Կարող է ոմանց մոտ տարակուսանքներ առաջանան՝ թե բա շատ ենք ծայրահեղացնում: Իմ կարծիքով Հայաստանում ավելի ու ավելի է սրվում կենսամակարդակի կոնտրաստը՝ Երևանի կենտրոնում ու մոտերքում ինչ-որ «միջին» ու «բարձր» խավ ապրում է մի կյանքով՝ որտեղ կարող ա քաղաքակրթության նման բան կա, ես դեմ չեմ: Իսկ Երևանի կենտրոնից հեռանալիս էքսպոնենցիալ աճում է չքավորությունը ու դրանից ածանցվող դիսկրիմինացիան, բռնությունը, անտարբերությունն ու անտերությունը: Դրա համար էլ չհարմարվողները շրջաններից միգրացվում են Երևան, իսկ Երևանից՝ ուր պատահի: Ու տենդենցը դժվար էլ փոխվի, վկան՝ մեր գալիք գարնանային ընտրությունները ու դրան մասնակցող թեկնածուները, նոր սահմանադրությունը, ՀՀ մեծարգո նախագահն ու գերինտելեկտուալ նախարարներն ու պատգամավորները:
Էջանիշներ