաշինության խմբակին, որովհետև ինքն աղջիկ է։ Իրոք, աչքերիս չէի հավատում, որ նման բան հնարավոր ա։ Հետո խոսեցի իր հետ, պատմեց, որ խմբակավարը համարում ա, որ ռոբոտաշինությունն աղջկա բան չի ու պատճառ բերում, որ թե մի աղջիկն ի՞նչ պիտի անի էդքան տղաների մեջ։ Դրան գումարած՝ եղբայրն էլ էր նույն խմբակում, ու հորդորում էր սուս մնալ։

    Մի անգամ էլ մեր՝ ֆիզիկայի ֆակուլտետ Հ1-ից եկել էին, փնտրում էին տղա, ով իրենց գիտության հետ կապված հաղորդման շրջանակներում որպես էքպերիմենտատոր կաշխատի։ Իհարկե, ես էդ Հ1-ի մարդուն մոտեցա, հարցրի, թե ինչի՞ են հենց տղա փնտրում, ի՞նչ պիտի անի տղան, որ աղջիկը չի կարող։ Կմկմաց, կմկմաց, ոչինչ չպատասխանեց, մենակ ասեց, բա թե վերևներից էդպես են ասել, բայց եթե ինչ-որ աղջիկ ուզում է դիմել, թող դիմի, բայց դժվար շանսեր ունենա։ Էնպես չի, որ քնում-զարթնում Հ1-ում աշխատելու մասին եմ երազում, բայց էդ վերաբերմունքը սրտխառնոցի աստիճան անդուր էր։

    Ես չեմ կարում իմ ֆիզիկան չխառնեմ, բայց ինչ անեմ, հիմնականում հենց էդ ոլորտում առկա սեքսիզմին առնչվել/ականատես եղել։ Իսկ հիմիկվա համալսարանումս մարդիկ թքած ունեն դու տղա ես, աղջիկ, թե խելացի կաղամբ։ Ու մի տեսակ էնքան հաճելի ա ամեն քայլափոխի ինչ-որ ապուշ դիտարկումներ չլսելն ու կարծրատիպերի չհանդիպելը։
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 27.12.2016, 03:12:


  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (27.12.2016), Աթեիստ (27.12.2016)

  5. #139
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:

    Զուտ կենցաղային օրինակներ մի հասարակության համար, որը ուղիղ 1400 տարի ապրում ա իսլամական շրջապատում, մի հազար տարի էլ իսլամի լծի տակ ու ամեն ձև կրում ա իսլամի պատկերացումները կնոջ դերի մասին կենցաղում։ Բա ի՞նչ էիր ուզում, որ միջին արևելքում ապրող ժողովուրդը հանկարծ իրա կենցաղում շվեդի պես իրան պահե՞ր։ Դու ու Հայկօն հենց նոր սեքսիզմի պես լուրջ պրոբլեմը իջեցրիք ու հասցրիք սեղան դնելուն ու քեֆին առանձին նստելու մակարդակին։

    Իսկ ես միամիտս, մտածում էի, որ զրույցը վերաբերելու ա հավասար իրավուքներին, հնարավորություններին, կրթությանը, երկրի կառավարմանը մասնակցելուն, աշխատանքին, վաստակելուն, սեփական ապագան ինքնուրույն կերտելուն, սենց վեհ բաներին, էլի ․․․․ Բայց չէ, կարևորն էն ա, որ տատին կոֆե չդնի թուլի համար։
    Լիովին համաձայն եմ, սենց մի բան էլ ես էի ուզում ասել, բայց ալարեցի մտածել ու շարադրել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #140
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բառերը կարևոր չեն, ավելին, հաճախ խանգարող են։ Քանի որ սաղս սևեռվում ենք էտ բառերի վրա, դրանց յանի ճիշտ ու տեղին կիրառումը դառնում ա հիմնական նպատակ, մինչդեռ բուն պրոբլեմը մղվում ա երկրորդ պլան։ Տնտեսագիտության մեջ մի հատ սենց ոչ էնքան հայտնի օրենք կա, կոչվում ա Goodhart's law, ու ասում ա when a measure becomes a target, it ceases to be a good measure: Հիմա մերն ա, «գենդերային հավասարությունը», «սեքսիսզմը», «հոմոֆոբը» էքնան էն տեղին ու անտեղին չարչարկվել, որ արդեն մեկը ես լուրջ չեմ ընդունում։ Հենց մեկը բերանը բացում ա էս թեմայով, անկախ ինձանից ուզում եմ գամ բերնին, ասեմ, արա դե զզվցրք էլի, հասկացանք:
    Հասկանում եմ՝ ինչ ես ասում: Բայց խնդիրը պետք ա անվանես, որ դառնա լեգիտիմ, թե չէ մնում ա լղոզված, անորոշ մի բան: Քանի դեռ «գենոցիդ» բառը չկար, մենք ցեղասպանված ազգ չէինք: Մեծ ոճիր էին ասում, աղետ էին ասում, բայց ֆիգ թե հայոց հարց կկարողանայիր բարձրացնել, ու տենց ավելի քան երեսուն տարի: Դու ասա. ի՞նչ անվանեմ էս թեմայի թեման: Ղզլբաշությու՞ն:


    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլյա, Հայկօ, դու էս որտե՞ղ ես քեֆերի գնում։ Դրա համար էլ քեզ գենդերին ես տվել Ապեր, դու արի էլ քեֆի մի գնա, փսիխիկադ կխանգարվի։
    Դե էս էի ասում հենց, էլի. եթե դուք չեք տեսնում, էդ չի նշանակում, որ չկա:


    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:
    Ապ, վերևում գրեցի, որ ամեն տարի Հայաստանում մոտ երկու հազար երեխա չի ծնվում, որովհետև աղջիկ են, ու որ վերջին մի քանի տարում առնվազն երեսուն «ընտանեկան» սպանության դեպք ա գրանցվել մոտավորապես էդ հողի վրա: Սենց ասեմ. վիճակագրությամբ մոտ երկու ամիսը մեկ Հայաստանի ինչ-որ անկյունում ինչ-որ մեկն իր երեխեքի աչքի առաջ դանակով սպանում ա իր կնոջը՝ տարիներով ծեծել-ջարդելուց ու ճնշելուց հետո: Քանիսին հլը չեն սպանել՝ չգիտեմ: Լուրջ չի՞: Առանձնապես ոչ մի արձագանք չեղավ էս գրածներիս, փոխարենը բոլորը գերադասեցին աման-չամանի թեման շարունակել, որովհետև տենց կայֆավատ լինելը ավելի հեշտ ա: Թարգեք, էլի, թե չէ մի տեսակ անիմաստ ա դառնում էս խոսակցությունը:

    Ընդհանուր. էս թեմայում երկու ճյուղավորում կարող ա լինի հլը որ. առաջին՝ կոֆե դնելն ու սեղան հավաքելը թեմա չի, ինչ մի խորացել եք հավայի հարցերի վրա, անունն էլ դրել եք ամպագոռգոռ սեքսիզմ կամ եսիմինչ, հազար հատ ավելի կարևոր հարց կա. երկրորդ՝ մենք փնթի, չոբան, անկիրթ հասարակություն ենք, բա տենց էլ պիտի լիներ, հլը սպասեք բոլոր հարցերը լուծենք՝ կրթություն, զարգացում բան, էդ էլ ինքն իրան կլուծվի: Էդ արանքում մի քսան-երեսուն հազար աղջկա էլ աբորտ կանեն, մի հարյուր-երկու հարյուր հոգի էլ հենց ընենց կդանակահարվի, բայց դե էդ ջհանդամ: Սենց բան մեկ էլ ՀՀԿ-ն ա անում. հանգիստ լռվեք տեղներդ, սահմանը լարված ա:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (27.12.2016), Նաիրուհի (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  8. #141
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սեքսիզմի բացահայտ դրսևորում ա, որ թեմայի 140 գրառումներից միայն 25-ն են արել աղջիկները

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #142
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    728
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Lion ջան, ասածս էն էր, որ եթե նշածս կետերըն անտեսվում են, եթե գլոբալ հարցերում ես պիտի ճնշված լինեմ, որովհետև ես աղջիկ եմ, ապա ինձ էդ ձեր տեղ տալն էլ հեչ պետք չի։ Եթե պիտի թաղի տղեն, ինձ տեսնի գիշերը շատ ուշ տուն գալիս (աշխատանքից, թեկուզ և ոչ աշխատանքից) ու ասի «էս ով ա էսի, որ մի նորմալ աղջիկն ա էս ժամին տուն գալիս» ու պիտակավորումներ տա, ապա հաջորդ օրը, իրա ճանապարհ զիջելն ինձ խանութում հազար տարի մնա պետք չի։
    Բայց դու կարող ես հանգիստ տեղդ զիջել ում ուզես, ես տրանսպորտից հազվադեպ եմ օգտվում ու բացարձակ չեմ սպասում, որ ինձ տեղ զիջեն։ ))

    Մեկ էլ մի քանի օր առաջ ընկերուհուս հետ որոշեցինք գնանք խաշ ուտենք առավոտ շուտ՝ գործից հետո։ Էս մենեջերը, որ դիմավորեց, ասում ենք եկել ենք խաշ ուտելու, զարմացած նայում է մեզ, բա թե՝ երկուսո՞վ, ձեզ տղա չի՞ միանալու, աչքիս մտածում էր, բա հաշիվն ո՞վ ա փակելու։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  10. #143
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, վերևում գրեցի, որ ամեն տարի Հայաստանում մոտ երկու հազար երեխա չի ծնվում, որովհետև աղջիկ են, ու որ վերջին մի քանի տարում առնվազն երեսուն «ընտանեկան» սպանության դեպք ա գրանցվել մոտավորապես էդ հողի վրա:
    Գումարած, Հայաստանում 900 հազարից ավելի մարդ աղքատ է, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են թերսնուցման պատճառով, իսկ տարեկան 50 հազարից ավելի մարդ լքում է Հայաստանը, հազիվ թե վերադառնալու հույսով: Սա հենց այնպես, որպեսզի պատկերն ամբողջանա:
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 27.12.2016, 14:33:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  12. #144
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իրանքը չի ուզում հասկանա, որ մեզ էլ ա դուր գալիս ... Ակումբի երևի մինչև հիմա ամենաունիկալ կեղծանունն ա, սեքսիստ լինեմ:
    Հա՜, էնքան ունիկալ է, որ ավելորդ անգամ չես կարողանում մատներիդ ստիպել այդ տառակապակցությունը ստեղնավորել։

    Չես հավատա, բայց հեչ չեմ նեղվում դիմալեձևիցդ։ Մի ձև անկապ ջահելական կայֆերի մեջ ա հետ գցում. էն որ ծիտ աղջկան ջահելը պադխոդ ա անում՝ մենք ուզում ենք իմանալ ժամը քանիսն ա։ Էս աղջիկն էլ զարմացած․
    ― Էդ դուք քանի՞ հոգով եք
    Մենքը՝ ես եմ, իմ մասին հոգնակի կարծիքի եմ...

    Երիտասարդացնում ա, պանիմաեշ․․․ ու «նրանք»-ի փոխարեն «իրանք»-իդ օգտագործումը նարցիսիզմս շոյող ասոցիացիա էլ է մտաբերում ճկուն ու դալար (կամ առնական՝ ով ինչ ֆետիշ ունի) իրանիս հետ։

    Բայց ամեն դեպքում singular they-ը կոնտեքստից պոկելդ ու հայերենին ոչ բնորոշ օգտագործելդ հարիր չի մեր արիական լեզվին։ Լիքը յուրահատուկ ու կլկլան երևույթներ ունենք հայերենում․ ուրիշ լեզվի պադխոդները հեչ էլ պետք չի բերել անհեթեթ ձևով մեր լեզվի մեջ կոխել։ Իսկ դերանունների մոմենտով, մի չքնաղ խոսակցական օրինակ ունենք, որ ցավոք սրտի լավ սահմանված չի ու մարդիկ տարբեր իմաստներով են օգտագործում, բայց փորձեմ սահմանել, որ չասեն սխալ իմաստով ես օգտագործում.
    ԴԱՄԲՈՒԼ քերականական սեռ չունեցող դերանուն։ Օգտագործվում է երկրորդ և երրորդ դեմքերում։ Արտահայտում է ամեն ինչ ծաղր-ու-ծանակի վերածող անձ, երբեմն անշնորք չափի, ու ցույց է տալիս անճարակություն՝ զրույցը լուրջ շարունակելու գործում։ Կոչական հոլովով օգտագործման դեպքում հաճախ ուղեկցվում է այ կամ արա, այ կամային վերաբերականով․ օր․՝ արա, այ դամբուլ, դժվար ա ծլնգը ծնգլից տարբերելը։
    Քո դեպքում էլ սեքսիտ լինել կամենալը ավելորդ է, քանի որ արդեն իսկ կաս։ Ու վաբշե, էս թեման եկեք փակեք, հորս արև մի ձև էն անճոռնի բացված տաքսու բագաժնիկի նման խանգարում ա մարդուն։ Փակեք, մեր դամբուլ ախպոր հետ մի հատ նարդի դնենք վրեն հանգիստ խաղանք, տո։ :զառ_գցող_սմայլիկ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.12.2016)

  14. #145
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գումարած, Հայաստանում 900 հազարից ավելի մարդ աղքատ է, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են թերսնուցման պատճառով, իսկ տարեկան 50 հազարից ավելի մարդ լքում է Հայաստանը, հազիվ թե վերադառնալու հույսով: Սա հենց այնպես, որպեսզի պատկերն ամբողջանա:
    Հաստատ համոզված եղիր, որ սեքսիզմի պատճառով էլ են մի վագոն ու մի փոքր տելեժկա մարդ Հայաստանը լքում, մի էդքանն էլ չեն հայրենադարձվում նույն պատճառով։

  15. #146
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա՜, էնքան ունիկալ է, որ ավելորդ անգամ չես կարողանում մատներիդ ստիպել այդ տառակապակցությունը ստեղնավորել։

    Չես հավատա, բայց հեչ չեմ նեղվում դիմալեձևիցդ։ Մի ձև անկապ ջահելական կայֆերի մեջ ա հետ գցում. էն որ ծիտ աղջկան ջահելը պադխոդ ա անում՝ մենք ուզում ենք իմանալ ժամը քանիսն ա։ Էս աղջիկն էլ զարմացած․
    ― Էդ դուք քանի՞ հոգով եք
    Մենքը՝ ես եմ, իմ մասին հոգնակի կարծիքի եմ...

    Երիտասարդացնում ա, պանիմաեշ․․․ ու «նրանք»-ի փոխարեն «իրանք»-իդ օգտագործումը նարցիսիզմս շոյող ասոցիացիա էլ է մտաբերում ճկուն ու դալար (կամ առնական՝ ով ինչ ֆետիշ ունի) իրանիս հետ։

    Բայց ամեն դեպքում singular they-ը կոնտեքստից պոկելդ ու հայերենին ոչ բնորոշ օգտագործելդ հարիր չի մեր արիական լեզվին։ Լիքը յուրահատուկ ու կլկլան երևույթներ ունենք հայերենում․ ուրիշ լեզվի պադխոդները հեչ էլ պետք չի բերել անհեթեթ ձևով մեր լեզվի մեջ կոխել։ Իսկ դերանունների մոմենտով, մի չքնաղ խոսակցական օրինակ ունենք, որ ցավոք սրտի լավ սահմանված չի ու մարդիկ տարբեր իմաստներով են օգտագործում, բայց փորձեմ սահմանել, որ չասեն սխալ իմաստով ես օգտագործում.


    Քո դեպքում էլ սեքսիտ լինել կամենալը ավելորդ է, քանի որ արդեն իսկ կաս։ Ու վաբշե, էս թեման եկեք փակեք, հորս արև մի ձև էն անճոռնի բացված տաքսու բագաժնիկի նման խանգարում ա մարդուն։ Փակեք, մեր դամբուլ ախպոր հետ մի հատ նարդի դնենք վրեն հանգիստ խաղանք, տո։ :զառ_գցող_սմայլիկ
    Հա բայց դու էլ նենց ոչինչ կենտրոնացած ես քո մականվան վրա, ու չես ուզում ընդունել, որ հրահրող մականուն ես ընտրել… Կարող էիր նույն հաջողությամբ դնել «քլունգ», «չագուչ», «փխկ», «ցըխկ»... Ախր խելացի ես է, մի քիչ մտածիր: Գրառումներիդ շուրջ 30 տոկոսը մականվանդ ուղղագրության իրավունքի պաշտպանություն է: Ընդհանրապես մտածել ես մի այնպիսի երևույթի շուրջ ինչպիսին կոմպրոմիսն է և բարյացկամությունը:
    Si vis pacem, para bellum

  16. #147
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաստատ համոզված եղիր, որ սեքսիզմի պատճառով էլ են մի վագոն ու մի փոքր տելեժկա մարդ Հայաստանը լքում, մի էդքանն էլ չեն հայրենադարձվում նույն պատճառով։
    Ո՛չ, դրա պատճառով չի… Ու Հայաստանը ավելի շատ լքում են տղամարդիկ:
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Har-am (27.12.2016), Տրիբուն (27.12.2016)

  18. #148
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե սեքսիզմն էս ա, էս խնդալույա .... կամ ավելի շուտ լացելույա:

    Զուտ կենցաղային օրինակներ մի հասարակության համար, որը ուղիղ 1400 տարի ապրում ա իսլամական շրջապատում, մի հազար տարի էլ իսլամի լծի տակ ու ամեն ձև կրում ա իսլամի պատկերացումները կնոջ դերի մասին կենցաղում։ Բա ի՞նչ էիր ուզում, որ միջին արևելքում ապրող ժողովուրդը հանկարծ իրա կենցաղում շվեդի պես իրան պահե՞ր։ Դու ու Հայկօն հենց նոր սեքսիզմի պես լուրջ պրոբլեմը իջեցրիք ու հասցրիք սեղան դնելուն ու քեֆին առանձին նստելու մակարդակին։

    Իսկ ես միամիտս, մտածում էի, որ զրույցը վերաբերելու ա հավասար իրավուքներին, հնարավորություններին, կրթությանը, երկրի կառավարմանը մասնակցելուն, աշխատանքին, վաստակելուն, սեփական ապագան ինքնուրույն կերտելուն, սենց վեհ բաներին, էլի ․․․․ Բայց չէ, կարևորն էն ա, որ տատին կոֆե չդնի թուլի համար։
    անիմաստ ա հետդ այս քննարկումը շարունակելը, բայց որ ուրիշները այս լուրջ ձևացող խնդանքը որպես սրբազանություն չընդունեն, մի երկու բան ասեմ սրա մասին.

    Ամեն մարդ իր անձնական կենցաղային դրվագների հավաքական փորձի արտացոլումն ա։ Ու օրեցօր սենց կենցաղային դրվագներով ապրող մարդը (թե՛ կին, թե՛ տղամարդ, թե՛ այլ գենդերային փոքրամասնություն՝ սեքսիզմը սեռ ու գենդեր չի տարբերակում) չի կարա հավասար իրավունքների ու հնարավորությունների տեր դառնալ կամ իր ակտիվ ներդրմամբ ուրիշներին դրանցով օժտել։ Ու թեկուզ ասենք հավասար իրավունքները ու հնարավորությունները ապահովեցինք օրենսդրական փոփոխություններով, ախր դրանց ո՞վ ա բանի տեղ դնելու երբ սեքսիզմը ներկայիս հասարակության գործվածքի անբաժան մաս է․ օրենքով կարթ ունենալ թույլատրելը դեռ բոլորին չի սնում, քանի դեռ լճում ձուկը գրեթե ի սպառ բացակայում է։ Հա, մի քանիսը կարողանում էն այդ մի երկու հատիկ ձուկը որսալ և նույնիսկ առանց կարթ էլ, մենք էլ ասում ենք՝ տես, Տիգրանդուխտը ձուկ ա ուտում, ուրեմն Հայաստանում անձկություն չկա, կամ՝ ես իմ կնոջը կերակրում եմ՝ ինքը իր ձեռքերով ձուկ բռնելու կարիք չունի, էլ անձկությունը ինչի՞ս ա։

    Դրա համար էլ նույնիսկ ամենա-ամենաարևմտյան երկրներում էլ լիքը համակարգային սեքսիզմի խնդիրներ կան, թեկուզ և օրենսդրական մակարդակով ամեն ինչ վաղուց լուծված է։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 27.12.2016, 15:01:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.12.2016)

  20. #149
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բայց դու էլ նենց ոչինչ կենտրոնացած ես քո մականվան վրա, ու չես ուզում ընդունել, որ հրահրող մականուն ես ընտրել… Կարող էիր նույն հաջողությամբ դնել «քլունգ», «չագուչ», «փխկ», «ցըխկ»... Ախր խելացի ես է, մի քիչ մտածիր: Գրառումներիդ շուրջ 30 տոկոսը մականվանդ ուղղագրության իրավունքի պաշտպանություն է: Ընդհանրապես մտածել ես մի այնպիսի երևույթի շուրջ ինչպիսին կոմպրոմիսն է և բարյացկամությունը:
    Հա, վիշապ ջան, նիքիս մասին էլ եմ մտածել, սեռիս մասին էլ, գենդերիս մասին էլ, շորերիս ու սանրվածքիս մասին էլ։ Ու դու չարաչար սխալվում ես, թե սա նիքի ուղղագրության հարց ա։

    Միանգամից ստեղ խմբագրեմ, էլ նոր գրառում չվատնեմ՝ քիչ են դրանք մնացել

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՛չ, դրա պատճառով չի… Ու Հայաստանը ավելի շատ լքում են տղամարդիկ:
    պատճառները տարբեր կարող են լինել ու այդ պատճոռով ԷԼ են մարդիկ լքում ու չվերադառնում։ Նորից, հաստատ համոզված եղիր, իմանալով եմ ասում...
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 27.12.2016, 15:06:

  21. #150
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,468
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, վիշապ ջան, նիքիս մասին էլ եմ մտածել, սեռիս մասին էլ, գենդերիս մասին էլ, շորերիս ու սանրվածքիս մասին էլ։ Ու դու չարաչար սխալվում ես, թե սա նիքի ուղղագրության հարց ա։
    Դե ինչքան հասկանում եմ, դու ամենաճիշտն ես և աներկբա է քո վճռականությունը, ինչպես նաև ներդաշնակ են քո նիքը, սեռը, գենդերը, շորերդ և մանավանդ սանրվածքդ… Ինչ-որ կարևոր բան բաց թողեցինք ոնց որ:
    Si vis pacem, para bellum

Էջ 10 19-ից ԱռաջինԱռաջին ... 67891011121314 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աուտիզմ և դրա դրսևորումները
    Հեղինակ՝ Ավետիք, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 166
    Վերջինը: 11.05.2023, 19:22
  2. Մարդկային հիմարության դրսևորումները բժշկության մեջ
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 12.03.2017, 12:00
  3. Գրառումներ: 9
    Վերջինը: 11.03.2017, 15:31
  4. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •